Ինքնավստահություն կարելի է նաև սովորել

Մի՛ սպասիր մինչ ամեն ինչ ինքնին կկարգավորվի, ոչինչ էլ կատարյալ չի լինի, միշտ էլ կլինեն մարտահրավերներ ու խոչընդոտներ, ավելի շատ քան կատարյալ պայմաններ, ուրեմն, սկսի՛ր հենց հիմա. Ցանկացած քայլ, որ դու կանես քեզ կդարձնի ավելի ու ավելի ուժեղ, ավելի ու ավելի ինքնավստահ, ավելի ու ավելի հմուտ..............ավելի ու ավելի հաջողակ


Հոգեբանները կարծում են, որ կյանքում շատ կարևոր է սովորել ինքնավստահ վարք ցուցաբերել, քանզի անինքնավստահությունը լուծումների, որոշումների, ձեռքբերումների, առաջընթացի խոչընդոտն է: Ինքնավստահության ցուցանիշի կարևոր մասնիկներն են բառապաշարը և խոսքը, որոնք պարունակում են հաստատող արտահայտություններ, հարցադրումներ, խնդրանքներ, ցուցումներ:

Դրական վստահ շփումը նշանակում է, որ դուք ձեր խոսքերը և մտքերը հստակ եք արտահայտում: Դա նաև նշան է, որ ձեր խոսքը համընկնում է դիմացինի խոսքի հետ, այսինքն դուք խուսափում եք ժարգոնային արտահայտություններից, այլաբանություններից, ինչ-որ յուրահատուկ տերմինաբանությունից: Ուշադրություն դարձրեք դիմացինի կրթության, սոցիալական ստատուսին և օգտագործեք այն <<լեզուն>>, որը ավելի հասկանալի կլինի նրան, այլ ոչ թե այն, որը ցույց կտա ձեր առավելությունը նրա նկատմամբ: Կան մի քանի սկզբունքներ, որոնք կարելի է կիրառել ցանկացած ունկնդրի հետ ցանկացած իրավիճակում, սակայն հարկավոր է հիշել, որ կարևոր են ոչ միյան խոսքերը, այլև այն հնչերանգը և արտահայման ձևը, որով ասվում են այդ խոսքերը. Դրանք կարևոր դեր են խաղում դրական շփման մեջ և օգնում են ավելի հասկանալի լինել:

1.      Ուղի՛ղ արտահայտվեք

Ասեք այն ամենը ինչ դուք տեսնում եք և զգում: Մենք հաճախ ենթադրում ենք, որ այն մարդիկ, ովքեր մեզ լավ են ճանաչում բնականաբար գիտեն, թե ինչու ենք տխուր կամ ինչ ենք ուզում տվյալ պահին: Չի կարելի հույսը դնել նրա վրա, որ մեզ շրջապատողները կգուշակեն, թե ինչու է մեր տրամադրությունը ընկած, հարկավոր է բացատրել նրանց, ուղիղ արտահայտվել խոսքերով: Հնարավոր է, որ նրանք ունենան ինչ-որ ենթադություներ, բայց մինչև դուք հստակ չասեք, որ <<ես նյարդայնացած եմ, որովհետև....>>կամ <<ես վշտացած եմ, քանի որ այսօր.....>>, մարդիկ չեն կարող կոնկրետ իմանալ ձեր տրամադրության պատճառը, ապա ինչպես օգնեն ձեզ:

2.      Պայքարե՛ք խնդրի, այլ ոչ թե մարդու ԴԵՄ

Հստակ տարբերություն կա <<Ինչու հետևիցդ չես հավաքում>> և <<խնդրում եմ կարգի բեր քո աշխատանքային սեղանը>> արտահայտությունների մեջ: Առաջին դեպքում դուք քննադատում եք անձի խառնվածքը և վարքը, իսկ մյուս դեպքում` առաջարկու խնդրի լուծում: Փորձեք պատկերացնել ձեր ռեակցիան տվյալ 2 արտահայտությունների դեպքում էլ և կհասկանաք խնդրի իսկությունը:


3.      Եղե՛ք հստակ և մի՛ ընդհանրացրեք կոնկրետ փաստերը

Փորձեք  համեմատել հետևյալ արտահայտությունները. <<դու միշտ ուշանում ես>> և <<ինչու դու այսօր էլի ուշացար >>: Դժվար գտնվի մի մարդ, որը կարողանա մի բան <<միշտ>> անել: Խոսեք խնդրի մասին ավելի կոնկրետ, մի՛ մեղադրեք, այլ նշեք փաստերը:


4.      Աշխատեք շատ ներողություն չխնդրել

Կան մարդիկ, որոնք հակված են ներողություն խնդրելուն ամնե ինչի համար և ամեն մեկին: Հարկավոր է ուշադիր հետևել սեփական խոսքին, որպեսզի ներողություն չխնդրենք անհարկի: Օրինակ. <<կներեք, բայց ես չեմ կարող այսօր ձեզ հետ հանդիպել, ես շատ գործեր ունեմ>>: Մենք բոլորովին էլ պարտավոր չեն ներողությւոն խնդրել այն բանի համար, որ մենք զբաղված են այդ օրը: Հարկավոր է ասել. <<Ոչ, ես չեմ կարող ձեզ հետ հանդիպել այսօր, ես շատ կարևոր գործեր ունեմ>>:

5.      Մի խուսափեք <<ես>> ասելուց, նաև մի չարաշահեք

Վստահորեն արտհայտեք ձեր մտահաղացումները ձեր <<ես>>-ի անունից: <<Չե՞ք կարծում, որ ավելի նպատակահարմար է շարունակել ուսումնասիրությունը>> ասելու փոխարեն ասեք <<ես կաարծում եմ, որ հարկավոր է շարունակել ուսումնասիրությունը>>

Առաջին արտահայտությունից հետո հավանականությունը մեծ է, որ դուք կլսեք <<ոչ՛, չեմ կարծում>> խոսքերը: <<Ես>> բառով արտահայտությւոնը տույլ է տալիս դիմացինին ընդունել կամ մերժել ձեր իսկ կարծիքը: Ուղիղ և վստահ արտահայտություններ ասել նշանակում է խոսել հենց մեր իսկ անունից: Հանդես գալով սեփական <<Ես>>-ի անունից մենք ուղիղ արտահայտում ենք մեր մտքերն ու զգացմունքները և նվազեցնում են դիմացինի` մեզ հետ չհամաձայնվել կամ վիճելու հնարավորությունները:

6.      Անկեղծություն

Այստեղ խոսքը սեփական անձի հանդեպ անկեղծ լինելու մասին է, սեփական զգացմունքները վստահ և անկեղծ արտահայտելու կարողությունը:

Առաջին հայացքից թվում է, թե բավականին հեշտ է, բայց իրականում դաստիարակված լինելով  այնպիսի սոցիալական կանոների և համոզմունքների ներքո, որոնց մենք <<պարտադիր>> հետևում ենք,  այդ <<պարտադիրի>> դեմ հակառակ գործելու դեպքում ի հայտ է գալիս մեղքի զգացումը, և ամեն ինչ դառնում է ավելի դժվար, քան մենք էինք մտածում: Եթե ձեզ համար կարևոր է սեփական կյանքի կառավարումը, ապա հարկավոր է անկեղծ լինել սեփական հույզերի և ցնակությունների մեջ ինքներդ ձեր հանդեպ, որպեսզի կարողանաք կայացնել ճիշտ որոշումներ հիմնված ձեր իրական ցանկությունների, անձի պահանջմունքների վրա, որի դեպքում միայն դուք ձեզ թեթևացած կզգաք և որը միայն կտանի անձի զարգացմանն ու ինքնահաստատմանը:


Այս ամենը հեշտ չէ, բավականին երկար ժամանակ և մեծ ջանքեր կարող է պահանջվել, որպեսզի դուք կարողանաք ձերբազատվել վախերից, կարողանաք խոստովանել այն ամենը ինչ զգում եք, ասել այն ինչ ուզում եք ասել տվյալ պահին և պնդել սեփական անձի իրավունքները: Հավատացե՛ք, մեկ- երկու անգամ փորձելուց հետո կզգաք, թե որդեն ինչ հեշտությամբ այդ ամենը կտրվի ձեզ և դուք ինքներդ գիտակցաբար կկառավարեք ձեր կյանքը: Եղե՛ք վստահ, վստահորեն ասեք <<Այո, կարող է ինձ սխալ հասկանաք, բայց ինձ դուր չի գալիս որ իմ իրերին ձեռք են տալսի>>, <<ես համաձայն չեմ ձեր կարծիքի հետ>>, <<Ես ձեզ կխնդրեմ չծխել ինձ մոտ>>....

Եթե դուք հարգում եք այլոց անձն ու իրավունքները, ապա ունեք բոլոր իրավունքները, որպեսզի նույնը պահանջեք իրենցից:

www.hogeban.info

 

 

 

Make a free website with Yola