Մենք բոլորս տարբեր ենք, միմյանցից տարբեր բնավորություններով, կյանքի հանդեպ մեր մոտեցումներով, և հետևաբար մենք ունենք միմյանցից տարբեր աշխատելաոճեր և հանգստի կազմակերպման մեր ուրույն ցանկությունները:

Կա կարծիք, որ եթե ուզում ես հանգիստն անցնի լիարժեք, ապա այն պետք է անցկացնել ակտիվ ու հետաքրքիր:

Հանգիստը Ձեր տպավորություններն են, այլ ոչ թե Ձեր հանգստությունը:

Իսկ ինչպե՞ս եք դուք անցկացնում Ձեր արձակուրդները և արդյո՞ք հանգստից հետո դուք զգում եք ուժերի  կուտակում՝ պատրաստ անցնել աշխատանքի, թե՞այլևս աշխատելու ցանկություն չեք ունենում:


 Կարևոր է հիշել, որ հանգիստը դա ոչ թե շքեղություն ու շռայլություն է, այլ անհրաժեշտություն է, ցանկացած աշխատող կամ սովորող մարդ ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է հանուն իր հոգեկան և ֆիզկական հանգստի համար տարին առնվազն երկու անգամ արձակուրդ ունենալ, և լիիրավ վայելել այդ արձակուրդը:  Սակայն կան մարդիկ, որ այնքանով շատ են կարևորում աշխատանքը, որ բավարարվում են շաբաթ - կիրակին հանգիստ անվանելով: Ասեմ ավելին՝ ոչ միայն 2 օրը, ոչ միայն 5 օրը,  այլև նույնիսկ մեկ  շաբաթը բավարար չէ  հանգստանալու համար: 5 կամ 6 օրը դա ուղղակի ընդմիջում է, կարելի է ասել, թե փորձ միջավայրը կամ օդը փոխելու, բայց իրական արձակուրդը դա չէ, այն պետք է առնվազն տևի  2 շաբաթ,  իսկ ավելի լավ կլինի մեկ ամիս: Այսօր շատերը վախենում են երկարատև արձակուրդ ունենալուց, մտածում են, որ կկորցնեն իրենց աշխատանքը: Բայց մի պահ մտածեք մի՞թե մենք ծնվել ենք միայն աշխատելու, ուտելու, քնելու, գնումներ անելու, իսկ հետո բողոքելու համար: Մի՞թե ճիշտ է արձակուրդի գնալիս անպայման վերցնել նոթբուքն ու հեռախոսը, որպեսզի աչալուջ հետևես բոլոր նորություններին ու նույնիսկ այդ ժամանակ մտածես աշխատանքի մասին: Այսպես Ձեր նյարդային համակարգը չի հասցնի հանգստանալ: Հոգեբանորեն մեր օրգանիզմը արձակուրդային հանգիստ վիճակի է անցնում միայն արձակուրդի 4-5-րդ օրը, իսկ այդ 4-5 օրը կարելի է համարել  նախահանգստյան շրջան, իսկ եթե  Ձեր արձակուրդը 7օր է,  դա նշանակում է դուք հանգստացել եք ընդամենը 2 օր: Իրականում լիարժեք հանգստանալը այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ դեպրեսիան ու մեղքի զգացումը սկսում են շրջապատել շատ շատերին: Ոմանց մոտ խուճապ է սկսվում,  չավարտված գործերի, արագ հանգիստն անցկացնլու ու շուտափույթ աշխատանքին վերադառնալու մտքերը անգիտակցորեն ի հայտ են գալիս ու փչացնում ամեն ինչ: Կարդալով այս ամենը՝ միգուցե արժե մի պահ դադար տալ, մտածել ու ժպտալ հասկանալով, որ կարևորը հանգստի մեջ դա Ձեր մտքերին խաղաղություն տալն է, գործնական մտքերի վրա չկենտրոնանալն է,  ավելի լավ կանեք, եթե կենտրոնանաք ծովի ալիքների հաճելի ձայնը լսելու ու արևածագն ու արևամուտը նկատելու և վայելելու վրա: Ու հիշե՜ք, որ բացարձակ կարևոր չէ, թե դուք որտեղ եք անցկացնում Ձեր արձակուրդները: Դա կլինի Իսպանիան, Բրազիլիան, թե Ձեր տունը, կարևոր չէ որտեղ, կարևոր է ինչպես: Ամերիկացի հոգեբանները առաջարկում են 6 պրակտիկ խորհուրդ արձակուրդները լիարժեք վայլելու համար

  1. Ինպես նշվեց վերևում կարևորը երկարատև հանգիստ վայելելն է, որպեսզի Ձեր օրգանիզմը հասցնի հագսնտանալ:
  2. Ամեն օր մի նոր բան փորձեք - եթե դուք ամեն օր գնաք լողափ կամ ամեն օր լողավազան հաճախեք, ապա շատ շուտ կձանձրանաք, իսկ եթե ամեն օրը մի հետաքրքիր նոր բան փորձեք, ապա Ձեր արձակուրը Ձեզ ավելի երկար կթվա, և Ձեր հիշողություններն էլ ավելի շատ կլինեն:
  3. Փորձեք ամեն տարի տարբեր տեղերում անցկացնել արձակուրդը - իհարկե շատերը սիրում են գնալ հանգստանլու իրենց հարազատ վայրերը, կամ նախընտրում են իրենց տունը՝ որպես հանգստի լավագույն տարբերակ, բայց եթե կա նման հնարավորություն, լավ կլինի փոխել հանգստավայրը:
  4. Այսքան մի տարվեք նկարվելով - ոմանց համար հանգիստն ու ֆոտոն անբաժանելի մասնիկներ են, իհարկե արժի հիշարժան վայրերն ու օրերը նկարել, բայց ոչ ամեն ինչ ու ամեն քայլը, փորձեք որոշ հիշողություններ պահելու համար օգտագործել ձեր տեսողությունն ու լսողությունը:
  5. Ապրեք ամեն մի օրով և վայելեք ամեն մի ակնթարթը - մի սպասեք շատին, մի տխրեք, որ  Ձեզ այս տարի չհաջողվեց Փարիզում անցկացնել արձակուրդները, այլ փորձեք իմաստավորել և հետաքրքրացնել այն ինչ ունեք դուք հենց այդ պահին:
  6. Կտրվեք աշխատանքից, մի թողեք, որ աշխատանքային որևէ հարց անհանգստացնի Ձեզ արձակուրդի ընթացքում: Դա է հանգստի կարևոր կողմերից մեը: Քանի որ ցանկացած պահի որևէ աշխատանքային խնդիր կարող է Ձեզ սթրեսի ենթարկի, և դուք Ձեզ հետ տանեք սթրեսացված հիշողությունները:

Վայելեք Ձեր արձակուրդային ամեն օրը, դարձրեք այն անկրկնելի ու հետաքրքիր:

Հիշե՜ք, Ձեր տպավորությունները դառնալու են երկարատև հիշողություն, և թող որ այդ հիշողությունները լինեն բոլորի մոտ զվարթ, կենսախինդ:

 

 Ն. Փեթակչյան
 

Make a free website with Yola