Ամերիկացի գրող ու բիզնեսի մասնագետ Ժյուլիեն Սմիթը պրակտիկ խորհուրդներ է տվել, թե ինչպես արդեն 20 տարեկանից սկսել հաջողակ դառնալու ուղին՝ տիրապետելով ժամանակակից գործունեության համար անհրաժեշտ հմտություններին:


Ժյուլիեն Սմիթ


1.Կյանքն ամեն կերպ քեզ տգետ ու հիմար է պահում. Նման մարդկանցից “փող պոկելն” ու իրենց կառավարելն ավելի հեշտ է՝ սկսած բազմաթիվ դիետաներից մինչև բանկային ֆինանսական բարդ ոլորտ: Մաքսիմալ չափով զբաղվեք ինքնակրթությամբ. դա հարուստ, անկախ ու երջանիկ լինելու ամենամեծ երաշխիքն է:

2. ԲՈՒՀ-երին կուրորեն մի՛ հավատացեք: Մինչ նրանք ուսումնական ծրագրեր են մշակում, համակարգը հնանում է: Ավելի լավ է կրթվել ու մարդկանց հարգանքը վայելել լիդեր լինելով, և ոչ թե մնալ հետևողի կարգավիճակում:

3. Կարդացե՛ք որքան հնարավոր է շատ: Յուրացրե՛ք արագ կարդալու տեխնիկան՝ դրանով զարգացնելով նաև հիշողությունը:

4. Շփվե՛ք ու հաղորդակցվե՛ք բոլորի հետ: Դա հնարավորություն կտա մարդու մեջ գտնել հենց այն, ինչ ձեզ է դուր գալիս:

5. Համեստության վրա ժամանակ մի՛ վատնեք: Համեստությունը հավատն է այն բանի հանդեպ, որ ձեր զգացմունքները կառավարում են ձեր -գործողությունները, այնինչ կյանքում պիտի հակառակը լինի:

6. Եթե որևէ մեկի հետ շփման ժամանակ որևէ բան ձեզ դուր չի գալիս, վերացրե՛ք այդ հանգամանքը:

7. Առավելագույնս շփվե՛ք ձեզանից մեծ մարդկանց հետ: Նրանք ավելին գիտեն, քան ձեր հասակակիցները:

8. Գտե՛ք ձեզանից ավելի հետաքրքիր մարդկանց ու նրանց հետ շատ ժամանակ անցկացրե՛ք: Հետևե՛ք նրանց օրինակին ու մի՛ մնացեք միջին մակարդակում, ձգտե՛ք առավելագունս հետաքրքիր դրսևորել ինքներդ ձեզ:

9. Ժամանակի ընթացքում դուք ավելի պահպանողական կդառնաք. դա փաստ է: Նրանք, ովքեր շրջապատում են ձեզ, ստեղծում են մի միջավայր, որտեղ ձեր ստատուս քվոն կայուն է: Դրա համար ամենախենթ ու զիլ մտքերը, իդեաները հենց հիմա է պետք իրականացնել: Հավատացե՛ք՝ դուք աստիճանաբար վախկոտ եք դառնալու:

10. Պակասեցրե՛ք ձեր ծախսերը: Դա կապահովի վերևում նշված իդեաների իրականացումը:

11. Մի՛ փորձեք հաճույք ստանալ առարկաների միջոցով, արե՛ք դա՝ հիմնվելով կոնկրետ գործողությունների ու արարքների վրա: Այլ կերպ ասած, գնացեք Փարիզ: Դա ավելի լավ է, քան եթե գնեք նոր հագուստ ու պահարան:

12. Եթե դրամական խնդիր ունեք, այդ հարցը լուծելի է: Օգտագործե՛ք ինտերնետը, քանի որ այն ձեզ թույլ է տալիս աճուրդներում ավելի մատչելի գներով գնումներ կատարել: Եթե դուք ապրում եք միայն աշխատավարձի հաշվին, օպտիմալ օգտագործե՛ք ձեր գումարը: Նպատակը 5 տարի հետո այդպես այլևս չապրելն է:

13. Նախապես ծրագրե՛ք ամեն ինչ. դա զարգացնում է լոգիկան, հիշողությունն ու երևակայությունը:

14. Երիտասարդ տարիքից ավել քաշ մի՛ հավաքեք: Ձեր հորմոնները դեռ շատ պետք կգան:

15. Սովորե՛ք եփել: Դա շատ կհեշտացնի ձեր կյանքը ու թույլ կտա ուտելու սովորական թվացող գործընթացը հետաքրքիր դարձնել:

16. Քնե՛ք նորմալ ռեժիմով: Քունն ու կերակրի ինքնուրույն պատրաստումը թույլ չեն տա ավել քաշ ձեռք բերել: Եթե դուք մտածում եք, որ քնի համար միշտ էլ ժամանակ կլինի ու ավելի լավ է զբաղվել գործերով, ասեմ ձեզ, որ քնից չհագեցած վիճակում դուք էֆֆեկտիվ աշխատել չեք կարող:

17. Պահե՛ք նոթատետր: Հույսը հիշողության վրա մի՛ դրեք: Վստահե՛ք միայն փաստացի գրառումներին:

18. Մեծ նպատակ որոշե՛ք ձեզ համար: Եթե դուք չունեք որոշակի գերակա նպատակ, այլ բաներ գուցե ևս ձեզ մոտ ստացվեն, բայց երբ դուք կորնկրետ գիտեք՝ ինչ եք ուզում, միանշանակ ավելի շատ բան կիրականանա:

19. Մասնագիտացե՛ք կոնկրետ մի ոլորտում: Ուսումնառության 5 տարիները վատնեք մի գործ սովորելու վրա, ոչ թե տարբեր բաներ ուսումնասիրելու: Գուցե դուք հետագայում որոշեք փոխել ձեր մասնագիտությունը… լա՛վ մտածեք:

20. Մարդկանց մի՛ օգտագործեք, գտեք այնպիսիններին, ովքեր արդեն օգտագործված չեն եղել:


Սրանք միայն Ժյուլիեն Սմիթի խորհուրդներն են, որոնք կադալով կարող եք հետևել կամ էլ գործել սեփական համոզմունքներից ելնելով, դրսևորելով Ձեր անահատականությունն ու կամքի ազատ արտահայտումը: 



www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.