Չեմ հասկանում` ինչ եմ ուզում. Մտքերի անվերջ պտույտ, ոչ հստակ պատկերացումներ, նպատակների հոսք,  ոչ հստակ քայլեր, ձեռնարկումներ, որոնք ոչնչի  էլ չեն օգնում, ու ընդհանրապես, անում եմ ստանդարտ քայլեր, որոնք իմ նպատակներից ոչ մեկին էլ չեն տանում:

Եթե այս տողերը ինչ-որ կերպ բնութագրում են Ձեր այժմյան վիճակը ուրեմն այս հոդվածը հենց Ձեզ համար է:

Ահա  մի պարզ առաջադրանք, որը Ձեզ կօգնի առաջ շարժվել.

Վերցնում եք թուղթն ու գրիչը և ստեղծում Ձեր տիեզերքը

·         Թղթի կենտրոնում ստեղծում եք Ձեր մոլորակը` վրան գրելով Ձեր հիմնական նպատակը, կարող եք նաև մի քանի նպատկներ ունենալ և մի քանի մոլորակներ ստեղծել

·         Կողքերը սկսում եք աստղեր նկարել

Ամեն աստղը, որը կնկարեք կլինի Ձեր ամեն մի առաջադրանքը,  և գործողությունը, որը պատրսատվում եք կատարել

·         Հետո ընտրում եք, թե որոնք են այդ գործողություններից ավելի առաջնայինը,  և դրանցից,  որոնք Ձեզ կօգնեն հասնել Ձեր նպատակին ավելի շուտ:

·         Մյուս առաջադրանք. իսկ հիմա մոլորակին մոտեցնում եք կամ հեռացնում եք աստղերը` համապատասխան Ձեր ներքին զգացողությունների:

Այս վարժությունը Ձեզ կօգնի, որ Դուք հասկանաք,  որն է Ձեզ համար ավելի կարևոր, ինչով եք դուք կողմնորոշվում, կան արդյոք այնպիսի գործողություններ, որ պետք է լինեին առաջնային, բայց դարձել են երկրորդական և հակառակը:

Դուք այս օրինակը կարող եք օգտագործել Ձեր սեփական գործերը, կամ թիմի, կամ էլ կազմակերպության աշխատանքների կարգավորման համար: Մեխանիզմը շատ է օգնում պարզեցնել այն, ինչը մշուշոտ է թվում Ձեզ;

·         Ուղակի վերջում կարող եք ավելացնել ևս մեկ կետ` դա է` նայել ավելի հեռուն և պատասխանել հետևյալ հարցին` ամենավատը ինչ կարող է պատահել, եթե այս կամ այն գործողությունը չկատարվի:

Շարունակում ենք երկու մոլորակի տարբերակով, այն հետևյալն է

·         Նորից ստեղծում եք Ձեր տիեզերքը, բայց այս անգամ երկու մոլորակ եք նկարում,  մեկի վրա գրում եք շտապ է, մյուսի վրա` կարևոր է (կարևորության կենտրոնը կապված  է այն հարցերի հետ, որոնք ունեն նշանակություն երկար ժամանակով, այսինքն պարտադիր չէ դրանց անհապաղ կատարումը ):

·         Սկսում եք կազմել գործողությունների շարքը,  որոնք Դուք սովորաբար կատարում եք,  պատրաստվում եք իրականացնել, մտածում եք, որ կատարեք կօգնի Ձեր նպատակին հասնելու համար և այլն:

·         Հետո սկսում եք դասավորել աստղերը Ձեր երկու մոլորակի շուրջ պատահականության սկզբունքով

·         Իսկ հիմա անդրադառնում ենք շտապ աստղերին: Վերլուծելով բոլոր աստղերը` հերթով սկսում ենք մտածել, որ մութն ընկել է արդեն,  բայց մենք դեռ չենք հասցրել անել այն, ինչ  գրված է այդ աստղի վրա: Ինչպե՞ս դա կազդի Ձեզ վրա: Եթե ուժեղ չի ազդում, ապա սկսեք մտածել, ինչպես դա կազդի,  եթե մինչև շաբաթվա վերջ էլ չկատարեք այդ առաջադրանքը, եթե էլի չի ազդում Ձեզ վրա ուրեմն տեղափոխում եք կարևոր մոլորակի հատվածում: Այսպես, վերլուծելով բոլոր աստղերը,  Դուք կունենաք բոլոր այն գործերը,  որոնք իրականում համարվում են շտապ:

·         Նույն ձևով սկսում եք վերլուծել կարևորության տեսանկյունից աստղերը` մտածելով արժի այս գործը սկսել հենց հիմա, թեկուզ մի զանգ կատարել, նամակ ուղարկել կամ քննարկել այդ հարցը, եթե այո, ապա աստղը տեղափոխում ենք շտապ մոլորակի կողքը:

·         Իսկ հիմա նորից անդրադարձեք շտապ հարցերին և վերլուծեք, թե ինչքան ժամանակ է պետք դրանցից յուրաքանչյուրի կատարման համար, արդյոք կարող եք այն կատարել հիմա, վաղը կամ շաբաթվա վերջում, եթե դժվարանում եք կատարման մեջ կարող եք նաև օգնություն խնդրել

·         Սկսեք գործել

 Միշտ հիշե՜ք, որ եթե ինչ-որ գործ չեք հացնում պարտադիր չէ Ձեզ ողջ ուժերով ծանրաբեռնեք, ամենամեծ սխալը դա ինքնրդ Ձեր դեմ պայքարելն է, այն դեպքում երբ կարող եք օգնություն խնդրեք ընկերներից, աշխատակիցներից, ղեկավարից, ծանոթներից  և այլն: Ամեն դեպքում, կարող եք նաև առաջարկել ուղղակիորեն ծառայությունների փոխանակում: Նաև սովորեք ասել ոչ, սա հատկապես դժվար է այն մարդկանց համար, որոնք ավելի կողմնորոշված են դեպքի սոցիումը, դեպի մարդկանց, քան իրենք իրենց:  Հասկացե՜ք,  եթե կա այնպիսի մի բան, որը կխանգարի Ձեզ գլխավոր նպատակի իրականացմանը,  պետք է կարողանաք ասել ոչ: Սա վերբերում է ոչ միայն Ձեզ արվող առջարկներին ու խնդրանքներին, այլև այն բոլոր սովորույթներին, որոնք խանգարում են իրականացնել մշակված պլանը: Եվ հիշե՜ք. փորձեք ճիշտ ընտրել առաջնային և երկրորդային կարևորության առաջադրանքների և հարցերի միջև, քանի որ այդ հմտության զարգացումը հետագա փոխհարաբերությունների արդյունավետության արդյունք է դառնալու:

 

Ն. Փեթակչյան 

 
Make a Free Website with Yola.