Վախ և զայրույթ: Ադրենալին և նորադրենալին:

Ադրենալինը մեր օրագանիզմի այն կարևորագույն հորմոններից մեկն է, որը կազմակերպում է <<փախուստի և հարվածի>> ռեակցիաները: Նրա սեկրեցիան բարձրանում է սթրեսային իրավիճակների ժամանակ, սահմանային վիճակների ժամանակ, վախի, զայրույթի, վնասվածքների, այրվածքների և շոկային իրավիճակների ժամանակ: Ադրենալինը դա նեյրոմեդիատոր չէ, այն հորմոն է` այսինքն չի մասնակցում նյարդային իմպուլսների փոխանցման գործին: Սակայն, մտնելով արյան մեջ` ի հայտ է բերում հետևյալ ռեակցիաները`

o   Բարձրացնում է սրտխփոցների հաճախականությունը և արագությունը:

o   Ի հայտ է բերում անոթների կծկում

o   Թուլացնում է աղիքների մկանները

o   Մեծացնում է բիբերը

Ադրենալինի հիմնական նպատակը դա օրագանիզմի ադապտացիան է սթրեսային իրավիճակների ժամանակ: Ադրենալինը նպաստում է կմախքային մկանների ֆունկցիոնալ հնարավորությունների աճին: Ադրենալինի երկարատև ազդեցությունը նպաստում է սպիտակուցների փոխանակման գործընթացին և մկանների ծավալի փոքրացմանը, մարդիկ նիհարում են, հյուծվում:

Նորադրենալին հորմոնը դա նեյրոմեդիատոր է, այն սինթեզվում է դոպամինից և նույնպես բարձրանում է սթրեսի ժամանակ, վնասվածքների, շոկի և նյարդային լարվածության ժամանակ: Ի տարբերություն ադրենալինի` նորադրենալինի հիմնական գործունեությունը կայանում է անոթների փոքրացման և զարկերակային ճնշման բարձրացման մեջ: Նորադրենալինի անոթասեղման ազդեցությունը ավելի ուժեղ է, բայց ավելի կարճ: Ե՛վ ադրենալինը, և՛ նորադրենալինը կարող են ի հայտ բերել վերջույթների դող` տրեմոր: Ավելի հաճախ այդ ռեակցիան նկատվում է 2-5 տարեկան երեխանների մոտ սթրեսային իրավիճակների ժամանակ:

Երբ իրավիճակը գնահատվում է որպես սթրեսային, հիպոթալամուսը արյուն է արտազատում կորտիկոտոպին հորմոնը, որը և սինթեզում է ադրենալինն ու նորադրենալինը: Նիկոտինի ակտիվացնող էֆեկտը ապահովում են ադրենալինն ու նորադրենալինը: Միջինում բավական է ընդամենը 7 վայրկյան ծխախոտի ծուխը քաշելուց հետո, որ նիկոտինը հասնի ուղեղին: Դրա հետևանքով տեղի է ունենում կարճատև սրտխփոցների արագացում, շնչառության արագացում, ճնշման բարձրացում, գլխուղեղում արյան շրջանառությունը լավանում է:

Դրա հետ ուղեկցվող դոֆամինի արտադրությունը ապահովում է նիկոտինից կախվածությունը:
Համարվում է, որ նորադրենալինը դա զայրույթի հորմոնն է, իսկ ադրենալինը` վախի: Մակերիկամներում ադրենալինը արտադրվում է նորադրենալինից: Այս երկու հորոմոնները սերտ կապված են իրար հետ,  որը նաև բացատրում է այն հայտնի միտքը, որ վախի և ատելության զգացումները բարեկամներ են և առաջանում են մեկը մյուսից (ագրեսիան`որպես ինքնապաշտպանություն):  Առանց այս երկու հորմոնների օրգանիզմը կմնա անպաշտպան: Կենդանիների վրա կատարված փորձերը, որտեղ հեռացրել են մակերիկամների ուղեղային նյութը, նրանք վտանգի ժամանակ չեն կարողացել վազել, իրենց պաշտպանել:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.