Օլպորտն իր կողմից ստեղծած կոնցեպցիան համարում էր որպես վարքային և կենսաբանական մոտեցման, հոգեվերլուծության բանզդային մոտեցման փոխարեն ալտերնատիվ ուղղություն: Օլպորտը դեմ էր արտահայտվում հոգեկան հիվանդ, նևրոտիկ անձանց հետ կապված փաստերը հոգեպես առողջ մարդկանց վրա տարածելուն: Չնայած նրա, որ նա իր կարերիան սկսեց ինչպես բժիշկ-հոգեբան, հետագայում բավականին արագ հետ կանգնեց բժշկական պրակտիկայից և իր ուսումնասիրությունները կենտրոնացրեց հոգեպես առողջ մարդկանց վրա: Նա կարծում էր, որ սխալ է միայն փաստերի հավաքումն ու ուսմնասիրումը, հարկավոր է նաև բացատրել այդ ուսումնասիրությունները:

Օլպորտը գտնում էր, որ անձը դա բաց և ինքնազարգացող համակարգ է, որ անձն առաջին հերթին սոցիալական էակ է, դրա համար չի կարող գոյատևել առանց սոցիալական շփումների: Բացի այն նա կարծում էր, որ հասարակության հետ շփումը դա ոչ թե շրջապատի հետ համաչափությունը պահապանելու ձգտումն է, այլ փոխհարաբերություն և փոխգործունեություն է: Դրա համար Օլպորտը խիստ քննադատում էր այդ ժամանակ տարածված այն կարծիքը, որ զարգացումը դա ադապտացիա է, մարդկանց հարմարումը արտաքին աշխարհին: Նա ապացուցում է, որ, ընդհակառակը, մարդկանց անհրաժեշտ է պատռել այդ համաչափությունը և հասնել ավելի բարձր դիրքերի ու արդյունքների:

Օլպորտի ամնեակարևոր գաղափարներից մեկը դա անձի ունիկալության գաղափարն է: Ցանկացած անձ ունիկալ է և անկրկնելի, քանի որ հանդիսանում է որակների, պահանջմունքների համադրության յուօրինակ կրող. Օլպորտն այն անվանեց գիծ: Այդ գծերը Օլպորտը բաժանեց հիմնական և ինստրումենտալ գծերի: Հիմնական գծերը դրանք բնածին, գենոտիպային գծերն են, իսկ ինստրումենտալ գծերը ձևավորվում են կյանքի ընթացքում և ձևակերպում են անձի վարքը: Այս գծերի ամբողջությունը կազմում են անձի հիմքը: 

Օլպորտը կարևոր էր համարում նաև այդ գծերի ինքնավարությունը, որը ձևավորվում է ժամանակի ընթացքում: Երեխան չունի այդ ինքնավարությունը, քանի որ նրա գծերը դեռ անկայուն են և լրիվ ձևավորված չեն: Միայն հասուն անձի համար, որն արդեն գիտակցում է իր ինքն իրեն, իր անհատականությունը իր որակներն ու պահանջմունքները, գծերը դառնում են իրականում ավտոնոմ և անձը սկսում է զգալ իր անկախությունը, քանի որ դրանք այլևս կախված չեն կենսաբանական պահանջմունքներից և հասարակության ճնշումից: Այդ ինքնավարությունը ահնդիսանում է անձի կարևորագույն բնութագիրներից մեկը, որը թույլ է տալիս նրան բաց մնալով հասարակության համար` պահպանել սեփական անհատականությունը:

 Այսպիսով, Օլպորտը կարողանում է լուծել հումանիստական հոգեբանության համար ամենակարևոր նույնականացում-օտարացում խնդիրը:

Օլպորտը մշակեց ոչ միայն իր անձի տեսական կոնցեպցիան, այլև ձևակերպեց հոգեկանի իր ուսումնասիության մեթոդները: Այդ նպատակով նա ստեղծեց մի շարք հարցարաններ: Դրանցից հետագայում առավել կիրառելին դա Մինենսոտայի համալսարանում ստեղծաված հարցարանը (MMPI): Այն օգտագործում են աշխատանքային պիտանելության չափման համար: Սակայն ժամանակի ընթացքում Օլպորտն եկավ այն եզրակացության, որ ամենալավ արդյունքերը տալիս է հարցազրույցը, քանի որ զրույցի ընթացքում կարող ես փոխել հարցերը և հետևել պատասխանողի ռեակցիայի փոփոխությանը:

www.hogeban.info

 

Make a free website with Yola