Անձի կարևորագույն գծեր, որոնք անհրաժեշտ են հաջողության համար

 

Այսօր ինտերնետային համակարգը, ժամանակակից հոգեբանական գրականությունը ուղղակի ողողված են հաջողության հասնելու գաղտնիքների մասին նյութերով: Դրանց թիվը բավականին շատ է, և բոլորի մտքով էլ անցնում է, որ եթե դրանք արդյունավետ են, եթե այդ հաջողության գաղտնիքները  բացահայտված են, և ինչպես նշում են շատերը ունեն ուղղակի ազդեցություն և փոխում են մարդկանց ու նրանց կյանքը, այս դեպքում պետք է, որ հաջողակ բիզնեսմենների և ձեռներեցների թիվը կտրուկ աճեր,  ապա ինչու դեռևս կան մարդիկ, ովքեր ունեն խնդիրներ և չեն կարողնում հաղթահարել դրանք:

Խնդիրը նրանում է, որ լրիվ մեկ այլ բան է ուղղակի ընթերցելը: Միայն ընթերցելով չես կարող ցանկալի արդյունքի հասնել: Հարկավոր է ակտիվ գործել, և իրականություն դարձնել այն ինչ կարդացել և սովորել եք, հարկավոր է ընդամենը փորձել, չէ՞որ գրքերը կամ այդ խոսքերը մեր փոխարեն չեն կարող գործել:

Ըստ գիտական հետազոտությունների` ապացուցված է, որ տեղեկատվությունը կարևոր է, բայց  հաջողության հասնելու գործում այն կազմում է ընդամենը 20%, իսկ ակտիվ ձեռնարկելն ու իրական գործողությունները կազմում են հաջողության 80%:

Ձեզ եմ ներկայացնում այն կարևորագույն գծերը, որոնք անհրաժեշտ են անձին բիզնեսում կամ կարիերայում հաջողության հասնելու համար:

Կրթվածություն

Անձը պետք է սիրի սովորել և ունենա այդ ունկությունը անընդհատ նորը սովորելու:

Դրա համար, երբ ձեզ մոտ ցանկություն է ի հայտ գալիս նոր բաներ սովորել, մի´ դանդաղեք, միանգամից գործի անցեք:  Տոլստոյը գտնում էր, որ մարդու ամբողջ կյանքը դա կրթություն է, և նա չէր սխալվում: Ակտիվորեն ձեռնամուխ եղեք նոր գիտելիքներ ձեռք բերելու գործին, տարբեր գրքեր, հոդվածներ կարդացեք, մասնակցեք դասընթացների, սեմինարներ.......մի խոսքով, եթե ձեր աշխատանքի համար դուք ունեք անհրաժեշտ գիտելիքների քանակը, դա բավարար չէ, մշտապես խորացրեք դրանք, լայնացրեք ձեր գիտելիքների ծավալը: Պետք չէ կյանքում սահմանափակվել միայն մասնագիտական գիտելիքների պաշարով, քանի որ ավելի տեղեկացված լինելը միայն ձեզ ինքնավստահություն և ուրախություն կտա:

Նորամուծություն

Մշտապես տեղեկացված լինելու և նորություններ իմանալու ցանկությունը պետք է ուղեկցի ձեզ կյանքում հաջողության հասնելու համար: Հարկավոր է տեղեկանալ ցանկացած նոր բանից և փորձել դրանք կիրառել պրակտիկայում, քանի որ արդեն նշեցի, որ միայն տեղեկանալ բավարար չէ, ինքներդ էլ պետք է լինեք ավելի ստեղծագործ, լինեք ավելի ինքնուրույն և փորձեք չկրկնվել,  երբեմն առանձնանալ, մտածել և իրականցնել նոր գաղափարներ ու մտքեր:

Ջանասիրություն

Ցանկացած գործում հաջողության հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ջանասիրություն: Եթե ուզում եք հաջողության հասնեք, պետք է աշխատեք: Պրակտիկ աշխատանքը շատ կարևոր է, բայց այդ ընթացքում հարկավոր է լինել ավելի համբերատար, որպեսզի չհուսահատվեք միանգամից և սպասեք համապատասխան արդյունքի, լինել ավելի պատրաստակամ աշխատելու ձեզ անհրաժեշտ  համապատասխան արդյունքների ձեռք բերման համար: Դրա համար գործի հանդեպ անտարբեր վերաբերմունքը ամեն ինչ կփչացնի:

Կազմակերպվածություն

Անձի և ընդհանրապես գործի համար ամենակարևոր հատկանիշներից է կազմակերպվածությունն ու հավաքված լինելը: Անձը պետք է ունակ լինի կազմակերպել և պլանավորել իր աշխատանքն ու առօրյան, այլապես կունենաք թափթփված աշխատանք և ժամանակի կորուստ, որը կխանգարի ձեր ներքի էներգիան և ակտիվությունը նպատակաուղղված ծախսելու գործում:

Խնայողություն

Ցանկացած աշխատանք էլ կատարյալ չի ընթանում երբեք, միշտ էլ բացի վերելքներից լինում են նաև վայրէջքներ: Դրանց պետք է պատրաստ լինել: Դրա համար պետք է սովորել կյանքում լինել ավելի խնայող,  ինչպես ասում են <<սև օրվա փողը>> հարկավոր է խնայել և միշտ ձեռքի տակ ունենալ, որպեսզի ֆինանսական ճգնաժամի դեպքում դուք չհուսահատվեք և միանգամից չհանձնվեք ու չհիասթափվեք աշխատանքից, մասնագիտությունից կամ սեփական բիզնեսից, այլ օգտվեք ձեր կուտակած պաշարից և շարունակեք ընթանալ առաջ:

Սրանք այն տարրական և հիմնական կարևորագույն որակներից մի քանիսն են, որոնք հարկավոր են հաջողության հասնելու համար: Իսկ հիմա դուք ձեզ հարց տվեք, արդյո՞ք այս բոլոր որակները դուք ունեք, եթե այո, ուրեմն շարունակեք ձեր ինքնազարգացումը, իսկ եթե ոչ,  սկսեք այս որակները դաստիարակել ձեր մեջ:

 

 www.hogeban.info

 

Make a free website with Yola