Գիշեր և ցերեկ: Մելոտոնին

Այսպիսով, արդեն պարզեցինք, որ սերոտոնինը օրգանիզմ է մտնում տրիպտոֆանով և գլյուկոզայով հարուստ սնունդ ընդունելիս և մարում է քաղցի զգացումը:

Բայց սերոտոնինը նաև օրգանիզմում ունի իր անտիպոդը` դա մելոտոնինն է: Մելոտնինի սեկրեցիան ընհանուր առմամբ կախված է լուսավորվածությունից, քանի որ շատ լուսավորվածությունը արգելափակում է մելոտոնինի սինթեզը, իսկ քիչ լուսավորվածությունը, ընդհակառակը` բարձրացնում է մելոտոնինի սինթեզի հաճախականությունը:

Մելոտոնինի ազդեցության տակ արտադրվում է գամմա-ամինոմասլինային կիսլատա, որն արգելափակում է սերոտոնինի  սինթեզը: Մելոտոնինի 70%-ը արտադրվում է գիշերային ժամերին, հենց էպիզմում սինթեզվող մելոտոնինը պատասխանատու է մարդու ներքին կենսաբանական ժամային գոտիների ընկալման համար: Մելոտոնինի արտադրման պատճառը հենց ցածր լուսավորվածությունն է, որն էլ հանդիսանում է սեզոնային դեպրեսիայի հիմքը: Օրինակ, եթե ձմռանը լավ, լուսավոր և պայծառ օր է լինում, մեր տրամադրությունը ինքնաբերաբար բարձրանում է, և դուք գիտեք արդեն, թե դա ինչու է այդպես. Մելոտոնինը պակասում է և բարձրանում է սերոտոնինի քանակը: Մելոտոնինը արտադրվում է ոչ թե ինքն իրենից, այլ սերոտոնինից: Այս դեպքում, ինչու հենց սերոտոնինն էլ արգելափակում է նրա արտադրությունը: Հետաքրքիր է, բայց այսպիսի հակադիր նրբությունների մեջ էլ կայանում է օրգանզիմի հորմոնալ ինքնակարգավորումը: Հենց դա նաև պատճառ է հանդիսանում այն բանի, որ դեպրեսիայի ժամանակ սկսվում է անքնություն, քանի որ քուն մտնելու համար հարակավոր է մելոտոնին, իսկ առանց սերոտոնինի այն ստանալն անհնար է:




www.hogeban.info

 

 

Make a free website with Yola