Էրիկ Էրիկսոնը ծնվել է Գերմանիայում, Ֆրանկֆուրտում 1902թ.-ի հունիսի 15.-ին: Նրա   հայրը մի դանիացի անհայտ մարդ էր, ով լքել էր Էրիկի մորը մինչև նրա ծնվելը: Էրիկի մայրը հրեա էր` Կարլա Աբրահամսենը, որը նրան մենակ է մեծացրել: Նա հետո ամուսնանում է բժիշկ Թեոդոր Հոմբերգերի հետ, և նրանք տեղափոխվում են հարավային Գերմանիա: Էրիկի ծնողները մանկության, այնուհետև նրա երիտասարդության ընթացքում, նրա կենսաբանական ծագումը գաղտնի էին պահում նրանից: Էրիկսոնը բարձրահասակ, շեկ մազերով և կապուտաչյա տղա էր: Դպրոցում համադասարանցիները ծաղրում էին  նրան հրեա լինելու համար: Ավարտելով միջնակարգ դպրոցը` Էրիկը կենտրոնացավ դերասան դառնալու գաղափարի վրա: Մեկ տարի հետո նա ընդունվում է գեղարվեստի դպրոց: Բաց թողնելով իր դասերը` նա շրջագայում էր Եվրոպայով մեկ, այցելում տարբեր թանգարաններ, քնում կամուրջների տակ: Նա ազատ թափառականի կյանք էր վարում: Սակայն Էրիկսոնը 25 տարեկանում` 1927թվականին, հանդիպեց իր ընկերոջը` Փետեր Բլոսին, որը նրան առաջարկեց մշակույթի դասեր տալ Աննա Ֆրեյդի ընկերոջ` Դորոտի Բուրլինգխամի կոմից ղեկավարվող Ամերիկայի փորձարարական դպրոցում: Բացի դասավանդումից նա ստացավ մեծ թվով հավաստագրեր, որոնցից մեկը նաև Վիեննայի հոգեվերլուծական միության կողմից, որտեղ նրան Ֆրեյդը ընդունեց որպես թեկնածու: 1927 ից 1933թ.ները նա ուսումնասիրում էր հոգեվերլուծություն Աննա Ֆրեյդի հսկողության ներքո: Դա նրա առաջին փաստացի կրթությունն էր: Այս դպրոցում նա նաև հանդիպեց կանադացի Ջոան Սերոնին, որը դպրոցում պար էր դասավանդում: Նրանք ամուսնանցան և ունեցան երեք երեխա, որոնցից մեկը դարձավ սոցիոլոգ: Նրանք միասին թողնում են Վիեննան, մեկնում սկզբում Կոպենհագեն, հետո էլ` Բոստոն: Այնտեղ Էրիկսոնին առաջարկում են Հարվարդի Բժշկական դպրոցում մանկան հոգեվերլուծողի պաշտոնը: Այս ժամանակահատվածում նա հանդիպում է հոգեբաններ Կուրտ Լևիին, Հենրի Մյուրեյին: Մարդաբաններ Մարգարեթ Միդը, Ռուֆ Բենեդիկտը, Ջորջ Բետեսոնը նրա վրա այնպիսի մեծ ազդեցություն են թողնում, ինչպես և Աննա և Զիգմունդ Ֆրոյդը: Հետագայում նա դասավանդում է նաև Յալի համալսարանում, հետո Կալիֆորնիայի համալսարանում: Երբ նա դառնում է ամերիկայի քաղաքացի, Էրիկ Հոմբերգերը փոխում է իր ազգանունը և դառնում Էրիկ Էրիկսոն: Նա իրեն համարում էր Կայի Էրիկսոնի որդին:

1950 թվականին նա գրում է <<Մանկություն և հասարակություն>> գիրքը, որը նա գրում է ամերիկյան հասարակության, Մաքսիմ Գորկիի, Ադոլֆ Հիտլերի և Ֆրեյդյան տեսության վերլուծությունների հիման վրա:

Նա գործի է անցնում Մասաչուսեցի հիվանդանոցում, իսկ տաս տարի հետո նոր վերադառնում է Հարվարդ:

1970թ.-ին Էրիկսոնը թոշակի է անցնում: Նա գրում և ուսումնասիրություններ էր կատարում իր կնոջ հետ միասին:

1994թ.ին Էրիկսոնը մահանում է:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.