Մեզանից ամեն մեկի մոտ աշունը առաջացնում է տարբեր զգացողություններ: Ինչ-որ մեկը տարվա այս եղանակը դիմավորում է ուրախությամբ, ոմանց ինչ-որ ներքին հուսախաբություն է պատում, ոմանց մոտ աշունը առաջացնում է դեպրեսիա, որն ավելի է խորանում, երբ ցրտում է, անձրև է գալիս կամ ամպամած եղանակ է: Աշնանը դրսում սովորականից շուտ է մթնում, և մենք յուրահատուկ ձևով արդեն սկսում ենք զգալ արևի լույսի կարիքը: Առավոտները սկսում ենք դժվար արթնանալ, քանի որ դրսում դեռ մութ է լինում: Այդպիսի եղանակային պայմաններն առավել շատ իրենց ազդեցություն են ունենում  ներշնչվող մարդկանց վրա:

Եթե դուք այնպիսի մարդկանց թվին եք պատկանում, ում մոտ աշունը առաջացնում է դեպրեսիա, հիշեք որ դուք ինքնուրույն կարող եք հաղթահարել այն, և որպեսզի ձեզ հեշտ լինի պայքարել, հաղթահարել վատ տրամադրությունը առաջարկում ենք օգտվել հետևյալ խորհուրդներից.

  • Եթե մոտ ժամանակ արձակուրդ չեք կարող վերցնել, բայց ձեզ սիրում եք ճանապարհորդել, սկսեք պլանավորել ձեր ձմեռային կամ գարնանային արձակուրդը (որոշեք թե որ երկիր կուզեիք գնալ, ուսումնասիրեք թե ինչ հետաքրքիր սովորույթներ և մշակույթ ունի այդ երկրի ժողովուրդը): Հանգստյան օրերին գնացեք արշավների կամ ձեր հարազտների հետ կազմակերպեք տարբեր էքսկուրիսաներ:

  • Եթե հնարավորություն ունեք գնումներ կատարեք, այն միշտ բարձրացնում է տրամադրությունը և ուրախության զգացում է առաջացնում: Գնեք ձեզ համար նոր իրեր. նշանկություն չունի նոր իրի արժեքը կամ չափերը, քանի որ կարևորը դրա ձեզ համար նորույթ լինելն է, որը նույնպես բարձրացնում է տրամադրությունը:

  • Փոխեք ձեր կերպարը, նոր սանրվածք կամ մազերի գույնի փոփոխություն: Կարող եք զբաղվել նաև ձեր հագուստի ոճային փոփոխությամբ: Ձեր նոր կերպարը նույնպես կլիցքավորի դրական էներգիայով:

  •  Անպայման լավ լուսավորեք այն վայրը, որտեղ դուք աշխատում եք: Ուժեղ լուսավորությունը խթանում է լավ աշխատանքին և լավ տրամադրությանը:

  • Զբաղվեք նոր բանով (պարով, լողով, շեյպինգով և այլն): Սպորտը օգնում է ոչ միայն պահպանել և ձեռք բերել  լավ կազմվածք, այլև լիցքավորում է ձեզ դրական էներգիայով:  

  • Հաճախ հանդիպեք բարեկամների հետ, տանից դուրս եկեք, խնջույքների մասնակցեք: Եթե աշխատում եք կամ սովորում, ապա հետո միանգամից տուն մի շտապեք, այլ զբոսնեք ձեզ հաճելի մարդկանց հետ կամ հաճախեք ձեր սիրելի և նախընտրած վայրերը: Մի խոսքով, ամեն կերպ խուսափեք աշնան երեկոները տանը միայնակ անցկացնելուց:

  • Աշնանային դեպրեսիային ձեզ կօգնի հաղթահարել նաև տարբեր հոտավետ յուղերով լոգանքներն ու մեդիտացիանները: 

  • Հաճախ ձեզ ուրախացրեք համեղ և նոր կերակուրներով: Կերեք մաքուր շոկոլադ, պանիր և ծաղկակաղամբ. նրանց մեջ գտնվող սեռոտոնինը բարձրացնում է տրամադրությունը:

  • Դեպրեսիայի հաղթահարելուն օգնում է նաև վառ և ուրախ գույներով հագուստը: Հիշեք, որ մուգ և մռայլ գույները ճնշվածության զգացում են առաջացնում, իսկ վառ գույները լիցքավորում են էներգիայով: Կարող եք ընտրել ձեր սիրելի գույնի առավել վառ երանգը:

  • Դիտեք հետաքրքիր կոմեդի ժանրի ֆիլմեր և հաղորդումներ և լիաթոք ծիծաղեք, քանզի ծիծաղի միջոցով դուրս են գալիս բացասական լիցքերը:

 

www.hogeban.info


Frozen Silence - Morning.mp3

 

Make a free website with Yola