Հումանիստական տեսությունը դա հոգեբանության ուղղություններից մեկն է, որն առաջին հերթին կենտրոնանում է մարդկանց մտածողության իմաստային համակարգային ուսումնասիրության վրա: Հումանիստական հոգեբանության մեջ որպես հիմնական վերլուծության առարկաներ հանդես են գալիս բարձրակարգ արժեքները, անձի ինքնաիրականցումը, սերը, հոգեկան առողջությունը, ազատությունը, մշակույթը, միջանձնային շփումը, պատասխանատվությունը: Հումանիստական հոգեբանությունը` որպես առանձին ուղղություն, առանձնացավ XX դարում 60-ական թվականներին`որպես մերժում ԱՄՆ-ում հոգեվերլուծության և բիհեյվորիզմի գերակայության դեմ: Այն ստացավ հոգեբանության 3-րդ ուժ անվանումը: Հումանիստական հոգեբանության զարգացմանը նպաստեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծավալված իրադրությունը. Եթե Առաջին համաշխարհային պատերազմը արտահայտեց մարդկան անգիտակցական ագրեսիան ու անձի բնածին դեստրուկտիվության գաղափարները, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմը ցույց տվեց, որ թեկուզ ամենադաժան և ամենադժվար իրականության պայմաններում մարդիկ պահպանում են իրենց արաժանապատվությունն ու դրսևորում կայունություն:

Այդ ժամանակ պահանջ առաջացավ մի այնպիսի նոր տեսության, այնպիսի նոր հոգենբանության ճյուղի առաջացման, որը կկարողանար բացատրել, թե ինչու են մարդիկ նույնիսկ կյանքի դժվարին պայմանների և էքստրեմալ, ծայրահեղ իրադրությունների դեպքում փորձում պահպանել և զարգացնել իրենց  հոգեկան յուրօրինակությունը: Դրա համար էլ հումանիստական հոգեբանության լիդերները անդրադարձան XX դարի փիլիսոփայությանը և ուսումնասիրեցին անձի ներքնաշխարհը էկզիստենցիալիզմի միջոցով:

 Հումանիստական հոգեբանությանը հանդես եկավ անձի իրական գոյության գաղափարի հասկացման առաջարկով:

Հումանիստական հոգեբանության զարգացման գործում իրենց արժանիքներն ունեն Ա. Մասլոուն, Կ. Ռոջերսը, Շ. Բյուլերը, Վ. Ֆրանկլը և այլոք: Հումանիստական տեսությունը իր փիլիսոփայական հիմքով հիմնված է էկզիստենցիալիզմի վրա: Հումանիստական հոգեբանության մեջ առկա տարբեր ուղղությունների առկայության դեպքում էլ կարել է առանձնացնել դրանց բոլորին բնորոշ, համընդհանուր սկզբունքները: Դրանք հետևյալն են`

·         Հումանիստական սկզբունք` ըստ որի ցանկացած մարդ ծնված օրվանից ազատ է, մարդիկ ծնվում են բարի, և միայն որոշակի իրադարձություններ են ստիպում նրանց դառնալ ագրեսիվ և մերժված

·         Անձի ոչ փորձարարական ուսումնասիրության սկզբունք` որը հիմնաված է անձի ամողջականության գաղափարի և համաապտասխանաբար անձի առանձին մասնիկների միջոցով ադեկվատ ուսումնասիրության անհանրինությամբ, քանի որ համակարգը օժտված է այնպիսի հատկություններով, որը բնորոշ չէ նրա առանձին մասերին

·         Ամբողջականության սկզբունքը` համաձայն որի անձը դա ամբողջական, բաց համակարգ է, որն ուղղված է իր ամբողջ պոտենցիալի իրականացմանը

·         Նպատակային դետերմինիզմի սկզբունք` առաջարկող անձի առանձնահատկությունների ուսումնասիրություն դեպի ապագա կողմնորոշման տեսանկյունից. Նպատակների, սպասումների, արժեքների տեսանկյունից` դրա հետ մեկտեղ ժխտելով պատճառահետևանքային դետերմիզմը

·         Ակտիվության սկզբունք, որը թույլ է տալիս անձին ընկալել որպես ինքնուրույն մտածող և գործող էակ, որի կյանքում այլ անձինք միայն օգնող, աջակցող և բարենպաստ պայմաններ ստեղծողի դեր են կատարում: Հոգեթրապևտը օգնում է, որպեսի այցելուն զգա իր ինքնուրույնությունը և իր որոշումների պատասխանատվությունը

·         Զարգացման սկզբունք. Մարդիկ անընդհատ ձգտում են նոր նպատակների, ինքնակատարելագործման դրա բնածին պահանջմունքի առկայության համաձայն. Ձգտում ինքնակատարելագործման, ինքնաիրականացման պահանջ և այլն

·         Ռեպրեզենտատիվության սկզբունք` համաձայն որի,  հումանիստական հոգեբանության մեջ  ուսումնասիրության օբյեկտն ու առարկան համընկնում են:

Այսպիսով`

1.      Մարդ, որպես ամբողջական համակարգ չի կարող բացատրվել գիտական ուսումնասիրության միջոցով

2.      Մարդկային գոյությունը ծավալվում է մարդկային շփումների և փոխհարաբերությունների շարջանակներում

3.      Մարդիկ գիտակցում են իրենք իրենց

4.      Մարդիկ ընտրության հնարավորություն ունեն

5.      Մարդիկ կողմնորոշված են դեպի ապագան

Հումանիստական հոգեբանության հիման վրա ստեղծվեցին մի շարք հումանիստական ուղղություններ ու հումանիստական մանկավարժությունը: Հումանիստ հոգեբանի կամ հոգեթերապևտի հիամնական նպատակը հանդիսանում է այցելուի բացարձակ ինքնուրույնության և ազատության ընդունումը, նրա ներքին ապրումների հանդեպ էպաթիայի և աջակցման դրսևորումը, որոշման ընդունման և պատասխանատվության դրդումը: Հումանիստական-կողնորոշված մասնագետի հիմնական համոզմունքներից մեկը դա այն է, որ ցանկացած անձ իր մեջ կրում է առողջացման նախադրյալը:

 

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.