Շփման խանգարումը երեխաների մոտ հաճախ հանդիպող երևույթ է: Դրանց պատճառները տարբեր են` դաստիարակման անբարենպաստ պայմաններ, վախեր, հոգեբանական տրավմաներ, երեխայի բաժանումը ընտանիքից և այլն: Այն կարող է արտահայտվել նաև խոսքի խանգարմամբ: Ցանկացած դեպքում երեխային հարկավոր է տանել մասնագետի մոտ` լոգոպետ, հոգեբան, բժիշկ-հոգեթերապևտ, նյարդաբան:

Բացի նշված խանգարման ձևերից կարող է նաև ի հայտ գալ խանգարում առանց պատճառի, որը արտահայտվում է երեխայի վարքի ողջ սպեկտրով: Դա վաղ մանկական աուտիզմն է: Աուտիզմ բառը առաջացել է լատիներեն autos - <<ինքդ>> բառից autism - <<ներփակվել>>: Աուտիզմի ժամանակ տեղի է ունենում հոգեբանական զարգացման խանգարում, նրանք սկսում են չշփվել նույնիսկ հարազատ մարդկանց հետ, կտրուկ արտահայտվում են վախերը և վարքի յուրահատկությունները:

Մանկական աուտիզմը – դա հոգեբանական զարգացման խանգարման յուրահատուկ ձև է` ուղեկցվող տարբեր հոգեկան ֆունկցիաների ձևավորման անհարթությամբ, յուրահատուկ հուզա-վարքային, խոսքային և երբեմն էլ ինտելեկտուալ խանգարումներով:

Բոլոր աուտիզմով հիվանդ երեխաներին նաև բնորոշ է նույն շարժումների անիմաստ կրկնումը: Այս երեխաներից շատերին բնորոշ է նաև չափազանց ագրեսիվությունը, իմպուլսիվությունը, որը երբեմն զուգակցվում է շարժումների արգելափակմամբ:

Հենց կյանքի առաջին ամիսներին այսպիսի երեխաները աչքի են ընկնում հոգեշարժական զարգացման խանգարումներով: Առաջին հերթին խուսափումը ցանկացած կոնտակտից: Նա չի սեղմվում մորը, երբ մայրը գրկում է իրեն, չի նայում աչքերի մեջ և խուսափում է ուղիղ հայացքից: Հաճախ նաև չեն արձագանքում լսողական ազդանշաններին:

Հենց առաջին ամիսների ընթացքում արդեն բացակայում է արտահայտիչ միմիկան, ժպիտը, ծիծաղը, որոնք շատ բնորոշ են շփվող և առողջ երեխային: Դիտվում է նաև քնի խանգարում: Ոչ բավարար հուզական ռեակցիան մոր հանդեպ կարող է փոխարինվել նրանից կախվածությամբ: Մորից բաժանումը այդ դեպքում բերում է ուժեղ հակազդման:

Աուտենտիկ երեխայի վարքը աչքի է ընկնում ծայրահեղ հակադրություններով: Նա մեկ կարող է ուժեղ վախեր ունենալ, նույնիսկ սովորական առարկաներից` լամպերից, աթոռից, և մեկ էլ կարող է կորցնել իրական վտանգի զգացումը` կանգնել փողոցի մեջտեղը, բարձրանալ բարձր տեղեր, գնալ տնից շատ հեռու: Ծնողները շատ անգամ չեն հասկանում, որ երեխան հիվանդ է, նրանց վարքը գնահահատում են որպես համառություն և ֆիզիկական պատժի միջոցներ կիրառելով` փորձում են իրենց ենթարկեցնել:

Վինգը գրում է, որ վաղ մանկական աուտիզմը շատ հազվադեպ հանդիպող ձև է: Նրա տվյալներով տարածվածությունը կազմում է 10.000 երեխաներից 2-ը: Աուտիզմի բոլոր տեսակների մեջ հանդիպող համընդհանուր ախտանիշներից են շրջապատողների հետ կոնտակտի մեջ մտնելու պահանջմունքի արտահայտված լրիվ կամ մասնակի բացակայությունը, հուզական սառնությունը, անտարբերությունը, շրջապատում տեղի ունեցող ցանկացած փոփոխության հանդեպ վախը, կարգուկանոնի հանդեպ հիվանդագին հետևումը, միատեսակ շարժումները, խոսքի խանգարումները:

Աուտենտիկ սինդրոմը ավելի հստակ արտահայտվում է 2-5 տարեկանում, սակայն առանձին նախանշաններ կարելի է նկատել առավել վաղ տարիքում:

Աուտիզմով հիվանդ երեխաները երբեք չեն կարողնաում տարրաջանտել մարդկանց և անշունչ առարկաներին: Նոր կահույքը, նոր խաղալիքը նրանց մոտ ուժեղ հակասություն է առաջացնում, նրանք սկում են գոռալ, լացել, քանզի վախը նորություններից զուգակցվում է հիվանդագին կերպով արտահայտվող ինքնապահպանման բնազդի հետ: Նմանատիպ ռեակցիա կարող է նաև առաջանալ քնելու, սնվելու զբոսանքի, լողացնելու ժամանակ:

Աուտենտիկ երեխաները ձգտում են մենակության և իրենց շատ լավ են զգում, երբ մենակ են մնում: Մոր հանդեպ վերաբերմունքը նրանց մոտ կարող է երկակի բնույթ ունենալ: Ոմանք թշնամաբար հետ են մղում իրենց մորը` ապահովելով իրենց մենակությունը, իսկ ոմանք` ուժեղ կախվածություն ունեն մորից և ցանկացած բաժանում, նույնիսկ կարճատև, ծանր են տանում` չնայած որ նրանց հանդեպ երբեք էլ քնքշանք չեն արտահայտում:

Աուտենտիկ երեխաների կյանքի երկրորդ տարում սկսվում են արտահայտվել ստերիոտիպ, կրկնվող գործողությունները, անկանոն շարժումները, վերջույթների թափահարում, մատների շարժումներ, քայլեր, վազք, թռչկոտում, պտույտներ սեփական առանցքի շուրջ և այլն:

Խոսքի ձևավորումը կարող է աուտենտիկ երեխաների մոտ ուշանալ, նրանց խոսքը ոչ կոմունիկատիվ է և զուրկ էքսպրեսիայից: Մինչև 5-6 տարեկան երեխաները դժվար են պատասխանում հարցերին կամ տալիս են դժվարմատչելի պատասխաններ: Կարող է զարգանալ նաև <<ավտոնոմ խոսքը>> սեփական անձի հետ: Նրանք կարող են նույնիսկ լսած նախադասությունները նույնությամբ կրկնել /ֆոնգրաֆիզմ/: Խոսքի հիմնական ախտաբանական դրսևորումներից են նեոլոգիզմները, կոդավորված նախադասությունները, երկարացված ինտոնացիան, ռիթմիկ չլինելը, սեփական անձի հանդեպ 2-րդ և 3-րդ դեմքի դերանուների կիրառումը: Երեխաների մի մասի մոտ դիտվում է նաև լրիվ մուտիզմ:

Աֆեկտիվ դրսևորումները վաղ և նախադպրոցական տարիքի երեխաների մոտ շատ թույլ են արտահայտված: Ավելի հաճախ դրանք պրիմիտիվ աֆեկտներ են` ուղեկցվող մոնոտոն լացով, ջղայնությամբ կամ դժգոհությամբ: Այս աֆեկտները ավելի են արտահայտվում, երբ փորձում են ներխուժել իրենց զգացմունքների մեջ: Դրական աֆեկտները կարող ե ուղեկցվել ստերիոտիպ գործողություններն անընդհատ կրկնելու միջոցով:

Ինտելեկտը: Հոգեբանները գտնում են, որ ինտելեկտուալ ֆունկցիաների զարգացումը խոչընդոտում է աուտենտիկ վարքը: Վիկինգի կատարած հետազտության արդյունքները ցույց տվեցին, որ աուտենտիկ երեխաների 50-60%-ը ունեին խորը մտավոր թուլություն, 15-20%-ը` ինտելեկտուալ անբավարվածություն, իսկ մնացած 15-20%-ը ունեին նորմալ ինտելեկտ: Երեխաների մոտ ինտելեկտուալ զարգացումը կախված է նրանց նոզոլոգիական պատկանելությունից կամ հիվանդության կլինիկական յուրահատկությունից:

 Վաղ մանական աուտիզմի զարգացման դինամիկան կախված է տարիքից: Նախադպրոցական տարիքի վերջում արդեն բնազդային և սոմատովեգետատիվ խանգարումները հարթվում են, և աստիճանաբար վերանում են ստերիոտիպ շարժումները: Երեխաների մի մասի մոտ բարելավում է խոսքի արտահայտումը. սկզբում ստացվում է հարցերին պատասխանելը, հետո սպոնտան խոսքը: Որոշ երեխաների մոտ պահպանվում է ավտոնոմ խոսքը, ոչ մանկական բառերի օգտագործումը, խորը փիլիսոփայական հարցադրումները: Փոխվում է նաև նրանց խաղային գործունեությունը:

Փոքր դպրոցական տարիքում տեղի է ուենում մանկական աուտիզմի ռեդուկցիա, ախտանիշների տրանսֆորմացիա դեպի հոգեախտաբանական վիճակներ, ինտելեկտուալ անբավարարվածության, սահամանային իրավիճակեր, մտավոր թուլության ատիպիկ վճակներ: Պահպանվում է նաև հուզական անտարբերությունը:

 Աուտիզմի առաջացման պատճառների հարցում տարբեր մասնագետներ տարբեր կարծիքներ են հայտնում: Կաները կարծում է, որ դրա պատճառը դա կենսաբանական մեխանիզմների բնածին անբավարարվածությունն է: Ասպերգերի կարծիքով  պատճառը բնազդների թույլ զարգացվածությունն է: Կա կարծիք նաև ընկալման խանգարման մասին, որի պատճառով <<տեղեկատվության ընկալման պատնեշ>> է ստեղծվում: Լեմպը գտավ, որ պատճառը դա լսողական ապարատի խանգարումն է, որի հետևանքով երեխան սահմանափակում է շփումը: Ըստ առաջացման պատճառների` հարավային հոգեթերապևտները առանձնացնում են աուտիզմի երկու ձևեր` պսիխոգեն, օրգանական և սոմատոգեն:

Պսիխոգեն աուտիզմը առաջանում է երեխային հուզական դեպրիվացիայի պայմաններում դաստիարակման հետևանքով (մոր հետ երկարատև բաժանում, ոչ ճիշտ դաստիարակություն): Ի տարբերություն այլ տեսակների` աուտիզմի այս տեսակը ունի անցողիկ բնույթ, ենթարկվում է արագ հետադարձ զարգացման:

Սոմատոգեն աուտիզմը առաջանում է գլխուղեղի վնասվածքի հետևանքով, բնորոշվում է հոգեկան իներտությամբ, թույլ հիշողությամբ, շարժումների անբավարարությամբ: Հնարավոր են նաև էպիլեպտիկ նոպաներ: Ուժեղ արտահայտվում են ինտելեկտի և խոսքի խանգարումները: Աուտենտիկ խանգարումները գիտնականները նաև փորձում են բացատրել Կաների և Ասպենգերի սինդրոմի օգնությամբ:

www.hogeban.info

 

Make a free website with Yola