Զիգմունդ Ֆրեյդ

(1856-1939)

Զիգմունդ Ֆրեյդը հոգեբանության պատմության մեջ ամենահայտնի գործիչներից մեկն է, նա համարվում է <<հոգեվերլուծության>> հոգևոր հայրը: Համաշխարհային ճանաչում ունեցող այս գործիչը ծնվել է 1985 թ.-ի մայիսի 6-ին Ավստրիայի Ֆրայբերգ քաղաքում,  Հակոբ Ֆրեյդի և Ամալիա Նատասոնի մեծ եվրոպական ընտանիքում: Նրա հայրը զբաղվում էր անտառների փոքր բիզնեսով: Ֆրեյդի մայրը ազգությամբ հրեա էր, Ֆրեյդը նույնպես իրեն հրեա էր համարում: Երբ նա 4 տարեկան էր, ընտանիքը ֆինանսական ճգնաժամ ապրեց, և նրանք ստիպված տեղափոխվեցին Վիեննա: Ֆրեյդը շատ լավ էր սովորում և չնայած նրան, որ ընտանիքը շատ աղքատ էր և ութ հոգով ապրում էին մի փոքր բնակարանում, նա և իր մեծ եղբայրը ունեին իրենց առանձին սենյակներն ու նավթի լամպերը, իսկ ընտանիքի մյուս անդամները մոմերից էին օգտվում: Ֆրեյդը 7 երեխաներից ամենամեծն էր, սակայն Ֆրեյդի հայրը նախկին ամուսնությունից ևս 4 երեխա ուներ: Ֆրեյդը 80 տարի ապրել է Վիեննայում և միայն մահվանից մեկ տարի առաջ տեղափոխվել Անգլիա: Նա դպրոցում շատ լավ էր սովորում, ստացել է դասական կրթություն, շատ լավ գերմաներեն էր խոսում, բայց նաև տիրապտում էր անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներին: Ֆրեյդը շատ էր սիրում ընթերցանությունը: Նա հիշում է, որ փոքր ժամանակ երազում էր գեներալ կամ նախարար դառնալու մասին, սակայն քանի որ նա հրեա էր, նրա համար բոլոր քաղաքական դռները փակ էին: Ֆրեյդը ընտրեց բժշկությունն առանց մեծ ցանկության: 1873թ.-ին նա ընդունվեց Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Ֆրեյդի վրա մեծ ազդեցություն թողեց իր ուսուցման ընթացքում հայտնի հոգեբան Էռնեստ Բրյուկեն, որը առաջ քաշեց այն գաղափարը, որ բոլոր կենդանի օրգանիզմները իրենցից ներկայացնում են դինամիկ էներգետիկ համակարգ, որոնք ենթարկվում են ֆիզիկական համակարգին: Ֆրեյդը այս գաղափարին շատ լուրջ մոտեցում ցույց տվեց և հետագայում հիմնվելով դրա վրա` զարգացրեց հոգեկանի  գործընթացների մասին իր տեսությունը: Ֆրեյդը  ուսանողական տարիներին շատ ակտիվ էր և առաջին ձեռքբերումները հենց այդ ժամանակ եղան, երբ նա հայտնաբերեց, որ կոկաինը կարող է օգտագործվել մի շարք հիվանդությունների բուժման համար: 1881 թվականին Ֆրեյդը ավարտեց համալսարանը և գործի անցավ Գլխուղեղի կենսաբանության ինսիտուտում և սկսեց զբաղվել հասուն մարդու և սաղմի գլխուղեղների համեմետական ուսումնասիրություններով: Քանի որ գիտական բնագավառում նա առաջ գնալու հանրավորություններ չուներ այդ ժամանակ առկա հակասեմիտիզմի պատճառով և նաև այն, որ նրան այդքան էլ դուր չէր գաիս փորձարարական բժշկությունը, նա սկսեց զբաղվել նյարդա-ախտաբանությամբ: Բացի այդ Ֆրեյդը սիրահարվեց և ստիպված էր լավ վարձատրվող աշխատանք գտնել: 1988 թվականին Ֆրեյդի կարիերայում նշանակալի փոփոխություն տեղի ունեցավ: Նա տեղափոխվեց Փարիզ և այնտեղ ծանոթացավ հայտնի նյարդաբան, հոգեթերապևետ Ժաննա Շառկոյի հետ: Շառկոն ուսումնասիրում էր հիսթերիայի առաջացման պատճառները և բուժման մեթոդներ էր մշակում: Հիսթերիայով հիվանդների մոտ առաջանում են վերջույթների անշարժացում, կուրություն, խլացում: Բուժման համար Շառկոն օգտագործում էր ներշնչման և հիպնոզի մեթոդները: Չնայած նրան, որ Ֆրեյդը հիացած էր Շառկոյի գործով, հետագայում նա ժխտեց հիպնոզի և ներշնչման օգտագործման առկայությունը հոգեթերապիայում: Շատ կարճ ժամանակահատվածում Փարիզի Սալպետրիեռ հիվանդանոցում նյարդաբանից դառնում է հոգեթերապևետ: 1886 թ.-ին Ֆրեյդը ամուսնանում է Մարտա Բեյնարսի հետ: Նրանք երեք տղա և երեք աղջիկ են ունենում, նրա փոքր աղջիկը` Աննան, գնում է իր հոր հետքերով և դառնում մանկական հոգեվերլուծության առաջավոր ներկայացուցիչներից մեկը: 80-ական թվականներին Ֆրեյդը համագործակցում է հայտնի բժիշկ Յոզեֆ Բրեյերի հետ: Նրանք համատեղ զբաղվում էին հիսթերիայի պատճառների հոգեբանական ուսումնասիրությամբ և այդ հիվանդության հոգեթերապևտիկ մեթոդների հետազոտությամբ: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքը 1895թ.-ին տպագրված <<Հիսթերիայի հետազոտություն>> գիրքն է, որտեղ նրանք հայտնաբերեցին, որ հիսթերիկ նախանշանները տրավմատիկ իրադարձությունների մասին ճնշված հիշողություններն են: Սակայն նրանց ընկերությունը հենց այդ գրքի թողարկմամբ էլ ավարտվեց: Նրանք այլևս որպես ընկերներ չհանդիպեցին, և այդ մտերիմ ընկերության այդպիսի կտրուկ ավարտի պատճառները մինչև օրս էլ պարզ չեն: Էռնեստ Ջոնսի կարծիքով նրանց մեջ տարաձայնությունները սկսեցին Ֆրեյդի կողմից սեքսուալության դերի ներմուծմամբ հիսթերիայի էտալոգիայի մեջ: Այլ վերլուծաբաններ պնդում են, որ Բրեյերը փորձում էր ստանձնել երիտասար Ֆրեյի հոր դերը: Ֆրեյդի պնդումները այն մասին, որ հիսթերիայի և այլ հոգեկան խնդիրների առաջացումը կապված է անձի սեքսուալության հետ, պատճառ հանդիասցավ 1986 թվականին Վիեննայի բժշկական հասարակությունից նրան դուրս հանելու համար: Այդ ժամանակ Ֆրեյդը շատ քիչ էր վաստակում այն ամենի շնորհիվ, ինչը հետո ստացավ <<հոգեվերլուծություն տեսություն>> անունը:

1896-ի և 1900 թվականների միջև ընկած ժամանակահատվածը հանդիսացավ Ֆրեյդի մենակության ժամանակահատված, բայց այդ մենակությունը բավականին դրական ազդեց նրա ապագայի վրա: Այդ ժամանակ նա սկսում է խորությամբ զբաղվել երազների վերլուծությամբ: Նա հոր մահից հետո` 1986թ.-ին ամեն օր քնելուց առաջ կատարում էր սեփական երազների ինքնավերլուծություն: Դրա համար նրա ամենահայտնի գործերից մեկը` <<Երազների մեկնաբանությունը>>, որը թողարկվեց 1900 թվականին, հիմնված է սեփական երազների վերլուծության վրա: Բայց փառքը և ճանաչումը դեռ հեռու էին նրանից, նա միայն ստացավ 209 դոլլարի չափով հեղինակային պարգևատրում: Սակայն հետագա 3 տարիների ընթացքում անսպասելիորեն վաճառվում է այդ գրքի մոտ 600 օրինակ, իսկ հինգ տարի հետո արդեն նրա հեղինակությունը այնքան բարձրացավ, որ նա մտավ աշխարհի ամենահայտնի բժիշկների ցուցակը: 1902թ.-ին ստեղծվում է <<Հոգեբանական շրջապատ>> հասարակությունը, որն այցելում էին միայն Ֆրեյդի կողմից ընտրված ինտելկտուալ բարձր որակներ ունեցող մասնագետները: 1908թ.-ին այս կազմակերպությունը վերանվանվեց <<Վիեննայի հոգեվերլուծական հասարակություն>>: Այս հասարակության շատ անդամներ հետագայում դարձան հիանալի հոգեվերլուծողներ և հոգեբանական խորհրդատուներ: Նրանց շարքում էին Էռնեստ Ջոնսը, Կարլ Գուստավ Յունգը, Ալֆրեդ Ադլերը, Հանս Սակսը, Օտտո Ռանկը և Շանդոր Ֆերենցին: Հետագայումն նրանցից Յունգը, Ադլերը և Ռանկը սկսեցին ղեկավարել իրար հետ մրցակցող գիտական դպրոցներ: 1907-1905 թվականները Ֆրեյդը տպագրեց իր մի քանի աշխատնքներ <<Ամենօրյա կյանքի հոգեախտաբանություն>> (1901), <<Երեք ակնարկ սեքսուալության մասին>> (1905) և <<Հումորը և նրա կապը անգիտակցականի հետ>>: <<Երեք ակնարկում….>> Ֆրեյդը խոսում էր այն մասին, որ երեխան ծնվում է սեռական ցանկություններով, իսկ նրա ծնողները հանդիս են գալիս առաջնային սեռական օբյեկնտների դերում: Այս պնդումը ունեցավ հասարակական մեծ արձագանք և անհամաձայնություն: շատերը բողոքեցին և դեմ դուրս եկան Ֆրեյդին: 1909թվականին Գ. Ստենլի Խոլը Ֆրեյդին հրավիրում է Ուորչեստերի Կլարկի համալսարան դասախոսություն կարդալու համար: Դասախոսությունը շատ լավ է ընդունվում և Ֆրեյդին շնորհում են պատվավոր դոկտորի կոչում: Կարծես թե հոգեվերլուծությունը այդ ժամանակ իր մեռյալ կետից սկսում է շարժվել դեպի բարգավաճում: Ֆրեյդի մոտ հոգեբանական խորհրդատվության համար սկսում են հերթագրվել աշխարհի տարբեր ծայրերից: Բայց դրա հետ մեկտեղ Ֆրեյդի կյանքում տեղի ունեցան անդառնալի կորուստներ: Նա կորցրեց իր 26 տարեկան աղջկան 1920թ.ին, իսկ 2 երիտասարդ տղան էլ զոհվեցին պատերազմի դաշտում: Հուսալքված Ֆրեյդը գտնվելով առաջին համաշխարհային պատերազմի և հակասեմիտիզմի ազդեցության տակ 64 տարեկան հասակում ստեղծեց համընդհանուր մարդկային բնազդի` մահվան ձգտման մասին տեսությունը: Ֆրեյդը ապրելով իր կյանքի ամենամեծ դժբախտությունը չի կորցնում իրեն, դրսևորում է մեծ կամքի ուժ և շարունակում աշխատել: Նա հիանալի գրող էր և 1930 թվականին գրականության ոլորտում պարգևատրվում է Պ. Գյոթեի կողմից: 1930թ.-ին Հիտլերի կողմից կազմակերպված մասայական հարձակումների բոլոր հրեաների հանդեպ գնալով ավելի մեծ թափ էր ստանում, նույնիսկ Ֆրեյդի մի քանի գիրք մասայական այրում են: Այս ամենի մասին Ֆրեյդը միայն ասում է. <<Ի~նչ առաջխաղացում, միջնադարում կվառեին հենց ինձ, իսկ հիմա հիանում են գրքերս այրելով>>: Միայն բավականին ազդեցիկ քաղաքացիների միջնորդությամբ նրան թույ են տալիս լքել քաղաքը, մինչ 1938 թվականին նացիստների կողմից քաղաքի գրավումը: Ֆրեյդի կյանքի վերջին տարիները շատ ծանր էին: Նա տառապում էի կոկորդի քաղցկեղով (նա օրական 20 հատ սիգար էր ծխում), բայց հրաժարվում էր բժշկական թերապիայից: Չնայած նրա, որ Ֆրեյդը տարել էր 33 բարդ վիրահատություններ, նա շարունակում էր համառորեն աշխատել: Հաջորդ հարվածը այն էր, որ 1938 թվականին կալանավորում են նրա աղջկան` Աննային: Միայն պատահականության շնորհիվ Աննան կարողանում է ազատվել և փախչել, միավորվում է իր ընտանիքի հետ Անգլիայում:

 Ֆրեյդը մահանում է 1939թ.-ին սեպտեմբերի 23-ին Լոնդոնում:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.