Նրանց կարելի է անվանել տարբեր անուններով` մոգ, էքստրասենս, պայծառատես, գուշակ և այլն: Անունները տարբեր են, բայց էությունը նույնն է: Դա հնագույն ինստիտուտ է, որը գուշակում են ճակատագիրը, որն էլ առաջացել է մարդկության հետ միասին:

Ի դեպ, Ռուսաստանում կառավարությունը որոշում է կայացրել արգելել բոլոր կասկածելի մասնագիտություն ունեցող անձանց ինքնագովազդը: Համաձայն վիճակագրության` գուշակների հաճախորդների 80%-ը իգական սեռն է: Չափազանց շատ են դիմողները հենց սիրային, ընտանեկան թեմաներ լուծելու նպատակներով: Երկրորդ տեղում իրենց հանրաճանաչությամբ առանձնանում են փողի, բիզնեսի հետ կապված հարցերը:

Համաձայն վիճակագրության` այսօր Հայստանում էլ գործում են հարյուրավոր գուշակներ, <<բախտ նայողներ>>,  <<կարտ գցողներ>>, <<կոֆեյի բաժակ նայողներ>> կամ <<թուղթուգիր բացողներ կամ փակողներ>>: Այսօրվա տվյալներով նրանց զբաղվածության շեմը բավակնին բարձր է, նրանց այցելում են հարյուրավոր մարդիկ, և նրանց տարեկան եկամուտն ավելին է կազմում, քան յուրաքանչյուր միջին կամ որոշ դեպքերում նույնիսկ միջինից բարձր աշխատավարձ ստացող հասկանալի մասնագիտության տեր անձի աշխատավարձը: Նման անձանցից ոմանք գումար չեն պահանջում, այսինքն իրենց լեզվով ասած, թե ինչքան կվճարես <<թողում են քո խղճին>>, բայց միևնույնն է, հայտնի տվյալներ կան, որ 1000 դրամից պակաս տալն առաջ է բերում նրանց դժգոհությունը, որը վախեցնում է շատերին, քանի որ մտածում են գուշակը նրանց կանիծի, և գործերը կսկսեն անհաջող ընթացք ստանալ իրենց համար: Դրա համար մարդիկ աշխատում են ավելի շատ վարձատրել նրանց նույնիսկ այն դեպքում, երբ լսել են այն, ինչ նրանք էլ շատ լավ գիտեին: Ոմանք մարդկանց ազատում են վճարման այդ հարցերի շուրջ երկար-բարակ մտածելուց և կոնկրետ գներ են առաջարկում ցանկացած կատարած աշխատանքի համար: Գինը շատերը որոշում են տեղում` կախված է հաճախորդի հագուկապից, ավտոմեքենայի մակնիշից և այլն: Կան գուշակներ, որոնք իրենց գովազդում են մեզ շատ հայտնի թերթերում: Մնացածը ընտրում են գովազդի և գների մասին տեղեկացնելու ավելի խորամանկ տարբերակը. նախօրոք բնակչության մեջ շշուկների տարածման միջոցով:


Բոլոր մարդիկ որոշ չափով ներշնչվող են: Ներշնչանքի ուժը կախված է նրանից, թե մարդու համար ներշնչող անձը որքանով է հայտնի: Բախտագուշակներին հավատում են, քանի որ նրանք ունեն դարերից եկած փորձ, պատմություն: Ինչպես առաջ, այնպես էլ հիմա, գուշակները տարբեր են, ոմանք ի ծնե շնորհ ունեն, և իրոք, նրանք ունեն հստակ արդյունք: Այդպիսինները աշխատում են երկար և իրենց գաղտնիքները փոխանցում են իրենց աշակերտներին: Ոմանք խաբեբաներ են, նրանք օգտվում են մարդու միամտությունից, որոնք հավատում են, թե հրաշք է կատարվելու, և բոլոր երազանքները կիրականանան: Մենք բոլորս էլ հավատում ենք հրաշքներին և պատահում է, որ այն իրականում կատարվում է:

Բժշկության մեջ կա այնպիսի մի երևույթ, որը կոչվում է <<պլացեբոյի էֆեկտ>>: Մարդուն տալիս են սովորական ջուր և ասում, որ դա դեղ է, և այն խմելով` կփրկի իր կյանքը: Մարդը հավատում է, խմում և առողջանում: Նույն ձևով գուշակները մարդկանց տալիս են թալիսմաններ և ներշնչում նրանց, որ այն կբերի հաջողություն և հարստություն: Եվ մարդը կրելով այն` զգում է, որ իր մոտ ամեն ինչ լավ է:

Հաջորդ մեխանիզմը, որ օգտագործում են գուշակները, որի հիմքում հենց ընկած է գուշակությունը, դա ինչ-որ տեքստեր են: Գիտնականները ուսումնասիրել են և այն անվանել ն.լ.ծ.:

Այս մեխանիզմի հիմքում ընկած է այն, որ մարդու ուղեղը կառուցված է ինչպես համակարգիչը: Ավելի ճիշտ համակարգիչը պատրաստված է ինչպես մարդու ուղեղը: Ե´վ  համակարգչին  և´ ուղեղին տալիս են ծրագիր, և դրա հիման վրա կատարվում է գործողություն:

Գուշակները հոգեբանից տարբերվում են իրենց մեթոդներով: Գուշակների մոտ շատ են ծիսակարգերը: Սակայն ծիսակարգերը միայն բավարար չեն, և նրանցից շատերը ունեն հոգեբանական կրթություն, քանի որ հասկացել են որ ծիսակարգերը հարկավոր է ամրապնդել գիտականորեն, որպեսզի ուժեղացնեն իրենց աշխատանքի արդյունքը:

Կա ևս մեկ կարևոր տարբերություն` որոշում ընդունելը: Գուշակները և մագերը այցելուի փոխարեն ընդունում են որոշում, և պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա: Իսկ հոգեբանը երբեք այցելուի փոխարեն որոշում չի կայացնում: Մարդու համար ամենադժվար բանը դա որոշում կայացնելն է, դրա համար էլ մոգերն ու գուշակները ավելի մեծ պահանջարկ ունեն քան հոգեբանները: Գուշակը այցելուին ասում է. <<Ես գիտեմ որն է քո խնդիրը, և ես քո փոխարեն ամեն ինչ կանեմ, դու գնա տուն ես կանեմ այնպես, որ քեզ համար ամեն ինչ լավ կլինի>>: Հոգեբանը ասում է. <<Որոշողը դու ես, քո փոխարեն ես ոչինչ չեմ անելու, ինքդ պիտի քո վրա աշխատես>>: Իսկ մարդ միշտ չէ, որ ուզում է իր վրա աշխատել: Իր համար ավելի հեշտ է պատուհանից թալիսման կախելը:

Կա կարծիք, որ գուշակի մասնագիտությունը վտանգավոր է, և նրա կատարած քայլերը կարող է վատ անրադառնալ հենց իր վրա: Դրա համար էլ կրթված գուշակները այցելուի հետ աշխատում են հոգեբանի նման, որպեսզի իրենց չվնասեն: Հոգեբանը նույնպես պետք է պաշտպանված լինի, որպեսզի այցելուի ցավերն ու հոգսերը իրենը չդարձնի:

Այցելուի համար էլ վտանգը կայանում է նրանում, որ եթե գուշակը կամ հոգեբանը բավականին կրթված չեն լինում, ապա նրանց սխալը նմանվում է չպայթված ռումբի: Եթե վիրաբույժի սխալը երևում է հենց այդ պահին, հոգեբանի և գուշակի սխալը կարող է ի հայտ գալ տարիներ հետո:

Հոգեբանությունը և մագիան երկուսն էլ գործ ունեն ենթագիտակցականի հետ: Խոսքը ծրագրավորում են, իսկ ծրագիրը կարող է մարդուն տանել հաջողության կամ ընդհակառակը` կործանման:

Հարկավոր է իմանալ, որ նույն մասնագետը կարող է տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություններ ունենալ: Եթե ձեր ընկերուհուն այդ հոգեբանը օգնել է, դա չի նշանակում, որ նա անպայման ձեզ էլ կօգնի: Եթե դիմել եք հոգեբանին, և դա ձեզ չի օգնել, պետք չէ հիասթափվել, գնացեք ուրիշի մոտ, փնտրեք մինչև գտնեք նրան, լսեք ձեր սրտի ձայնը, միայն նա կհուշի ձեզ ճիշտ ընտրությունը: Եթե ձեզ այդ մասնագետի հետ լավ եք զգում, նա ձեզ վստահություն է ներշնչում, ուրեմն դիմեք նրան, ինչպես փնտրում եք ատամնաբույժ, գինեկոլոգ և այլն:

Կարևորը, որ դուք գտնեք լավ մասնագետ, որը կօգնի ձեզ գտնել երջանկության ճանապարհը:

Հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ ունեն երկու տարբերակ`

1.փնտրում են հրաշքներ և ինչ-որ մոգական դեմք (պայծառատես, գուշակ և այլն) մեղմ ասած կասկածելի մասնագիտություն ունեցող ինչ-որ անձ:

2.անձը զգալով օգնության կարիք, դիմում է որակավորում ունեցող հոգեբան- մասնագետի, սակայն, սրտի խորքում շատերը հույս ունեն, որ հրաշքներով բուժում է լինելու:

Անհրաժեշտ է նշել, որ եթե անձը գիտակցում է, որ ինքը հոգեբանի օգնության կարիք ունի, դա արդեն շատ լավ է. նա արդեն պատրաստ է առողջացման: Մինչդեռ մոգական հրաշագործ վերականգման վրա հույս դնողները հստակ առանձնանում են իրենց խնդիրները լուծելու ներքին հոգեկան ռեսուրսների սպառված կամ անբավարար լինելով:

Գուշակին դիմողներից շատերի հիմնական ցանկությունը ամեն ինչ` ներքին, արտաքին վիճակները, նախկին տեղը վերադարձնելն է: Այսպիսով, գուշակին դիմելու տրամաբանությունը հետևյալն է <<ես տառապում եմ, տանջվում, այս ցավն այնքան անտանելի է, որ միայն թե ազատվեմ նրանից, ամեն ինչին կհավատամ>>:

Հոգեբանությունը չի ժխտում իսկական տելեպատների, կանխատեսողների ընդունակությունները, որոնք ապացուցվում են մի շարք գիտափորձերի միջոցով, ավելին` հոգեբանությունը ունի դրան նվիրված մերձհոգեբանության առանձին բաժին, որը զբաղվում է նման հարցերի գիտական ուսումնասիրություններով: Սակայն այսօր իսկական տելեպատների, կանխատեսողների, պայծառատեսների թիվը շատ քիչ է, և հարկավոր է զգույշ լինել խաբեության չմատնվելու համար:

 www.hogeban.info

 

Make a free website with Yola