Հոգեսինթեզի հիմնադիրը Ռոբերտ Ասաջոլին է: Հոգեսինթեզը դա հոգեվերլուծության հակաթեզն է: Սակայն հենց սկզբում Ասաջոլին զբաղվում էր հոգեվերլուծությամբ և Ֆրոյդը նրան համարում էր իր ամենահավատարիմ հետևորդներից մեկը Իտալիայում: Հետագայում Ասաջոլին հասկացավ, որ հոգեվերլուծությունը, չնայած իր մեծ ձեռքբերումների, բավարար չէ անհատի հոգեկանի խոր ուսումնասիրման և բացահայտման համար:

Ասաջոլին հոգեսինթեզը համարում էր մեր հոգեկան կյանքի դինամիկ և դրամատիկ կոնցեպցիա: Հոգեսինթեզի հիմնական նպատակը համարվում է անձի զարգացումն ու կատարելագործումը, հետո էլ հարաբերությունների հարթեցումը <<Ես>>-ի հետ ու նրա հետ ավելի խորը միավորումը: Հոգեսինթեզը կենտրոնանում է ոչ թե անձի խնդիրների վրա, այլ նրա նպատակների վրա, դրական դրդապատճառների վրա, նրա վրա իչին մարդն ուզում է հասնել: Հոգեսինթեզի հիմնական դժվարությունը կայանում է նրանում, որ հոգեվերլուծության նման աշխատանքը այցելուների հետ կատարվում է անգիտակցական մակարդակի վրա:

Ասաջոլին տալիս է իր կողմից մշակած անձի ուրույն կառուցվածքը կամ ինչպես ինքն է ասում`<<ներքին աշխարհի քարտեզը>>`

·         Ստորին անգիտակցական

·         Միջին անգիտակցական

·         Վերին անգիտակցական

·         Գիտակցական դաշտ

·         Գիտակցական <<ես>>

·         Վերին <<Ես>>

·         Կոլեկտիվ անգիտակցական

 

1.      Ստորին անգիտակցականը իրենից ներկայացնում է անձի ամենատարրական մասը, որտեղ գտնվում են հոգեկան գործունեության ամենապարզ ձևերը` հիմնական մղումներն ու դրդումները, բարդույթները, ֆանտազիաներն ու մղձավանջները` վերհոգեբանական չկառավարվող գործընթացները:

2.      Միջին անգիտակցական` ենթագիտակցություն - այստեղ են տեղակայված մեր հոգեկան հմտություններն ու վիճակները: Այստեղ տեղի է ունենում մեր ձեռք բերված փորձի յուրացումը:

3.      Վերին անգիտակցական`գերանգիտակցական-մշակութայնության, հերոսության, ալտուրիզմի, ոգեշնչվածության և այլ բարձրակարգ հոգեկան որակների ձևավորման շրջանն է:

4.      Գիտակցական դաշտ - սա մեր կողմից ամիջականորեն գիտակցվող հատվածն է: Դա մեր մտքերի, զգացողությունների, ցանկությունների անդադար հոսքն է, որը տվյալ պահին հասանելի է մեր վերլուծությանն ու ուսումնասիրությանը:

5.      Գիտակցական <<ես>> - սա մեր գիակցության կենտրոնն է:

6.      Վերին <<Ես>> -  սա մեր իրական էությունն է: Գիտակցական <<ես>>-ը փոխվում կամ անհետանում է գիտակցության խանգարման դեպքում (կոմա, նարկոզ, հիպնոզ, ուշագնացություն), իսկ վերին <<ես>>-ը մնում է միշտ անփոփոխ: Դրա համար էլ այն Ասաջոլին անվանեց իրական <<ես>>:

7.      Կոլեկտիվ անգիտակցական - ինչպես Յունգը, Ասաջոլին նույնպես կարծում էր, որ մեր հոգեկանը մեկուսացված չէ, այլ լողում է օվկիանոսում, որը Յունգն անվանել է կոլեկտիվ անգիտակցական:

Հոգեսինթեզի հիմնական նպատակներից են`

Սեփական անձի խորքային բացահայտում

Աշխատանքը հարկավոր է սկսել ստորին անգիտակցականից, բարդույթների բացահայտումից, հետո անհրաժեշտ է ուսումնասիրել միջին և վերին ագիտակցականները, որի արդյունքում կարող ենք բացահայտել մեր մեջ թաքնված հնարավորություններ ու կարողություններ, մեր իրական կոչումը: Այս ամենը ամենաարդյունավետ ձևով կարող է կատարվել միայն հոգեվերլուծության միջոցով` ըստ Ասաջոլիի: Բայց հոգեվերլուծությունը դա բուժման սկիզբն է, այլ ոչ թե վերջը: Քանի որ հոգեվերլուծությունը` անձի խորքայի ճանաչումը, հոգեսինթեզի մեջ համարվում է առաջնային փուլ միայն, որից հետո անհրաժեշտ է անցնել մյուս փուլերին` անձի ամբողջականության ստեղծմանը:

Անձի տարրաբնույթ բաղադրիչների հանդեպ վերահսկողություն

Որպեսզի հնարավոր լինի վերահսկել անձի տարբեր բաղադրիչները, անհրաժեշտ է առաջին հերթին դրանք դուրս բերել ընդհանուրի միջից: Դրա համար էլ հոգեսինթեզը ձևավորում է աշխատանք ենթա-անձերի հետ:

Ենթա-անձնային համակարգերը դրանք անձի մասնիկներն են, որոնք ձևավորվում են ինչ-որ պահանջմունքի շուրջ և աստիճանաբար բարդանալով` ձգտում անկախ գոյակցության: Դրանք ինքնաարտահայտման համար օգտագործում են մեր մարմինը, մեր հույզերը, մեր մտածողությունը: Ենթա-անձերը կարող են ձևավորվել տարբեր տարիքներում և ամրապնդվել շարունակական կրկնությունների միջոցով: Նույնիսկ մեկ ենթա-անձի փոփոխությունը ազդում է անձի ողջ հոգեկան համակարգի վրա: Ենթա-անձնային համակարգի ձևավորումը կարող է կապված լինել ինչ-որ հոգեբանական տրավմայի հետ: Մենք կարող ենք հեշտությամբ համոզվել մեր բազմազանության մեջ, եթե հաշվի առնենեք ինչքան հաճախ ենք փոխում մեր աշխարհայացքը: Աշխարհի մասին տարբեր պատկերացումները տարբեր կերպ են ազդում մեր կյանքի ոճի ձևավորման վրա: Դրա համար դրանցից յուրաքանչյուրի համար մենք ձևավորում ենք համապատասխան շարժումներ, մտքերի զգացմունքների, բառերի, սովորույթների, կարիքների համակարգեր, և այս ամենի միասնությունը հենց կազմում է մեր ենթա-անձը, որն իրենից ներկայացնում է հոգեբանական կազմավորում:

Խորացնելով մեր պատկերացումները մեր ենթա-անձերի մասին` մենք կարողանում ենք`

1.      Տեսնել և բացահայտել մեր անձի տարբեր և երբեմն հակադիր կողմերը

2.      Սովորում ենք ազատվել մեր մեջ առկա մեզ կառավարող և ենթարկող ուժերից

3.      Բարձրացնում ենք մեր ներքին միավորման մակարդակը

4.      Ցանկացած ենթա-անձ բարձրացնելով ավելի բարձր մակարդակի և բացահայտելով այդ մակարդակի վրա` մենք կարող ենք համոզվել, որ յուրաքանչյուր հոգեբանական պարունակություն իրենից ներկայացնում է մեր սեփական պատկերացումը:

5.      Եվ վերջապես, պատռելով դիմակները մեկը մյուսի հետևից` կարող ենք բացահայտել մեր իրական <<ես>>-ը:

Ասաջոլին առանձնացնում է ենթա-անձերի հետ աշխատելու հետևյալ փուլերը

·         Գիտակցում և ճանաչում

·         Ընդունում

·         Համադրում և փոխակերպում

·         Ամբողջականացում

·         Սինթեզ

Իրական <<ես>>-ի բացահայտում

Իրական <<ես>>-ը դա անձի այն հատվածն է, որն ունակ է վերահսկել մեր հոգեկանի ցանկացած մասը` միաժամանակ չներգրավվելով նրա մեջ: Դա իր հերթին հնարավորություն է տալիս գտնել այն հավասարակշռությունը (հոմեոստազ), հասնել այն հարմոնիայի, որը անհրաժեշտ է հոգեկան և ֆիզիկական հարմարավետության համար:

հոգեսինթեզ

Անձի ձևավորումն ու վերակառուցումն է նոր, իրական <<ես>>-ի շուրջ կամ արտաքին միավորման կենտրոնի շուրջ: Հոգեսինթեզի գործընթացը կարող ենք պայմանականորեն բաժանել հետևյալ փուլերի:

1.      Նոր անձի ընտրությունը, որին մենք ձգտում ենք: Նոր անձի, այն իդեալական անձի կազմավորումը, որին մենք ձգտում ենք կատարվում է մեր սեփական անձի տարրերից:

2.      Առկա էներգիայի օգտագործումը:

3.      Բացակայող տարրերի զարգացում, որն անհրաժեշտ է նոր մոդելի ստեղծման համար:

  www.hogeban.info

 

Make a free website with Yola