Անալիտիկ հոգեբանություն

 

Անալիտիկ հոգեբանության հիմնադիրը հանդիսանում է Կառլ Գուստավ Յունգը: Յունգն իր ուսանողական տարիներին,  ծանոթանալով Ֆրեյդի հետ, դարձավ Ֆրեյդի հոգեվերլուծական տեսության կողմնակիցն ու վաստակելով Ֆրեյդի վստահությունը` ընտրվեց որպես Միջզգային հոգեվերլուծական ասոցիացիայի առաջին նախագահ: Սակայն, հետագայում սկսում է կասկածի տակ դնել կլասիկ հոգեվերլուծության մի շարք կայուն դրույթներ և ավելի լայնացնելով հոգեվերլուծության սահմաններն` անցնում է առասպելաբնության, կրոնների, տարբեր մշակութային արարողությունների ուսումնասիրությանը, որտեղից էլ և տեղի է ունենում նրա և Ֆրեյդի հակասությունն ու տարանջատումը: Յունգը ստեղծում է իր տեսությունը. նա հիմնում է կոլեկտիվ անգիտակցականի մասին տեսություն: Ի տարբերությու հոգեվերլուծական տեսության, որը խոսում էր միայն անհատական անգիտակցականի մասին, անալիտիկ հոգեբանությունը գտավ, որ անհատական անգիտակցականը, որպես այդպիսին, առանձին գոյություն չունի, այլ կարծես լողում է կոլեկտիվ անգիտակցականի օվկիանում: Նա համարում էր, որ աշխարհում ոչինչ առանձին չի լինում, ամեն ինչ փոխկապակցված է մեկը մյուսի հետ: Անհատական անգիտակցականը բաղկացած է էգոկոմպլեքսներից: Յունգը կոմպլեքսը չի դիտում որպես բարդույթ: Դա վարքի որոշակի ձև է, որն ունի միջուկ, որը խորքային է և իրենից ներկայացնում է որոշակի արքետիպների զգացողություններ: Կոմպլեքսն ունի նաև արտաքին շերտ, այսինքն՝ մեր վարքի ձևերը, մտքերը, զգացմունքները, հիշողությունները, որոնք կարող են գիտակցվել: Իսկ միջուկը շատ խորքային է և այն դժվար է գիտակցել: Սակայն ինչքան մենք գիտակցում ենք մեր արտաքին վարքի ձևերը, այնքան ավելի լավ ենք ճանաչում մեր միջուկը:


 Յունգը ստեղծեց արքետիպերը: Այս տերմինը, մինչ Յունգը նաև օգտագործել են Արիստոտելը, Պլատոնը, այնուհետև Գյոթեն, որը բացի նրանից, որ հիանալի գրող էր, նաև զբաղվում էր երկնային կյանքի ուսումնասիրություններով: Չնայած այս ամենի` արքետիպերը իրենց իսկական հոգեբանական բացատրությունը ստացան Յունգի կողմից: Ըստ Յունգի` դրանք տարբեր ազգերի մոտ գոյություն ուեցող (շատ դեպքերում իրար բավականին նման) մոր, հոր, առասպելաբանական հերոսների, չարի, բարու և այլ տարբեր տարերքներ մարմնավորող ընդհանուր ձևերի մասին մտավոր պատկերացումներն են: Իհարկե յուրաքանչյուր անձի համար այդ համընդհանուր կամ համազգային արքետիպերն ունենում են իրենց անհատական պարունակությունը, միևնույնն է, որոշ ընդհանուր գծեր մնում են, որոնք միավորում են մարդկությանը, նրանց բարոյական արժեքները և հանդիսանում են վախի, հույսի, հավատի օբյեկտներ:

Այսպիսով, արքետիպրերը դրանք բնածին գաղափարներն են կամ հիշողություն, որոնք մարդկանց մղում են ընկալել, վերապրել և արտացոլել որոշ իրադարձություններ կոնկրետ ձևերով:

Յունգը հսկայական աշխատանք է տարել տարբեր ազգերի մշակույթների, ավանդույթների, առասպելների և կրոնների ուսումնասիրության մեջ, որի շնորհիվ կարողացել է առանձնացնել այն հիմնական վեց արքետիպերը, որոնք տարբեր ազգերի մոտ տարբեր անվանումներ ունենալով հանդերձ` միավորված են մեկ համընդհանուր սկզբունքային գծով:

Դրա համար Յունգը արքետիպերն անվանեց ոչ թե իրենց ազգային անուններով այլ տեսակներով:

Հիմնական վեց արքետիպերն են`

·         Պերսոնա


·         Ստվեր


·         Անիմա


·         Անիմուս


·         Էգո


·         Ինքնություն

Պերսոնան դա մեր դիմակն է, սեփական անձի ընդունումը, թե ինչպես ենք մենք մեզ դրսևորում տարբեր անձանց հետ, տարբեր վայրերում: Ինչպիսի արտաքին տեսք ենք մատուցում այլ անձանց: Այսինքն,  թե ինչ ենք մենք մտածում հենց մեր մասին, հասարկության մեջ մեր դիրքի և վարքի մասին: Դա հենց մեր կարծիքն է մեր մասին և այն մասին, թե ինչպիսի տպավորություն ենք մենք թողնում այլոց վրա:

Էգո-դա մեր գիտակցության կենտրոնն է, որը տրամաբանորեն և նպատակաուղղված ձևով  կառավարում և ուղղորդում է մեր վարքը` մեր նպատակների և օբյեկտիվ պայմանների համապատասխան:

Ստվերը-դա նույնպես կենտրոն է, բայց ոչ թե գիտակցության, այլ անգիտակցական: Այն դուրս մղված նյութն է: Դա այն ցանկությունները, հիշողություններն ու հույզերն են, որոնք անհատի կողմից ժխտվում են` սոցիալական ստանդարտներին և իդեալներին համապատասախան չլինելու պատճառով:

Անիմա- դա անգիտակցական կյանքի հիմքն է տղամարդու մեջ

 

Անիմուս-անգիտակցական տղամարդու հիմքը կնոջ մեջ

 

Ինքնությունը դա ամբողջականության մարմնացումն է: Սա այն կետն է, անձի այն կենտրոնը,  որտեղ տեղի է ունենում անգիտակցականի և գիտակցականի կորելացում ու ադապտացում, այսինքն տեղի է ունենում փոխզիջում:

Ինքնությունը կորդինացնում է գիտակցությունն ու անգիտակցականը և պատասխանատվություն է կրում անձի ամբողջականության պահպանման համար և միայն այն դեպքում, երբ ինքնությունը չի կարողանում կատարել իր պարտականությունը,  ի հայտ են գալիս նևրոզները, ներանձնային կոնֆլիկտներ և նույնիսկ հոգեկան խանգարումներ: Նրա յուրահատկությունը դեպի անցյալ /ֆիլոգենետիկ/ ուղղվածությունն է, միևնույն ժամանակ այն ուղղություն է տալիս մարդուն զարգացման համար` որպես ամբողջականություն, որին պետք է հասնի: 
Յունգը վստահ էր, որ ինքնությունը անձնային կենտրոն է, բայց միևնույն ժամանակ այն ընդհանուր է մարդկության համար և ինտեգրացման իմաստ է կրում: Պատկերավոր կերպով այն կարելի է դիտարկել որպես կենտրոն, բայց նաև շրջան, որով այն շրջապատված է: Այդպիսի բարդ ու պարզ երևույթի համար խորհրդանիշներ կարող են հանդիսանալ մարդկության ստեղծած ամենախորը սիմվոլները, որոնք իրենց բնույթով ինքնակարգավորող են և բուժիչ: Դրանք են շրջանը և խաչը: 
Խաչի մեջ միավորվում են արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը` հատվելով մի կետում: Խաչը հավասարակշռության է բերում: Այն մարմնավորում է ունիվերսալ արքետիպային մարդուն, ով կարող է անվերջ և ներդաշնակ տարածվել, ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց ուղղություններով: Իսկ ցանկացած ուղղությամբ տարածվելու ունակ խաչը խորհրդանշում է հավերժ կյանքը: Շրջանը հավերժական պտույտի պատկերն է հանդիսանում, այն կարծես կազմվում է հենց խաչի պտույտի արդյունքում, այլ կերպ ասած` շրջանի ստատիկ պատեկը նույն խաչն է: 

Յունգը էգոյի զարգացումը տեսնում է սպիրալաձև` մարդ անընդհատ վերադառնում է նույն խնդիրներին, սակայն ամեն հաջորդ անգամ նա մի մակարդակ ավելի բարձր է: Այս սպիրալի վրա մեկ պտույտի ժամանակ մարդն անցնում է 4 փուլեր`

1.
Առաջին փուլում մեր էգոն դեռ անջատված չի կոլեկտիվ անգիտակցականից, և այս փուլը Յունգը անվանել է միստիկ փուլ:

(Օրինակ` երբ երեխան մինչեւ իրես”-ը անջատելը իրեն չի գիտակցում, չի տարբերում իրականությունը իր երազներից, չի տարբերում բնության երևույթները, ամեն ինչ ընկալում է միստիկ ձեւով: Այստեղ նա շատ նման է նախնադարյալ մարդուն)


2.
Երկրորդ փուլը մատրիարխատի փուլն է, երբ մարդու հոգեկանում մշակվում է կանացի սկիզբը` զգացմունքայնությունը, քնքշությունը, պաշտպանվածություն (այստեղ կարելի է զուգահեռներ անցկացնել Ֆրեյդի` մինչև Էդիպյան բարդույթի տարիքի հետ)


3.
Երրորդ      փուլը    պատրիարխատն է, որը կապված է լոգոսի գաղափարի    հետ,    երբ մարդու      մոտ   սկսվում     է     մշակվել       տղամարդու       սկիզբը`    ռացիոնալությունը, պարտաճանաչությունը և դիսցիպլինան:


4.
Եվ վերջին փուլը ինտեգրացիայի փուլն է` կանացի սկզբի և տղամարդու սկզբի:
Այս փուլերը կրկնվում են սպիրալի ամեն պտույտի ժամանակ, բայց ամեն անգամ ավելի բարձր մակարդակի վրա:

Ներկայումս հոգեբանության և հոգեթերապիայի մեջ ավելի լայն կիրառում են ստացել ինտրովերտ և էքստրավերտ տերմինները, որոնք բնութագրում են անձի տարբեր ուղղվածություններ, իսկ ավելի կոնկրետ մարդու նյարդա-հոգեկան էներգիան:

Էստրավերտն անձի ուղղվածությունն է դեպի դուրս, իսկ ինտրովերտը` դեպի ներս: Սակայն Յունգը նշում էր, որ չի կարելի անձին միանշանակ դասել որևէ ուղղվածության, քանզի չկա մաքուր ինտրովերսիա կամ մաքուր էքստրավերսիա: Ամենավառ ինտրովերտն էլ կարող է երբեմն ցանկություն ունենա իր մեջ ամփոփվելու և խորհելու: Նաև շատ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ շատերի մոտ այդ երկու ուղղվածությունները հավասար են բաշխված, որոնց անվանեցին ամբիվերտներ:

Բացի այդ Յունգը առանձնացրեց նաև 4 հոգեկան ֆունկցիաներ, որոնք զույգեր են կազմում: Դրանք են մտածողություն և զգացմունք, որոնք Յունգը համարում էր ռացիոնալ ֆունկցիաներ  զգայություն և ինտուիցիա` իռացիոնալ ֆունկցիաներ:

Զգայությունը և ինտուցիան ընկալման երևույթներ են, իսկ մտածողության և զգացմունք զույգի միջոցով մենք այդ ընկալածը գնահատում ենք: Մտածողությունը որոշում է` ընկալումը ճիշտ է, թե սխալ, իսկ զգացմունքները որոշում են` մեզ դուր է գալիս թե ոչ, ընդունելի է մեզ համար, թե անընդունելի: Յունգը ասում է, որ ըստ այն բանի, թե մարդու մոտ, որ ֆունկցիան է գերակշռում, նա դասվում է այս կամ այն տիպին` զգացմունքային, ինտուիտիվ, զգայական, մտածող տիպ: Սակայն եթե գերակշռում է այս կամ այն ֆունկցիան, նշանակում է` ճնշվել է դրա հակառակ բևեռը: Զգայական տիպը, օրինակ, կենտրոնացած է զգայական ազդակների վրա, այսինքն` մինչև չտեսվի, չլսի, չի          հավատա,     չի ընկալի,     իսկ      ինտուիտիվ       տիպը       առանց    տեսնելու     որոշակի ենթադրություններ է անում:

Այսինքն՝ ինչքան զարգացած է զգայությունը, նշանակում է այնքան ճնշված է ինտուիցիան: Իսկ զգացմունքների զարգացման դեպքում չի զարգանում մտածողությունը:
Յունգը ձևակերպել է նաև իր պատկերացումները հոգեթերապիայի շուրջ:
Նրա կարծիքով դրա  էֆֆեկտիվության համար առաջին հերթին անհրաժեշտ է այցելուի և հոգեթերապևտի անկեղծ և ստեղծագործ համագործակցությունը: Յունգը, ի տարբերություն հոգեվերլուծողների,  կարծում էր, որ պարտադիր չեր հստակ հետևել բոլոր կանոններին, անհրաժեշտ է ստեղծագարծական մոտեցում ցույց տալ, որպեսզի այցելուի մոտ վերանա կաշկանդվածությունը և սկսվի ակտիվ համագործակցություն: Յունգի հոգեանալիտիկ թերապիան անցնում է երկու փուլով`

1.      Անալիտիկ

2.      Սինթետիկ

Առաջին փուլը նման է խոստովանության, քանի որ հոգեթերապևտը փորձում է անձի իրական խնդիրը և նրա պատճառները անջատել անգիտակցականից և դուրս բերել գիտակցության մակարդակ:

Երկրորդ փուլում այցելուն արդեն սկսում է վարքի և ընկալման նոր մոդելների յուրացումը: Երկրորդ մասը Յունգը անվանում է փոխակերպում, որի ժամանակ տեղի է ունենում մինի-անհատականացում, երբ այցելուն իր ուժերով գտնում է իր խնդրի հաղթահարման ուղին: Յունգն այն առաջիններից մեկն էր, որն օգտագործեց ուղղորդված, նպատակաուղղված ասոցիացիաների մեթոդը հոգեթերապիայի մեջ, որը հիմա բավականին հայտնի և կիրառվող մեթոդներից մեկն է համարվում: Այս դեպքում թերապևտը որոշակի ուղղություն է տալիս, ինչ-որ բառ է ասում, իսկ այցելուն ասում է այն ամենը, ինչ մտքին է գալիս այդ բառին ի պատասխան: Ֆրոյդը դեմ էր այս մոտեցմանը, քանի որ գտնում էր, որ ուղղորդված  փսիխոանալիզը թեև արագացնում է որոնման պրոցեսը, բայց այցելուին կարող է սխալ ուղղություն պարտադրել:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.