Ի՟նչ է ներշնչումը , հոգեբանական վարակն ու պանիկան, ինչու՟ ենք մենք ինքներս ակամայից  վնասում  մեզ

 

Ներշնչումը այնպիսի մի երևույթ է, որը բնորոշ է բոլորին, բացառապես բոլորին, այն խորը արմատավորված է մարդկային էության մեջ և անուղղակիորեն ազդում է խոսքի կամ այլ հոգեկան իմպուլսների միջոցով մարդկանց գործողությունների և վարքի և այլ ֆունկցիաների վրա։Ներշչման տեսակները շատ են, բայց դրանց մեջ ես կուզենայի առանձնացնել ինքնաներշնչումը որպես տեսակ, և պարզաբանել դրա վտանգը սեփական անձի և ինչպես նաև շրջապատող միջավայրի վրա ։ Գիտնականները պնդում են, որ ինքնաներշնչմանն ավելի շատ տրվում են տպավորվող և իմպուլսիվ անձինք, բժիշկները ապացուցում են, որ անձինք ովքեր հավատում են իրենց բուժմանը, նույնիսկ ամենավատ ելքերի դեպքում, ամենակարճ ժամկտներում կարող են գնալ դեպի ապաքինում և մոռանալ հիվանդության մասին, քանի որ նրանք հավատացել են իրենց առողջացմանը; միթե սա նման է հրաշքի…ամենևին ոչ, քանի որ երևույթն ունի գիտական հիմքեր`

Հիվանդների մոտ, ովքեր ունակ են ինքնաներշնչվել դրական հույզերով, սկսում են արտադրվել հորմոններ, որոնք սահմանափակում են ցավային զգացողությունը։ Հաստատված փաստերից է <<պլացեբոյի էֆֆեկտը>>,  երբ հիվանդները մի բաժակ սովորական ջրով, կամ սովորական շաքարով բուժվում էին։

            Նյու Յորքյան գիտնական Յոն կար Զուբիետան Միչիգանի համալսարանից, պնդում է, որ պլացեբոյի էֆֆեկտը ավելի շատ ֆիզիկական է, քան հոգեբանական, քանի որ իլուզիան հանգեցնում է ուղեղում կոնկրետ փոփոխությունների։ Զուբիետեն գլխուղեղի սկանավորմամբ ապացուցեց, որ նեյրոնները, ի պատասխան խոսքերի, որ ընդունած դեղը ուժեղ ցավազրկող է, սկսում են արտադրել էնդորֆիններ, հենց այս նարկոտիկ նյութերն էլ իրենց հերթին սկսում են ցավազրկել` արգելափակելով նյարդային վերջույթները։

Ինքնաներշնչմամբ բուժման հազարավոր դեպքեր կան, կան հաստատված բազմաթիվ հետազոտություններ, սակայն ինքնաներշնչումը միշտ չէ, որ ունենեում է դրական էֆֆեկտ, կան այնպիսի մարդիկ, կամ հիվանդներ, որոնք ներշնչում են իրենց հակառակը` այն է որ իրենց մահը սարերի հետևում չէ ։ Ռուս բժիշկ` Վլադիմիր Զելենինը, հատուկ հետազոտություն էր կատարում. մարդկանց ներմաշկային սովորական ջուր ներարկելով` ասում էր, որ հենց հիմա ներարկում է տերմոռեգուլին, որպեսզի բարձրանա նրանց ջերմությունը, և հիվանդների ջերմությունը ինքնաներշնչումից բարձրանում էր ։Դեռ հնուց մարդիկ ասում էին, որ ձայնը և խոսքը կարող են աշխատել և´ մարդկանց օգտին, և´ մարդկանց դեմ, և այս պարագայում ինչքան կարևոր է դառնում ինքնաներշնչման ճիշտ մեթոդների տիրապետումը, հոգեբանական օգնություն ստանալը սթրեսային իրավիճակներում։ Քվանտային գենետիկայի ղեկավար, կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Պյոտր Գարևան, պնդում է, որ խոսքային, <<օդային ցնցումները>> ուղղակիորեն ազդեցությունն են թողնում ԴՆԹ մոլեկուլների վրա, որոնք հենց մարդկային ժառանգական կոդի կրողն են;  դրա համար չար, կոպիտ և վիրավորական խոսքերը , քանդում են անձի ԴՆԹ, որի հետևանքով մարդը կարող է հիվանդանալ։

 

Ամեն դեպքում ինքնաներշնչման գաղտնիքները դեռ մինչև վերջ բացահայտված չեն, ամեն մեկն ինչ-որ չափով ինքն է պատասխանատու իր առողջացման, ինչպես նաև իր ոչնչացման համար` թե´ ֆիզիկապես և թե´ հոգեպես։

Ամեն անձ, ամեն անհատ իր անձի հանդեպ վերաբերմունքով ոչ միայն որոշում է իր ճակատագիրը, այլ դիմացինների, եթե անձը ուժեղ է նաև մասանների ճակատագիրը կարող է փոխել ։ եվ այս ամենը կարելի է կատարել հոգեբանական վարակումով։

Հոգեբանական վարակը դա անհատի չգիտակցված անգիտակցական հակումն է որոշակի հոգեկան վիճակներին։ Այն իրականանում  է որոշակի հոգեկան տրամադրության փոխանցման միջոցով, որը հույզերի և կրքերի սրման պատճառով կարող է ունենալ հսկայական հուզական ներուժ ։Սովորաբար վարակման հոգեբանական մեխանիզմները տանում են դեպի դիմացինի հետ հուզական շփման փոխադարձ ուժգնացման; հոգեբանները կարծում են որ հոգեբանական վարակման չափը , որին գնում է տվյալ աուդիտորիան , կախված է տվյալ աուդիտորիայում մարդկանց ընդհանուր զարգացվածության աստիճանից, իսկ ավելի կոնկրետ` ինքնագիտակցության զարգացման աստիճանից ։ Որքան զարգացած է հասարակությունը, այնքան ավելի  կրիտիակական է վերաբերմունքը այն ուժերի հանդեպ, ովքեր փորձում են ավտոմատ կերպով դրդել այս կամ այն գործողության և ավելի թույլ են ազդում հոգեբանական վարակման մեխանիզմները։ Ժամանակակից հասարակության մեջ այդ մեխանիզմները արդեն լրիվ հնացել են, սակայան ոչ մի ինքնագիտակցության աճ չի կարող հերքել այնպիսի մասսայական վարակման ձև, ինպիսին է մարզադաշտերում որևէ թիմին բալետ անելը և վարակման յուրահատուկ ձև է համարվում  պանիկան։ Պանիկան դա մասսայի մարդկանց խմբերում ի հայտ եկող, որոշակի հուզական վիճակ է, որը ի հայտ է գալիս ինֆորմացիայի պակասի կամ ավելցուկի դեպքում։ Պանիկա բառը առաջացել է հունական աստծու <<պանա>>  բառից , որը համարվել է հովիվների տիրակալը ։Պանիկան ի հայտ բերելու համար ստիմուլը պետք է լինի  բավականին ուժեղ կամ անհայտ, և այն ստիմուլի հանդեպ ցնցվելն է, իրավիճակը որպես կրիզիսային ընդունելն է, իսկ ցնցումն ի հայտ է բերում շփոթմունք, և ամեն մեկը սկսում է իր նախկինում ունեցած կամ ուրիշից տեսած փորձի միջոցով որոշակիորեն մեկնաբանել կամ բացատրել իրավիճակը, նման սուր իրավիճակում արագ որոշում կայացնելու անհրաժեշտությունը արգելափակում է տրամաբանական մտածողությունը, ի հայտ է գալիս վախ։ եթե առաջնային վախը չի ճնշվում, ապա ռեակցիան ուժեղանում է, և վախը սկսում է տարածվել` ազդելով նաև մնացածի վրա, ուժեղացնելով նաև առաջինների վախի աստիճանը։ Պանիկան միշտ ուղեկցվում է վարկմամբ ու ներշնչմամբ, այն կարող է տարածվել ինպես փոքր խմբերում այնպես և մասայի մեջ ։շատ հաճախ պանիկայի խթանիչը կարող է հանդիսանալ շշուկները, մասսայական հաղորդակցության միջոցները, սոցիալական և քաղաքական իրավիճակները: Պանիկայի առաջացման հիմքերը շատ են, բայց կարող ենք դրանք կոմպլեկտավորել`

  1. Ֆիզոլոգիական`այնպիսի ստիմուլներ , որոնք ֆիզիկապես թուլացնում են մարդկանց` հոգնածություն, դեպրեսիա, քաղց, երկարատև անքնություն, հոգեբանական շոկ, սրանցից յուրաքանչյուրը կարող է թուլացնել իրավիճակը սթափ գնահատելու անձի կարողությունը
  2. Հոգեբանական` ուժեղ զարմանք, անվստահություն, վախ, մեկուսացված լինելու զգացողություն, վտանգի առջև անօգնական լինելու գիտակցում
  3. Սոցիալ-հոգեբանական` կառավարության հանդեպ վստահության կորուստ, ինֆորմացիայի պակաս կամ ավելցուկ

 Մարդիկ, ովքեր պանիկայի մեջ են ընկնում առանձնանում են հետևյալ առաձնահատկություններով`

Իրավիճակի ոչ ադեկվատ գնահատում, վտանգի չափազանցում, ձգտում փրկվել փախուստով, վարքի քաոտիզմ կամ արգելակում, կարգապահության, աշխատունակության անկում, ձգտում ստանալ ինֆորմացիա ամեն կերպ, ցանկացած աղբյուրից։

Ինչպե՟ս կանխել պանիկան, եթե այն արդեն իսկ սկսվել է `

Ստեղծել արդյունավետ կառավարություն` անպայման վստահություն ներշնչող, և կարևոր է որ նման կառավարումը կարողանա ճիշտ ինֆորմացիա փոխանցի մարդկանց, քանի որ ինֆորմացիայի պակասը ուժգնացնում է պանիկան

Առաջին փուլում, երբ պանիկան դեռ նոր է սկսում, կարող է ազդել շատ բարձր, վստահ և ազդեցիկ պնդումները, երկրորդ փուլում` արդեն հրահանգներն ու կարգավորումները այն անձանց կողմից , ովքեր դեռ պանիկայի չեն ենթարկվել, իսկ ամենավերջում` դա պանիկան առաջ բերող ստիմուլից ուժեղ կամ հավասարազոր ստիմուլ կիրառելն է, երբ բոլորի ուշադրությունը ակամայից էլի կշեղվի քո կողմ և կկարողանաս ինչ-որ չափով կառավարել մի քանիսի, որոնց վարք էլլ կտարածվի մյուսների վրա։

 Վերջում ավելացնեմ, որ չճշտած աղբյուրների հետևանքով պանիկայի մեջ ընկնում են առաջինն այն մարդիկ, ովքեր ունեն կրթության կամ ինքնակրթության ցածր աստիճան, տագնապային են, կամ գրգռված են, միայնակ են կամ գտնվում են կոնֆլիկտի մեջ շրջապատողների հետ, շատ բաներից դժգոհ են և այլն, նման մարդիկ ավելի հավանական է, որ կտրվեն հուզական ռեակցիայի, քանի սթափ կվերլուծեն ստեղծված կրիտիկական իրավիճակը։

            Վերլուծություններ չեմ անում վերջում, թողնում եմ Ձեզ։

Հ.գ.` Ն.Փեթակչյան

 

Make a free website with Yola