Սա նորմալ, բնական երևույթ է: Այնուամենայնիվ, մենք կյանքում անընդհատ հավասարակշռության մեջ ենք`  կայուն վիճակում. Դա նման է քայլքի` սկզբից մի ոտքի վրա ենք, հետո մյուս` անհավասարակշռության մեջ, բայց իրականում մենք առաջ շարժվելով պահպանում ենք մեր հավասարակշռությունը: Այսինքն, քանի մենք քայլում ենք` <<առաջ ենք շարժվում>>, ամբողջ համակարգը գտնվում է հավասարակշռության մեջ: Իսկ ի՞նչ կլինի եթե մենք կանգնենք:

Ասեմ, որ կանգնել նշանակում է փակվել: Եթե կյանքը փորձենք պատկերացնել երկար գծի տեսքով, որի մի կողմում գտնվում է կայունությունը, իսկ մյուս կողմում առաջխաղացումը, ապա կանգնելով մենք ձեռք ենք բերում հավասարկշռություն, բայց դրա հետ մեկտեղ այնպիսի հոգեկան վիճակներ, ինչպիսիք ենք ձանձրույթը միապաղաղությունը, կյանքի անիմաստությունը: Իսկ այդ գծի մյուս կողմում գտնվում է մշակութայնությունը, փոփոխությունները, նոր որակները: Երբ մենք ապահովում ենք մեր կայնությունը մենք ձեռք ենք բերում վստահություն, անընդհատություն, հստակություն, իսկ եթե մեկ քայլ հակառակ կողմն ենք դնում մեզ են պատում բուռն փոփոխությունները: Այս երկու ուղիների ընտրության մեջ մարդիկ նաև ձեռք են բերում կոնվերգենտ և դիվերգենտ մտածողություններ:

Փոփոխություններից տարակուսելը ունի իր հիմնային պատճառները: Անձի ամենատարրական պահանջմունքներից մեկը համարվում է բազային անվտանգության պահանջմունքը, որը մարդ ձգտում է ապահովել առաջին հերթին, բայց արդի աշխարհում անվտանգությունը ամենաահավոր վտանգն է:

Ինչքան հաճախ ենք մենք լսում և ականատես լինում մարդկանց այնպիսի հոգեկան վիճակների, ինչպիսիք են կյանքի իմաստի կորուստը, ապատիան, դեպրեսիան: Դրա բացատրությունը այն է, որ անհատը, ձգտելով ապահովել իր անվտանգության պահանջմունքը, ինչպես նաև իր երեք մակարդակների միջև հավասարակշռությունը, ձգտելով խուսափել սթրեսներից, մնում է կանգնած նույն տեղում` մոռանում իր ինքնաիրականացման պահանջմունքի մասին և տարակուսում փոփոխություններից:

Եթե այս նյութը կարդալով զգում եք, որ խոսքը հենց ձեր մասին է, ուրեմն սկսեք այն հարցից, թե ինչպես փոխեմ իմ կյանքը, հետո հարցրեք ձեզ. <<Ինչպես փոխեմ ինձ, որ փոխվի իմ կյանքը>>: Եթե այն, ինչ դուք արել եք մինչ հիմա անօգուտ է, ապա անել ինչ-որ բան այլ կերպ արդեն բարելավում է: Սկզբից ամեն ինչ դժվար է թվում Ձեզ, բայց միայն մեկ քայլ անելով` դուք հնարավորություն եք ստանում տեսնել, թե ինչ պետք է անեք հետո: Ինչքան ավելի լայն են Ձեր երևակայության սահմանները, այնքան ավելի շատ են հնարավոր տարբերակները և այնքան ավելի հեշտ են կատարվում փոփոխությունները:

Փոփոխությունները դրանք երևակայության գործընթացն են

Ռոբին և Ֆիլին 1997

Ինչքան մեծ է Ձեր երևակայությունը, այնքան ավելի լուրջ փոփոխություններ կարող եք կատարել: Երևակայական գործընթացը դա միայն առաջին և ամենահեշտ փուլն է, հետո հարկ է անցնել ավելի լուրջ քայլերի: Իսկ դրա համար ավելի համարձակ եղեք և հիշեք, որ ցանկացած արդյունք ձեռքբերում է, նշանակություն չունի ցանկալի արդյունք է դա, թե ոչ, քանի որ

հաջողությունն այնքան հնարավորություններ է

բացում մարդկանց առջև, որքան և անհաջողությունը:

Թոմ Ռոբինս

Սխալներ գործելը նորմալ է, հարկավոր չէ վախենալ սխալներից, ուղղակի նույն սխալը երկրորդ անգամ գործել պետք չէ: Ինչ-որ նոր գործ կամ փոփոխություն սկսելուց առաջ ձեզ հարցրեք

Ի՞նչով է այն կարևոր ինձ համար

Ի՞նչ կտա ինձ այս քայլը

Ի՞նչից պետք է սկսեմ

Հարցերը կարող եք դուք մշակել ինքներդ: Կարևորը, որ ձեռնարկեք այնպիսի բան, որը մինչ այդ չեք արել, քանի որ եթե դուք շարունակեք անել այն, ինչ արել եք մինչ հիմա, ապա կստանաք այն, ինչ մինչև հիմա ստացել եք: Ուրեմն արեք ինչ-որ բան այլ կերպ:

Հիշեք, որ փոփոխությունների համար հարկավոր է ճկունություն: Շփվեք նրանց հետ, ովքեր դրական են տրամադրված կյանքի հանդեպ, ում համար չկա <<անհնար>> բառը, ովքեր անընդհատ ձգտում են կատարելագործվել ու սովորել: Կրկնեք ձեր մտքում. <<Ամեն մարդ կարող է դառնալ ամենալավը ցանկության դեպքում>>,  և դա դրական ձգտումներ կարթնացնի Ձեր մեջ ու դուք կփորձեք դառնալ ավելի լավը, քան հիմա եք:

Եվ վերջում ասեմ, որ ինչ էլ մտածեք Ձեր մասին, կամ ինչ-էլ անեք, հիշեք, որ Դուք ավելին եք ձեզանից ներկայացնում, քան մտածում եք ու անում:

Ն. Փեթակչյան 

www.hogeban.info




 

Make a free website with Yola