Գերօնտոգենեզի ընթացքը (ծերություն), համապատասխան միջազգային դասակարգման, տղամարդկանց մոտ սկսվում է 60 տարեկանից, իսկ կանանց մոտ 55 տարեկանից և ունի երեք մակարդակ`

1.      Տարեցներ

2.      Ծերունիներ

3.      Երկարակյացներ

Համապատասխան միջազգային տվյլաների 50-60 տարեկանների մոտ մահացիության մակարդակը ի տարբերություն 18-րդ դարի 21-րդ դարում չորս անգամ իջել է: Այսինքն 70 տարեկան ծերունինների մահացիությունը նվազել է երկու անգամ:

 Ծերությունը դա օրգանիզմում կոդավորված փոփոխությունների շարք է, և այդ փոփոխությունները վերաբերում են անձի ոչ միայն ֆիզիկական այլև հոգեկան մակարդակին:

Գ Ֆիզեն առանձնացնում է ծերունիների երեք տիպեր` ծերունի-հանդիմանողներ, որոնք ժխտում են իրենց ծերության փաստը ամեն կերպ, ծերունի-էքստրավերտներ` ընդունում են ծերության փաստը արտաքին ազդեցությունների և այդ փոփոխությունները դիտելու միջոցով, ինտրովերտ տիպ, որոնց համար ավելի բնութագրական են ծերության փաստի սուր ապրումները: Ծերունիները սկսում են արտաքին աշխարհի երևույթների և շրջապատի մարդկանց հանդեպ ցուցաբերել որոշակի արդեն փոփոխված վերաբերմունք, համապատասխան իրենց տիպին ու խառնվածքին: Ոմանք փակվում են իրենց մեջ և խոր հուսահատություն ապրում իրենց չիրականացած երազանքների համար, դառնում չշփվող, ավելի մելանխոլիկ, իսկ որոշներն էլ սկսում են իրենց թշնամանքը արտահայտել որտաքին աշխարհի հանդեպ, քննադատում են երիտասարդությանը, ժխտում նորարարություններն ու ավլեի  են չարանում: Սակայն այս հոգեբանական փոփոխությունները նորմալ են համարվում և իրենցից վտանգ չեն ներկայացնում, քանի որ հմուտ մասնագետի օգնությամբ նրանք կարող են հաղթահարել և՛ իրենց հուսահատությունը և՛ չարությունը: Սակայն առավել դժվար է ծերերի հոգեկան խանգարումների հաղթահարումը: Ապացուցված է այն փաստը, որ ծերերը ավելի շատ հոգեկան խնդիրներ են ունենում, քան երիտասարդներն ու միջին տարիքի անձինք:

 Համաձայն համշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների` ամողջ աշխարհում 236 հազար ծերերից 100 հազարը տառապում են հոգեկան հիվանդություններով, որը հաստատում է այն փաստը, որ ծերությունը անխուսափելիորեն կապվում է առողջության վատթարացման հետ, առավելապես` հոգեկան առողջության: Սակայն դա պատճառ չէ, որ ինչպես շատերն են մտածում, սկսենք բոլորով մտածել, որ նրանց մոտ առկա փոփոխություները անդառնալի են: Առաջին հերթին անհրաժեշտ է ուշադիր լինել սեփական անձի, ինչպես նաև մեծերի առողջության հանդեպ և ժամանակին դիմել բժշկի օգնությանը: Բացի այդ ծերերն ու տարեցները ավելի քիչ են դիմում հոգեթրապևտին, քան հասարակության մնացած մասը: Նրանք հաճախ չեն խոստովանում և չեն էլ նկատում իրենց հետ կատարվող փոփոխությունները կամ էլ դա համարում են ծերունական տարիքին բնորոշ ընթացք:

Ծերունական տարիքում առավել հաճախ հանդիպող հոգեպաթոլոգիկ խանգարումներից է համարվում սոմանտիզացիան, այսինքն` հոգեկան խանգարումների արտահայտումը ֆիզիկական խանգարումների միջոցով: Այսպիսի հիվանդները բողոքում են մարմնական ցավերից և դիմում ընդհանուր բժշկի` թերապևտի, այլ ոչ թե հոգեթերապևտի: Սովորաբար թերապևտները չեն կարողանում հասկանալ թե ինչ խնդիր է, եթե այն վերբերում է թույլ դեպրեսիային կամ հիշողության և մտածողության թեթև խանգարումներին: Դրա համար հարկավոր է ուշադիր լինել ծերերի հանդեպ, որպեսզի կարողանանք հետևել և նկատել նրանց վարքի կամ տրամադրության ակնհայտ փոփոխությունները, քանի որ ճիշտ բուժումը կարող է բարելավել նրանց վիճակը և հետ վերադարձնել նրանց դեպի երջանիկ կյանք: Ծեր տարիքում բավականին լայն ձևով ներկայանում են նևրոզանման սինդրոմը, որի հիմնքում ընկած է ցերեբրալ աթերոսկլեռոզը: Հիվանդները բողոքում են գլխի ծանրության զգացողությունից, ականջներում խշշոցի առկայությունից, գլխապտույտից, շուտ հոգնածությունից: Հիվանդները դառնում են ավելի նյարդային, անհանդուրժող, չեն կարողանում տանել բարձր ձայնը, շուտ հուզվում են և արտասվում, սկսվում է հիշողության թուլացում, քնի խանգարում: Այսպիսի դեպքերում բուժումը ամբուլատորային է: Այս տարիքի առավել տարածված հոգեկան խանգարումներից է դեպրեսիան` ցածր տրամադրությունը, թախիծ, անօգուտ լինելու, անպիտանելության, անպաշտպանության զգացումումներ, կորում է նաև ընտանիքի, հարազատների հանդեպ սերը, նախկին հետաքրքրությունները մարում են:

Դեպրեսիայի արտահայտումն է նաև ընդհանուր հոգեկան գործընթացների խախտումը` մտածողության գործընթացի թուլացում, հիշողության թուլացում, ուշադրությունը կենտրոնացնելու անկարողություն: Դեպրեսիան կարող է նաև ունենալ սոմանտիկ արտահայտումներ` ախորժակի կորուստ կամ ընդհակառակը` ավելացում, անքնություն կամ քնկոտություն, մշտական հոգնածության զգացում, ինչպես նաև մարմնական ցավեր: Այսպիսի սիմպտոմների առկայության դեպքում հոգեբանի կամ հոգեբույժի միջամտությունը ոչ թե անհրաժեշտ է, այլ խիստ պարտադիր,  քանզի նման սիմպտոմների առակայության դեպքում անձը արդեն երկու շաբաթից հետո կարող է լցվել ինքնասպանության մտքերով:

Խանգարումների հաջորդ շարքին է դասվում դեմենցիան` ինտելեկտուալ ունկությունների թուլացում` կապված գլխուղեղի տարբեր վնասվածքների հետ: Դրա հետ մեկտեղ դիտվում է նաև հիշողության թուլացում, որը առաջացնում է ապակողնորոշում, շփոթվածություն, նույնիսկ ամենապարզ առաջադրանքները չեն կարողանում կատարել: Այսպիսի հիվանդները չեն հիշում թե, որտեղ են ապրում, կարող է շատ հեշտությամբ կորեն փողոցում:

Հիվանդության առավել ծանր դեպքերում համապատասխան հիվանդերը նույնիսկ չեն կարողանում ինքնուրույն լվացվել, հագնել շորերը, սնվել կամ հետևել իրենց անձնական հիգենիային: Սա բավականին ծանր հիվանդություն է, որը եթե շուտ նկատես կարող ես չեզոքացնել դրա վտանգը, քանզի դրա արմատավորման դեպքում հետևանքներն արդեն անդառնալի են: Դեմենցիայի պատճառ են ծերունական տարիքում զարգացող զարկերակային հիվանդությունները (հիպերտոնիա, աթերոսկրելոզ, սրտային հիվանդություն և այլն) և գլխուղեղի աթրոֆիկ հիվանդությունները: Դեմենցիայի էֆֆեկտիվ լուծման ուղղիներ դեռ չեն գտնվել:

Պսևդոդեմանցիան համարում են դառնալի հեգեկան հիվանդություն, որը արտաքնապես նման է դեմենցիային: Դեմենցիայով հիվանդին հարկավոր է մասնագետի զննումը` ինչպես սոմատիկ, այնպես էլ հոգեկան: Եվ եթե դեմենցիայի սիմպտոմները կապված են այլ հիվանդության գործոնների հետ, ապա այդ գործոնների անմիջական չեզոքացումը կբերի առողջացման:  Դեպրեսյիայով հիվանդները նույնպե կարող են նմանվել դեմենտիվ հիվանդներին, երբ խոր դեպրեսիվ հույզեերի պատճառով չեն ցանկանում ոչինչ անել, կորցնում են հիշողությունը, չեն կարողանում կետրոնացնել ուշադրությունը:

Պսևդոդեմենցիայի հաջորդ սիմպտոմներից է դեղամիջոցների չարաշահումը: Ծերերը առավել շատ են դեղեր ընդունում, քանի որ անընդհատ բողոքում են տարբեր ցավերից, և քանի որ նրանց օրգանիզմում արդեն նյութափոխանակությունը դանդաղ է ընթանում, դեղամիջոցը մնում է օրգանիզմի մեջ ավելի երկար ժամանակ և հասնում թունավորման մակարդակի, որի ի հայտ է բերում տարբեր նյարդահոգեբանական խանգարումներ և դեմենցիայի սիմպտոմներ: Պսևդոդեմնցիայի դեպքեր կարող են ի հայտ գալ նաև ոչ ճիշտ սննդի ընդունման  կամ վատ սնուցման դեպքում` աղե-ստամոքսային տրակտի խանգարման ժամանակ:

Ցանկացած դեպքում հարկավոր է ուշադիր լինել ծերերի հանդեպ, որպեսզի կարողնալ առավելագույնս շուտ նկատել և կանխել զարգացող հիվանդության ելքը:

www.hogeban.info

 

Make a free website with Yola