Ինտերնետն ինչպես թմրանյութ մարդու և մարդկության համար

 

Երևի շատերը նկատած կլինեն, թե ինչպես են որոշ մարդիկ ժամերով հեռախոսով խոսում, բայց անձնական շփման ընթացքում ինչ-որ բան խանգարում է, բառերը դժվար են արտահայտում, մտքերը թռնում են: Փաստորեն հեռախոսը որոշակի ազդեցություն է թողնում հոգեբանության և շփման արվեստի վրա: Իսկ ինչ կարելի է ասել ինտերնետի մասին, որն առաջարկում է այլ զուգահեռ աշխարհ, որում շփումը կարող է իրականությունից շատ հեռու լինել:

Կան մարդիկ, որոնց կյանքում վիրտուալ շփումը գլխավոր տեղում է և հաճախ հանդիսանում է միակ շփման ձևը: Որոշ երկրներում կախվածությունը վիրտուալ շփումից համարվում է իրական խնդիր, նույնիսկ կարելի է ասել բժշկական խնդիր:

Առաջացել են համապատասխան տերմիններ – INTERNET ADDICTION, ON-LINE ADDICTION, NET ADDICTION (կախվածություն ինտերնետից, վիրտուալ աշխարհից, կապից):

Հոգեվերլուծողները հատուկ վտանգ են տեսնում այսպես կոչված գրաֆիկական չատերում: Եթե առողջ վիրտուալ շփումը իրենից ներկայացնում է ուղղակի նամակների փոխանակում, ապա գրաֆիկական չատը – դա մի վիրտուալ դղյակ է, որը տանում է ընդհատակ և այլն, որտեղ ամեն մի մասնակից ներկայացված է գրաֆիկական պատկերի ձևով: Շփումը գրաֆիկական չատում հիշեցնում է անդադար երեկույթի – ինչ-որ մեկը գալիս է, ինչ-որ մեկը գնում է, մասնակիցների պատկերները տեղաշարժվում են, փոխանակում են ռեպլիկաներ, կարող են իրար շշնջալ այնպես, որ ոչ ոք չլսի, կարող են ընկերական ուս-ուսի խփել, առանձնանալ հատուկ վիրտուալ սենյակներում և այլն: Մարդկային տեսակետից ունենալով ռեալ կենդանի շփման խնդիր այսպիսի փոփոխությունը շատ ծիծաղելի է, բայց ձեռնտու է տվյալ անձի համար: Առաջի հերթին կարող ես ստեղծել քո ուզած յուրաքանչյուր կերպարը, ունենալ այն ամենը, ինչ որ ուզում էիր ունենալ, կամ լինել այն, ինչ կուզեիր լինեիր իրականում: Երկրորդը գաղտնիությունը (թե իրականում ով ես դու), որը հատուկ է վիրտուալ շփմանը, պաշտպանում է հիասթափությունից և տալիս է անվտանգության զգացում: Անանուն հանդես գալը հնարավորություն է տալիս անվտանգ փորձարկել քո ստեղծած կերպարը, տղամարդը կարող է իրեն դնել կնոջ տեղ, կամ հակառակը: Հնարավորություն կա վիրտուալ իրականությունում դերակատարել, իրական դարձնել ցանկացած երևակայություններ, որը ռեալ կյանքում մեծամասամբ անհնարին է: Եվ ամենակարևորը նեքին ակտիվությունն, որի հետևանքով վիրտուալ շփումը ունակ է իլուզիան դարձնել ռեալ կենդանի շփման իլուզիան: Ինչպես օրինակ վիրտուալ աշխարհում փոխել սեռը:

Մինչդեռ բժիշկների հետազոտությունները ուղղված են այն բանին, թե ինչպես սովորեցնեն ինտերնետից օգտվողներին վերահսկեն ցանցում մնալու ժամանակահատվածը, ստիպեն ժամանակին դուրս գալ կամ մտնել, գրանցվել կայքեր, որից հատկապես դժվար է դուրս գալ: Խնդրի այսպիսի որոշումը ոչ մի դեպքում չի կարելի կոչել արմատական, ամբողջական լուծում, քանի որ դա կռիվ է հետևանքների, այլ ոչ թե պատճառների: Եթե մարդը վիրտուալ աշխարհում փոխում է իր անհատականությունը, դա ավելի շուտ ցանկություն է փորձարկել, որը բնորոշ է մեզանից յուրաքանչյուրին, և պետք չէ շտապել պաթալոգիայի պիտակ կպցնել, բայց որոշ դեպքերում դրա տակ թաքնված է խորը անվստահություն այն բանի, որ ինքը ինչ-որ մեկին կհետաքրքրի այնպիսին, ինչպես որ կա: Հիմնովին լուծել պաթոլոգիկ կախվածության  խնդիրը նշանակում է գիտակցել, որ հենց մարդու անձնական պատմությունն է, որ տանում է այդպիսի իրականության ընկալման, որը չի թողնում վայելել կյանքը: Կլինիկական տեսակետից բոլոր պաթոլոգիական կախվածությունները արմատներով գնում են դեպի մանկական տարիներ և կարող է հայտնաբերվել վաղ դեպրեսիայի և կոնֆլիկտների միջոցով: Նրանք կարող են իրենցից ներկայացնել դեպրեսիան և տագնապները հաղթահարելու ձևեր, կարող են նաև վկայել բանական զգացմունքների բացակայություն, ապահովություն կամ ներքին դատարկության զգացում: Մարդը ունի հատկություն գնալ երազանքների աշխարհ և այնտեղ թաքնվել հոգեբանական ադապտացիայի դժվարություններից – ինչ-որ մեկը թաղվում է գործերի մեջ, որպեսզի չզգա ներքին դատարկությունը և փախչի անիմաստության զգացումից, ինչ-որ մեկը տրվում է թմրամոլությանը, ինչ-որ մեկը նայում է կինոնկար, ինչ-որ մեկը գեղարվեստական գիրք է կարդում` անհամբեր հետևելով հորինված սյուժեի զարգացմանը, ինչ-որ մեկը գնում է թանգարան և պատկերասրահ` հիանալով նկարի և քանդակի վիրտուալ իրականությամբ, ինչ-որ մեկն էլ բացում է իր համար ինտերնետի վիրտուլ աշխարհը:

Մի խոսքով, դա յուրահատուկ է մարդկությանը, որը սկսել է տեղաշարժվել վիրտուալ աշխարհում այն ժամանակվանից, երբ առաջին քարանձավաբնակ նկարիչը պատին նկարեց առաջին բիզոնին: Բայց չէ, իրականում այդ ամենը սկսվել է ավելի շուտ – առաջին վիրտուալությունը առաջացել է կենդանական փսիխիկայի հետ, երբ առաջին բանական էակը աչքերով նայել է շրջապատող կանաչ աշխարհին: Չէ որ գիտակցությունում արդեն կա վիրտուալություն, որը չի համապատասխանում աշխարհին և միայն արտացոլվում է իր պատկերացումներում:

Աշխարհի վիրտուալ մոդել – այնպես, որ ինտերնետը ոչ միայն մարդկության և տեխնիկայի էվոլուցիան է, այլ ընդհանրապես էվոլուցիա է:

Մենք ավելի խորն ենք ընկղմվում հնարած աշխարհների անդունդը – գրքերի միջոցով, ֆիլմերի, խաղերի, վիրտուալության: Եվ ի վերջո կործանվում ենք այնտեղ վերջնականորեն տեղափոխելով <<հեքիաթ>> մեր ամբողջ հասարակությանը: Եվ այդ ժամանակ ցանցում կապրեն էլեկտրական պատճեները ինտերնետ կախվածության չափանիշները:

 

Կախվածություն ինտերնետից

 

Հետազոտողները բերում են տարբեր չափորոշիչներ, որի օգնությամբ դուք կարող եք դատողություններ անել ինտերնետ կախվածությունից:

Այսպես, Կիմբերլի Յանգը բերում է 4 նախանշան

1.Պարտադրված ցանկություն ստուգել էլեկտրոնային փոստը (E-mail)

2.Մշտական ցանկություն հաջորդ մուտք ինտերնետ

3.Շրջապատի դժգոհությունը, որ անձը շատ ժամանակ է անցկացնում ինտերնետում

4.Շրջապատի դժգոհությունը, որ անձը շատ փող է ծախսում ինտերնետում

Իվան Գոլդբերգի կարծիքով կարելի է փաստել ինտերնետ - կախվածությունը տվյալ 3 կետերի առկայության դեպքում

1.Այն ժամանակահատվածը, որը պետք է անցկացնել ինտերնետում որպեսզի քեզ բավարարված զգաս նկատելիորեն ավելանում է:

2.Եթե մարդը չի ավելացնում ժամանակը, որը անց է կացնում ինտերնետում այդ դեպքում էֆֆեկտը նկատելիորեն նվազում է:

3.Օգտագործողը փորձում է հրաժարվել ինտերնետից կամ գոնե փորձում է շատ քիչ ժամանակ անցկացնել ցանցում:

Առաջին և երկրորդ կետերը արտացոլում են այնպիսի ֆենոմենի առաջացմանը, ինչպես համբերատարությունն է: Այդպիսի նշաններ կարելի է նկատել ծխող մարդկանց, ալկահոլիկների, թմրամոլների մոտ, երբ հաճույք ստանալու համար հարկավոր է քիչ – քիչ ավելացնել չափաբաժինը: Այս դեպքում <<չափաբաժինը>> համարվում է ժամանակահատվածը, որն անցկացնում ես վիրտուալ աշխարհում:

Երրորդ դեպքում, երբ օգտվողը հրաժարվում կամ քչացնում է մուտքը ինտերնետ բերում է առողջական, ինքնազգացողության վատացման, որը զարգանում է մի քանի օրերից մինչև ամիսներ և արտահայտվում է 2 ֆակտորով.

1.Էմոցիոնալ և շարժողական գրգռվածություն

Անհանգստություն

2.Կպչուն մտածելակերպ այն բանի, թե ինչ է կատարվում հիմա ինտերնետում

Երևակայություն և երազանք ինտերնետի մասին:

Այսպիսի էմոցիոնալ փոփոխությունները, որը կատարվում է մարդու հետ, որը փորձում է հրաժարվել կամ կրճատել ցանցում մնալու ժամանակը, ցույց է տալիս նրա հոգեբանական կախվածությունը ինտերնետից և հոգեբանական լեզվով ասած` կոչվում է ժխտման սինդրոմ: Հետաձգման սինդրոմը օգտագործողների մոտ առաջացնում է խախտում  սոցիալական, պրոֆեսիոնալ կամ ուրիշ ոլորտներում:

www.hogeban.info


 

Make a free website with Yola