Ընտանիքի հոգեբանությունը` որպես հոգեբանության մի առանձին ճյուղ, ուսումնասիրվել է բազմաթիվ հոգեբանների կողմից: Ինչպես հայտնի է ժամանակակից գրականությունից ընտանեկան կյանքին նախապատրաստելու կարևոր ուղղություններից մեկն այն է, որ աղջիկներն ու պատանիները հասկանան, որ ամուսնությունը ոչ թե ընտանեկան երջանկությունն ընտրելու ավարտն է, այլ նրա սկիզբը: Յուրաքանչյուր երիտասարդ մինչ ամուսնանալը պետք է տեղեկացվի, թե ինչին կարող է նա բախվել ամուսնական կյանքի ընթացքում: Եվ որպեսզի ընտանիքը լինի բարեհաջող, ապա բոլոր պատկերացումները պետք է լինեն համատեղ, որպեսզի ամուսիններից յուրաքանչյուրի վարքը չհակադրվի մյուսի պատկերացումներին: Զուգընկերների դերերը և’ կնոջից, և’ ամուսնուց պահանջում են ընտանիքում տնտեսումը, երեխաների հանդեպ պատասխանատվությունը: Հասարակության համար կարևոր է ոչ միայն ամուսնության կայունության փաստը, այլև ներընտանեկան հարաբերությունների որակը, դրանց խանգարումների հետևանքները: Շատ էական է համարվում ընտանիքում անդամների միջև աֆեկտիվ կապերը: Միջանձնային հարաբերությունները սուբյեկտների փոխադարձ պատրաստակամությունն է որոշակի փոխգործողությունների տիպին: Հուզական կայունությունը պայմանավորված է ամուսինների զգացմունքներով (սեր, համակրանք, հարգանք): Որպես կանոն, երեխաները ծնողների գործերը և առօրյան դարձնում են ավելի հաճելի: Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների նկատմամբ շատ դեպքերում տարբեր է: Այժմ երեխաներով շատ ընտանիքներում կարելի է տեսնել, որ մեծերին հարգում են, իսկ փոքր երեխաներին երես են տալիս: Միջին տարիքի երեխաներին, որոնց մոռանում են, հիմնականում ավելի լավ մարդիկ են դառնում:

Ընտանիքը կարելի է բնութագրել որպես պատմականորեն կոնկրետ հարաբերությունների համակարգ ամուսինների միջև, որպես փոքր սոցիալական խումբ, որի անդամները  կապված են ամուսնական կամ ազգակցական հարաբերություններով, կենցաղի ընդհանրությամբ և փոխադարձ բարոյական պատասխանատվությամբ, և որի սոցիալական անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակությանª բնակչության ֆիզիկական և հոգևոր վերարտադրության պահանջմունքով: Դեռևս Արիստոտելն է նշել. ՙԸնտանիքը հասարակության բջիջն է՚: Այսինքնª հասարակությունը, հետևաբար նաև պետությունը, կարող են առողջ լինել, եթե առողջ և կայուն է ընտանիքը: Իսկ ե±րբ է ընտանիքը առողջ: Ընտանիքի հոգեբանության մասնագետները գտնում են, որ հոգեբանորեն առողջ է այն ընտանիքը, որում հուզական փոխհարաբերությունները ձևավորված ու կայուն են թե° ամուսինների, թե° ծնողների ու երեխաների միջև: Այսինքնª առողջ  ընտանիքում տիրում է դրական բարոյա-հոգեբանական մթնոլորտ:

Ամուսնությունը հենված է դրդապատճառների համակարգի վրա: Դրդապատճառները հենված են գիտակցության աստիճանի վրա և իրականացնում են անձի  կյանքի կարևոր հարաբերությունները աշխարի նկատմամբ, կազմում են մարդկային պահանջմունքների հիերարխիայի հիմքը: Ընտանիքի հոգեթերապիայի մասնագետ Հենրի Դիքսը դասակարգել է ամուսնության հետևյալ դրդապատճառներըª

    Սերը

    Մշտական սեքսուալ զուգընկեր ունենալու ցանկությունը

    Հոգեբանական պատճառները

    Երեխա ունենալու ցանկությունը

    Կենցաղային խնդիրների լուծումը

     Ստեղծված հանգամանքները:

Շատ մասնագետներ փորձել են պարզել, թե ինչ է սերը: ՙՄիայն սիրո միջոցով և սիրո գիտակցության միջոցով է մարդը մարդ դառնում՚, - ասել է Ֆ.Շլեգելը: Սերը մեր իսկական մարդկային բնույթի մի մասն է, այն հզորագույն զգացմունքներից մեկն է հույզերի ոլորտում, եթե ոչ ամենահզորը: Սերը խորը կապվածություն է երկու մարդկանց միջև: Սերը հաճախ շփոթում են սիրահարվածության հետ: Հասուն սերը զգայական հակման, մարդկային ջերմության և ուրիշի հետ ինտիմ մտերմության հոգեկան անհրաժեշտության օրգանական միասնությունն է: Սիրահարվածն ապրում է ուժեղ և վառ զգացմունք, բայց այն կենտրոնացված է գլխավորապես իր և իր ապրումների վրա, նա պահանջկոտ է, անզիջում և էգոիստ: Իսկ հասուն սիրո մեջ ծանրության կենտրոնը տեղափոխվում է զուգընկերոջ վրա: Մարդը նախ և առաջ մտահոգվում է նրա մասին, ում սիրում է, նրա հետաքրքրությունների, բարօրության, երջանկության և  ինքնաարտահայտման  մասին`  ողջ  ուժերով  նպաստելով վերջիններիս  իրականացմանը: ՈՒրիշ մարդու մասին մտածելու ունակությունը, տալովª ուրախություն ապրելու ունակությունը հասուն սիրո պարտադիր ուղեկիցներն են:

Սերը քաղց է ինչ-որ մեկի հանդեպ, մարմնի և հոգու ամենասուր քաղցը: ՙՍիրելª նշանակում է հաճույք ապրել, երբ տեսնում ես, շոշափում, զգում բոլոր զգայարաններով այն էակին, որին սիրում ես՚, - ասել է Ստենդալը:Սերը կառույց է մեր բոլոր խորքային պահանջմունքների և զգայությունների վրա: Դա մարդկային ուժերի ամենասեղմ, ամենախտացված միաձուլումն էª մարմնական և հոգևոր, գիտակցական և ենթագիտակցական ուժերի:

Սիրո ամենաբարձրագույն թռիչքը, նրա ամենապայծառ դրսևորումը հոգիների միաձուլումն է: Հոգու գաղտնարաններում առաջանում է ցավ ուրիշ մարդու համար այպես, ինչպես կցավես ու կանհանգստանաս ինքդ քեզ համար: Սերն ուշադրություն է, բարության, համբերություն, քնքշություն, երախտագիտություն, հարգանք և նվիրվածություն: Նա, ով սիրում է, ընդունում է իր սիրելիի հրապուրանքնները, որպես իր սեփականները: Նա ընդունում է ուրիշին այնպես, ինչպիսին նա կա և հավատում է նրան: Նա, ով սիրում է, ունակ է զիջելու և ներելու: Ներումը իսկական սիրո ակտ է: Խիստ տարբեր է տղամարդու և կնոջ վերաբերմունքը սիրո նկատմամբ: Կինը հանճարեղ է իր սիրո մեջ, նրա վերաբերմունքը սիրո նկատմամբ ունիվերսալ է. նա սիրո մեջ ներդնում է իր բնույթի ամբողջ լիարժեքությունը: Իսկ տղամարդն ավելի շուտ տաղանդավոր է սիրո մեջ, քան հանճարեղ: Նա իրեն ամբողջությամբ չի դնում սիրո մեջ և ամբողջությամբ կախված չէ այդ սիրուց: Կնոջ սիրո պահանջներն այնքան անսահման են, որ երբեք չեն կարող բավավարարվել տղամարդու կողմից: Սերը դրականորեն է ազդում ընտանեկան հարաբերությունների բնույթի վրա այն ժամանակ, երբ զուգընկերները փոխադարձաբար կիսում են միմյանց դիրքորոշումներն իրենց համար կարևոր երևույթների, իրադարձությունների և արարքների հանդեպ: Ինչպես նշել է Սենտ-Էքզյուպերին. ՙԻսկական սերը միմյանց աչքերին նայելու մեջ չէ, այլª միասին նույն ուղղությամբ նայելու մեջ՚: Ամուսնական կյանքի հաջողության վրա ազդում է ամուսինների համատեղելիությունը բոլոր ոլորտներում, երբ մարդիկ ոչ միայն համատեղվում են, այլև լրացնում մեկը մյուսին: Սոցիալ-հոգեբանական համատեղելիությունը ենթադրում է որոշակի ընդհանրություն, որը կարելի է դիտարկել երեք մակարդակներում.

1. Բարձրագույն և առավել բարձր մակարդակը արժեքակողմնորոշիչ միասնությունն էª կենսական արժեքների, ձգտումների, իդեալների, հետաքրքրությունների, համոզմունքների միասնությունը, ինչպես նաև աշխարհայացքային միասնությունը:

2. Ֆունկցիոնալ-դերային սպասումների համաձայնեցվածությունը մարդկանցª իրենց դերերի և ֆունկցիաների մասին պատկերացումների համաձայնեցվածությունն էտվյալ միության մեջ:

3. Մարդկանց անհատական-հոգեբանական բնութագրերի համատեղելիությունը:

Հետաքրքիր է, որ բարեհաջող զույգերը, որոնք ունեն կայուն և առավելագույնս համատեղելի հարաբերություններ, տարբերվում են հակառակ խառնվածքով. դյուրագրգիռ խոլերիկը և հանգիստ ֆլեգմատիկը, ինչպես նաև մելանխոլիկը և կենսուրախ սանգվինիկը կարծես  լրացնում են իրար: Եվ հակառակըª երկու խոլերիկներից կազմված ընտանիքին կարող է սպասվել բարձր կոնֆլիկտայնություն ամուսինների պոռթկունության և անզսպության պատճառով: Պարզվում էª առավել ունիվերսալ զուգընկերներ են համարվում ֆլեգմատիկները, քանի որ նրանք հարմարվում են  խառնվածքի ցանկացած տիպի հետ, բացի սեփականից: Չկա այնպիսի ամուսնական զույգ, որտեղ ամուսինները լիովին նման լինեն միմյանց: Սակայն պետք է նկատի ունենալ, որ համատեղ կյանքն աստիճանաբար հարթում է կտրուկ տարբերությունները ամուսինների հետաքրքրությունների, նախասիրությունների, հայացքների միջև, և առաջանում է գնահատականների ու վերաբերմունքի ընդհանրություն: Եթե տարբերությունները շատ են, պետք է հաբերել ու նաև ձգտել ավելի լավ հասկանալ ամուսնուն: Երբ ամուսիններն իրար լավ են հասկանում, նրանց բնավորության կամ խառնվածքի, վարքագծի խութերն ուժեղ չեն բախվում և խանգարում միմյանց: Երբ ամուսիններն անգամ իդեալական միասնության դեպքում հանդուրժում են միմյանց ինքնությունն ու անկախությունը, ապա զբաղմունքների տարբերությունը, բնավորությունների զանազանությունը չեն կարող տևական անջատման շարժառիթ ծառայել:

Եվ ընդհանրապես ամուսնության սկզբում կյանքը զարմանալիորեն հեշտ և ուրախալի է թվում, գրեթե իդեալական: Ի վերջո ռոմանտիկ հիացումներին փոխարինելու են գալիս կենցաղը, առօրյանª իր անխուսափելի սթրեսներով: Կենցաղն ամենամեծ փորձությունն է երիտասարդ ամուսինների համար: Միմյանց լրիվ բացահայտումն ու ՙգունազրկումը՚ երկրորդ ծանր քննությունն է նորապսակների համար, իսկ երրորդըª դերերի, պարտականությունների բաշխումը: Աստիճանաբար նրբազգացությունը, քնքշությունը, հաճոյախոսությունները, երախտագիտության արտահայտությունները քչանում ենª տեղ տալով փոխադարձ քննադատություններին: Հաճախ զուգընկերները դառնում են ավելի պակաս ուշադիր միմյանց նկատմամբ և ավելի էգոիստ, քան առաջ: Սառած զգացմունքները կարող են բազմաթիվ ընտանեկան կոնֆլիկտներ ստեղծել, ուստի սերն ամուսնության մեջ մշտապես պահպանել: Միաժամանակ պետք է հասկանալ և գիտակցել, որ մինչամուսնական, պատանեկան սերը և ամուսնական սերը նույնը չեն: Ներդաշնակ ընտանիքներում մարդիկ միշտ լսում են միմյանց հույզերն ու պահանջմունքները, նրանք բարի են, քնքուշ, հավատարիմ ու համբերատար: Նրանց հարաբերությունները հիմնված են հարգանքի, փոխադարձ օգնության, ներողամտության վրա: Երջանիկ ամուսինների կյանքում մշտապես տեղի է գտնվում ուշադրության նշանների համար, որոնք արտահայտում են ջերմություն և հոգատարություն միմյանց նկատմամբ:

www.hogeban.info

 

 
Make a Free Website with Yola.