Վիլհելմ Վունդտ

1832-1920 

Գերմանացի բժիշկ, հոգեբան, ֆիզիոլոգ, փիլիսոփա, ակադեմիկոս:  Ճանաչված է որպես ժամանակակից հոգեբանության հիմնադիրներից, համարվում է  «փորձնական հոգեբանության հայրը»:

Վիլհելմ Մաքսիմիլիան Վունդտը ծնվել է 1832թ.-ի օգոստոսի 16-ին Նեկրասու քաղաքում,  նա լյութերիստական հետևորդի տղա էր: Դպրոցն ավարտել է 1851թ.-ին և 1885թ.-ին սովորել է Տիբեթական, Բեռլինի և Գեյդելբերգի համալսարաններում: Գեյդելբերգի համալսարանում սովորելու վերջին տարիներին նա մահացու հիվանդությամբ է հիվանդանում, բայց հրաշքով փրկվում: Գեյդելբերգում բժշկական դիպլոմը վերցնելուց հետո որոշ ժամանակ սովորում է Մյուլերի մոտ և շուտով դառնում համալսարանի աշխատակից` ֆիզիկ, ֆիզիոլոգ, Գերման ֆոնդի օգնականը (1858-1864): Այդ ժամանակ նա գրում է զգայական ընկալման մասին իր հոդվածները: Գեյդելբերգում նաև Վունդտը ամուսնանում է Սոֆի Ռայի հետ:

Այս ժամանակահատվածում Վունդտը սկսում է կարդալ ամբողջ աշխարհում առաջին անգամ գիտական հոգեբանության կուրս` անընդհատ ընդգծելով բնական գիտություններից վերցրած փորձարարական մեթոդների կարևորությունը: Նա նաև նշում է ֆիզիոլոգիական կապը ուղեղի և խելքի միջև: 1864թ.-ին Վունդտը Գեյդելբերգում ստանում է դոցենտի կոչում: 1874թ.-ին հրապարակվում է նրա ամենակարևոր աշխատանքներից մեկը <<ֆիզիոլոգիական հոգեբանության սկզբունքները>>:

1875թ.-ին Վունդտը ստանում է Լայպցիկի համալսարանի պրոֆեսորի կոչում և 4 տարի հետո 1879թ.-ին հիմնում է ամբողջ աշխարհում առաջին հոգեբանական լաբորատորիան:

Աշխարհի տարբեր վայրերից գիտնականները այցելում էին նրա լաբորատորիան:Վունդտը Լայպցիկում ապրում է մինչև կյանքի վերջ: Կյանքի վերջին տարիները կենտրոնացած էր սոցիալական և մշակութային հոգեբանության վրա և մինչև մահը գրում է <<Սոցիալական հոգեբանություն>> 10 հատորանոց ֆունդամենտալ աշխատանքը:

Վունդտի թողած գիտական ժառանգությունը ահռելի է. այն կազմում է 54000 էջ` գրքերի և հոդվածների տեսքով:

Վունդտի աշակերտներից Էդվարդ Տիտչեները հետագայում զարգացնում է Վունդտի գաղափարները:

Վունդտը մահանում է 1920թ.-ի օգոստոսի 31-ին 88 տարեկան հասակում:

www.hogeban.info         
 
Make a Free Website with Yola.