Մասլոուն ծնվել է Բրուկլինում, 1901թ.-ի ապրիլի 1-ին, նրա ծնողները անկիրթ հրեաներ էին, որոնք ռուսաստանի փախստականներից էին: Տան  յոթ երեխաներից ամենամեծը նա էր: Մասլոուն ինտրովերտ էր, ամաչկոտ, չշփվող, և դրան ավելացրած նաև այն փաստը, որ հրեա էր` նա ընկերներ չուներ, նրա ընկերները դարձել էին գրադարանն ու գրեքերը: Իր ժամանակի մեծ մասը Մասլոուն անցկացնում էր ընթերցանությամբ<<կարդալ>>


Էրիկ Բեռնը (Լեոնարդ Բեռնշտեյն) ծնվել 1910թ-ի մայիսի    10-ին Կանադայում, Մոնռեալում: Նրա հայրը բժիշկ էր, իսկ մայրը պրոֆեսիոնալ խմբագրիչ և հեղինակ: Նրա միակ քույրը` Գրեյսը, իրենից հինգ տարի փոքր էր: Նրանց ընտանիքը Կանադա էր գաղթել Ռուսաստանից և Լեհաստանից: Էրիկը շատ մոտ էր հոր հետ: Հայրը մահանում է   38 տարեկանում տուբերկուլյոզից: Մայրը խթանում է, որ Էրիկը բժշկական կրթություն ստանա: Բեռնը 1935թ.-ին որպես վիրաբույժ ավարտում է Մակգիլի համալսարանի մագիստրատուրան:<<կարդալ>>

Զիգմունդ Ֆրեյդը հոգեբանության պատմության մեջ ամենահայտնի գործիչներից մեկն է, նա համարվում է <<հոգեվերլուծության>> հոգևոր հայրը: Համաշխարհային ճանաչում ունեցող այս գործիչը ծնվել է 1985 թ.-ի մայիսի 6-ին Ավստրիայի Ֆրայբերգ քաղաքում, Հակոբ Ֆրեյդի և Ամալիա Նատասոնի մեծ եվրոպական ընտանիքում: Նրա հայրը զբաղվում էր անտառների փոքր բիզնեսով: Ֆրեյդի մայրը ազգությամբ հրեա էր, Ֆրեյդը նույնպես իրեն հրեա էր համարում: Երբ նա 4 տարեկան էր, ընտանիքը ֆինանսական ճգնաժամ ապրեց, և նրանք ստիպված տեղափոխվեցին Վիեննա: <<կարդալ>>


Law Firm in Armenia ILEX

www.ilex.am

 Հոգեբանության հայտնիները




Կառլ Յունգը ծնվել է 1875թ.ի հուլիսի 26-ին    փոքր   շվեյցարական     քաղաքում` Կեսվիլում,     քահանայի     ընտանքիում: Նրա  հայրը   մեծ  նշանակություն       էր տալիս Յունգի կրթությանը և  չնայած, որ ընտանքիը    աղքատ  էր,    նա    Յունգին կրթության    է     տալիս    շվեցարական ամենալավ    գիմնազիաներից     մեկում: Հայրը հաճախ էր  Յունգի հետ   զրուցում Աստծո, հավատի, կրոնի մասին:


Էրիկ Էրիկսոնը ծնվել է Գերմանիայում, Ֆրանկֆուրտում 1902թ.-ի հունիսի 15.-ին: Նրա   հայրը մի դանիացի անհայտ մարդ էր, ով լքել էր Էրիկի մորը մինչև նրա ծնվելը: Էրիկի մայրը հրեա էր` Կարլա Աբրահամսենը, որը նրան մենակ է մեծացրել: Նա հետո ամուսնանում է բժիշկ Թեոդոր Հոմբերգերի հետ, և նրանք տեղափոխվում են հարավային Գերմանիա: Էրիկի ծնողները մանկության, այնուհետև նրա երիտասարդության ընթացքում, նրա կենսաբանական ծագումը գաղտնի էին պահում նրանից: Էրիկսոնը բարձրահասակ, շեկ մազերով և կապուտաչյա տղա էր:  <<կարդալ>>

 Կարեն Հորնի

Կարեն Հորնին ծնվել է 1885թ.-ի սեպտեմբերի 16-ին, Գերմանիայի Համբուրգ քաղաքի մերձակայքում գտնվող ձկնորսական  գյուղում` Բլանկենեզում: Նրա հայրը Բերնդտ Վակելսը նավապետ էր, ավտորիտար և հավատացյալ մարդ էր, նախորդ ամուսնությունից նա ուներ արդեն 4 երեխա: Մայրը` Կլոտիլդա Մարի վան Ռոզենսենը 18 տարի ամուսնուց մեծ էր: <<կարդալ>>






Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870թ.ի փետրվարի 7-ին Ավստրիայում, Վիեննայում ոչ հարուստ հրեական ընտանիքում: Ադլերը տան 6 երեխաներից երրորդն էր: Ադլերը  մեծ դժվարությամբ պայքարում էր սեփական ֆիզիկական թուլության դեմ, նա հազիվ էր կարողանում վազել և խաղալ: <<կարդալ>>

Կառլ Ռոջերսը` Ուոլտեր Ռոջերսի և Ջուլիա Կաշինգի որդին, ծնվել է հունվարի 8-ին 1902թ.-ին Չիկագոյի արվարձաններից մեկում` Իլինոիսում: Նա ընտանքում վեց երեխաներից չորրորդն էր: Ռոջերս շատ ամոթխած ու զգայուն երեխա էր, որը շատ ծանր էր տանում իր մեծ քույրերի ու եղբայրների ծաղրանքները: Քանի որ հայրը հաճախ տանը չէր լինում, մեկնում էր գործուղումների, նա հոգեպես ավելի նվիրվել էր մորը: Ռոջերսը շատ էր սիրում ընթերցանությունը, սակայն ընտանիքի անդամները միայն խթանում էին աստվածաշնչի ընթերցումը, քանի որ կրոնապաշտ մարդիկ էին, իսկ մնացած գրքերը Ռոջերսին արգելում էին կարդալ` համարելով դա անիմաստ ժամանակի վատնում: <<կարդալ>>



Վիլհելմ Վունդտ


Գերմանացի բժիշկ, հոգեբան, ֆիզիոլոգ, փիլիսոփա, ակադեմիկոս:  Ճանաչված է որպես ժամանակակից հոգեբանության հիմնադիրներից, համարվում է  «փորձնական հոգեբանության հայրը»:  <<կարդալ>>


 
Make a Free Website with Yola.