Որոշ ծնողներ դեմ են ցանկացած ձևով և չափով երեխաներին պատժելու գաղափարին: Նրանք համոզված են, որ ցանկացած պատիժ վնաս է: Հիմնականում այսպիսի սկզբունքը առաջանում է երեխայի հանեդեպ հիպերտրոֆիկացված սիրո պատճառով, երբ ծնողները չեն ցանկանում տեսնել իրենց երեխայի թերությունները և, ավելին, թերությունը ներկայացվում է որպես առավելություն:

Էներգետիկ երեխան կոտրել է պատուհանը: Ծնողն ասում է. <<Ապրես>>….. <<Տեսեք նա կարող է դա անել մեկ հարվածով>>: Օրինակ` երեխան կռիվ է հրահրել և դաժան ծեծել իր ընկերոջը խաղի ժամանակ, ապա դրանում մեղավոր է ուրիշ մեկը: Կամ եթե նրան տային այդ խաղալիքը, որը նա պահանջում էր, ապա ոչ մի կռիվ էլ չէր լինի: Հետո ծնողները արդարացնում են նրան ասելով` այլևս չխաղաս այդ տղայի հետ, ինքը ժլատ է: Պատահում է, որ ծնողները տեսնում են երեխաների թերությունները, բայց չեն կարողանում նրան պատժել. նրանք երեխայի հանդեպ մեղավորության զգացում են ապրում: Հատկապես երբ բաժանված են մտածում են, որ երեխան մեղք է,  ինքը չի հասկանում ինչ է կատարվում, կարոտում է մորը կամ հորը և նրան պատժելը խելքին մոտ չէ: Լինում է նաև, երբ ծնողներից մեկը փորձում է երեխային իր կողմը քաշել (մաման լավնա, իսկ պապան վատը, կամ հակառակը): Բնական է այս պարագայում <<լավ>> ծնողը ոչ միայն ինքը չի պատժում երեխային, այլ խոչընդոտում է չնչին պատիժը <<հակառակորդի>> կողմից` ցույց տալով իր լավ, բարի լինելու փաստը երեխայի առջև:

Այսպիսի դաստիարակության արդյունքը մեծ մասամբ անհուսալի է: Երեխան, որ ստանում է ամեն ինչ, առաջին իսկ պահանջի դեպքում դադարում է գնահատել ստացածը: Բացի այդ երեխաները շատ զգայուն են և միշտ գիտեն, թե երբ են փորձում <<գնել>> իրենց զգացմունքները: Եվ այդ ժամանակ դիմում են ուղիղ մանիպուլյացիայի (իսկ պապան խոստացել է ֆոտոապարատ գնել, ինքն ասել է, որ ես արդեն մեծ եմ, պետք է սովորեմ այն օգտագործել): Երես առած երեխաները գտնում են, որ <<լավը>> դա նա է, ինչը որ իրենք ուզում են: Իսկ հետո ծնողները զարմանում են , թե որտեղից է այսքան վատը իրենց մեծացած երեխան, բայց չէ որ նա ամեն ինչ ուներ: Ինչու՞ է հասուն մեծ տղան գողանում պառավ կնոջ վերջին կոպեկները: Ինչու՞ է հասուն աղջիկը տանից դուրս շպրտում հորը (լավ է, որ ծերանոց, այլ ոչ փողոց): Նրա համար, որ նրան սովորեցրել են, որ երկրագունդը պտտվում է հենց հատուկ իրենց համար: Եվ ոչ ոք և ոչինչ, այդ թվում և ծնողները, չպետք է խանգարեն ցանկության իրականացումը: Առավել ևս, երբ ծնողները ծերացել են և անօգուտ դարձել մեծացած երեխայի համար:

Շատ լավ օրինակ է <<Խաղալիք>> կինոնկարը, երբ տղան սովոր է ունենալ ամեն ինչ,  ինչ կցանկանա, իսկ նա խաղալիքի փոխարեն կենդանի մարդ է ուզում և ստանում է: Եվ ահա <<տիկնիկը>> (հիասքանչ դերը կատարում է Պիեռ Ռիշարը) գտնվում է ինքնատիպ և խորամանկ և երեխային փոխում դեպի լավը:

Այսպսով չի կարելի մերժել պատժի գաղափարը: Այն օգնում է տարբերել լավը վատից (լավի համար գովում են, վատի համար պատժում): Բայց, ընտրելով պատիժը, հարկավոր է որոշել դաստիարակում եք դուք գիտակից մարդու, թե վարժեցնում եք վայրի կենդանի:

Որոշակի ծնողներ գտնում են, որ պատժելը դա անպայման ֆիզիկական ուժի գործադրումն է: Որոշներն էլ դիմում են հոգեբանական նվաստացումների: Օրինակ`  երեխան պետք է բոլորի ներկայությամբ (ինչքան շատ մարդ լինի, այնքան ավելի լավ) ասի իր արարքի մասին և զղջա: Մի տղայի ուղիղ չորս տարի ստիպել են, որ ընկերների մոտ զղջա նրանում, որ ինքը տակն է թրջել: Երեխան տարվել է խաղով, հետաձգել զուգարան գնալը և կատարվել է դա: Երբ նրան ստիպել են իր մեղքն ընդունել, նա լացել է և խոստացել, որ երբեք-երբեք այդպիսի բան չի անի, մենակ թե ոչ ոքի չպատմեն: Այդ ժամանակ մայրը բոլորին ցուցադրել էր շալվարը և մանրամասն պատմել նրա <<արարքի>> մասին: Գործը վերջացել էր փոքրիկի համար ծանր նյարդային խանգարումով: Ստիպել են ծնկաչոք, ձեռքը համբուրելով ծնողից ներողություն խնդրել: Կան նաև ծնողներ, ովքեր թափած խաղալիքների համար ծեծում են երեխաներին, հետո պահանջում, որ համբուրի ծեծող ձեռքը իրենց քայքայած նյարդերի և գործած ջանքի համար, որ օգտագործում են, որ մեծացնեն նրան <<իսկական մարդ>>: Դա  վարժանք է ուղիղ իմաստով: Հաճախ այն բերում է նրան, որ երեխան սկսում է խաբել, որպեսզի խուսափի պատժից, օրինակ` կեղծում է օրագրի գնահատականները և այլն:

Հարկավոր է կիրառել պատժի այլ տակտիկա:

Եթե ծնողի և երեխայի միջև կա փոխադարձ հարգանք, ապա բավական է խիստ հայացք, և երեխան արդեն հասկանում է, որ վատ արարք է կատարել: Նա անկեղծ զղջում է, ընդունում է կատարածի մեղքը (թեկուզ և այդ ուղղած գնահատականը, չէ որ  լինում է, որ մեղք են գործում նույնիսկ ամենալավ երեխաները): Իսկ խոստովանությունը կլինի ավելի արժեքավոր, եթե լինի ինքնակամ, այլ ոչ ծեծով ու  վախով:

Մյուս տարբերակը պատժելու հանդիսանում է երեխային զրկելը ինչ-որ <<բոնուսից>>` կոնֆետ, դրսում խաղալը, ճոճանակ նստելը և այլն: Այսպիսի պատիժը նույնպես շատ կիրառելի է:

Պատժելով երեխային` հարկավոր է անպայման բացատրել նրան հատկապես ինչի համար է նա պատժվում: Պատիժը կայծակ չէ, որը հարվածում է որտեղ պատահի: Այն պետք է հստակ կապված լինի կատարած արարքի հետ: Դրա հետ մեկտեղ հարկավոր է ուշադիր լինել և ստուգել արաքի առկայության փաստը,  օրինակ` պատիժ դպրոցում վատ սովորելու համար: Նախքան երեխայի գլխին որոտ և կայծակ թափելը (եթե նույնիսկ դա կիրակնօրյա զբոսանքից զրկելն է) հարկավոր է պարզել` ինչու է առաջադիմությունը ցածր, վատ: Կապված է դա ծուլության, սովորելու հետաքրքրության բացակայության, դասարանցիների հետ հարաբերությունների խնդրի, ընտանեկան խնդրի հետ, (ամուսնալուծված ընտանիքներում երեխաների առաջադիմությունը հաճախ ընկնում է), թե խոսքը գնում է երեխայի անընդունակ լինելու մասին, ինչ որ մի առարկայի հանդեպ: Օրինակ. կան երեխաներ, ովքեր շատ լավ շարադրություն են գրում, բայց ոչ մի կերպ չեն կարողանում բազմապատկման աղյուսակը սովորել: Հնարավոր է երեխան կարիք ունի ոչ թե պատժի, այլ օգնության:

Պատժելով հարկավոր է հիշել <<ջագլիի օրենքի>> մասին: Նույն արարքի համար կրկնակի չեն պատժում: Եվ պետք չէ ավելորդ անգամ հիշեցնել,եթե դա այլևս չի կրկնվում, իսկ երեխայի զղջումը եղել է անկեղծ: Հիշեցումը նույնպես պատժի ձև է, քանի որ երեխան տեսնում է, որ ինքը զղջացել է, արել ամեն ինչ, որ քավի իր մեղքը, բայց նրան այդպես էլ չեն ներում: Հարց է առաջանում նրա մոտ. իսկ հարկավո՞ր էր արդյոք զղջալ, ինչ-որ քայլեր ձեռնարկել, չէ՞ որ միևնունն էր արդյունքը:

Ծնողը պետք է իմանա պատիժը դա ոչ՛ վրեժ է, ոչ՛ վիրավորանք, ոչ՛ նվաստացում: Պատիժը դա դաս է, դաստիրակչական նպատակ: Աշխատեք այնպես անել, որ այդ դասը առավելագույն ձևով հասնի երեխային: Հիշե՛ք, հարգելի՛ ծնողներ, ինչ դաստիարակելու եք, այն էլ ստանալու եք, հետո բողոքել չկա՛:

www.hogeban.info

 

Make a free website with Yola