Գեշտալտ հոգեբանությունը ծագել է 1912թ.-ին: Գեշտալտ նշանակում է <<ձև>>, <<պատկեր>>, <<համակարգ>>: Գեշտալտ հոգեբանության հինադիրը հանդիսանում է Մարքս Վեթհայմերը և հետագայում Վոլֆգանգ Կյոլերը: Գեշտալտ հոգեբանները նորովի մեկնաբանեցին զգայությունների և նրանց միջև ըմբռնված ամբողջական պատկերների միջև գոյություն ունեցող հարաբերությունները, բացահայտեցին մտածողության, դրդապատճառների, ընկալման հետ կապված մի շարք օրինաչափություններ: Որպես ուսումնասիրության սկզբնական օբյեկտ` գեշտալտիստները դիտում էին ըմբռնումը և ընդհանրացնում նրա օրինաչափությունները, տարածում ամբողջ հոգեկանի վրա: Այստեղից նրանք ձևակերպեցին գեշտալտի սկզբունքը. Մասն ամբողջից առանձին իմաստ չունի, առաջնայինը ամբողջական պատկերն է, այլ ոչ թե առանձին առարկան: Նրանք կարծում էին, որ ինչպես ըմբռնումն այնպես էլ հոգեկանի մյուս ոլորտները ենթարկվում են կենտրոնացման օրենքին` ընդհանուրի կենտրոնական մասերը ըմբռնվում են ավելի վառ, հստակ և մեծ: Զգայությունները իրական չեն, իրական է ամբողջական ընբռնումը: Ըստ Կյոլերի` մարդը միշտ գործ է ունենում իր ըմբռնման հետ և ոչ թե ռեալ առարկաների: Նա գրում է. <<...եթե ես խոսում եմ ըմբռնման մասին, ապա նկատի ունեմ առանձնահատուկ հոգեկան ֆունկցիա....ես ըմբռնում կհամարեի գրասեղանը, ծխախոտի բույրը կամ փողոցի աղմուկը...>>: Թեև նա չի ժխտում օբյեկտիվ ֆիզիկական աշխարհի գոյությունը, սակայն այն կարծիքին է, որ մարդն ուղղակիորեն չի շփվում արտաքին աշխարհի հետ, այլ ըմբռնման միջնորդությամբ:

Գեշտալտի ներկայացուցիչները պնդում են, որ պատկերը և ֆոնը կարող են փոխել իրենց դերերը, և այն, ինչ պատկեր էր կարող է դառնալ ֆոն և ընդհակառակը: Դա նշանակում է, որ հոգեբանական դաշտը ունի բավականին ճկուն կառուցվածք, բայց յուրաքանչյուր պահին այն ունի իր կենտրոնը, այն կենտրոնացված է: Կա դաշտի վերակենտրոնավորում, որը մտածողության հիմնական գործընթացն է և անձին տրվում է որպես <<փայլատակման>> պահ: Գեշտալտիստները առաջ քաշեցին <<պերգնանցի սկզբունքը>>, համաձայն որի, ժամանակի յուրաքանչյուր պահին ֆենոմենալ հոգեբանական դաշտը ձգտում է ընդունել հնարավորին չափ պարզ, հստակ, հավասարակշռված ու կատարյալ կառուցվածք:

Գեշտալտ հոգեբանության մյուս կարևոր ներկայացուցիչը դա Կուրտ Լևինն է: Լևինի դպրոցում ուսումնասիրում էին մարդկանց վարքը գործնական խնդիրների լուծման ընթացքում, ընդ որում, խնդիրները շոշափում էին պահանջմունքները, հետաքրքրությունները, մտադրությունները: Այս ամենից բացի Լևինի դպրոցում տեսական և գործնական բացատրություններ տ տրվեցին գոծունեության և պահանջմունքների փոխհարաբերությունների մասին, որի մեջ առանձնացվեց <<մոտական>> նպատակների հարցը: Անձի կառուցվածը Լևինը պատկերում է շրջանի ձևով, որը ներդրված է էկլիպսի հոգեբանական միջավայրի մեջ: Բացի դրանից Լևինը մանրամասն ուսումնասիրեց տարբեր արգելքների դերը կոնֆլիկտների բացահայտման հարցերում:

Գեշտալտ սկզբունքներ

Ընկալման ամբողջականությունը և կարգավորվածությունը ձևավորվում են ի շնորհիվ հետևյալ սկզբունքների:

1.      Սահմանակցության-մեկ ամբողջության մեջ միավորվում են օբյեկտի կամ իրադարձության այնպիսի մասերը, որոնք ժամանակի և տարածության մեջ սահմանակից են միմյանց

2.      Որակի-միվորվում են նույն որակներն ու բնութագիրն ունեցող օբյեկտները

3.      Ընդհանուր ճակատագրի-միավորվում են այն օբյեկտները, որոնք միասին են տեղաշարժվում

4.      Անդամության բնույթի-ամբողջը ազդում է այն անդամի վրա, որոնք ամբողջի կազմից դուրս գալու միտում են ցուցաբերում: Իրադարձության ընկալումը կրում է շրջապատի, կոնտեքստի ազդեցությունը:

5.      Պրեգնանցի սկզբունք

Գեշտալտ թերապիան ընդգրկված է ընդհանուր էկզիստենցիալ կամ հումանիստական թերապիայի մեջ: Գեշտալտ թերապիան հիմնադրել է Ֆրից Պերլսը: Համաձայն գեշտալտ թերապիայի ներկայացուցիչների կարիք չկա ինչ-որ տեղ գնալ կամ ինչ-որ բան անել, որ կատարյալ դառնաք, դուք կատարյալ եք առանց դրա: Կատարելության ձևը կարող է նաև փոխվել, բայց այն որ դուք կատարյալ եք, դա կախված չէ ձևից, այնպես ինչպես երջանկության և կատարելության զգացումը կախված չէ ձգտումների մակարդակից, խնդիրերի առարկայությունից, քանի որ այն ամենը, ինչ կապված է երջանկության ձեռք բերման հետ, դա ընկալման փոփոխությունն է: Այս փոփոխությունը կայանում է նրանում, որ սկսես մտածել ոչ թե այն մասին, թե ինչ կարող էր կամ պետք էր արված լիներ, այլ ինչ ունես դու հենց հիմա և հենց այս պահին. հարակավոր է զգալ և վայելել այդ ամենը: Գեշտալտ թերապիան ներառում է հետևյալ դրույթները

·         Օրգանզիմի գլխավոր ֆունիցիան դա ամբողջականության կամ գեշտալտների սեղծումն է, որն արտահայտվում է ձևերի, իրավիճակների միջոցով: (Ֆրեդերիկ Պիրլս)

·         Չավարտված ձևերի պարբերական գոյությունը հանգեցնում է նյարդային խանգարումների: Այցելուն կարող է հասկանալ և ստեղծել իր <<ես>>-ը որպես ամբողջական անձ, եթե ուշադրությամբ հետևի տեղեկատվության արտաքին կամ ներքին հոսքերին:

·         Լրացնելով և ավարտելով անավարտ իրավիճակները, չբավարարված պահանջմունքները` անհատը ինքնակարգավորում և պահպանում է այլ մարդկանց հետ ունեցած դինամիկ հավասարակշռությունը:

Մի խոսքով, թերապիան ուղղված է սեփական արժեքի և նշանակության գիտակցմանը, ինքնագիտակցմանը: Գեշտալ թերապիան օգտվում է ոչ միայն խոսքից, այլ նաև մյուս ազդանշանային համակարգերից` դիմախաղ, շարժումներ: Գեշտալտի հիմնական սկզբունքներից մեկը դա <<այստեղ այս պահին>> սկզբունքն է, որը, սակայն, ստվերում է թողնում արտաքին սոցիալական կապերն ու փոխհարաբերությունները:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.