Ֆիզիկական հիվանդություններն ու դրանց հոգեբանական նախադրյալները

Մարդու սոմատիկ հիվանդությունների և հոգեկան վիճակիների միջև կապի մասին տեսությունները միշտ էլ եղել են, ուղղակի դրանք հստակ ապացուցված փաստեր չեն, այլ գտնվում են ապացուցման փուլում և հավանաբար ենթադրություններ են։ Բայց այնուամենայնիվ հստակ կարելի է ասել, որ ցանկացած հիվանդություն դա  ազդանշան է , որ ինչ որ բան խախտվել է հույզ -մարմին -գիտակցություն համակարգում։

Ստորև կներկայացնենք Ձեզ որոշ հիվանդությունների  պատճառահոգեբանական կապը։

Ալերգիա

  • Սեփական ուժի ժխտում
  • Հակազդեցություն Ինչ-որ բանի հանդեպ, ինչը հնարավոր չէ արտահայտել
  • Ալերգիկի ծնողները ունենում են տարբեր հայացքներ և հաճախ են վիճում

Անգինա

  • Զսպում եք Ձեզ կոպիտ խոսքեր ասելուց, զգում եք որ չեք կարողանում ինքնարտահայտվել
  • Զայրույթ, որ չեք կարողանում ինչ-որ իրադրություն հարթել

Ապատիա

  • Վախ, հույզերի ճնշում

Արտերիայի հետ խնդիրներ

  • Արտերիաների հետ խնդիրները- կյանքով ուրախանալ չկարողանալն է, սեփական սրտի թելադրանքով շարժվելու ունակ չլինելն է

Արթրիտ

  • Զգացողոթյուն, որ քեզ չեն սիրում, քննադատություն, վիրավորվածություն
  • Չեն կարողանում ասել <<ոչ>>
  • Միշտ կարող է գրոհել, սակայն ճնշում է իր մեջ այդ ձգտումը
  • Պատժվելու ցանկությունը, զոհի կարգավիճակը
  • Շատ խիստ է ինքն իր հանդեպ, թուլանալու ունակություն չունի, միշտ լարված է

Ասթմա

  • Իր շահի համար ապրելու անկարողություն, ճնշվածության զգացում, հեկեկանքի զսպում, վախ կյանքից և այլտեղ լինելու ցանկության բացակայություն
  • Ասթման հաճախ առաջանում է, երբ ընտանիքում սիրո զգացումը ճնշվում է, երեխան զսպում է իր լացը և սկսում է վախ զգալ կյանքի հանդեպ
  • Ասթմատիկները ավելի հաճախ են բացասկան հույզեր արտահայտում, հաճախ զայրանում են, քեն են պահում , ուզում են վրեժ լուծել
  • Ինքնուրույն ապրելու անկարողություն, վախ անկեղծության հանդեպ, նորը ընդունելու հանդեպ։ Ասթմատիկների բուժման համար շատ կարևոր է մարդկանց հանդեպ վստահության վերականգնումը
  • Սեռական ցանկությունների զսպում
  • Ուզում է ուժեղ երևալ, որպեսզի իր հանդեպ սեր առաջացնի
  • Աստթմատիկները շատ ուժեղ կախված են իրենց մորից
  • Ասթմատիկ երեխաների մոտ դա կյանքի հանդեպ վախն է , նրանց մոտ վառ արտահայտված մեղքի զգացում կա, ամեն ինչի մեղավոր իրենք իրենց են համարում
  • Ալեքսանդր Ֆրանցի կարծիքով ասթման դա սիրո , քնքշության պահանջմունքի և մերժում ստանալու միջև ներքին կոնֆլիկտի արդյունք է։ Դրա համար ասթմատիկներն ուզում են ավելի ուժեղ թվան, քան նրանք իրականում կան, մտածելով , որ այդպես նրանք իրենց հանդեպ սեր կշահեն։
  • Ասթմայի խթանիչներից կարող են հանդես գալ աշխատանքային անբարենպաստ պայմանները։ Ասթմայի նոպաներ կարող են սկսվել նաև խնդիրների մեջ այպես ասած խեղդվելուց։ Որոշ պրոֆեսորներ համոզված են, որ ասթմատիկները դուրս են գալիս այն ընտանիքներից, որտեղ ձգտումներն ու հաջողության հասնելը գտնվում են առաջին տեղում, ադ ընտանիքներում հաճախ են օգտագործում  նման արտահայտություններ <<պետք է շատ ջանք գորադրես, մեզ չհուսահատեցնես, հավաքվիր>>։

Անքնություն

  • Վախ, կյանքի ընթացքի հանդեպ, թերահավտություն, մեղքի զգացում
  • Փախուստ կյանքից, նրա ստվերային հատվածները ընդունելու չկամություն
  • Խնդիրների մեջ ներքաշվածություն, սեփական անձը հույզերից ու զգացողություններից տարրանջատելու անկարողություն
  • Չարտահայտած, ճնշած զգացողություններ ու հույզեր

Բրոնխիտ

  • Ընտանիքում նյարդային մթնոլորտ, վեճեր, աղմուկ, հազվադեպ է լռություն տիրում
  • Ընտանիքի անդմաներից մեկը կամ մի քանիսը իրենց վարքով փակուղի են մտցնում
  • Չարտահայտած զայրույթ

Երակների լայնացում

  • Անսովոր իրավիճակում հայտնվելը
  • Գերլարվածության զգացում,խնդրի կարևորության չափազանցում
  • Թուլանալու անկարողություն
  • Վախ և տագնապ ապագայի հանդեպ, ընդհանրապես անընդհատ տևող տագնապ
  • Պատճառը- զայրույթն ու դժգոհությունը ճնշելն է։ Երակների լայնացումն առաջանում է այն ժամանակ , երբ անձը կամային ուժով ճնշում է այդ էներգիան, զայրույթի, խրոնիկ գրգռվածության էներգիան

Հայմորիտ

  • Սեփական անձի հանդեպ խղճահարության զգացումի ճնշում
  • Բավականին երկար տևող իրավիճակ, երբ բոլորը Ձեր դեմ են և այդ իրավիճակը լուծելու անկարողություն

Գաստրիտ

  • Տևական անորոշություն
  • Մտածում եք ամեն ինչ այնպես չի ընթանում ոնց պետք էր, որի փոխարեն անարդար ձևով աշխարհից թշնամանք եք ստանում
  • Մոտակա անցյալում ուժեղ զայրույթի պոռթկում

Հեմորոյ-թութք

  • Հեմորոյը համարյա միշտ առաջանում է վախի և լարվածության հետևանքով, որոնք մարդը չի ուզւոմ ոչ ցույց տալ, ոչ էլ քննարկել, բացասական հույզերը սովորաբար առաջանում են նյութական անապահովության պատճառով, երբ մարդը չսիրած գործն է կատարում, ուզում է արագ վերջացնել այն և չափազանց պահանջկոտ է ինքն իր հանդեպ:
  •   Վախ չհասցնելու նախատեսված ժամանակում, մարդ ով մշտապես ստիպում է իրեն աշխատել, անել իր ուժերից վեր, միշտ լարված է ոչ թե ֆիզիկապես, այլ հուզականորեն, և նա այդ լարվածությունը  դուրս չի թողնում տառապելով ինքն իր ներսում։
  • Զայրույթ անցյալում, կյանքի ուրախությունները լճանում են տխրության և զայրույթի մեջ:
  • Վախ բաժանումից:
  • Վախ ֆինանսական անապահովության, ձգտում արագորեն ստանալ այն ինչ պետք է, այդ պայմաններում որոշում կայացնելու անընդունակություն:
  • Ճնշված վախեր չսիրած գործն անելու, նյութական օգուտ ստանալու համար:
  • Դուք զգում եք զայրույթ, վախ, չարություն, մեղքի զգացում անցյալի որոշ իրադարձությունների  համար: Այդ բացասական հույզերը Ձեզ ստիպում են, որ դուք զգաք կորստի ցավը:
  • Ժլատություն, ագահություն, անպետք իրեր հավաքելու և դրանց հետ բաժանվել չկարողանալու սովորություն:

Հիպերտոնիա-բարձր ճնշում

  • Ինքնավստահություն , որ կարող է ավելին անել, այնքան որ ի վիճակի չի դիմանալ:
  • Ուղղակի կապ կա հիպերտոնիկ հիվանդության, անհամբերության, կասկածամտության և վտանգի զգացման միջև:
  • Իրենց ինքնավստահության հետևանքով նրանք սկսում են աշխատել առանց հանգստի, որ կարողանան արդարացնել շրջապատող մարդկանց սպասումները, որ հարգեն իրենց և աչքի ընկնեն, որի հետևանքով նրանք ճնշում են իրենց իրական պահանջմունքները: Հիպերտոնիկները պետք է դադարեն ապրել ուրիշների  համար և փորձեն լսել իրենց սրտի իրական թելադրանքին:
  • Հիպերտոնիկ հիվանդները սովորաբար իրենց մեջ ճնշում են այնպիսի զգացումները,  ինչպիսին են զայրույթը, թշնամանքն ու կատաղությունը:
  • Հիպերտոնիկները հաճախ իրենց հակակրանքը մարդկանց հանդեպ թաքցնում են, որպեսզի բոլորին դուր գան, որի հետևանքով նրանց թշնամանքի արտահայտումը ելք չի ստանում, դրա հետևանքով նրանք մարդկանց վանում են իրենց քինախնդրությամբ և սկսում են ճնշել իրենց հույզերը:
  • Հաճախ նրանց արտաքին ինքնատիրապետման տակ թաքնված են ագրեսիվ մտքեր:
  • Ներքին կոնֆլիկտ թշնամական ագրեսիվ ազդակների և պարկեշտ երևալու միջև, նրանք ճնշում են իշխելու, ուրիշներին իրենց կամքը թելադրելու, իրենց ագրեսիվ պահելու ձգտումները։ Նրանք կարծում են, որ ագրեսիվ գործողությունները անթույլատրելի են, նրանք պատասխանատու և պահանջկոտ են իրենց հանդեպ, ունակ չեն խնդրելու և իրենց պահանջմունքներն արտահայտելու:

Հիպոտոնիա-ցածր ճնշում

  • Խավար,  անորոշություն:
  • Քո մեջ սպանել են ինքնավստահությունը, որ կարող ես ինքնուրույն սեփական կյանքը կերտել և աշխարհի վրա ազդել:
  • Սկսում ես կորցնել կենսունակությունը, չհավատալ սեփական ուժերին ու կարողություններին, սկսում ես  խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, խուսափել պատասխանատվությունից և այս պարագայում կարծես անհնար է դառնում ստեղծված իրավիճակն ամբողջականորեն զգալ:
  • Հուսահատություն, մեղքի խրոնիկ զգացում:

Հիպոգլիկեմիա - գլյուկոզայի ցածր քանակություն արյան մեջ

  • Դեպրեսիա՝ առաջացած կյանքի դժվարություններից:

Գլխացավեր

  • Ինքնաքննադատություն, թերագնահատություն, վախ: Հաճախ գլխացավերը սկսում են, երբ մենք զգում ենք մեզ ոչ լիարժեք, նվաստացած, ներեք ինքներդ Ձեզ և գլխացավը տեղում կանցնի:
  • Գլխացավերը հաճախ գալիս են ցածր ինքնագնահատականց, ինչպես նաև ցածր դիմադրողականությունից նույնիսկ փոքրիկ սթրեսի հանդեպ: Անձը ով դժգոհում է համառ գլխացավից, բաղկացած է ամբողջապես հոգեբանական եւ ֆիզիկական ազդակներից սթրեսի հանդեպ: Սովորական վիճակը է դառնում նյարդային համակարգի համար իր կարողություններից ավելին անելը, և առաջին նշանը վերահաս հիվանդության դառնում է գլխացավը: Հետեւաբար, բժիշկները, ովքեր աշխատում են այդ հիվանդների հետ, առաջին հերթին սովորեցնում են նրանց հանգստանալ, թուլանալ:
  • Իր իսկական եսի կորսուտը, ձգտում արդարացնելու դիմացինների սպասումները:
  • Սխալներից խուսափելու ցանկություն:
  • Կեղծավորություն,  վարքի ու մտքերի անհամապատասխանություն, օրինակ դուք ստիպված եք ժպտալ և ձևանալ մեկին, ով Ձեզ դուր չի գալիս:
  • Վախ:

Կոկորդի ցավ

  • Ինքնապաշտպանության անկարողություն, մշակութային ճգնաժամ, փոխվել չցանկանալը, կոկորդի խնդիրները առաջանում են <<մենք իրավունք չունենք>> զգացումի և սեփական թերարժեքության զգացումից:
  • Կոկորդն այն մարմնի հատվածն է, որտեղ կենտրոնացած է մեր ողջ ստեղծագործական էներգիան, և երբ մենք դիամդրություն ենք ցույց տալիս փոփոխություններին խնդիրներ են առաջանում կոկորդի հետ:
  • Հարկավոր է սեփական անձին իրավունք տալ անել այնպես, ինչպես ձեր սիրտն է ուզում, առանց մեղադրելու ինքներդ ձեզ, առանց վախենալու, որ կանհանգստացնեք ուրիշներին:
  • Ցավացող կոկորդը դա նյարդայնացած լինելն է, իսկ եթե դա վեր է ածվում  մրսածության, ապա դա նաև շփոթված լինելն է։
  • Զսպում եք Ձեզ կոպիտ խոսքերից, զայրույթի արտահայտումից, վախենում եք զգացմունքներն ու կարծիքն արտահայտել, թերարժեքության զգացում է սկսվում:

Լնդերի հիվանդություն

  • Որոշում իրագործելու անունակություն:
  • Կյանքի հանդեպ հստակ վերաբերմունքի բացակայություն:

Դիաբետ - շաքարախտ

  • Վերահսկողության ուժեղ անհրաժեշտություն, վիշտ, հաճելի ոչինչ չի մնացել:
  • Դիաբետն առաջանում է սերն ընդունելու անկարողությամբ, տխրությունը կառավարելու պահանջմունքով ու դրա անկարողությամբ։ Դիաբետիկը չի կարողանում հանդուրժել սիրո մեջ կապվածությունը, սակայն ձգտում է դրան, նա անգիտակցորեն մերժում է սերը, սակայն դրա պահանջն ավելի շատ է զգում, դրա համար սեփական անձի հետ գտնվելով մշտական կոնֆլիկտի մեջ նա ունակ չէ դիամացիններից ընդունել սերը: Պարզությունը, անկեղծությունը, հոգեկան հանգստությունը, սիրելու կարողությունը ելք են նման հիվանդությունից:
  • Սեփական կյանքով ապրելու անկարողություն, քանի որ իրենք իրենց թույլ չեն տալիս ուրախանալ և զգալ կյանքի իրադարձությունները:
  • Զվարճանքներից և կյանքի հաճույքներից օգտվելու պակաս, նրանք պետք է սկսեն սովորել օգտվել կյանքի հաճույքներից այնպես ինչպես քայլելն է սովորել:
  • Ցանկություն,  որ ուրիշները հոգ տանեն իրենց մասին, կախվածության պահանջ, անապահովության և հուզական անտեսման զգացում, նրանք իրենց հուզական վիճակից սկսում են շատ ուտել, և ադպես են վարվում նաև կոնֆլիկտային և հոգեբանական լարվածության իրավիճակներում:
  • Լիզ Բուրբոն կարծում է, որ շաքարախտով հիվանդները առանձնանում են բարձր զգայունակությամբ ու ունեն բազմաթիվ ցանկություններ ինչպես անձնական, այնպես էլ ուղղված ուրիշներին։ Դիաբետիկները շատ նվիրված մարդիկ են և ուզում են ուրշների մասին հոգ տանեն և եթե չի ստացվում նրանք մեղքի զգացում են ապրում։ Շաքարախտով հիվանդները պետք է սովորեն հանգստանալ և դադարել վերահսկել ամեն ինչ, քանի որ մարդկային առաքելությունը երջանիկ լինելն է, այլ ոչ թե սեփական ցանկություններն անտեսելով ուրշների համար ամեն ինչ անելը:

Լյարդի քար

  • Դառնություն,ծանրմտքեր,անեծք,հպարտություն:
  • Փնտրումէվատըև գտնում այն, կշտամբում մեկին:
  •  Կուտակված չարությունը և զայրացած մտքերը, բայց մեկտեղ հպարտությունը, որը խանգարում  է Ձեզ ազատվել այդ զայրույթից: Քարը դա դառը, ցավոտ մտքերն  են,  անեծքները, բարկությունը և հպարտությունը, որոնք կուտակվել են ավելի քան մի քանի տարի:

Ստամոքսի հիվանդություն. «Գաստրիտ», «այրոց», «ստամոքսի խոցը, կամ տասներկումատնյա աղիքի խոցը»

  • Վախը նորի հանդեպ, անկարողություն նորն ընդունելու,  չիմանալ, թե ինչպես պետք է ձուլվել նոր կյանքի իրավիճակի հետ:
  • Ստամոքսը շատ զգայուն է մեր խնդիրների, վախերի, ատելության, ագրեսիայի ու հոգատարության հանդեպ: Զգացմունքները խոստովանելու դժկամությունը,  փորձերը անտեսել «մոռանալ», նրանց  փոխարեն մտածելու, հասկանալուև վերլուծելու,կարող է հանգեցնել տարբեր աղիքային խանգարումների:
  • Ստամոքսի խանգարման պրոցեսը առաջանում է նաև այն մարդկանց մոտ, ովքեր ամաչում են ուրշների վրա ապավինելու, նրանցից օգնություն ստանալու իրենց մտքերից ու ցանկություններից։

Մարմնի հոտ

  • Վախ, թշնամանք սեփական անձի հանդեպ,վախ ուրիշներից:

 

Փորկապություն

  • Դժկամորեն  բաժանվել հին մտքերի հետ, ձգտում դեպի  անցյալ, երբեմն կպչունություն:
  •  Փորկապությունը վկայում  է ավելորդ կուտակված զգացմունքների, մտքերի և փորձի հետ, որոնցից  մարդը չի կարող, կամ չի ուզում հեռանալ, չեն կարողանում տեղ ազատել նորերի համար:
  • Միտումը բեմականացնել իր անցյալի ձախողման ինչ որ դեպք, տվյալ իրավիճակը «լուծելու» անկարողություն:
  • Հնարավոր է, որ դուք վախենում եք վերջ տալ հարաբերություններին, որը ձեզ էլ ոչինչ չի տալիս,  կամ վախենում եք կորցնել աշխատանքը, որը դուք չեք սիրում կամ դուք չեք ցանկանում բաժանվել իրերից, որոնք դարձել են անպիտան:

 

Ատամներ

  • Երկարատև վարանելու, անկարողություն ճանաչել գաղափարներ, դրանց հետագա վերլուծության և որոշումների կայացման համար, կյանքի մեջ վստահորեն խորասուզվելու ունակության կորուստ:
  • Վախ ձախողման, սեփական ուժերի հանդեպ հավատքի կորուստ:
  •  Անկայունություն ցանկության,ընտրված նպատակին հասնելու, վստահության բացակայություն, գիտակցումը կյանքի դժվարությունների անհաղթահարելիության:
  • Ատամների խնդիրը պատմում է ձեզ, որ ժամանակն է գործողություններ ձեռնարկել, հստակեցնել ցանկությունները և սկսել իրականացնել դրանք:

 

 

  www.hogeban.info

 

Make a free website with Yola