Անձի հոգեվերլուծական տեսությունը

 

Հոգեվերլուծական տեսության հիմնադիրը հանդիսանում է Ֆրեյդը: Այս տեսությունն իր խոր ազդեցությունն ունեցավ ոչ միայն հոգեբանության, հոգեթերապիայի վրա, այլև աշխարհի ողջ մշակույթի վրա: Ֆրեյդի գաղափարների, նրա տեսության մասին քննարկումները տևել և տևում են դարեր: Ոմանք քննադատեցին Ֆրեյդի հայացքները, իսկ ոմանց համար էլ հոգեվերլուծությունը դարձավ այն սկզբնաղբյուրը, որից ծագեցին նոր տեսություններ և հոգեբանության նոր ճյուղեր:

Ըստ Ֆրեյդի` անձի ակտիվությունը ուղղակի կախված է նրա բնազդային մղումների` առավելապես սեռական բնազդից և ինքնապահապանման բանզդից: Ըստ նրա մարդիկ չեն կարող բացեիբաց արտահայտել իրենց բոլոր ցանկություններն ու դրսևորեն իրենց բնազդները, ինչպես կենդանական աշխահում, դրա համար նրանք ստիպված են լինում ճնշել և սահմանափակել դրանք:

Այսպիսով, բնազդային մղումները, համարվելով ամոթալի, հակասոցիալական, դուրս են մղվում գիտակցականից դեպի գետնահատակ` անգիտակցական ոլորտ` որեղից շարունակում են կառավարել անձի վարքը` արտահայտվելով մարդկային մշակույթի տարբեր մակարդակներում և մարդկային գործունեության տարբեր արդյունքներում (սուբլիմացիա):

Անգիտակցական մակարդակում բոլոր բնազդները սկսում են միավորվել և կախված իրենց ծագումից` ստեղծում են տարբեր կոմպլեքսներ, որոնք էլ Ֆրեյդը համարում է անձի ակտիվության իրական պատճառներ: Համպատասխանաբար հոգեբանության ամենակարևոր առաջադրանքն է այդ անգիտակցական կոմպլեքսների դուրս բերումը գիտակցության մակարդակ, որի շնորհիվ անձը կարողանում է հաղթահարել ներանձնային կոնֆլիկտները (հոգեվերլուծական մեթոդ): Այդպիսի մղումների պատճառ կարող է հանդես գալ նաև էդիպյան կոմպլեքը, որի էությունը հետևյալն է. մոտ չորս տարեկանում տղայի` իր մոր հանդեպ սեռական մղումների պատճառով սկսում է ատելությունը հոր նկատմամբ (էդիպյան կոմպլեքս): Ֆրեյդը անձի դրսևորած ակտիվությունը բացատրում էր որպես սեռական մղումները դուրս բերելու միջոց: Այսինքն` մարդու ակտիվությունը կառավարում է սեռական բնազդը (էռոս): Այնուհետև նա ձևակերպեց մահվան բնազդը (թանատոս), որն ավելի ավելացրեց նրա մի շարք համախոհների և տարբեր ոլորտների հոգեբանների հակադրությունն ու քննադատությունները:

Հոգեվերլուծությանը բնորոշ է անգիտակցականի` որպես անձի վարքը կառավարող գործոնի ընդունումը: Ֆրեյդը գտնում էր, որ հարկավոր է ընդունել այն փաստը, որ իրերը այնպիսին չեն ինչպես մենք նրանց տեսնում ենք, որ մարդկային վարքն ու գիտակցությունը ղեկավարվում են անգիտակցական դրդապատճառներով: Հոգեվերլուծությունը հաստատում է, որ վաղ ձևավորվող կյանքի փորձը բերում է ներքին աշխարհիների կազմավորմանը: Այսինքն` անձի ներքնաշխարհի ձևավորումը տեղի է ունենում շատ վաղ մանկության շրջանում, որն արդեն իրենից ներկայացնում է ողջ կյանքի ընթացքի կառուցվածքավորված հիմքը` հոգեկան իրականությունը: Համարյա թե բոլոր հոգեվերլուծական դպրոցներն էլ ընդունում են այն փաստ, որ գիտակցությունը և մեր ներքնաշխարհ` ձևավորված մանկության շրջանում, պարբերաբար փոփոխվում են տագնապից խուսափելու նպատակով: Հոգեբանական պատշպանությունը արդեն ուղղվում է այնպիսի նեքնաշխարհի ստեղծան վրա, որ անձը կարողանա խուսափի բոլոր տագնապներից. Պաշտպանական մեխանիզմները  ի հայտ են անգիտակցորեն և կառավարում են մեր իռացիոնալ վարքն ու ենթադրությունները:

Հոգեվերլուծողները կարծում են, որ մարդկության հիմնական դժվարությւոնը դա <<ԵՍ>>-ի և <<Գեր ԵՍ>>-ի միջև առաջացող կոնֆլիկտի հաղթահարումն է. սոցիումի պահանջների և անձի պահանջների կոնֆլիկտ, որն էլ առաջացնում է տագնապը:

Ֆրոյդը հոգեկանը համեմատում էր այսբերգի հետ: Անձը կազմված է 3 հիմնական կոմպոնենտնեից

1.      ԻԴ-ներառում է բազալային բնազդներ, ցանկություններ, իմպուլսներ, որոնք բնածին են` Էռոսը և Թանատոսը: Առաջնորդվում է հաճույքի սկզբունքով:

2.      ԷԳՈ-բանականությունն է: Այն բնազդների բավարարման ուղիներ է փնտրում` հասարակության նորմերն ու կանոններն հաշվի առնելով, առաջնորդվում է իրականության սկզբունքով:

3.      ՍՈՒՊԵՐԷԳՈ-ձևավորվում է դաստիարակության ընթացքում ծնողական և սոցիալական արժեքների ինտերիորիզացիայի` ներքնայնացման արդյունքում: Սա մեր խիղճն է, գործում է բարոյական սկզբունքի հիման վրա, նորմերի խախտման դեպքում մեղքի զգացում  է առաջացնում:

ԷԳՈ-ի ամենակարևոր ֆունկցիան տագնապի և մեղքի դեմ պաշտպանական մեխանիզմների  ձևավորումն  է: Դրանք  անգիտակցական հոգեբանական տակտիկաներ են, որոնք օգնում են պաշտպանել մարդուն տհաճ հույզերից: Նևրոտիկ տագնապը ազդանշան է, որ անգիտակցական ազդակները սպառնում են հաղթահարել պաշտպանական մեխանիզմները և հասնել գիտակցության:

Ֆրոյդը առաջինը բնորոշեց հոգեկանը որպես <<մարտի դաշտ>>:  

Հիմնական մեթոդներ: Ազատ ասոցիացիաների վերլուծություն, որոնք օգտագործվում են սխալների վերլուծության ժամանակ, այցելուի երազների վերլուծություն, ինքնավերլուծություն, հակազդեցության մենաբանություն և այլն:

Նպատակ: Դուրս մղված, աֆֆեկտավորված նյութը անգիտակցականից հասցնել գիտակցական մակարդակ` կյանքի համար կարևոր գործունեությունների մեջ այդ էներգիան կիրառելու նպատակով, որը, ըստ Զիգմունդ Ֆրեյդի, հնարավոր է հուզական արձագանքի, հույզերի բուռն դրսևորման և դրա միջոցով հանգստության ձեռք բերման դեպքում (կատարսիս):

Հոգեվերլուծական տեսությունը ունեցավ մեծ ճանաչում, մեծ ձեռքբերումներ: Նրա հիմնական արժանիքներից է անգիտակցական մակարդակի ուսումնասիրությունը, հայտնաբերումը, կլինիկական մեթոդների կիրառումը, այցելուի իրական խնդիրների և հույզերի հայտնաբերումն ու ուսումնասիրումը: Չնայած նրա, որ հոգեվերլուծությունը անգնահատելի դեր ունեցավ հոգեբանության մեջ, այն նաև ունի իր թերությունները, ինչպիսիք են բարձր սուբյեկտիվությունն ու ամեն ինչը սեռականին հանգեցնելն, ինչպես նաև ուղղվածությունը միայն դեպի անցյալը:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.