Շիզոֆրենիա

Շիզոֆրենիան (հուն. schisis–ճեղքում, մասնատում, և phren-խելք, բանականություն, հոգեկան ճեղքվածություն, անձի երկատվածություն) խրոնիկական հիվանդություն է, որը ունի նոպայաձև կամ հրաճուն (պրոգրեդիենտ) ընթացք և դրսևորվում է անձի հետզհետե զարգացող փոփոխություններով` էներգետիկ պոտենցիալի անկումով, հույզերի աղքատացումով, խորացող ինքնամփոփությամբ (աուտիզմ), ինչպես նաև բազմազան հոգեախտաբանական խանգարումներով: Անձի վերոհիշյալ փոփոխություններն էլ հենց ընկած են շիզոֆրենիայի դեֆեկտի (արատ) հիմքում, որի ծանրության աստիճանը պայմանավորված է այդ փոփոխությունների խորությամբ` հոգեկան գործունեության հազիվ նկատելի խանգարումներից մինչև խոր կազմալուծում:

Շիզոֆրենիան համարվում է էնդոգեն հիվանդություն, քանի որ նրա պատճառագիտության և ախտածագման մեջ վճռական դեր են խաղում ներքին մեխանիզմները:

Այն սկսվում է գերազանցապես երիտասարդ տարիքում (17-25տարեկանում), սակայն կարող է դրսևորվել նաև երեխաների և տարեց մարդկանց մոտ:

Գերմանացի հոգեբույժ Է. Կրեպելինը 1896 թ. նկարագրել է հոգեկան հիվանդությունների մի խումբ` այն անվանելով վաղաժամ թուլամտություն: Ըստ Կրեպելինի` այդ թուլամտությունը ի հայտ է գալիս երիտասարդ տարիքում, անկախ նրա կլինիկական ձևից (կատատոնիկ, հիբեֆրենիկ, հասարակ և պարանոիդ): Ինչ վերաբերում է կլինիկական ձևերին, Կրեպելինը դրանք նկարագրում էր մեկ միասնական հիավանդության` վաղաժամ թուլամտության սահմաններում: Սակայն պսիխոզի տարատեսակ ուսումնասիրություների ընթացքում հայտնաբերվեցին հիվանդությունների մի շարք խառը անցումային ձևեր, տարատեսակներ, որոնք անմիջապես չէին հանգեցնում  վաղաժամ թուլամտության: Հետագա ուսումնասիրությունները տարբրեր հետազոտողների կողմից ցույց տվեցին, որ չնայած վաղաժամ թուլամտության պրոցեսի յուրաքանչյուր սրացումից հետո մնում է հոգեկան փոփոխություններ, այնուամենայնիվ հիվանդները կարողանւոմ են որոշ ժամանակ պահպանել իրենց սոցիալական դիրքը: Ելնելով այս հիվանդությանը բնորոշ հոգեկան խանգարումների յուրահատուկ կառուցվածքից, այսինքն` հոգեկան ճեղքվածությունից,  Բլոյյերը (1611թ.) առաջարկեց <<շիզոֆրենիա>> տերմինը:

Շիզոֆրենիայի ժամանակ ճեղքվածությունը դրսևորվում է հոգեկան գործունեության ամբողջականության խախտման ձևով, ընդգրկելով ճանաչողական, հուզական, վարքային ոլորտները, որոնցով էլ պայմանվորված են դրական և բացասական ախտանիշներն ամբողջությամբ:

Եթե Կրեպելինը նկարագրելով հիվանդության չարորակ <<կորիզային>> ձևերը նեղացնում էր շիզոֆրենիայի շրջանակները, ապա Բլոյյերը չափազանց ընդարձակելով այն, տվյալ խմբի մեջ ներառում էր նաև շիզոֆրենանման պսիխոզներ:

 

Ախտաբանությունը

Շիզոֆրենիայի ժամանակ դիտվում է ախտաբանական գրեթե բոլոր ախտանիշներն ու համախտանիշները, որոնցից բացի այս հիվանդությանը բնորոշ են գլխուղեղի օրգանական բնույթի փոփոխություններ (հիշողության խանգարումներ, պարոքսիզմալ էպիլեպսանման համախտանիշներ): Այնուհանդերձ, չնայած ախտանիշների այս բազմազանությանը` շիզոֆրենիայի ժամանակ կարելի է առանձնացնել գլխավոր, առանցքային հոգեախտաբանական երևույթներ, որոնք դրսևորվում են հիվանդության սկզբնական շրջանից և խորանալով` առաջացնում անձի դեֆեկտ` (արատ) սկսած թեթև, հազիվ նկատելի փոփոխություններից մինչև թուլամտությունից դժվար տարբերվող հոգեկանի կոպիտ կազմալուծումով արատահայտվող ելքային վիճակներ:

Որ՞ն է այդ խանագարումների էությունը: Դա հոգեկան ֆունկցիաների տարակարգությունն է, այսինքն` մտածողության, հույզերի, կամային ակտիվության աններդաշնակությունը, ճեղքվածությունը: 

Ասոցիատիվ պրոցեսները, կորցնելով արտաքին աշխարհի երևույթների հետ կապը, դառնում են վերացական: Մտածողությունը կորցնում է կոնկրետությունը, խզվում է կապը շրջապատող իրականության հետ: Հիվանդները մեկուսանում են արտաքին աշխարհից, ներփակվում, սուզվում իրենց ապրումների մեջ:

Նրանք առանձնանում են դառնում ինքնամփոփ, անմատչելի: Այդ վիճակը Ե. Բլոյյերն անվանել է աուտիզմ:  Ասոցիատիվ պրոցեսների հարաճող ճեղքվախությունը հանգեցնում է մտածողության, խոսքի ճեղքման (շիզոֆրենիա), որի դեպքում դժվար է լինում ըմբռնել խոսքի իմաստը: Բացի աուտիզմից առաջանում են մտածողության մի շարք խանգարումներ: Օրինակ <<անձրևը երկնքի քրտինքն է>>, <<երկնքից եկող քիմիական բանաձևը(H2O) ապուրի մեջ աղ են լցնում, որ օրգանիզմում ապուրը չփչանա>>: Կարող են լինել մտքերի խցանաման կամ կանգի վիճակներ (շպերունգ), երբ հիվանդները գլխում զգում են դատարկություն. <<մտազրկություն>>: Շիզոֆրենիայով հիվանդների խոսքը հաճախ կազմված է լինում միանգամայն անհասկանալի բառերից, երբեմն էլ դրանք լինում են նորաստեղծ բառեր (նեոլոգիզմ): Նեոլոգիազմը բառարմատներիկ խատացամուն է. ագլյուտինացիա, օրինակ` նույն բառը կազմվում է կիսատ բառերից, անկանոն հնչյուններից և այլն: Նեոլոգիզմը շիզոֆրենիայի հետ մեկտեղ առաջացնում է <<բառերի խառնաշփոթ>>, ուր հաճախ ստերիոտիպներով կազմվում են միևնույն բառակապակցությունները (պերսևերացիա):

Շիզոֆրենիայի ժամանակ հուզական ոլորտի խանգարումները նույնպես ինքնատիպ են, բազմազան և նշանակություն ունեն ախտորոշման ժամանակ: Հիվանդության սկզբում լինում է տրամադրության անկում: Սկսում են ի հայտ գալ ոչ ադեկվատ դրսևորումներ, երբ ուրախալի լուրերն առաջ են բերում զայրույթ, արցունքներ, իսկ ծնողների հադեպ սերը փոխվում է ատելության, զզվանքի: Հույզերի ճեղքվածությունն արտահայտվում է ամբիվալետությամբ, երբ հիվանդները միաժամանակ հանդես են բերում փոխհակասական զգացմունքներ` սեր և ատելություն: Հիվանդության խորացմանը զուգահեռ հույզերը հետզհետե մարում են, առաջ են գալիս հուզական ամլություն և բթություն:

Եթե հիվանդության սկզբում հիվանդները զգում են իերնց մեջ կատարվող փոփոխությունները, հարազատների, մերձավորների և իրենց իսկ հանդեպ վերաբերմունքի փոփոխությունները համարում են հիվանդագին, անբնական, որն էլ ոչ հաճախ նրանց մղում է ինքնասպանության,  ապա հետագայում ճանաչողական, հուզական ոլորտների հետզհետե ուժեղացող ճեղքվածության հետևանքով հիվանդները այլևս չեն գիտակցում հուզական բթությունը:

Կամային գործունեության խանգարումները դրսևորվում են վարքի, հակումների ուշադրության ախտաբանությամբ:

Շիզոֆրենիայով հիվանդների վարքը բնութագրվում է ակտիվության նվազումով, նախաձեռնության թուլացմամբ, հարաճող թորշոմածությամբ, պասիվությամբ: Հիվանդները խորշում են հասարակությունից, խուսափում են ծանոթներին հանդիպելուց, նախընտրում են լինել միայնության մեջ` դա պատճառաբանելով զբաղվածությամբ կամ հոգնածությամբ: Շրջապատի հետ կապերը դառնում են ձևական, ի հայտ է գալիս մերժողկան վերաբերմունք (նեգատիվիզմ), հիվանդները բացասաբար են տրամադրվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են շփվել իրենց հետ կամ կատարում են առաջարկվող գործողությունների ճիշտ հակառակը:

Վարքի խանգարումներն արտահայտվում են իմպուլսիվ, անսպասելի, չպատճառաբանված արաքների ձևով, որոնք առաջանւմ են անկախ հիվանդների ցանկությունից ու կամքից; Շիզոֆերնիայի ախտանշաբանությունը վերոհիշյալ խանգարումներով չի սպառվում: Հիվանդության առավել հաճախ դիտվող ախտանիշներից են ընկալման խանգարումները, մասններավորապես ցնորքները, որոնք կարող են լիել հրամայական, մեկնաբանող, փոխհակասական, սպառնալիքի և այլն: Կեղծ ցնորքները խիստ բնորոշ են շիզոֆրենիային:

 Համի և հոտառության ցնորքներն արտահայտվում են ծայրահեղ տանջալի զգացողություններով (նեխածահոտ, դիակահոտ, ժանգահամ, արնահամ, դառնահամ): Բավականին հաճախ դիտվում են ընդհանուր զգայության կամ մարմնական ցնորքներ` էլեկտրական հոսանքի, գլխի երկատվության զգացողություններ:

Շիզոֆրենիայի ժամանակ հաճախ դիտվում է հետապնդման զառանցանք, ընդ որում` կարծեցյալ հետապնդողներն առաձին անհատներ են, խմբեր կամ պետական մարմիններ: Հիվանդը ճանաչում է նրանց` ըստ ակնարկների, շարժումների, վարքագծի անընդհատ իրեն զգալով իբրև դիտարկման օբյեկտ: Հաճախ այս հիվանդության դեպքում առաջանում է հիպոխոնդրիկ զառանցանք, որի դեպքում հիվանդները ներքին օրգանների ախտահարվածության գանգատներով դիմում են ամեն տեսակի մասնագետի, բացի հոգեբույժից:

Թունավորման, խանդի, ֆիզիկական ազդեցության զառանցական մտքերը անհեթեթ բովադակություն ունենալով` շրջապատում արագ են տարածվում: Մեծամոլական զառանցանքը շիզոֆրենիայի ժամանակ հազվադեպ է դրսևորվում, հիվանդները համոզված են, որ ունեն բարձրաշխարհիկ ծագում, որից էլ բխում է նրանց վարքը:

Գերակշռող հոգեախտաբանական ախտանշաբանություից և ընթացքի օրինաչափությունից կախված` առանձնացվում է շիզոֆրենիայի հինգ հիմնական ձև.. հասարակ, հեբեֆրենիկ, կատատոնիկ, պարանոիդ, ցիրկուլյար: Հիվանդությունը կարող է ունենալ անընդհատ, նոպայաձև-հարաճուն և պարբերական ընթացք: Հասարակ ձևը զարգանում է պատանեկան տարիքում և բնութագրվում է զարգաման դանդաղ տեմպով ու անընդհատ հարաճուն (պրոգրեդիենտ) ընթացքով: Հիվանդության սկզբում ի հայտ է գալիս անձի ակտիվության իջեցում, մղումների նվազում: Հիվանդը կորցնում է հետաքրքրությունները, դառնում է պասիվ, չնախաձեռնող: Խզում է կապն ընկերների հետ, ծնողների հանդեպ դառնում է սառը, երբեմն էլ դրսևորում է թշնամական վերաբերմունք, ատելություն, ագրեսիվություն: Աճում է օտարացումը, մեկուսացումը: Հիվանդը դադարում է հաճախել դասերին, դառնում է փնթի, անտարբեր իր ապագայի հանդեպ: Հույզերն անկայուն են, գերակշռում է դյուրագրգռությունը, ընկճվածությունը: Աստիճանաբար զարգանում է հուզական բթություն:

Հեբեֆրենիկ ձևը նույնպես բնորոշ է պատանեկան տարիքին, զարգանում է սեռական հասունության շրջանում, բնութագրվում է հոգեախտաբանական հատկանիշների բազմազանությամբ: Հիվանդի մոտ ի հայտ են գալիս թեթևամտություն, քմահաճություն, շինծու արարքներ: Բնորոշ են ծամածռությունը, սեթևեթությունը, խոսքի մեջ նեոլոգիզմների առատությունը, հակումների ապարգելակվածությունը: Լինում են զգայախաբություններ` լսողական կամ մարմնական ցնորքների ձևով:

Շիզոֆրենիայի կատատոնիկ ձևն առաջանում է 20-30 տարեկանում, ավելի հազվադեպ արբունքի շրջանում: Այն կարող է ունենալ չարորակ ընթացք: Ելքն անբարենպաստ է:

Պարանոիդ ձևի հիմնական հոգեախտաբանական համախտանիշը` ցնորազառանցականն է: Կլինիկական պատկերը զարգանում է երկար տարիների ընթացքում, և հիվանդները հմտորեն թաքցնում են իրենց հիվանդագին ապրումները: Շիզոֆրենիյաի այս ձևի ժամանակ բանականության խանգարումներն ավելի ուշ են զարգանում, սակայն հիվանդությանը զուգընթաց զառանցական համակարգը քայքայվում է, զառնցանքը հիանդի համար կորցնում է իր արդիականությունը, և զարգանում է ապատիկ բնույթի թուլամտություն:

Ցիրկուլյար շիզոֆրենիան բնութագրվում է մանիակալ կամ դեպրեսիվ վիճակների պարբերաբար առաջացմամբ, որոնք միջև լինում են բավականին խոր և տևական ախտադադարներ: Ժամանակի ընթացքում դիտվում է հիվանդության կլինիկական պատկերի աստիճանական պարզեցում: Այս ձևն ունի համեմատաբար բարորակ ընթացք և անկախ նոպաների հաճախականությունից անձի խոր արատ չի առաջանում:

Մանկական տարիքի շիզոֆրենիա: Մանկական շիզոֆրենիայի գոյությունը ընդունում է ժամանակակից գիտնականների մեծամասնությունը, մինչդեռ գիտնականների մեծ մասը` շիզոֆրենիայով հիվանդանալու հնարավորությունը վաղ մանկական տարիքում ժխտում է` գտնելով, որ այն կարող է զրգանալ միայն որոշակի հասունացումից հետո:

Ներկայումս բացահայտվել են բավականին հստակ փոխհարաբերություններ  տարիքի (երբ սկսվել է շիզոֆրենիան) և նրա կլինիկական առանձնահատկությունների, ընթացքի ու ելքի միջև: Որքան վաղ է սկսվում հիավանդությունը, այնքան ավելի անբարենպաստ է դառնում ելքը: Իսկ որքան ավելի սուր է ծավալվում պսիխոտ խանգարումը, այնքան հիվանդության կանխատեսումն ավելի բարենպաստ է (մասնավորապես արբունքի շրջանում):

Շիզոֆրենիային ժամանակ բոլոր համախտանիշները երեխաների ու դեռահասների մոտ ձեռք են բերում նրանց տարքին հատուկ առանձնահատկություններ: Այսպես, վաղ մանկական տարիքի ախտանիշներից են` ակտիվության խանգարումը, սովորական հետքրքրությունների օտարացումնը, խորասուզւոմը երևակայության աշխարհում` անփույթ վարքը, իրենց  հասակակիցների եհտ խաղերի մեջ ընդգրկվելու և խաղալիքներով զբաղվելու անկարողությունը: Հաճախակի են չհիմնավորված, կարգճատև տագնապները, կայուն շարունակական ավտոմատիզմները (երեխան մշտապես նստած դիրքով մի կողմից մյուսն է օրորվում, շարժվում է ոստյուններով, քայլելիս թափահարում է ձեռքերը): Զառանցական մտքեր հազվադեպ է ունենում, ավելի շատ դրանք երեխայի անսպասելի, կցկտուր արտահայտություններն են այն մասին, որ ծնողներն իրեն չեն սիրում: Ի հայտ է գալիս դատարկաբանություն, հոգեբական և փիլիսոփայական բնույթ կրող խրատաբանություն, որոնք անհասկանալի և անհասանելի են երեխայի բանականությանն ու գիտակցությանը: Աստիճանաբար աճում  է հուզային բթացումը, անտարբերությունն ամեն ինչի նկատմամբ (ծնողների, մտերիմների, մանկական խաղերի ու հետաքրքրությունների):

Արբունքի ամենից հաճախ դիտվում է կատատոնիկ և հեբեֆրենիկ համախտանիշը` ընդհանրացման և գրգռվածության փոխհաջորդմամբ: Լինում են կարճատև ցնորքներ` ընդհանուր մարմնական թունավորման ախտանիշների հետ զուգակցված:

 Պատճառագիտությունն ու ախտածագումը

Շիզոֆրենիայի առաջացման ու զարգացման ասին գոյություն ունեն բազմաթիվ տեսություններ: Ծագումնաբանական տեսության համաձայն, որը հիմնված է շիզոֆրենիայով հիվանդների ժառանգականության, կլինիկավիճագրական ուսումնասիրության վրա` (Ա.Գ. Ղալաչյան) ժառանգական գործոնի դերը կասկած չի հարուցում: Հատատված է, որ շիզոֆրենիայով հիվանդների ընտանիքներում շիզոֆրենիայով հիվանդանալու հավանականությունն ավելի բարձր է: Այսպես, եթե երկձվածին երկվորյակներից մեկն ընտանիքում հիվանդացել է շիզոֆրենիայով, ապա դրա առաջացման հավանականությունը երկրորդի մոտ կազմում է  17%:  Միաձվածին երկվորյակների մոտ նրանցից մեկի հիվանդանալու հավանականությունը հասնում է 85-90%-ի: Եթե հիվանդ է ծնողներից մեկը, ապա երեխաների շիզոֆրենիայով հիվանդանալու հավանականությունը 16% է, իսկ երկու ծնողների մոտ հիվանդության առկայության դեպքում` այն հասնում է մոտ 70-80%: Սրա հետ մեկտեղ շիզոֆրենիայով հիվանդների տոհմաբանականծառում առկա է այս հիվանդության զգալի կուտակում: Շիզոֆրենիայի այս մի շարք այլ տեղեկություններ հիվանդության ծագման վերջնական բացատրություն չեն տալիս:

Բուժումը

Շիզոֆրենիայի բուժումը հիմնականում անց է կացվում հետևյալ եղանակներով` պսիխոֆարմակոթերապիա, իսուլինային թերապիա, էլեկրացնցումային թերապիա /ԷԹԳ/, պսիխոթերապիա և հիվանդների սոցիա-աշխատանքային վերականգնմանն ուղղված միջոցառումները:

Բուժման այս կամ այն ձևի նշանակումն ու զուգակցումը որոշվում է շիզոֆրենիայի ընթացքի սրությամբ, վաղեմությամբ, կլինիկական ձևով ու տեսակով, ինչպես նաև տարիքով, այս կամ այն հիվանդության առկայությամբ, դեղորայքի հանդեպ նրա ունեցած դիմակայությամբ:

Բուժումից հետո պետք է իրականացնել վերականգնողական միջոցառումներ: Դրանք պետք է ուղղված լինեն նախկին սոցիալական կապերի վերականգնմանը ու ձևավորեն նախկին աշխատանքին ու առօրյա կյանքին վերադառնալու ձգտումը:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.