Մասլոուն, խոսելով նոր ուղղության և նոր տեսության ստեղծման անհրաժեշտության մասին, նշում էր, որ ինքը չի ժխտում հին ուղղություններն ու մոտեցումները. նա կոնկրետ չէր հակադրվում հոգեվերլուծության կամ բիհեյվորիզմին, այլ  ուղղակի դեմ էր արտահայտվում դրանց փորձի բացարձակության դեմ: Նա կարծում էր, որ հոգեվերլուծության սխալներից ամենակնհայտը դա ոչ այնքան գիտակցության դերի մինիմալացումն է, որքան հոգեկան զարգացումը որպես արտաքին միջավայրին ադապտացիայի, միջավայրի հետ հավասարակշռության ձգտում համարելու տենդեցիան: Ինչպես Օլպորտը նա նույպես համարում էր, որ նման հավասարկշռությունը անձի համար հավասար է մահվան: Հավասարակշռությունը բացասաբար է ազդում մարդու ինքագործունեության վրա, որն էլ հենց մարդուն անձ է դարձնում: Մասլոուն նաև բավականին ակտիվ կերպով արտահայտվեց բիհեյվորզմի կողմից մշակված վարքային կոնցեպցիայի ծայրահեղացման դեմ: Նա կարծում է, որ հոգեկանի մեջ ամնեակարևորը դա ինքնությունն է. ձգտումը ինքնազարգացման, որը չի կարող բացատրվել միայն վարքային հոգեբանության միջոցով. Դրա համար վարքայի հոգեբանությունը պետք է ոչ թե բացառվի այլև լրացվի անձի <<ես>> կոնցեպցիան ուսումնասիրող հոգեբանությամբ:

Մասլոուն իր կարիերայի ընթացքում առաձնապես աչքի չընկավ խոշոր հետազոտությունների անցկացմամբ: Նա սահմանափակվեց մի քանի փոքր, պիլոտաժային հետզոտություններով, որոնք ապացուցում են նրա տեսական դատողությունները: Հենց այդ ճանապարհով էլ նա մոտեցավ հումանիստական հոգեբանության ամենահիմնական հասկացություններից մեկի` ինքնաիրականացման ուսումնասիրությանը:

Ի տարբերություն հոգեվերլուծողների, որոնց հետաքրքրում էր հիմնականում անձի վարքի շեղումները, Մասլոուն կարծում էր, որ մարդկային բնությունը ուսումնասիրել, նշանկում է անրադառնալ նրա լավագույն կողմերին, այլ ոչ թե դասակարգել նևրոտիկների սխալներն ու դժվարությունները: Մասլուոյի ուսումնասիրության խումբը կազմված էր տասնութ անձինց, որոնցից 9-ը իր ժամանակի անձինք էին, իսկ մյուս 9-ը` պատմական մարդիկ (Սպինոզա, Էյնշտեյն, Լինկոլն, Ջեյմս և այլն):

Այդ ուսումնասիրությունները նրան բերեցին այն մտքի, որ գոյություն ունի անջի պահանջմունքների կոնկրետ հիերարխիա, որը նա ներկայացրեց հետևյալ ձևով`

·         Ֆիզիոլոգիական պահանջմունք-ջրի, քնի, սննդի և այլն

·         Անվտանգության պահանջմունք-կայունություն, կարգուկանոն...

·         Սիրո և պատկանելիության պահանջմունք-ընտանիք, ընկերություն...

·         Հարգված լինելու պահանջմունք-ինքնահարգանք, ճանաչում

·         Ինքնաիրականացման պահանջմունք-ունակությունների զարգացում

Մասլոուի տեսության ամենաթույլ կողմը հանդիսանում է այն, որ նա գտնում էր որ այս հիերարխիան շատ կայուն է, քանի որ այնպիսի բարձրակարգ պահանջմունքներ, ինչպիսին են ինքնահարգանքն ու իրքնաիրականցումը, ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ բավարարվում են ավելի տարական պահանջմունքները: Հետագայում ոչ միայն քննադատները, այլև Մասոուի հետևորդներն ապացուցեցին, որ հաճախ ինքնահարգանքի և ինքնաիրականացման պահանջմուքները իշխում են նույնիսկ այն դեպքում, երբ ֆիզիոլոգիական պահանջմունքները բավարաված չեն: Իրականում Մասոուն, նույնպես հասկանալով իր սխալը, հրաժարվեց այդքան խիստ հիերարխիայից ու պահանջմունքները բաժանեց երկու դասի`

1.      Կարիքի պահանջմունքներ (դիֆիցիտի)

2.      Զարգացման պահանջմունքներ (ինքնաիրականացման)

Ինքնաիրականացումը առաջին հերթին կապված է սեփական անձի ընդունման և հասկացման հետ. Հասկանալ քո ներքին էությունը և փորձել սեփական վարքը կառուցել ելնելով դրանից: Դա ոչ թե ակնթարթային գործողություն է, այլ երկարատև գործընթաց, որը վերջ չունի: Դա այն միջոցն է, որով ապրում ես, աշխատում, շփվում արտաքին աշխարհի հետ: Մասլոուն այդ գործընթացում առանձնացնում էր այն ամենակարևոր պահերը, որոնք վերափոխում են մարդու վերաբերմունքը իր անձի և արտաքին աշխարհի հանդեպ և կարգավորում են անձնային աճը: Դրանք են ակնթարթային պիկ-ապրումները և երկարատև պլատո-ապրումները:

Նկարագրել ինքնաիրականացող անձին, Մասօուն ասում է, որ այդպիսի մարդուն բնորոշ են սեփական անձի, արտաքին աշխարհի և այլ մարդկանց ընդունումը: Որպես կանոն դրանք այն մարդիկ են, ովքեր ադեկվատ և արդյունավետ ընկալում են ստեղծված իրավիճակը, կենտրոնացած են առաջադրանքի, խնդրի վրա, այլ ոչ թե սեփական անձի վրա:

Մասլուն իր տեսության մեջ մտցրեց նաև օտարացման և նույնականացման գաղափարները, սկայան այդ մեխանիզմները լրիվ չբացահայտեց: Նա կարծում էր որ ոչ անգիտակցական բնազդներն են կազմում անձի էությունը, այլ հենց գիտակցված ձգտումներն ու դրդապատճառները: Սակայն ինքնաիրականացման ձգտումը. Սեփական ընդունակությունների իրականցումը, հաճախ խոչընդոտների է հանդիպում իր թուլությունների ինչպես նաև շրջապատող մարդկանց չհասկացման հետևանքով: Շատ մարդիկ ընկրկում են խոչընդոտների դեմ, որը սկայան անհետ չի անցնում և թողնում է իր հետքը: Նևրոտիկները ինքնաիրականացման թերզարգացած և չգիտակցված պահանջմունքունքով մարդիկ են: Հասարակությունը իր պատմական հիմքով չի կարող չխոչընդոտել անձի ինքնաիրականացման ձգտմանը: Չէ որ ցանկացած հասարակություն ձգտում է անձին դարձնել իր սեփական շաբլոններից մեկը. Օտարացնում է անձին իր հիմքից և դարձնում կամֆորային: Մասլոուն կարծում էր, որ օպտիմալ է արտաքին պլանում կատարվող նույնականցումը, արտաքին աշխարհի հետ շփման ժամանակ, և դրա հետ մեկտեղ մնալ այնպես ինչպիսին որ դու կաս իրականում: Մասլոուի այս տեսակետը նրան բավականին հայտնի է դարձնում ինտելեկտուալների շրջապատում, քանի որ արտացոլում էր այդ սոցիալական խմբի շատ ներկայացուցիչների փոխհարաբերությունները արտաքին աշխարհի և անձի միջև:

Գնահատելով Մասլոուի տեսությունը` չի կարելի չնկատել այն փաստը, որ Մասլոուն այն հազվադեպ հոգեբաններից մեկն էր, որը ուշադրություն դարձրեց ոչ թե միայն անձի բացասական կողմերին, շեղումներին, դժվարություններին, այլ նաև դրական կողմերին: Նա առաջինն էր, ով ուսումնասիրեց անձնական փորձի ձեռքբերումները, բացահայտեց ցանկացած մարդու համար ինքնակատարելագործման և ինքնազարգացման ուղիները:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.