Պլատոնն առաջինն էր, որ մարդկային մշակույթում ստեղծեց առաջին սիրո փիլիսոփայությունը, որը շատ մեծ քայլ էր մարդկային սիրո ձեռքբերման մեջ: Սերը Պլատոնի համար երկակի զգացմունք էր, որը միացնում է իր մեջ մարդու հակադիր կողմերը: Նրա մեջ ապրում է մարդկանց ձգտումը դեպի հիանալին, հիասքանչը և ինչ որ բանի պակասի , բացթողնվածի լրացնելու ձգտումը:

Օտտո Վեյնինգերը գտնում էր, որ բավականին սխալ է այն կարծիքը, որ սեքսուալությունը և էռոտիկան, սեռական տարվածությունը և սերը  իրենց հիմքերում համընկնում են, սակայն երկրորդը միայն բացատրում և ճշտում է առաջինի տեսակափոխությունները:Սրա մասին խոսել և իրենց կարծիքն են արտահայտել Կանտն ու Շոպենհաուերը: Կանտի կարծիքով սիրո մեջ այնքան քիչ էռոտիկա կա, որ նա նույնիսկ ճանապարհորդությունների կարիք չունի: Կանտի միակ սերը եղել է մետաֆիզիկան, իսկ ինչ վերաբերվում է Շոպենհաուերին նա միայն հասկանում էր զգացմունքային, սեռական սերը, այլ ոչ թե էռոտիկան: Կանտն ու Նիցշեն ասում են, որ մարդիկ ովքեր ունակ են ուժեղ տառապելու, ունակ են նաև ուժեղ կրքոտ սիրով սիրելու` ուժեղ էռոտիկային, իսկ նրանց ում ոչինչ չի հետաքրքրում, նրանք ընդունակ չեն սիրելու: Իրական կյանքում չկա սեր, որն անկախ լինի զգացմունքայնությունից: Ինչքան էլ մարդը բարձր կանգնած լինի նա միշտ մնում է նույն զգացմունքային էակը: Բայց նման շատ կարծիքներ որոշում ու ժխտում է այն տեսակետը, որ սերը ինքստինքյան անկախ և օտար է այն ամենից, ինչը տանում է սեռական գործողություններին` համարելով դա որպես սիրո ժխտում:

Սերը և սեռական տարվածությունը դրանք տարբեր բաներ են, և դրա համար էլ ամուսնության մեջ սիրո ապացուցումը միշտ կեղծավորության տպավորություն  է թողնում: Սերը չի մեռնում ո´չ հեռավոր երկրներում ճանապարհորդելուց, ո´չ էլ երկար ժամանակով բաժանումից, բայց հանկարծակի ոչ մտադրված ֆիզիկական հպումը սիրած էակին, առաջ է բերում սեռական կիրք և մի ակնթարթում սպանում սերը:

Սիրահարվածությունը տարբերվում է սիրուց, բայց վերջինս սկսվում է նրանից: Սիրահարվածության ժամանակ սիրած օբյեկտը թվում է անհասանելի և հիանալի: Մեզ գրավում է նրա արտաքին տեսքը, նրա հմայքը: Մենք ցանկանում ենք միշտ նրա հետ լինել, նրա հետ ամեն ինչ կիսել: Մեր երևակայությունը այնքան է լցվում նրա կերպարներով, որ մենք դադարում ենք նույնիսկ նկատել մեզ: Շեքսպիրի սոնետները, մի շարք բալլադներ ու բանաստեղծություններ վկայում են սկզբից անմահ թվացող սիրահարվածության մասին, սակայն ուշ թե շուտ այդ <<մեծ սերը>> ավարտվում է հիասթափությամբ, որը պայմանավորված է նրանով, որ մենք չափից շատ ենք իդեալականացնում սիրած էակին:

Ապրելով <<ծաղկող սիրահարվածության>> երջանկությունը մարդը իր երևակայության մեջ ստեղծում է սիրած էակի հիանալի պատկերը` մեծացնելով իրականության և երազի միջև եղած տարբերությունը, չնայած դա երկար ժամանակ չի գիտակցում: Եվ միայն վերլուծելով սիրած մարդու իրական պահվածքը, որը չի համապատասխանում մեր իդեալին, մենք կամաց-կամաց սկսում ենք <<երկնքից ներքև իջնել`>> ապրելով ցավագին դատարկություն, հիասթափություն, վիրավորանք և տխրություն: Սիրած էակի իդեալականացումը սերտ կապված է ծնողների հետ մանկական իդեալականացման հետ, երբ հայրը և մայրը երեխային թվում են հիացմունքի էակներ: Իսկ իդեալականացման հակադարձ գործընթացը հիասթափությունն է, որը մեծ չափերի է հասնում, երբ երեխայի սիրած մայրը նրան փոխադարձությամբ չի պատասխանում: Սիրահարվածությունը ի վերջո վերածվում է սիրո, որը ոչ մի դեպքում զուրկ չէ կրքից: Այս վերածման համար գոյություն ունի 2 կարևորագույն նախադրյալներ. Առաջին հերթին չպետք է վախենալ պատասխանատվությունից, երկրորդ հերթին ազատության կորուստը և ինքնակամությունը չպետք է անցնի զույգի շահերից:

Այստեղ մենք նշեցինք, որ սիրահարվածությունը հանդիսանում է սիրո առաջացման նախադրյալը, բայց գոյություն ունի նաև այլ կարծիք . մի շարք ուսումնասիրություններից հետո գիտնականները եկան այն եզրակացության, որ սերն ու սիրահարվածությունը տարբեր և նույնիսկ կարելի է ասել հակադիր երևույթներ են:

Գուրևը և Վենգետովան ասել են, որ եթե սիրահարվածության ժամանակ մարդն ասում է. <<ես չեմ կարող ապրել առանց քեզ>>, ապա սիրելուց նա կասի .<<ես չեմ կարող ապրել, եթե չապրեմ քեզ համար>>: Սիրելուց արդեն մարդը առավել շատ հետաքրքրվում է իր սիրած էակի պահանջմունքներով ու ցանկություններով, նրան առաջին հերթին հետաքրքրում է նա, նոր ինքը: Սիրահարվել նշանակում է կրքոտ սիրել ինչ-որ մեկին: Սերը դա սեր է, իսկ սիրահարվածությունը նաև համակրանք, տարվածություն և կիրք: Եթե սիրահարվածության ժամանակ գոյություն ունի ընդհանուր հետաքրքրությունների և փոխադարձ հասկացման միայն մի փոքր շերտ, ապա սիրելուց մեկի բոլոր հետաքրքրությունները դառնում են նաև մյուսինը: Անտուան դա Սենտ Էկզյուպերին ասել է, որ սիրել նշանակում է նայել իրար հետ 1 ուղղությամբ, այլ ոչ թե նայել իրար: Եթե դու սիրահարված ես ինչ որ մեկին, ապա դու նրան ընդհանրապես չես սիրում, իսկ եթե սիրոււմ ես մեկին, ապա այլևս սիրահարված չես:

Այսպիսով մի շարք գիտնականներ գտան, որ սիրահարվում են բոլորը, բայց սերը ամեն մեկին չի, որ տրվում է: Նրանք պնդում էին, որ սիրահարվածությունից անցում դեպի սեր չկա, և սխալ է այն կարծել սիրո առաջին փուլ:

Ինչ վերաբերվում է սիրո և սեքսուալության կապին կամ հակասությանը, հարկ է նշել, որ, իհարկե գոյություն ունի սեր առանց սեքսուալության և սեքսուալություն առանց սիրո: Սակայն այստեղ խոսքը գնում է այն սիրո մասին, որը սկիզբ է առնում ի սկզբանե աճող վստահությունից և իր մեջ ներառում է սեքսուալությունը, որը հաճույք է պատճառում զույգերին պատասխանելով նրանց ցանկություններին:

Վեներան` գարնան, այգիների, սիրո հին հռոմեական աստվածուհին և նրա նմանակը Աֆրոդիտեն` Զևսի աղջիկը և նաև Դիանան` զգացմունքային սիրո և գեղեցկության աստվածուհին, Էռոսը` Արեսի և Աֆրոդիտեի հրեշտակ թևերով չարաճճի տղան, որը նետերով խոցում էր մարդկանց սիրտը` սեր առաջացնելով տղամարդկանց և կանանց միջև, իրենցից ներկայացնում են այն կերպարները, որոնք խորհրդանշում են սեռական սիրո տարբեր ասպեկտներ` արտացոլելով գեղեցկության, սեքսուալ հաճույքների և կրքի իմաստը: Այն դեպքում, երբ փոխադարձ զգացմունքայնությունը, կիրքը և սերը միաձուլվում են մեկ զգացողության և ապրման մեջ, կարելի է խոսել այն զգացմունքի մասին, որը անձնավորում է Վեներայի, Աֆրոդիտեի և Էռոսի կողմից: Սեռական սիրո նախադրյալներն են հանդիսանում վստահությունը սեփական անձի հանդեպ և սեփական սիրո մեջ և նաև վստահությունը սիրած էակի հանդեպ և նրա սիրո նկատմամբ: Այսպիսի ճանապարհով մարդը պիտի գիտակցի իր սեփական կիրքը, դարձնի իր էգոյի հատված և սեռական տարվածությունից էներգիա վերցնելով` իր զուգընկերոջ հետ մտնի  <<դիալոգի>>  մեջ: Այստեղ խոսքը չի գնում իդեալի էգոյի տեղը գրավելու մասին, այլ էգոն իդեալի աղբյուրից բխեցնելու անհրաժեշտություն է դա:

 

 www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.