Ֆենիլէթիլամին: Սիրահարվածություն:

Ֆենիլէթիլամինը (PEA) նյարդային իմպուլսների փոխանցող է Այն էներգետիկ նեյրոմոդուլյատոր է միջանձնային փոխարաբերություններում: Ֆենիլէթիլամինի արտադրությունը բարձրացնում է հուզական ջերմությունը, համակրանքը և սեքսուալությունը: Երբեմն այն արտադրվում է դոֆամինի և սերոտոնինի հետ, բայց նրա գործունեությունը հուզական մակարդակի վրա միակն է իր բնույթով:

Ի տարբերություն այլ նեյրոմեդիատորների` (դոֆամին, նորադրենալին, սերոտոնին) ֆենիլէթիլամինը շատ արագ քանդվում է էնզեմա մոնոամին-օքսիգենազի ազդեցության տակ(MAO-B):

Ֆենիլէթիլամինը համարվում է այն նյութրից, որը ընկած է սիրահարվածության հիմքում: Սա հիպոթեզ է, որը թույլ է տալիս բացահայտել աֆեկտների կարգավորման մեջ Ֆենիլէթիլամինի դերը: Եթե մենք հանդիպում ենք մեկին և նա մեզ դուր է գալիս, ապա մեր ուղեղում սկսվում է Ֆենիլէթիլամին սինթեզվել, քանի որ մենք հաճախ մարդկանց գրավչությունը գնահատում ենք տեսողական ապարատի միջոցով: Դրա համար ռոմանտիկ սերը կարող է առաջանալ վայրկենական, առաջին հայացքից: Ֆենիլէթիլամինի սինթեզումը ուղեղում և նրա տարածումը ողջ նյարդային համակարգով մեկ մեծ դեր են խաղում սիրած անձին տեսնելու ժամանակ ի հայտ եկող ոգևորության մեջ և նրա բացակայության ժամանակ նրան տեսնելու, ձգտելու ցանակության մեջ:

Ֆենիլէթիլամին կա շոկոլադում, քաղցրավենիքներում (որոնք պարունակում են ասպարտամ) և դիետիկ խմիչքներում: Բայց միևնույնն է այս աղբյուրները չեն տալիս այն արդյունքը, ինչը որ տալիս է ուղեղի կողմից արտադրված ֆենիլէթիլամինը (M.Libovic):

 www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.