Բնավորության շեշտվածության տիպերը

1. Գերշարժուն տիպ: առանձնանում է մշտապես բարձր և ուրախ տրամադրությամբ: Ակտիվ է, էներգիայով լի: Դրսևորվում է լիդերության ձգտում: Շփվող է, իր հետաքրքրություններում կայուն չէ: Մենակությանը դժվար է հարմարվում: Անծանոթ միջավայրին հեշտ է ընտելանում, չի սիրում միօրինակությունը, կարգուկանոնը, միապաղաղ աշխատանքը և պարտադրված անգործությունը: Լավատես է, հակված է գերագնահատելու սեփական հնարավորությունները: Դեպքերին բուռն է արձագանքում, գրգռվող է:

2. Մռայլ տիպ է: Աչքի է ընկնում իր մռայլությամբ, ցածր շփվողականությամբ, քչախոսությամբ, հոռետեսությամբ: Այս տիպի մարդիկ վարում են նստակյաց կյանք, խուսափում աղմկոտ միջավայրից, չեն մտերմանում գործընկերների հետ, խուսափում են բախումներից: Գնահատում են նրանց, ովքեր ենթարկվում են իրենց: Զրույցի ժամանակ կամ քչախոս են, կամ պարզապես լուռ: Գերադասում են այնպիսի աշխատանք, որը չի պահանջում շփման լայն ոլորտ: Շփման ընթացքում շուտ են հոգնում, որից հետո ձգտում են մենակություն:

3. Ցիկլոտիմիկ տիպ: Տրամադրությունը հաճախ փոփոխվում է, ընկնում է աշխատունակությունը, կորցնում  հետաքրքրությունը աշխատանքի նկատմամբ, ընդ որում, հաճախակի է մտածում սեփական թերությունների մասին և մենակության զգացում է ունենում: Լավ տրամադրությունը կարճատև է, իսկ վատը` երկարատև, որն էլ ազդում է ստեղծագործական ակտիվության վրա:

4. Հուզական տիպ: Այս տիպը աչքի է ընկնում բարձր զգայունությամբ, դյուրազգացությամբ և խորը ապրումներով: Դաժանության տեսարանը առաջացնում է ուժեղ ցնցում, որը երկար ժամանակ չի անցնում` խախտելով մարդու հանգիստն ու քունը: Շփման մեջ և միջանձնային հարաբերություններում ցուցաբերում են ալտրուիզմ, պարտքի զգացում, ապրումակցման բարձր մակարդակ: Բուռն իրավիճակների ազդեցության ներքո հնարավոր են դեպրեսիա և    ինքնասպանություն ‘սուիցիդ’:

5. Ցուցադրական տիպ: Այս տիպը աչքի է ընկնում բարձր եսակենտրոնությամբ ‘էգոցենտրիզմով’, կենտրոնում գտնվելու ձգտումով: Եթե նրանք չունեն հատուկ ընդունակություններ, ապա ուշադրություն են գրավում հակասոցիալական արարքներով: Որպեսզի գեղեցկացնեն իրենց անձը` գնում են պաթոլոգիկ աշխուժության: Ձգտում են կրել վառ գույներով հագեցված, ճչացող, աչքի զարնող հագուստ:

6. Խցանվող տիպ: Աչքի են ընկնւմ վրիժառությամբ և վիրավորանքները հեշտությամբ մոռանալու ընդունակության բացակայությամբ: Հաճախ այդ հողի վրա առաջ են գալիս կպչուն գաղափարներ: Երբեմն դրսևորում են աֆեկտիվ պոռթկումներ, ագրեսիա: Իրավիճակները, որոնցում հնարավոր են բախումներ, հետևյալ են. խանդի միջադեպեր, վիրավորված ինքնասիրություն, անարդարություն ու վիրավորանք, պատվասիրական նպատակներին հասնելու ճանապարհին ծագող խոչընդոտներ:

7. Մանրախնդիր <<պեդանտ>> տիպ: Աչքի է ընկնում չափից ավելի կարգապահությամբ, ձևականության և կասկածամտության հակումներով, մանրամասները վերապրելու ձևով արտահայտված մանրախնդրությամբ և այլն: Բարձր ինքնահսկողությունը թույլ է տալիս աշխատանքը բարեխիղճ կատարել, սակայն նրանց մտածողությունը դանդաղ է և քիչ արդյունավետ:

8. Տագնապային տիպ: Աչքի է ընկնում երկչոտությամբ, զգուշավորությամբ, անվստահությամբ, ցածր շփվողականությամբ`          սեփական անձի նկատմամբ անվստահության զգացումով, վճռականության բացակայությամբ: Հազվադեպ են կոնֆլիկտների մեջ մտնում: Ամոթխած են, վախենում են պատասխանատվությունից:

9. Գրգռվող տիպ: Աչքի է ընկնում բարձր գրգռողականությամբ և ագրեսիվությամբ: Շփումը դժվարացնող գծերն են գրգռվողականությունը, դաժանությունը, կրքերի հսկողության թուլացումը:

10. Հմայվող <<էկզալտիվ>> տիպ: Աչքի է ընկնում հուզական վիճակների լայն սպեկտրով. Ժպտերեսությամբ, երջանիկ տեսքով: Այս մարդկանց ամենացայտուն առանձնահատկությունն այն է, որ նրանք միշտ որևէ բանով հիանալու և հրապուրվելու առիթ են գտնում:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.