Սերոտոնին տրմադրություն

Սերոտոնինը նեյրոմեդիատոր է: Սա այն նյութերից է, որը նյարդային բջիջների համար հանդես է գալիս իմպուլսների քիմիական փոխանցող: Սերոտոնին ընկալող նեյրոնները տարածված են համարյա ամբողջ գլխուղեղի մասշտաբով: Բացի ուղեղից սերոտոնինը մեծամասամբ արտադրվում է աղեստամոքսային տրակտի ենթաստամոքսային գեղձում: Սերոտոնինը իր ազդեցությունն է թողնում ինչպես ուղեղի, այնպես էլ ողնուղեղի վրա: Սերոտոնինի դերը ահռելի է`

·         Ուղեղի առաջնային հատվածում սերոտոնինի ազդեցության ներքո կատարվում է ճանաչողական ակտիվության գործընթացի համար պատասխանատու շրջանների ստիմուլյացիա:

·         Ողնուղեղ մտնող սերոտոնինը դրական ազդեցություն է թողնում շարժողական ակտիվության և մկանային տոնուսի վրա: Առաջացած վիճակը կարելի է համեմատել <<սար էլ կշրջեմ>> արտահայտության հետ:

·         Ամենակարևորը սերոտոնինի ակտիվության բարձրացումը ուղեղային կենտրոնական հատվածներում նպաստում է տրամադրության բարձրացման:

Բացի տրամադրությունից սերոտոնինը պատասխանատու է ինքնատիրապետման և հուզական կայունության համար: Սերոտոնինը կառավարում է սթրեսային հորմոնների` ադրենալի և նորադրենալինի ընկալունակությունը ուղեղային ռեցեպտորների կողմից:

Դրա համար մարդիկ, ովքեր ունեն սերոտոնինի բարձր ակտիվություն, ցանկացած առիթ նրանց մոտ սթրեսային ռեակցիա է առաջացնում:

Որպեսզի մեր օրգանիզմում սերոտոնին առաջանա, անհրաժեշտ է 2 նյութ`

Սնունդի հետ օրգանիզմ մտնող տրիպտոֆան, որը հարակավոր է անմիջականորեն սերոտոնինի սինթեզման համար:

Գլյուկոզայի ներմուծում օրգանիզմ: Ինսուլինի մուտքը արյան մեջ-սպիտակուցների կատաբոլիզմ հյուսվածքներում-տրիպտոֆանի մակարդակի բարձրացում արյան մեջ:

Այս երևույթների հետ են կապված բուլիմիան և այսպես կոչված <<քաղցրակերությունը>>: Երբ մեր օրգանիզմ սնունդ է մտնում, այդ թվում նաև և տրիպտոֆան պարունակող, աճում է սերոտոնինի արտադրությունը և բարձրանում տրամադրությունը:

Տրիպտոֆանով հարուստ մթերքների մի մասը նաև շատ հարուստ են ածխաջրերով, ինչպիսիք են հացը, բանանը, շոկոլադը կամ մաքուր ածխաջրերը` շաքար, ֆրուկտոզա և այլն: Սա բացատրում է հասարակայնորեն ընդունված այն կարծիքը, որ քաղցրակերները, գեր մարդիկ ավելի բարի են, քան նիհարները:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.