Ադլերը համոզված էր, որ անձի հոգեբանության գլխավոր նպատակը դա թերապևտների համար օգտակար կողմնորոշում տալն է: Դրա համար նա ձևակերպեց  անձի առավել օգտակար տեսություն, որի հիմքում ընկած են որոշակի սկզբունքներ ու  կոնցեպցիաներ:

Այդ կոնցեպցիաները և սկզբունքները կարելի է բաժանել յոթ կետերի.

1.      Թերարժեքության զգացում և կոմպենսացիա

2.      Գերարժեքության ձգտում

3.      Կյանքի ոճը

4.      Սոցիալական հետաքրքրություն

5.      Ստեղծագործ <<ես>>

6.      Ծննդյան հաջորդականություն

7.      Ֆիկցիոն ֆինալիզմ

 

Թերարժեքության զգացում և կոմպենսացիա

Իր կարիերայի ամենասկզբում, երբ դեռ Ադլերը համագործակցում էր Ֆրոյդի հետ, նա թողարկեց <<Օրգանի թերզարագացածության ուսումնասիրություն և նրա հոգեբուժական կոմպենսացիա>> մենագրությունը, [Adler, 1907/1917].  որտեղ նա զարգացրեց իր տեսությունն այն մասին, թե ինչպես մի հիվանդություն կարող է մեկին ավելի շատ անհանգստացնել, քան մյուսին և ինչպես  նույն հիվանդությունը կարող է ավելի շուտ խոցել մարմնի տվյալ հատվածը, քան այլ: Դրա համար Ադլերը ենթադրեց, որ անհատների մոտ մարմնի որոշ օրգաններ ավելի թույլ են, որը նրանց ավելի խոցելի է դարձնում որոշ հիվանդությունների համար: Ադլերը կարծում էր, որ յուրաքանչյուրի մոտ տեղի է ունենում այն օրգանի հիվանդություն, որը ավելի վատ էր զարգացած, թերզարգացած էր հենց ծնված օրվանցի:

Բացի այդ Ադլերը նկատեց, որ որոշակի օրգանի թերարժեքությամբ տառապող հիվանդները փորձում են կոմպենսացնել այդ թերարժեքությունը պարապունքների կամ վարժությունների միջոցով, որը հետագայում հանդիսանում է մեծ ուժի և վարպետության ձեռքբերման նախադրյալ: Ադլերը նկատեց, որ բոլոր տաղանդաշատ կամ հայտնի մարդիկ տառապել են ինչ-որ օրգանի թերությամբ: Պատմությունը և գրականությունը այսօր ակնհայտ հաջողությունների ձեռքբերման բավականին շատ օրինակներ են ներկայացնում, որոնք մեծ ջանքերի արդյունք են հանդիսացել` ուղղված օրգանի թերության հաղթահարմանը: (Օրինակները բավականին շատ են, դրա համար չենք առանձնացնում): [Adler, 1931, p. 248]

Այսպիսով, օրգանի թերությունը կարող է կյանքում մեծ հաջողությունների ձեռքբերման հիմք դառնալ: Բայց դրա հետ մեկտեղ այն կարող է նաև նպաստել սեփական թերարժեքության զգացումի դեֆեկտի զարգացմանը, երբ թերարժեքությունը հաղթահարելու նպատակով կենտրոնացրած ուժերը արդյունք չեն տալիս:

Իհարկե օրգանի թերարժեքության կոմպենսացիայի գաղափարը նորություն չէ: Նամանավանդ բժիշկները լավ գիտեն, որ երբ մի օրգան չի աշխատում, մյուսը իր վրա է վերցնում այդ օրգանի ֆունկցիաները, օրինակ երիկամների դեպքում, սակայն Ադլերը նշում է այն միտքը, որ այդ կոմպենսացիան կատարվում է նաև անձի հոգեկան մակարդակում, քանի որ նրանց մոտ օրգանի թերարժեքությունից ծնվում է իրենց անձի թերարժեքության սուբյեկտիվ զգացումը սոցիալական անկարողության զգացողությունից:

Ադլերը կարծում էր, որ թերարժեքության զգացումը ձևավորվում է մանկության ժամանակ, երբ երեխան կախված է իր ծնողներից և անպաշտպան է: Այդ թերարժեքության զգացումի առաջացումը դա ողջ կյանքի ընթացքում տևող պայքարի սկիզբն է այն հաղթահարելու և շրջապատողների հանդեպ իր գերարժեքությունը ցույց տալու նպատակով: Գերարժեքության ձգտումը հանդիսանում է անձի կյանքի հիմնական դրդապատճառային ուժը: Սակայն թերարժեքության զգացումը որոշ մարդկանց մոտ կարող է ունենալ ծայրահեղ ելք` ձևավորելով թերարժեքության բարդույթ`սեփական թուլության զգացումի չափազանցում:

Ադլերը նշում է այն գլխավոր պատճառները, որոնք ձևավորում են այդ բարդույթը

1.      Օրգանի թերարժեքություն

2.      Ծնողների կողմից խնամքի չարաշահում

3.      Ծնողների կողմից մերժում

Երեխաների համար այս բոլոր երեք ձևերն էլ հետագա հասուն կյանքում նևրոզների ձևավորման հետևանք կարող են հանդիսանալ:

Սակայն անկախ այն պայմաններից, որոնք ձևավորում են թերարժեքությունը, անհատը կարող է դիմել հիպերկոմպենսացիայի, որը ըստ Ադլերի ձևավորում է գերարժեքության բարդույթ: Այս բարդույթը արտահայտվում է սեփական ֆիզիկական, ինտելեկտուալ, սոցիալական կարողությունների և հմտությունների չափազանցման մեջ: Օրինակ անձը կարող է վստահ լինել, որ ինքը այդ հարցի շուրջ բոլորից շատ գիտի և չուզենա արտահայտել իր իմացությունները, բայց մյուսն էլ կարող է հարմար առիթը բաց չթողնի սեփական ունակությունները ներկայացնելու համար` մերժելով մնացած բոլոր քննարկվող թեմաները: Ամեն դեպքում այդ ամենը կատարվում է սեփական թերարժեքությունը թաքցնելու նպատակով: Համապատասխանաբար, գերարժեքության բարդույթով տառապող անձը գլուխգովան, գոռոզ, եսասեր մարդու տպավորություն է թողնում:

Այսպիսով, որոնք են այն վերջնական նպատակները, որոնց համար մենք պայքարում ենք ամբողջ կյանքում, մեզ արդյոք ղեկավարում է թերարժեքության հաղթահարման ձգտումը, թե մենք ձգտում ենք մեր գերակայությունը հաստատել այլոց վրա կամ միգուցե մեզ բարձր ստատուս է հարկավոր:

Ադլերի պատկերացումները այս հարցերի շուրջ ժամանակի ընթացքում փոփոխվում են: Իր առավել վաղ փորձրում Ադլերը խոսում է ագրեսիայի մարդկային վարքի կառավարման մասին: Իսկ ավելի ուշ նա արտահայտեց այն միտքը, որ մարդկային վարքը կառավարում է ավելի հզոր դրդապատճառի միջոցով, քան ագրեսիան է. նա դա ներկայացրեց որպես ձգտում դեպի իշխանությունը: Այս կոնցեպցիայի մեջ թուլությունը հավասարեցվեց  ֆեմինինության, իսկ ուժը մասկուլինության հետ: Ըստ Ադլերի երեխան ուզում է տղամարդ լինել, բայց կիննել է ուզում տղամարդ լինել, քանի որ երեխա, կին, տղամարդ եռյակից ամենաուժեղը դա տղամարդն է: Այս ամենը Ադլերը արտահայտեց որպես <<մասկուլինության բողոք>>: Հետագայում Ադլերը հրաժարվեց <<մասկուլինության բողոք>> իր իսկ կոնցեպցիայից, քանի որ գտավ, որ այն բավարար կերպով չի բացատրում նորմալ, հասարակ անձի վարքը: Դրա համար նա հետագայում ձևավորեց գերարժեքության ջգտման գաղափարը, որը ըստ Ադլերի` ամբողջովին տարբերվում է գերարժեքության բարդույթից: Իր կյանքի վերջին տարիներին Ադլերը եկավ այն եզրակացության, որ գերարժեքության զգացումը դա մարդկային կյանքի ֆունդամենտալ օրենքն է, առանց որի անհնար է կյանքը: [Adler, 1956, р. 104]

Ադլերը գտնում էր, որ գերարժեքության ձգտման հզոր պահանջմունքը առաջանում է ի ծնե և մենք ունակ չենք դրանից ազատվելու: Բայց այդ զգացումը պետք է դաստիարակել և զարգացնել, եթե մենք ուզում ենք իրականացնել մեր մարդկային պոտենցիալը: Ըստ Ադլերի` փոքր տարիքում այն միայն տեսականորեն է իրականցվում, իսկ իրական պրոցեսը սկսվում է հինգ տարեկանից, երբ ի հայտ են գալիս առաջին նպատակները:

Ադլերն առաջարկում էր տարբեր գաղափարներ այդ ձգտման էության և գործունեության մասին: [Adler, 1964]

1.      Գերարժեքությունը դա ամբողջական դրդապատճառ է, որը երեխայի գիտակցության մեջ արտահայտվում է նրա անօգնական լինելու զգացողությամբ:

2.      Այս զգացումը ունիվերսալ է, այն բոլորի համար ընդհանուր է:

3.      Որպես նպատակ այն կարող է ընկալվել ինչպես դրական, այնպես էլ բացասական ուղղվածությամբ: Որպես բացասական ուղղություն այն բնորոշ է թույլ ադապտացիայով օժտված մարդկանց, որոնք այդ գերարժեքությունը օգտագործում են այլոց հաշվին փառքի ձեռքբերման նպատակով: Իսկ որպես դրական ուղղվածություն`այլոց բարօրության հետ համապատասխան:

4.      Գերարժեքության ձգտումը զուգորդվում է էներգիայի և ուժերի մեծ ծախսով, որն ավելացնում է լարվածության մակարդակը:

5.      Գերարժեքության ձգտումը արտահայտվում է ինչպես անհատական, այնպես էլ հասարակական մակարդակներում: Մենք ձգտում ենք կատարյալ դառնալ ոչ միայն որպես անհատներ կամ հասարակության անդամներ, այլև մենք ձգտում ենք կատարելագործել մեր հասարակական մշակույթը: Ի տարբերություն Ֆրոյդի` Ադլերը հասարկությանն ու անհատին դիտում էր որպես իրար հետ անպայման ներդաշնակության մեջ:

Կարևոր է նաև Ադլերի կողմից ներմուծված ստեղծագործ <<ես>>-ի գաղափարը: Ի տարբերություն Ֆրեյդի կողմից ստեղծած էգոյի, որը ծառայում է բնածին մղումների նպատակներին ու որոշում անձի ամբողջական զարգացման ուղին, Ադլերի կողմից ձևակերպված <<ես>>-ը իրենից ներկայացնում է սուբյեկտիվ, անհատականացված համակարգ, որը կարող է փոխել անձի զարգացման ուղղությունը` մեկնաբանելով մարդու կյանքի փորձը և դրան տալով տարբեր իմաստներ: Ավելին` նման <<ես>>-ը ինքն է ձեռնարկում փորձի որոնումը տվյալ անձի համար, որը ավելի է հեշտացնում կոնկրետ անձի խնդիրը` սեփական ունիկալ կյանքի ոճի որոշման գործում:

Ադլերը Ֆիկտիվ ֆինալիզմի գաղափարը մշակեց գերմանացի գրող Հանս Ֆայգինգերի այն գաղափարի հիման վրա, համաձայն որի, որ բոլոր մարդիկ կյանքում կողմնորոշվում են կառույցների կամ կեղծիքների միջոցով, որոնք կազմակերպում և ստիմուլացնում են մեր իրականությունը` դետերմինացնելով մեր վարքը: Ադլերը նաև նշեց այն միտքը, որ անձի արարքների դրդապատճառները որոշվում են հիմնականում դեպի ապագա կողմնորոշմամբ, այլ ոչ թե անցյալի փորձով: Այդ Ֆիկցիաները, որոնք չի կարելի իրականացնել, իրենց իրական ազդեցությունն են թողնում անձի ձգտումների որոշ ազդակների վրա: Սակայն, Ադլերը կարծում է, որ առողջ մարդը կարող է ազատվել այդ ֆիկտիվ հույսերից և ապագայում էլ կյանքը տեսնել այնպես իրական, ինչպիսին որ կա այն ներկայում: Սա անհնարին է նևորտիկների համար, քանի որ իրականության և ֆիկցիայի միջև տարանջատումը ավելի է ուժեղացնում լարվածությունը:

Ադլերը գտավ, որ անձի կառուցվածքայնության ձևակերպման վրա մեծ ազդեցություն են թողնում  նրա ընտանիքը, մարդիկ, որոնք շրջապատում են անձին կյանքի առաջին օրերի ընթացքում: Կարևորելով սոցիալական միջավայրի ազդեցությունը` Ադլերը նշում էր, որ երեխան լույս աշխարհ է գալիս ոչ թե անձի պատրաստի համակարգով, այլ դրա նախատիպերով, որոնք ձևավորվում են հետագա կյանքի ընթացքում: Ամենակարևոր համակարգը նա անվանեց <<Կյանքի ոճ>>:

Ձևավորելով անձի կյանքի ոճի գաղափարը` Ադլերը պնդում էր, որ դա այն դետերմինանտն է, որը կարգավորում և որոշում է մարդու կյանքի փորձը: Կյանքի ոճը սերտորեն կապված է ընդհանրության զգացումի հետ` երեք ամենակարևոր բնածին զգացումներից մեկի հետ, ձևավորում են անձի <<ես>>-ը: Այդ ընդհանրության զգացումը (խոլիզմ) որոշում է կյանքի ոճի ամբողջական կառուցվածքի պարունակությունը և որոշում նրա ուղղվածությունը:

Ընդհանրության, ամողջականության զգացումը, որը մեր սոցիալական հետաքրքրություն է ներկայացնում, բնածին է, բայց այն կարող է չզարգանալ: Չզարգացած ընդհանրության զգացումը առաջացնում է տարբեր նևրոզներ, կոնֆլիկտներ և այլն: Սոցիալական հետաքրքրությունը ձևավորվում է սոցիումի հետ շփման ընթացքում, այն ձևավորվում է ընտանիքի այն անդամների միջոցով, որոնք հենց ծնված օրվանից շրջապատում են երեխային, առավելապես մոր: Ադլերը կարևորում էր նաև հոր դերը երեխայի զարգացման մեջ, նա գտնում էր, որ հայրը պետք է հրաժարվի իր իշխանությունը հաստատելու ձգտումից, եթե ուզում է իր երեխայի մոտ սոցիալական հետաքրքրությունները զարգանան օպտիմալ ձևով:  Դրա համար, այն երեխաները, որոնք առանց ծնողների են մեծանում կամ արժանանում են սառը, մերժված վերաբերմունքի ծնողների կողմից, նրանց մոտ այդ զգացումը չի զարգանում: Այդ զգացումը չի զարգանում նաև այն երեխաների մոտ, որոնք արժանանում են գերխնամքի, գերուշադրության: Ընդհանրության զարգացման մակարդակը որոշում է սեփական անձի և արտաքին աշխարհի մասին պատկերացումների համակարգը:

Ձևավորելով կյանքի ոճ` մարդը փաստացի հանդիսանում է իր սեփական անձի կերտողը, որը նա ստեղծում է ժառանգված փորձի մշուշոտ նյութի հիման վրա:

Ստեղծագործ <<ես>>-ը, ըստ Ադլերի, հանդիսանում է այն յուրահատուկ ֆերմենտը, որը իր անմիջական ազդեցությունն է ունենում շրջապատող իրականության փաստերի վրա և ձևափոխում է այդ փաստերը անձի ներսում: Ստեղծագործ <<ես>>-ը ոչ միայն անձին հաղորդում է իր կյանքի իմաստը, այլև ստեղծում ինչպես կյանքի նպատակը, այնպես էլ միջոցը: Այսպիսով, Ադլերը կյանքի ոճի և կյանքի նպատակի ձևավորման գործընթացներն անվանեց մշակութային գործընթացներ, որոնք մարդկային կյանքին հաղորդում են յուրահատկություն, առանձնահատկություն և սեփական ճակատագիրը ղեկավարելու ունակություն: Ի հակազդումն Ֆրեդյի` Ադլերը հայտարարեց, որ մարդիկ արտաքին ուժերի ձեռքում գտնվող մարիոնետներ չեն, այլ գիտակցող ամբողջականություններ, որոնք ինքնուրույն սեղծում են իրենց կյանքը:

Ադլերը, այսպիսով, առանձնացնում է երեք հիմնական բնածին զգացումները` թերարժեքության զգացում, գերարժեքության զգացում և ընդհանրության զգացում:

Ադլերը առանձնացնում է նաև այս զգացումների զարգացման համար յուրահատուկ մեխանիզմը` կոմպենսացիան, որը նա բաժանում է չորս ձևերի`

1.      Լրիվ կոմպենսացիա

2.      Ոչ լրիվ կոմպենսացիա

3.      Գերկոմպենսացիա

4.      Թվացյալ կոմպենսացիա

Բայց ամնեակարևորը դա համագործակցության ընդունակության ձևավորումն է անձի մեջ, որն այն միակ մեխանիզմներից մեկն է, որը թույլ է տալիս հաղթահարել դժվարությունները: Քանի որ միայն համագործակցության շրջանակներում մարդը կարող է հաղթահարել իր թերարժեքության զգացումը: Համագործակցելու կարողության անբավարարությունը դա նևրոտիկության զարգացման և կյանքի ոճի ոչ ճիշտ ձևավորման հիմնքն է հանդիսանում:

Ադլերը նաև կարևորում էր ընտանիքում երեխաների ծննդյան հաջորդականությունը, որն այն կարևոր պատճառներից մեկն է, որ անխուսափելիորեն ազդում են երեխայի կյանքի ոճի և անձնային համակարգերի ձևավորման վրա:


www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.