Ինչպես Եվորպայում տարածված էր Կրեչմերի կառուցվածքային տիպավորումը, այնպես էլ ԱՄՆ-ում տարծվեց Շելդոնի տիպավորումը 40-ական թվականներին: Այս կանցեպցիայի սահմաններում նաև ուսումնասիրվեց Կրեչմերի կողմից առաջ քաշված մարմնի կազմվածքի և բնավորության կապը, կատարվեց ավելացումներ և փոփոխություններ Կրեչմերի ստեղծած համակարգում: Նա հիմնվում էր այն գաղափարի վրա, որ մարմնի կառուցվածքը պայմանավորում է խառնվածքը, որը հանդիսանում է դրա գործառույթը։

Շելդոնը իր տիպավորումը կառուցելու համար ուսումնասիրեց 4000 տղա ուսանողների` մարմնի կազմվածքի ծայրահեղ տարբերակների առանձնացման նպատակով: Նա առանձնացրեց երեք տիպեր` էնդոմորֆ, մեզոմորֆ և էկտոմորֆ:   Այս տերմինները Շելդոնը փոխառեց սաղմաբանությունից, քանի որ այդ ժամանակ տարածված կարծիք կար, որ ներքին խոռոչների օրգանները զարգանում են ներքին սաղմնային թերթիկից` անդոդերմից, միջին թերթիկից` մեզոդերմից, զարգանում են մկանները, ոսկորները, սիրտը, արյունատար անոթները, իսկ արտաքինից` էկտոդերմից `` մազերը, ոտքերը, ռեցեպտորային համակարգը, նյարդային համակարգը և ուղեղը։

Մարդկանց մեջ սովորաբար այդ բոլոր որակները համադրված են, սակայն որոշ մարդիկ առանձնանում են որոշակի համակարգի գերակայութամբ` <<մարսողական>>, <<մկանային>>, <<ուղեղային>>: Այս ծայրահեղ տիպերի բնութագիրը լրիվ համընկնում է Կրեչմերի տված բնութագրին:

Առաջինը` մարսողականը, բնութագրվում է կլորությամբ, գիրությամբ, մեծ որովայնով, կլոր գլխով, ճարպի պարունակությամբ, թույլ զարգացած մկաններով:

Երկրորդը` լայն կրծքավանդակով ու ուսերով, ամուր ձեռքերով ու ոտքերով, մեծ գլխով:

Երրորդը` ձգված, երկար ճակատով դեմքով, երկար վերջույթներով, նեղ կրծքավանդակով և որովայնով, ներմաշկային ճարպի բացակայությամբ:

Էնդո-, մեզո- և էկտոմորֆիկ տիպավորման համար սկզբում առանձնացվեց 40, հետո`17 մարդաչափական գծեր, որոնք կապված էին մարմնի որոշակի չափերի համադրման հետ, որոնք, ըստ նրա, համապատասխանում են «խառնվածքի առաջնային բաղադրամասերին»։ Այդ խմբերից յուրաքանչյուրի թիվը հետագայում Շելդոնը հասցրեց մինչև 20-ական հատկանիշներ, որոնք գնահատվում են 7 բալանոց համակարգով, և այդպես որոշվում է մարդու պատկանելիությունը այս կամ այն խառնվածքի տիպին։ Օրինակ` ծայրահեղ սոմատոտիպը նկարագրվում էր 7-1-1բանաձևով:

Հետագայում Շելդոնը ձեռնարկեց երկարատև ուսումնասիրություններ, որոնց արդյունքում առանձնացրեց հոգեկանի գծերի 3 խումբ`

1.      Ցերեբրոտոնիկներ

2.      Սոմատոտոնիկներ

3.      Վիսցերոտոնիկներ

Այսպիսով, ուսումնասիրվեց և հաստատվեց անհատական սոմատոտոնիայի և բնավորության ինդեքսների միջև կապը: Շելդոնը հինգ տարի ուսումնասիրեց ավելի քան 200 արական սեռի ներկայացուցիչների և արդյունքում հայտնաբերեց  բարձր գործակիցներ (+ 0,8) էնդոմորֆիայի և վիսցերոտոնիայի, մեզոմորֆիայի և սոմատոտոնիայի, էկտոմորֆիայի և ցերեբրոտոնիայի կորելիացիաների միջև:

 20 ցերեբրոտոնիկ գծերն ըստ Շելդոնի

1.      Շարժումների և դիրքերի մեջ ձգվածություն և զսպվածություն

2.      Հոգեբանական գերակտիվություն

3.      Գերարագ ռեակցիա

4.      Հակում ինքնամեկուսացման

5.      Մտավոր գործունեության գերուժգնություն, գերուշադրություն և նախազգացողությունների ունակություն

6.      Զգացմունքները թաքցնելու ձգտում, հուզականորեն զսպվածություն

7.      Դեպքի և հայացքի գիտակցական շարժունակություն

8.      Սոցիոֆոբիա

9.      Շփման ունակության ճնշում

10.  Դիմադրում սովորույթների դեմ և գիտակցորեն կենսական կարգավորվածություն կազմակերպելու անկարողություն

11.  Ագորաֆոբիա

12.  Մարդկանց հետ փոխհարաբերություններում անկանխատեսելիություն

13.  Բարձր ձայնով խոսելու և աղմուկի հանդեպ հակակրանք

14.  Ցավի հանդպ գերզգայունակություն

15.  Առողջ քնի անկարողություն, խրոնիկ հոգնածություն

 

16.  Պատանեկությանը բնորոշ արտաքինի և շարժուձևի հանդեպ յուրահատուկ ուշադրություն

17.  Դեպի ներս ուղղված մտածողություն.ինտրովերսիա

18.  Ալկոհոլի հանդեպ հակակրանք

19.  Փորձությունների ժամանակ մենակ մնալու պահանջ

20.  Կողմնորոշում կյանքի ավելի ուշ շրջանների վրա

Այս գծերից մեծ մասը արտահայտում են խառնվածքի գերզգայունակություն, մինչդեռ մյուս հատվածը արտահայտում է արգելակում, ինչպիսիք են սոցիոֆոբիան, փակվածությունը, շարժումներում զսպվածությունը և այլն: Ցերեբրոտոնիան իր ծայրահեղ արտահայտումը գտնում է խառնվածքի շիզոիդ տիպում:

Սոմատոտոնիան գտնում է իր ծայրահեղ արտահայտումը պսիխոպատիկ խառնվածքում` մեզոմորֆիկ կառուցվածքով: <<Սոմատոտոնիան արտահայտում է շարժման և շրջապատողներին հետապնդման ֆունկցիան>>,-գրում է Շելդոնը:

20 հիմնական սոմատոտոնիկ գծերը հետևյալն են`

1.      Շարժումներում և դիրքերում վստահություն

2.      Ֆիզիկական փորձությունների հանդեպ սեր

3.      Ակտիվություն

4.      Ֆիզիկական վարժություններ կատարելու պահանջ և այդ մարզումներից հաճույք ստանալու ունակություն

5.      Գերիշխանության ձգտում, իշխանության ծարավ

6.      Ռիսկի և հավանականության խաղի հանդեպ սեր

7.      Լկտի ուղղախոսություն և պահվածք

8.      Ձեռնամարտ վարելու քաջություն

9.      Մրցակցական ագրեսիվություն

10.  Հոգեբանական անտարաբերություն

11.  Կլաուստրոֆոբիա

12.  Անգթություն

13.  Բարեխղճության բացակայություն

14.  Ընդհանուր աղմկոտություն

15.  Արտաքին հասունություն`չհամապատասխանող տարիքին

16.  Հորիզոնական մտավոր ճեղքում

17.  Սոմատոտոնիայի էքստրավերսիա

18.  Ինքնավստահ և ագրեսիվ վարք ալկոհոլային ազդեցության ժամանակ

19.  Փորձության ժամանակ գործելու պահանջ

20.  Երիտասարդության բնորոշ գործունեության տիպերի և նկրտումների հանդեպ կողմնորոշում

Ցերեբրոտոնիան իր ծայրահեղ արտահայտումը գտնում է անձի շիզոիդ խառնվածքում, սոմատոտոնիան կապված է պսիխոպատիայի հետ, իսկ վիսցերոտոնիան ծայրահեղ ձևով արտահայտվում է մանիակալ-դեպրեսիվ տիպում:

Շելդոնը առանձնացրել է վիսցերոտոնիկների հետևյալ 20 գծերը`

1.      Շարժումներում և դիրքերում թուլություն

2.      Ֆիզիկական հարմարավետության հանդեպ սեր

3.      Դանդաղ ռեակցիա

4.      Սննդի հանդեպ սեր

5.      Սննդի հանրայնացում և սոցիալականացում

6.      Մարսողական գործընթացից հաճույքի ստացում

7.      Նուրբ վերաբերմունքի հանդեպ սեր

8.      Շփման ձգտում

9.      Ընկերների ընտրության հարցում անխտրություն

10.  Աջակցման  հագուրդ ձգտում

11.  Կողմնորոշումը դեպի մարդկանց

12.  Հուզական կայունություն

13.  Համբերատարություն

14.  Սեփական անձի հանդեպ գոհունակություն

15.  Կայուն քուն

16.  Խառնվածքում վստահության բացակայություն

17.  Պարզություն, զգայական կապերի հավասարակշռություն, վիսցերոտոնիկ էքստրավերսիա

18.  Ալկոհոլի ադեցության տակ թուլացում և ձգտում շփման

19.  Խնդիրների առաջացման ժամանակ ինչ-որ մեկի միջամտման պահանջ

20.  Փոքր տարիքում և ընտանիքում ձեռք բերած կապերի հանդեպ կողմնորոշում

 

 

 www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.