Համընդհանուր միջոցներ ցանակացած սթրեսային իրավիճակ հաղթահարելու համար

 

Մասնագետները տարիներ շարունակ փորձում են գտնել ուղիներ և լուծումներ սթրեսային իրավիճակները հաղթահարելու համար, դրանք բավականին շատ են, այժմ ինտերնետային կայքերը ողողված են սթրեսների մասին նյութերով, դրանց դեմ պայքարի ուղիների առաջարկներով, բայց դրանք հազվադեպ են տալիս դրական արդյունք, քանզի այդ իրավիճակում հայտնվելիս դժվար է հիշել, թե ինչ ես կարդացել և շարժվել հենց այդպես: Բացի այդ ամեն իրավիճակ պահանջում է յուրահատուկ մոտեցում, դրա համար անհրաժեշ ենք գտնում մարդկանց տրամադրել ցանկացած սթրեսային իրավիճակի համար համընդհանուր մոտեցումներ:

Սթրեսից պետք չէ վախենալ, այն նաև ուժ է, որը կարող ենք մեր օգտին ծառայեցնել և հաղթել: Երբ մարդիկ ինչ-որ սարսափելի տեսարան են տեսնում, ամեն մեկը յուրովի է իրեն պահում: Մի քանիսը շրջվում են մեջքով, փակում աչքերը, ոմանք ավելի ուշադիր են նայում, ոմանք այնպես անտարբեր են նայում, կարծես թե ոչինչ չի եղել: Նրանք բոլորը գտնվում են նույն վայրում, բայց արձագանքում են տարբեր ձևերով` բացասական, դրական, անտարբեր: Ստորև ներկայացված են սթրեսի հաղթահարման համընդհանուր ձևերն ու միջոցները:

1.      Լավ բաներ հիշեք: Եթե կարևոր հանդիպում ունեք և ձեզ անվստահ եք զգում, ձեզ հիշեցրեք, որ դուք առաջ էլ շատ հաջողությունների եք հասել, ու այս անգամ էլ այդպես կլինի:

2.      Լիցքաթափվեք: Պատկերացրեք ձեզ ծովափնյա քաղաքում, ավազի վրա պառկած, ծովի ալիքները հանդարտ մոտենում են ափին…..


3.    Ինքնաներշնչում: Դժվար պահերին ինքներդ ձեզ ասեք. <<ես կարող եմ, ես բոլորից լավ գիտեմ…>>, միայն գիտակցաբար մենք կարող ենք պայքարել սթրեսի դեմ:

4.      Դժվար պահին դադար վերցրեք: Հաշվեք մինչև տասը: Վերահսկելով ձեզ` դուք ավելի քիչ սթրեսի կենթարկվեք:

5.      Փորձեք ձեզ շեղել խնդրից: 1 րոպե նայեք պատուհանից ինչ-որ հեռու կետի, ձեր աչքերը կհանգստանան, որը նաև ձեզ հանգստություն կբերի:

6.      Մի քանի անգամ խորը շունչ քաշեք: Փորով շնչելը շատ հին մեթոդ է նևրոզի և անհանգստության դեպքում: Սթրեսի ժամանակ ձեր պուլսը սկսում է արագ խփել, արագանում է շնչառությունը: Ստիպեք ձեզ դանդաղ փորով շնչել` զգալով, թե ինչպես է արտաշնչման ժամանակ սթրեսը վերանում:

7.      Գոռացեք կամ լացեք: Բարձր ճչացեք և լացեք, դրանով դուրս կմղեք ձեր մեջ կուտակված հույզերը, որոնք սթրես են առաջ բերում:


8.      Ձգվեք: Մկանների լարվածությունը առաջացնում է սթրես, երբ թուլացնում ենք մկանները և լիցքաթափվում, լարվածությունը անցնում է:


9.      Մերսեք վզի մկանները: Երբ ձեզ լարված եք զգում վզի և մեջքի վերևի մասի մկանները մի քանի րոպե մերսեք և կհանգստանաք:

 

10.  Բացեք բերանը և դունչը շարժեք ձախից աջ: Մկանները թուլանում են, քչանում է նաև լարվածությունը:

11.  Հեշտ շնչելու համար ուղղեք կրծքավանդակը: Քանի որ սթրեսի ժամանակ դժվարանում է շնչառությունը, որի պատճառով մարդն էլ ավելի է անհանգստանում, որպեսզի շնչառությունը կարգավորվի հարկավոր է բարձրացնել ուսերը վերև շնչել և հետ տանել ու արտաշնչել, կատարել վարժությունը 4 անգամ և ձեզ թեթևացած կզգաք:

12.  Տաք ջուրն օգնում է: Երբ մենք լարված ենք և անհանգիստ վերջույթները սառում են: Տաք ջուրը հանում է սթրեսը և կարգավորում է արյան շրջանառությունը:

13.  Շատ շարժվեք: Վարժություններ արեք, այն օգնում է պայքարել սթրեսի դեմ: Նույնիսկ զբոսանքը կարող է օգնել թուլացնելու լարվածությունը:


14.  Լսեք երաժշտություն: Այն համարվում է սթրեսի հակաթույնը:


15.  Եթե ունեք կպչուն մտքեր, մտածեք ձեր համար մի բառ, օրինակ` <<հանգիստ>>, նստեք կամ պառկեք, փակեք աչքերը, շնչեք իսկ արտաշնչելիս ասեք ձեր բառը: Շարունակեք 10 րոպե: 

www.hogeban.info

 

Make a free website with Yola