Կարեն Հորնի

(1885-1952)

 Կարեն Հորնին ծնվել է 1885թ.-ի սեպտեմբերի 16-ին, Գերմանիայի Համբուրգ քաղաքի մերձակայքում գտնվող ձկնորսական  գյուղում` Բլանկենեզում: Նրա հայրը Բերնդտ Վակելսը նավապետ էր, ավտորիտար և հավատացյալ մարդ էր, նախորդ ամուսնությունից նա ուներ արդեն 4 երեխա: Մայրը` Կլոտիլդա Մարի վան Ռոզենսենը 18 տարի ամուսնուց մեծ էր:

Կարեն Հորնին 2-րդ երեխան էր ընտանիքում, մեծ եղբայրը Բերնդտն էր, որի հետ խորը կապվածություն ուներ: Տարրական կրթությունը նա ստացել է տեղի եկեղեցական դպրոցում, որը  նրա մոտ հակառակ ռեակցիա է առաջացնում կրոնի հանդեպ, հետևում է խորը հիասթափություն կրոնից, որից հետո նա նախապատվությունը տալիս էր աթեիզմին: Հոր հետ հարաբերությունները  իրենց մռայլ հետքը թողեցին  Հորնիի մանկության վրա. Հոր ողջ սերն ու ուշադրությունը  բաժին էր հասնում մեծ եղբորը: Այս ամենը բերեց նրան, որ արդեն 9 տարեկանում նա ուներ իր ինքնուրույն  նպատակներն ու երազանքները և 12 տարեկանում որոշեց  ընտրել բժշկական ուղղությունը, որին հայրը դեմ էր: Հորնին որոշեց, որ եթե չի կարող իր ծնողների համար լինել գրավիչ և գեղեցիկ, նա կարող է իր ողջ էներգիան ծախսել ինտելեկտուալ զարգացման վրա` չնայած որ շրջապատում նրան բավականին գրավիչ էին համարում: 1904թ.-ին մայրը բաժանվեց (ոչ պաշտոնապես) հորից` իր հետ տանելով երեխաներին: 1906թ.-ին Հորնին ընդունվում է Ֆրեյբուրգի Բժշկական համալսարան, ավելի ուշ տեղափոխվում է Գետինգենի համալսարան, իսկ ավարտում է Բեռլինի համալսարանը: Ուսման տարներին նա ծանոթանում է ուսանող-իրավաբան Օսկար Հորնիի հետ և ամուսնանում 1909թ.-ին: Ունենում է երեք աղջիկներ (Բրիջիտ, Մարիանա, Ռենատա): Այդ ժամանակահատվածում նա անձի հոգեվերլուծություն էր անցնում Ֆրեյդի համախոհներից  Հանս Սակսի մոտ: Հոգեվերլուծությունը  նա սկսում է սովորել Կառլ Աբրահամի մոտ, որից էլ ստանում է հոգեվերլուծողի իր որոկավորումը: 1911թ.-ին մահանոմ է Հորինիի մայրը, իսկ 1915թ-ին նա ավարտում է Բեռլինի բժշկական համալսարանը: 1919թ-ից արդեն սկսում է վարել սեփական վերլուծական պրակտիկան, իսկ 1920 թ-ին հիմնադրում է Բեռլինի հոգեվերլուծական համալսարանը:

Նրա հարաբերությունները ամուսնու հետ այդ ժամանակահատվածում բավականին վատանում են, դրան գումարվում է նաև ծանր ապրումները  կապված 1923թ.-ին Հորնիի եղբոր մահվան հետ, որից հետո Հորնին բաժանվում է ամուսնուց, վերցնում իր երեք աղջիկներին ու հեռանում տանից: Նրանք մեկնում են ԱՄՆ, որտեղ որպես փոխարինող աշխատում է Չիկագոյի հոգեվերլուծական համալսարանի տնօրեն` Ֆրանց Ալեքսանդրի մոտ: 1934թ-ին Հորնին տեղափոխվում է Նյու-Յորք և աշխատում Նյու-Յորքի հոգեվերլուծական համալսարանում, սակայն, <<The Neurotic Personality of our Time, Norton, 1937>> գրքի տպագրությունից հետո նա տարրաձայնություններ է ունենում տեղի մասնագետների հետ և ստիպված լքում է համալսարանը: Նա ակտիվ շփվում էր Սալլիվանի, Գարի Ստեկի, էրիկ Ֆրեմի և այլ հայտնի հոգեբանության ներկայացուցիչների հետ:

1941թ.-ին նա իր համախոհների հետ միասին հիմնում է Հոգեվերլուծության զարգացման ասոցիացիան, որից հետո սկսում է դասավանդել Նյու-Յորքի բժշկական քոլեջում: Կարեն Հորնին դառնում է ամերիկական հոգեվերլուծական  լրագրի գլխավոր խմբագրիչը: Կյանքի վերջին տարիներին Հորնին զբաղվում էր կրոնի ուսումնասիրություններով, իր ընկերներից մեկի` կրոնի փիլիսոփայության մասնագետ` Պաուլ Տիլիխայի հետ, հետո էլ դզեն-բուդիզմի ներկայացուցիչ Դայզեց Սուդզուկիի հրավերով 1951թ.-ին նա մեկնում է Ճապոնիա` ամբող մեկ ամիս տրամադրելով <<դզեն>>-ի տեսության խորացված ուսումնասիրություններին: 1952թ.-ին նրա մոտ ուշացումով հայտնաբերվում է արդեն խորացված օնկոլոգիական հիվանդություն. 1952թ.-ի դեկտեմբերի 4-ին նա մահանում է:

Նրա մահից հետո Հորնիի ժամանակակիցները հետևյալ կերպ են նկարագրում նրան. <<Աստծուց տրված հոգեբույժ և հոգեվերլուծող, ուներ մարդկանց հոգին ներթափանցելու բացառիկ ընդունակություններ, բայց անձնական շփման մեջ բավականին փակ էր, որպես մասնագետ` նա իր ուժերը ներդնում էր հոգեվերլուծության զարգացման, գրքեր, հոդվածներ գրելու և այցելուների հետ աշխատելու գործի մեջ>>:

1955թ-ի մարտի 6-ին Նյու-Յորքում Կարեն Հորնիի հիշատակի պատվին բացվում է Կարեն Հորնիի անվան հիվանդանոցը:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.