Տրամադրվեք դրական լիցքերով և առողջ կլինեք

 Գիտնականները հաստատում են, որ առողջության 80%-ը կախված է մարդու հոգեկան վիճակից:

Ավստրիացի գիտնական, հոգեբանության և փսիխոսոմատիկայի մասնագետ Վոլֆգանգ Գրուբերը հետազոտություն է արել, որի արդյունքում նա հետազոտել է 2000 կամավոր մարդկանց հինգ տարվա ընթացքում: Դրա արդյունքում հայտնաբերել են  առողջության համար 5 վտանգավոր զգացմունքներ:

1.      Նախանձ

Եթե ուզում ես առողջ լինել դադարի նախանձել և մի համեմատիր քեզ ուրիշների հետ: Պարզ է դարձել, որ նախանձների մոտ ինֆարկտի առաջացման ռիսկը 2,5 անգամ ավելի մեծ է, քան նրանց մոտ ովքեր ուրախ են ուրիշների հաջողությամբ կամ գոնե անտարբեր են: Գիտնականները նախանձը անվանել են թույն մարդու սրտի համար:

2.      Խանդ

Հետազոտությունը ցույց է տվել, որ խանդը խախտում է օրգանիզմի հորմոնային կարգավիճակը և ամենից առաջ քչացնում է սեռական հորմոնների արտադրությունը մասնավորապես տեստոստերոնը, որը պատճառ է հանդիսանում տղամարդու մոտ իմպոտենցիայի առաջացման: Խանդոտ մարդիկ հաճախ ունենում են միգրեն, ուժեղ գլխացավեր, անքնություն, սրտի ռիթմի խանգարում:

3.Ինքնամեղադրում

Ինչպես ցույց է տալիս մեղքի զգացողությունը իր նկատմամբ մեծացնում է   օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը, մարդիկ ինքնամեղադրմամբ զբաղվելով հաճախ հիվանդանում են մրսածությամբ, շատ հեշտ են վարակվում ինֆեկցիաներով և դա ընդունում են, որ հենց այդպես էլ պետք է լինի:

4.Խղճահարություն սեփական անձի նկատմամբ

Խղճահարությունը սեփական անձի նկատմամբ առաջացնում է լյարդի խնդիր, գաստրիտ, ստամոքսի խոց, իմունիտետի նվազում, սառը քրտինք, անտեղի վախեր, ընկնում է արյան ճնշումը, ավելանում է արտադրությունը ացետիլխոլենի` թուլության հորմոն, քչանում է շաքարի պարունակությունը արյան մեջ:

5. Ագահություն

Ագահ մարդկանց մոտ մեծամասամբ խանգարումներ է առաջանում մարսողության հետ: Կարող է առաջանալ անորեքսիա կամ բուլիմիա: 

 

Make a free website with Yola