Ծնողների և երեխաների միջև կոնֆլիկտը հաճախակի երևույթ է: Դրա պատճառն այն չէ, որ մեծահասակները չեն հասկանում երիտասարդներին, կամ սխալ են դաստիարակել իրենց երեխաներին: Այս ամենը իրականում բնական է, չնայած քիչ ուրախալի:

Բոլորը գիտակցում են, թե որքան արագ է զարգանում ամեն բան: Մարդիկ ծնվում են, սովորում, բացում են իրենց համար նոր աշխարհ, որտեղ նրանք  ապրում են տվյալ ժամանակահատվածում, ինքնահաստատվում են: Բայց այս ժամանակահատվածը շատ  կարճ է տևում.   այն սկսվում է 14 – 15 տարեկանից և վերջանում 25-30 տարեկանում: Եվ ահա անձը հաստատվել է, ձևավորվել  է և նա այլևս չի փոխվելու  (իրականում իհարկե յուրաքանչյուր անձ փոխվում է անընդհատ, բայց այստեղ խոսքը գնում է նրա արժեքների մասին) իսկ աշխարհը… Իսկ աշխարը զարգանում է իր հունով, անցնում են տարիներ, հետ հայացք ես գցում ու տեսնում, թե ոնց է այն փոխվել: Նախկին երիտասարդները արդեն երեխաներ ունեն, որոնք էլ իրենց հերթին են սկսում բացել աշխարհը իրենց համար, բայց դա արդեն ուրիշ աշխարհ է` ոչ այն,  որտեղ ապրել են իրենց ծնողները: Իսկ նրանք դա չեն էլ նկատել: Եվ մի օր այդ նոր երեխաները, որոնք մինչ այդ հնազանդվում և ենթարկվում էի նիրենց ծնողներին առանց հակադարձելու հանկարծ հայտնաբերում են, որ նրանք չեն տեսնում, չեն  հասկանում այն ամենը, ինչ այս տարիների ընթացքում արդի է: Այսինքն տեսնում են իհարկե, բայց կարծումեն, որ դա ուղղակի մանրուքներ են, իսկ աշխարհը մնացել է նույնը: Իրականում հակառակն է` աշխարհն  է փոխվել, իսկ  մանրուքները կարևոր չեն: Թեկուզ համեմատենք, որ այն ժամանակ չկար համակարգիչ, բջջային հեռախոս,… իսկ հիմա….Հենց սրանում է կայանում գլխավոր սխալը: Ծիծաղելին այն է, որ 30 տարի առաջ նախկին երիտասարդների հետ էլ նույնն է կատարվել, ուղղակի նրանք դա հիմա չեն հիշում: Եվ հիմա ահա նրանք անկեղծ անհանգստանում են իրենց երեխաների համար, փորձում են հետ պահել սխալներից, խորհուրդ տալ, կամ կոչ անել ողջամտության, երախտագիտության, խղճի…

Եվ այս ամենը բերում է նրան, որ ծնողները տարիներով, թեկուզ և անգիտակցորեն, փչացնում են հարաբերությունները իրենց երեխաների հետ, այնքան ժամանակ մինչև վերջիններս կտրում են իրենց կապը ծնողների հետ, կամ գնում են առանձին ապրելու:

Իհարկե որոշ հոգեբաններ փորձել են դիտարկել այդ սխալները և առաջարկել իրենց մոտեցումները: Այսպես, ի՞նչ են մտածում ծնողները և իրականում ի՞նչ է կատարվում.

  1. Հարկավոր է հետ պահել երեխաներին սխալներից

Չե՞ք կարծում, որ ծնողները իրենց սխալները կատարել են ուրիշ ժամակակաշրջանում: Այդ նույն սխալը հիմա բոլորովին ուրիշ կերպ է ընկալվում, կա նաև կարծիք, որ ոչ ոք երբեք ուրիշի սխալների վրա չի սովորում: Մարդը պետք է ինքը սխալվի, մինչև հասկանա ինչ-որ բան:

  1. Հարկավոր է երեխաներին բարի խորհուրդներ տալ

Բայց չէ որ ժամանակները փոխվել են, և այդ խորհուրդները այժմ ոչ մի արժեք չունեն: Այն մեթոդները, որոնք օգտագործել եք 30 տարի առաջ և հաջողության եք հասել, շատ խնդիրներ եք լուծել, այսօրվա համար ոչ մի արժեք չունեն: Բացի այդ, եթե չեն հարցրել, ապա պետք չէ ձեր տեսակետը պարտադրել և ստիպել: Բայց փաստն այն է, որ ծնողների մեծամասնությունը գտնում են, որ իրավունք ունեն և պարտավոր են ամեն հարցում խառնվեն, խորհուրդներ տան, առաջնորդեն:

Ավելի լավ է, երբ երեխադ կխնդրի, որ իրեն խորհուրդ տաս, կհարցնի քո կարծիքը, այդ դեպքում դու իրոք պարտավորվես և  գործի դնես քո ամբողջ փորձն ու գիտելիքները և օգնես նրան, իսկ մինչ այդ մի խանգարեք, թողեք ինքնուրույն մտածեն և գործեն: Եթե նա չի հարցնում ձեր կարծիքը, ապա խոսքերով նրան չես օգնի, այլ մի բան էլ կխանգարես:  Տվեք նրան հնարավորություն  ինքն իրեն գտնելու, ինքնահաստատվելու: Մի խանգարեք ձեր մշտական ներկայությամբ և մի խառնվեք նրա գործերի մեջ, սովորեք <<բացակայել>>:

  1. Հարկավոր է երեխաներին ստիպել ենթարկվել ծնողներին

Դա մի ժամանակ էր, երբ հայրը համարվում էր տան գլխավորը և նրա խոսքը օրենք էր բոլորի համար: Ծնողներն էին որոշում երեխաների փոխարեն, թե ում հետ ամուսնանան: Իսկ հիմա ուրիշ ժամանակներ են, և ինչքան էլ ձեր երեխաների ընտրյալը ձեզ դուր չի գալիս, մի՛ խառնվեք և փորձեք լռել:

Ի՞նչ եք կարծում ինչու՞ են ավելացել ինքնասպանությունները երիտասարդների շրջանում.

Նայում ես բարեկիրթ ընտանիքի աղջիկը, որը ապահովված է ամեն ինչով՝ հենց առաջին հնարավորության դեպքում փախչում է տնից ինչ-որ հարբեցողի կամ թմրամոլի հետ ու ապրում մութ ու խոնավ նկուղում: Ինչու՞ է այդպես, ո՞վ է մեղավոր, փորձեք վերլուծել:

  1. Երեխան պետք է խղճի խայթ զգա

Իրականում խիղճը դա մարդիկ են հորինել՝ ցանկանալով ձեզնից ստանալ անվճար ինչ-որ բան: Օրինակ, ծնողը պահանջում է որ իրեն <<սիրեն>> , ավելի ճիշտ հնազանդություն միայն այն բանի համար, որ նրանք ձեզ լույս աշխարհ են բերել, պահել են կերակրել: Հարկավոր է գիտակցել, որ սեփական երեխային կերակրելը դա մեծ քաջագործություն չէ, այլ ձեր պարտականությունն է: Եվ դեռ հարց է, թե ինչպես եք այն կատարում: Պետք չէ, որ երեխան երախտապարտ լինի ձեզ, որ իրեն կերակրել եք, այլ ծնողը պետք է շնորհակալ լինի, որ իրեն հնարավորություն է տրվել ծնող դառանլու:

Սրանում է կայանում տարբերությունը սեփական երեխայի և օտարի միջև: Այն ինչ արել եք, կամ կարող էիք անել օտարին, որի համար իրոք արժանի եք շնորհակալության, համեմատած ձեր սեփական երեխայի հետ, համարվում է ուղղակի անվիճելի  պարտք, որի կատարման համար փոխհատուցում պետք չէ պահանջել: Այնպես որ, հարգելի՛ ծնողներ, հատկապես դուք պետք է մտածեք այն մասին, թե ինչ է խիղճը, այլ ոչ թե դրդեք ձեր երեխաներին դրան:

 

Ինչի՞ համար պետք է ձեր երեխան ձեզանից շնորհակալ լինի

Եթե դուք ձեր ծնողական պարտականությունը լավ եք կատարել, օգնել եք նրան զարգանալ, դժվար պահերին միշտ կողքին եք եղել, նա դա երբեք չի մոռանա և շնորհակալ կլինի: Իսկ պահանջելը կնշանակի շեշտել այն ամենը, ինչ արել եք նրա համար: Եթե դուք ուզում եք նրա մեջ երախտագիտության զգացմունք առաջացնել, երբեք մի թվարկեք, թե ինչեր եք արել նրա համար: Նա պետք է դա ինքը տեսնի, գտնի, կռահի, և միայն այդ դեպքում դուք կմնաք նրա հիշողության մեջ :

Երեխան ընդհանրապես միշտ ավելի բարձր է ծնողներից, այն հասարակ պատճառով, որ նրա սերունդը մեկ միավորով ավելի է: Դուք չեք լինի, իսկ նա կմնա ու ձեր մասին հիշողությունը կմնա նրա մեջ: Այնպես որ, ամեն դեպքում ծնողները պետք է մտածեն այն մասին, թե ինչպիսին նրանք կմնան իրենց սերունդների հիշողության մեջ և չցանեն այդ հիշողությունում դառը կորիզներ և վիրավորանքներ:

Ցավալի է, բայց փաստ, որ ծնողները միշտ ձգտում են ղեկավարել ժառանգների կյանքը: Հաճախ և  թվարկում են իրենց կատարած լավ բաները երեխաների համար և այդ ցուցակը տարիների ընթացքում ավելանում է: Դժգոհում են, որ դեռ նրանցից ոչ մի կոմպենսացիա չեն ստացել: Սա է հենց հիմնական, մշտական պատճառը ծնողների, որ պահանջում են զավակներից իրենց արածը հետ վերադարձնել: Լավ կլինի, որ հետ նայեք ու տեսնեք, թե դուք ինչ եք արել կամ չեք արել ձեր ծնողների համար: Ի՞նչ իմաստ ունի պահանջել:

Ավելի բարդ են փոխհարաբերությունները մեծ ընտանիքներում, որտեղ ապրում են հայրը, մայրը, քույրը, եղբայրը, տատիկը, պապիկը: Վերջիններս անընդհատ բողոքում են առողջությունից ու դեռ մի 10 տարի առաջվանից անընդհատ զգուշացնում են ձեզ, որ շուտով մեռնելու են:
 Չեն թողնում, որ բնակարանը վերանորոգեք կամ վաճառեք, ամուսնանաք: Ասում են թողեք հանգիստ մեռնենք, հետո ինչ ուզում եք արեք:

Հոգեբանական առումով <<մեռնելը>> նշանակում է դուք ինձ վրա քիչ եք ուշադրությում դարձնում, ես էլ այնպես կանեմ, որ միշտ շուրջս վազվզեք, անհանգստանաք և կողքիցս  չբացակայեք: Իհարկե <<մեռնողը>> ինքը դա չի գիտակցում, նա իր էմոցիաները չի ձևակերպում, սակայն նրա պահվածքի իմաստը հենց դրանում է կայանում:

Շատերի տատիկները այդ ձևով <<մեռնում>> են  30 տարի: Ասեմ, որ նրաք շատ բարի հոգի ունեն, ուղղակի  ուզում են, որ իրենց բարեկամները,  հարազատները հաճախակի գան իրենց այցելության:

Բայց եթե ձեր բնակարանը նորոգման կարիք ունի, կամ ձեր ամուսնանալու ժամանակն է, ապա մի հետաձգեք սպասելով տատիկը կամ պապիկը, երբ կգնան այն աշխարհ: Ինչքան զույգեր են բաժանվել իրարից տարիներով ձգձգվող հարաբերությունների հետևանքով: Ուղղակի մի մոռացեք, որ նրանք ապրել են իրենց կյանքը երջանիկ ու անհոգ, կյանքում շատ բան են տեսել ձեզանից առավել: Իսկ եթե ձեզ դնում են ցավալի ընտրության առաջ, թե ում տրամադրել ժամանակը՝ ամուսնուն, թե՞ հերթական <<մահացողին>>, չմտածեք, որ ամուսինը դեռ ջահել է և կսպասի, իսկ ծերերին հարկավոր է <<փրկել>>, փրկել հարկավոր է ամուսնուն:

Ծերերը, ի տարբերություն ձեզ, հանգիստ կապրեն էլի մի 20 տարի, իրենց դժգոհություններով, բողոքելով, իսկ դուք այդ ընթացքում կարող եք կորցնել ձեր ամուսնուն, եթե անընդհատ զոհաբերեք ձեր ընդհանուր ժամանակը նախնիների օգտին:

Այս ամենից եզրակացություն

Ձեր ծնողներին, հարազատներին հարկավոր է սիրել, պաշտել գուրգուրել,  իսկ միասին չապրելը բացարձակ կապ չունի դրա հետ: Հենց սա է գլխավոր պատճառը ամուսնալուծությունների, բայց մեզ մոտ ինչպես և առաջ, հիմա էլ շատ դժվար է առանձնանալ ծնողներից: Հաստատ ձեր շրջապատում շատ ծանոթներ կունենաք, որոնք բաժանվել են իրարից քանի, որ սկեսուրն էր մեղավոր, կամ չամուսնացած ամուսնու քույր կամ իր մայրն է այդպես ճիշտ գտնում, և հիմա նա միայնակ է մեծացնում իր երեխային, անցել է մի քանի տարի և նա դեռ ապրում է մոր հետ և հետևում նրա խորհուրդների: Իսկ այն անձիք հատկապես տղամարդիկ, որոնք 30-40 տարեկան են բնակվում են ծնողների հետ և վերահսկվում նրանց կողմից ու դեռ չեն ամուսնացել, չեն կարող լավ ամուսին կամ կին լինել:

Այնպես որ, ամեն գնով ջանք մի խնայեք,  եթեկամիջոց ապրեք առանձին ձեր և նրա ծնողներից: Նրանք լավ մարդիկ են, անկեղծ ուզում են, որ ձեզ օգնեն, բայց նրանց խորհուրդները անօգուտ են մեր ժամանակներում, իսկ վիճաբանել նրանց հետ ամեն երեկո նյարդերի ավելորդ քայքայում: Ավելի լավ է նրանք ապրեն ուրիշ փողոցում, ուրիշ քաղաքում, երբեք մի մոռացեք նրանց այցելեք, զանգեք, երբ տեղ ունեք գնալու երեխաներին թողեք թող պահեն և ձեր հարաբերությունները կլինեն միշտ լավից էլ լավ: Եվ դուք կունենաք իդեալական ընտանիք:

Կան դեպքեր, երբ երիտասարդները ստիպված են լինում ապրել իրենց տատ պապերի հետ: Եթե ծնողների հետ բնակվելուց կարող էիր ինչ- որ ձև դասակարգել ժամանակը, ասենք դուք արթնանում եք ժամը 10-ին, նրանք 6-ին, կամ քնում եք 12-ին, նրանք 8-ին և կարողանում եք օգտվել լոգարանից, խոհանոցի, ապա ծերուկների դեպքում դա հնարավոր չէ: Նրանք երբեք չեն քնում, կամ շատ քիչ են քնում: Չեն հանդուրժում ոչ մի կողմնակի աղմուկ, հյուրեր, իսկ եթե ուշ եք տուն գալիս, ապաես քո պատճառով չեմ քնել և անվերջ բարոյախրատական քարոզներ են կարդում: Բացի այդ, երբ դուք քնած եք, նրանք սկսում են քայլել տնով մեկ ու ինչ որ բան փնտրել դժգոհելով ու տնտնքալով, որպեսզի ձեր մեջ խղճահարության զգացում առաջացնեն; Երկաթյա նյարդեր պետք է ունենաս, որ դիմանաս: Ու այստեղից էլ առաջանում են վեճերը, թե նրանց, թե ձեր կողակցի հետ: Կարելի է չխնայեք կուտակած փողերը, անտեղի մի չքայքայել  նյարդերը, վարձով ապրել, քանի որ առողջությունը ավելի թանկ է  բնակարանից: Առանց այն էլ կյանքը կարճ է, վայելեք այն որքան կարող եք: Սիրեք ու հարգեք նրանց, օգնեք ինչով կարող եք, բայց ապրեք առանձին: Իսկ եթե ուրիշ ճար չունեք ուրեմն ձեզ մնում է լռել ինչպես ձուկը: Երբ կրքերը բորբոքվում են աշխատեք ձեզ տիրապետել: Թողեք խոսակցությունները վաղվան, կամ տանից դուրս եկեք: Փոխեք խոսակցության թեման: Հարցրեք նրանց ընտանիքի, նախնիների մասին, անունները, երբ են ծնվել, մահացել, քանի երեխաներ են ունեցել: Մեծերը սիրում են այդ թեմաներով պատմություններ պատմել: Կազմեք ձեր տոհմածառը քանի դեռ նրանք ողջ են, իմացեք, հարցրեք ու գրի առեք: Երբ դուք էլ մեծանաք ձեր երեխաներին ու թոռներին կպատմեք: Եվ նրանք կիմանան իրենց ծագումը, նախնիների անունները, ինչով են նրանք զբաղվել, ինչ լավ ու վատ բաներ են ժառանգել նրանցից, կամ ինչից խուսափել: Այս ամենը կօգնի մարդուն գտնել իր տեղը այս աշխարհում, հասկանալ իր կյանքի նպատակը խդիրը: Այսպիսի զրույցները կօգնեն ձեզ ապրել ծերերի հետ հաշտ ու համերաշխ: Դուք պետք է այս ամենը հաշվի առնեք, որ երբ մեծանաք ձեր թոռներն ու ծոռներն էլ հանկարծ սկսեն չենթարկվել, հակաճառել  ձեզ տարօրինակ չթվա:

Խնդրում եմ չմոռանալ, որ նրանք անհատներ են, մարդիկ, որոնց հարկավոր է ընդունել այնպես, ինչպիսին որ կան՝ չփորձելով  փոխել, հղկել. դա արդեն ձեր խնդիրը չէ: Դա ձեր փոխարեն կանի հենց կյանքը, ճիշտ այնպես, ոնց նա արել է ժամանակին ձեր հետ:

 


www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.