Ալֆրեդ Ադլեր

(1870-1937)

  

Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870թ.ի փետրվարի 7-ին Ավստրիայում, Վիեննայում ոչ հարուստ հրեական ընտանիքում: Ադլերը տան 6 երեխաներից երրորդն էր: Ադլերը  մեծ դժվարությամբ պայքարում էր սեփական ֆիզիկական թուլության դեմ, նա հազիվ էր կարողանում վազել և խաղալ: Բակի երեխաների հետ խաղալիս նա կարողանում էր զգալ այն հավասարությունն ու հարգանքը, որից զրկված էր տանը: Այդ ամենը մասին նա  խոսում է նաև իր հետագա գործերում` նշելով ապրումակցման և համընդհանուր արժեքների կարևորությունը, որոնք ձևավորում են սոցիալական հետաքրքրությունը, որն էլ իր հերթին թույլ է տալսիս անձին իրականցնել ներքին պոտենցիալը և զգալ սեփական կարևորությունը հասարակության մեջ:

Ադլերը փոքր տարիքում մի քանի անգամ շատ մոտ է կանգնած եղել մահվան: Նրա երեք տարեկան եղբայրը մահացավ հենց իր կողքը` այն անկողնու մեջ, որտեղ նրանք միասին քնած էին: Բացի այդ Ադլերը երկու անգամ հազից է խուսափել մահվանից` հայտնվելով փողոցային քաշքշուկների մեջ: Հետագայում Ադլերը նորից հայտնվում է մահվան շեմին. Նա հիվանդանում է թոքախտով: Դեպքը շատ ծանր էր, նրանց ընտանեկան բժիշկը կարծում էր, որ չեն կարող փրկել Ադլերի կյանքը, բայց մեկ այլ բժիշկ կարողանում է բժշկել նրան: Այդ դեպքից հետո Ադլերը որոշում է բժիշկ դառնալ:

Երիտասարդ տարիքում նա շատ Էր սիրում ընթերցանությունը: Կարդում էր Աստվածաշունչ, հոգեբանություն, գերմանական փիլիսոփայություն և այլն:

18 տարեկանում Ադլերը ընդունվում է Վիեննայի համալսարանի բժշկական բաժինը: Համալսարանում նա սկսեց հետաքրքրվել սոցիալիզմի գաղափարներով և մասնակցեց մի քանի քաղաքական ժողովների, որոնցից մեկի ժամանակ էլ հանդիպեց իր ապագա կնոջը` Ռաիսային` ռուս ուսանողուհուն: Համալսարանական վերջին տարիներին Ադլերն արդեն դարձել էր կայուն սոցիալ-դեմոկրատ: 1895թ.ին նա ստանում է բժշկի որոկավորում: Սկզբում նա զբաղվում էր ընդհանուր բժշկությամբ, իսկ հետագայում նրա  հետաքրքրությունը խորացավ նյարդային համակարգի ֆունկցիաների և ադապտացիայի հանդեպ, և նրա պրոֆեսիոնալ ունակությունները սկեցին իրենց պրակտիկ կիրառումը գտնել նյարդաբանության և հոգեբուժության մեջ: 1901թ ին Ադլերը իր հավանությունը տվեց Ֆրեյդի` <<Երազների մեկնաբանություն>> գրքին և ակտիվ կերպով սկսեց պաշտպանել Ֆրեյդի գաղափարները: Այդ ընթացքում նա և Ֆրեյդը դեռ միմյանց չէին ճանաչում, բայց Ֆրեյդը, զգացվելով Ադլերի պաշտպանությունից, նրան շնորհակալական նամակ է ուղղարկում և հրավիրում մասնակցել նորաստեղծ հոգեվերլուծական քննարկման խմբի կայանալիք հանդիպմանը: Լինելով պրակտիկ բժիշկ` 1902թ.-ին նա արդեն ամրագրվում է Ֆրեյդի շրջապատի մեջ` չնայած նրա, որ երբեք էլ կողմնակից չի եղել Ֆրեյդի` մարդկային հոգեկանի զարգացման մեջ երեխայի սեքսուալության ունիվերսալ դերի մասին թեզիսին: 1907թ.-ին Ադլերը հրատարակում է <<Օրգանների անլիարժեքության ուսումնասիրություններ>> (Studie ber die Minderwertigkeit von Organen) գիրքը, որտեղ նրա ձևակերպած մարդկային հոգեկանի կազմավորման մասին գաղափարները առաջացնում են Ֆրեյդի դժգոհությունը: Ադլերը գրում էր. <<հոգեվերլուծությունը չպետք է սահմանփակվի մեկ մեթոդով>>, որից հետո Ֆրեյդը կտրուկ արտահայտվում է <<ինքնակամ, առանձին հոգեվերլուծողների>> մասին: 1910թ.-ին Ադլերը ընտրվում է Վիեննայի հոգեվերլուծական միության նախագահ: Այդ ժամանակ Ֆրեյդի և Ադլերի հարաբերությունները խիստ սրվում են: Չնայած նրա, որ սույն թվականի նոյեմբերին Յունգին ուղղված նամակում Ֆրեյդը Ադլերի մասին գրել էր, որ նա բավականին խելացի և  բարեկիրթ անձնավորություն է, արդեն տարվա վերջին նրան անվանեց <<պարանոյիկ>>, իսկ նրա գաղափարներն ու տեսությունը <<անհասկանալի>>: Ֆրեյդը հաճախ էր իր թշնամիներին անվանում <<պարանոյիկներ>>, քանի որ նա կարծում էր, որ պարանոյայի պատճառը հոմոսեքսուալ ցանկությունների ճնշումն է: 1911թ.-ի փետրվարի 8-ին Վիեննայի հոգեվերլուծական հասարակության հերթական ժողովի ժամանակ Ֆրեյդը խիստ քննադատության է ենթարկում Ադլերի գաղափարները, և Ադլերը հոգեվերլուծական միության փոխնախագահ Շտեկլերի հետ միասին, որը նույնպես նրա գաղափարների կոմնակիցն էր, հրաժարական են տալիս: Հունիսն Ադլերը լքում է Վիեննայի հոգեվերլուծական միությունը: Հոկտեմբերին Ադլերն արդեն ընտրում է այն տարածքը, որտեղ պետք ձևավորվեր նոր միությունը: Նրան հետևում և միանում են նաև միության ևս 10 անդամներ. Ի վերջո կազմավորվում է <<Անհատական հոգեբանության ասոցիացիան>>, իսկ Ֆրեյդը Յունգին ուղղված նամակում գրում է, որ շատ ուրախ է, որ ազատվեց Ադլերից և նրա բանդային: Ֆրեյդի որոշմամբ արգելվեց Ադլերի շրջապատի և Վիեննայի հոգեվերլուծական միության միջև ցանկացած շփում:

1912թ.-ին Ադլերը հրատարակեց <<Նյարդային խառնվածքի մասին>> աշխատությունը, որն ընդհանրացնում էր անհատական հոգեբանության գաղափարները: Սույն թվականին Ադլերը հիմնադրեց <<Անհատական հոգեբանության լրագիրը>>, որի թողարկումը դադարեցվեց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով: Երկու տարի ռուսական սահմանում որպես ռազմական բժիշկ ծառայելուց հետո` Ադլերը 1916թ.-ին վերադարձավ հայրենիք և սկսեց ղեկավարել ռազմական հիվանդնոցը: 1916թ.-ին Ադլերը, Վիեննայի կառավարության աջակցությամբ, հիմնեց երեխաների վերականգնողական կլինիկան: Մի քանի տարի հետո Վիեննայում արդեն գործում էին երեսունից ավելի այդպիսի կլինիկաներ, որոնցում աշխատում էին Ադլերի աշակերտները: Յուրաքանչյուր կլինիկայի անձնակազմը պարտադիր ներառում էր, բժիշկ, հոգեբան և սոցաշխատող: Ադլերի գործունեությունը համաշխարհային ճանաչում է ստանում: Նման կենտրոններ նաև սկսվում են բացվել Գերմանիայում, Հոլանդիայում , ԱՄՆ-ում: 1922թ.-ին նախկինում պատերազմի պատճառով ընդհատված լրագիրը արդեն վերանվանված ձևով սկսում է նորից տպվել: Այն Ադլերն անվանում է <<Անհատական հոգեբանության միջազգային լրագիր>>: 1935թ.-ին Ադլերի ղեկավարությամբ լրագիրը սկսվում է թողարկվել անգլերեն լեզվով («Journal of Individual Psychology»).

1926թ.-ին Ադլերին հրավիրում են Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում պրոֆեսորի պաշտոնը ստանձնելու: 1928թ.-ին նա  մեկնում է ԱՄՆ և դասախոսություններ է կարդում Նյու Յորքի սոցիալական ուսումնասիրությունների դպրոցում: Դառնալով Կոլումբիական համալսարանի աշխատակիցը` նա այնտեղ անցկացնում էր ամառվա ամիսները, իսկ մնացած ժամանակ զբաղված էր իր հիվանդների բուժմամբ: Նացիստների իշխանության գալու հետ մեկտեղ` Գերմանիայում Ադլերի հետևորդները սկսեցին ռեպրեսիաների ենթարկվել և ստիպված էին փախչել, իսկ 1931թ.-ին առաջին և ամենահայտնի փորձարարական դպրոցը` կազմավորված Օսկար Շպիլի և Ֆ. Բրինբաումի կողմից, որտեղ  դասընթացները կազմակերպվում էին անհատական հոգեբանության սկզբունքներով, փակվեց 1938թ.-ին: Այդ ժամանակ նաև արգելվեց <<Անհատական հոգեբանության միջազգային լրագրի>> թողարկումը: 1946թ.ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո փորձարարական դպրոցը բացվեց, իսկ լրագրի թողարկումը նորից սկսվեց:

1933թ.-ին նա վերջնական տեղափոխվում է ԱՄՆ: Իր կյանքի վերջին տարիներին նա հիմնականում զբաղվում է դասախոսություններ կարդալով` հիմնականում հարավում: 1937թ.ին մայիսի 28-ին, գալով Աբերդին (Շոտլանդիա), դասախոսություն կարդալիս նա հանկարծակի մահանում է սրտի նոպայից: Ադլերը կյանքին հրաժեշտ է տալիս 67 տարեկանում:

Նրա չորս երեխաներից երկուսը` Ալեքսանդրն ու Կուրտը, հետևում են իրենց հորը, դառնում են հոգեբույժներ:

www.hogeban.info

 

Make a free website with Yola