....... Հին ժամնակներում ասում էին Errare humanum est `մարդուն բնորոշ է սխալվելը


Ձեր սխալները բացահայտող թշնամին ավելի օգտակար է, քան դրանք թաքցնող ընկերը:

Leonardo da Vinci

Շատ մարդիկ վախենում են սխալներ գործել, նամանավանդ ուրիշների ներկայությամբ: Իհարկե այդպիսին է հասարակության ազդեցությունը մարդկանց վրա, երբ Ձեր հաջողությունները (կյանքում, աշխատանքի վայրում, ընտանիքում) ընդունվում և խրախուսվում են, իսկ անհաջողությունները ու սխալները` արժանանում  ծաղրանքի և քննադատության:

Բնականաբար արդեն կյանքի նման պայմաններում մարդիկ հուսահատվում են, կորցնում իրենց ինքնավստահությունը, ընկնում է ինքնագնահատականը: Դրա հետևանքով միջավայրում սկսում է տիրել դիստիմ տրամադրվածություն, և նման միջավայրում, որտեղ սկսում ես մտածել, ավելի լավ  է չխառնվել, որ հանկարծ սխալ դուրս չգամ, իհարկե, ոչ մի առաջընթացի մասին խոսք գնալ չի կարող:

Նայենք երեխաների օրինակով` ինչքան շատ կապտուկներ են ձեռք բերում, մինչև սովորում են քայլել: Այսինքն, ինչ-որ նոր բան սովորելու և վերջնական արդյունքի հասնելու համար սխալներից խուսափելն անհնար է:


Հարկավոր է թողնել, որ փոքրիկ երեխան ինքնուրույն գնահատի իր արարքը: Նույնիսկ եթե նա սխալ է գործում, մի շտապեք նրան կանգնեցնել, թողեք թող վերջացնի, հետո նոր բացատրեք, թե ինչը ճիշտ չի արել: Դա նպաստում է փորձի ձեռքբերմանը և բարձրացնում է նրա ինքնագնահատականը:


Չ՞է որ սխալվում է նա, ով ոչինչ չի անում: Քանի որ նա նաև չի էլ զարգանում: Իսկ մեր ամբող կյանքի ընթացքը հենց զարգացման մեջ է: Ցանկացած այլ դեպքում սպառնում է հետզարգացումը:

Ի տարբերություն կենդանիների, ովքեր շարժվում են կենդանական բնազդներով, մարդիկ ունեն գիտակցություն և կարող են կատարել ազատ ընտրություն:

Որպեսզի ընդունենք ճիշտ որոշումներ, հարկավոր է առաջ գնալ, թեկուզ և սխալվել, բայց մի քայլ առաջ անել. միայն այդ դեպքում կարող ենք հասկանալ, թե որն է ի վերջո ճիշտ ուղին:

Հաղթահարելով այդ խոչընդոտները` մենք ձեռք ենք բերում այն անգնահատելի փորձը, որն անհրաժեշտ է մեզ մեր ամբողջ կյանքում:

Երբևէ մտածել եք, որտեղից է առաջանում մարդկանց մեջ սխալվելու հանդեպ վախը; Իհարկե չեք էլ մտածի  նույնիսկ , որ այն դպրոցը , որը մեզ այդքան բան է սովորեցնում, նաև մեր ենթագիտակցության մեջ ամուր դրոշմում է այն գաղփարը, որ սխալ  գործելը դա լավ չէ: Սխալվել ես, ուրեմն ցածր կստանաս, սխալվել ես , ուրեմն կպատժվես: Վստահ կարելի է ասել, սա այն միակ վատ բանն է, որը դպրոցը մտցնում է մարդկանց ուղեղը: Իսկ հիմա հարկավոր է սովորել այլ բան`

Սխալներ գործելը շատ լավ, դա շատ լավ է:

Սխալները նոր փորձ ձեռք բերելու բնական միջոցներից են:

Այն մարդիկ, ովքեր կյանքում ավելի հաջողակ են, ավելի շատ են սխալվում: Նրանք այդ սխալները կատարում են շատ արագ և շատ արագ էլ դրանցից իրենց օգուտն են քաղում:

Կա վարպետի մի այսպիսի հետաքրքիր բնորոշում: Իրական վարպետն այն մարդն է, որն ինչ-որ նեղ բնագավաում  գործել է ամենահնարավոր սխալները:

Ահա ձեզ ներկայացնում եմ մի սխալ արտահայտություն. <<Սովորել հարկավոր է ոչ թե սեփական սխալների, այլ ուրիշների սխալների վրա>>: Սա շատ հիմար և անիմաստ արտահայտություն է:

Հիմնվեք ձեր անձնական փորձի վրա և եղեք ինքնուրույն, վերլուծեք այն ամենն, ինչ կատարվում է Ձեզ հետ, մի նմանակեք և մի վերագրեք, փորձեք հասկանալ ինչի հետևանով, ինչ եղավ, այլ ոչ թե լսեք և միանգամից հավատցեք շաբլոն արտահայտություններին:

 

 

 

Հարգանքներով`

www.hogeban.info

 

Make a free website with Yola