www.hogeban.info կայքը բացվել է 2010թ.-ի մայիսի 9-ին:

Նպատակը` ՀՀ-ում հոգեբանության, որպես գիտության, զարգացումն ու տարածումը:

Սա առաջին հայկական հոգեբանական տեղեկատվական կայքն է, որտեղ Դուք հայերեն լեզվով կկարդաք հոգեբանության տարբեր ուղղությունների ու ճյուղերի մասին, կծանոթանաք հայտնի հոգեբանների կյանքին ու կենսագրությանը (հայտնի հոգեբաններ): Կայքն անընդհատ համալրվում և թարմացվում է հետաքրքիր, ժամանակակից հոդվածներով և պատմություններով:

Մեր կայքում Դուք կիմանաք, թե ինչպես ինքնուրույն հաղթահարել սթրեսը, ինչպես ճանաչել Ձեզ շրջապատող մարդկանց, սեր, ընտանիք, կոնֆլիկտ և այլ շատ ու շատ հետաքրքիր և բոլորին հուզող խնդիրների մասին: Նյութերը բաժանված են երկու կատեգորիաների` սիրողական (Հոգեբանական հետաքրքիր հոդվածներ)

                           մասնագիտական (նյութեր)

Կարող եք նաև մեր բլոգում գրել, առաջադրել, քննարկել համընդհանուր հարցեր (Հարցեր):

Կայքում առանձնացրել ենք նաև հոգեբանական թեստերի բաժին (թեստեր), որտեղ ներկայացված թեստերը պրոֆեսիոնալ հոգեբանական թեստեր են և ունեն ստուգված վալիդություն:

Կայքը գտնվում է իր զարգացման ճանապարհին, ակտիվ աշխատելու ենք այն ձեռքբերումներով և նորություններով լցնելու համար: Ապագայում նպատակադրվել ենք ունենալ հոգեբանական հզոր գրադարան (միայն հայերեն լեզվով), ստեղծել նոր բաժիններ` նպաստելով անձի, ազգային մտածելակերպի զարգացման ու առաջընթացին:

Հոգեբանություն  գիտություն, որն ուսումնասիրելով մարդու հոգեկան կյանքը, մեզ է ընձեռնում հոգեբանական գիտելիքների հարուստ բազա, www.hogeban.info-կայք, որը տրամադրելով ձեզ այդ գիտելիքները, կօգնի Ձեզ կարգավորել սեփական վարքը, հարթել միջանձնային, միջխմբային, ընտանեկան փոխհարաբերություններն ու կոնֆլիկտները,  հաստատել ներքին ներդաշնակություն, բացահայտել սեփական ընդունակություններն ու արդյունավետ կիրառել դրանք, թուլացնել սուր ապրումները, և  ամենակարևորը` գտնել մի շարք հարցերի պատասխաններ:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այցելեցին մեր կայք և բարձր գնահատեցին մեր աշխատանքը:



Հարգանքներով`

Նանա Փեթակչյան

Law Firm in Armenia ILEX

www.ilex.am

 
 
Make a Free Website with Yola.