Վտանգի գիտակցումը ձևավորվում է վախ:

Վախը հանդիսանում է ռեակցիա վտանգի ընկալմանը:

 Վախը կարող է վերածվել ֆոբիայի (հունարեն φόβος, բառից, որը նշանակում է վախ), այսինքն, ինչ-որ բանի հանդեպ մշտ ական, ոչ ռացիոնալ, չկառավարվող և հիվանդագին վախի զգացում, որը խանգարում է առօրյա կյանքում:

Ֆոբիայի բուժման էֆեկտը կախված է ոչ միայն արտաքին գործոններից և դեղորայքային թերապիայից, այլ նաև մարդու յուրահատուկ առանձնահատկություններից ինչպես նաև նրա անցած կյանքի պատմությունից և ժառանգականությունից:

Ընդհանրապես վախ չունեցող մարդ գոյություն չունի: Մարդը կարող է գիշերով միայնակ քայլել և ոչնչից չվախենալ, բայց կարող է անընդհատ վախենալ, որ իր տունը գող կմտնի (կլեպտոֆոբիա), կամ անվախ բիզնես-լեդին վախենում է նայել հայելու մեջ որ չտեսնի իր կնճիռները (ռիտիֆոբիա), որը միայն ինքն է տեսնում:

Կան շատ վախի տեսակներ, որը մենք բոլորս էլ ունենք, օր.` լինել լքված, հիվանդ, աղքատ, մենակությունից, մահիցԱյսպիսով` վախ ապրում են բոլոր մարդիկ, այն բոլոր հույզերից ամենավտանգավորն է:

 Վախի և ֆոբիայի տարբերությունը էմոցիայի հաճախականության մեջ է: Ֆոբիան ստիպում է փոխել ձեր կյանքի ապրելակերպը, որպեսզի հեռու մնաք վախ առաջացնող առարկաներից, գործոնից կամ իրադարձություններից: Ինտեսիվ վախը կարող է նույնիսկ հասցնել մահվան: Կենդանին կարող է վախենալ միայն կոնկրետ վտանգերից, իսկ մարդը շնորհիվ իր երևակայության վախենում է նաև երևակայական դժվարություններից, որոնք ինքն է ստեղծում: Վախը հիմնված է ինքնապահպանման բնազդի վրա, կրում է պաշտպանական բնույթ և ուղեկցվում է նյարդային գործունեության, ֆիզիոլոգիական փոփոխություններով, ինչը ազդում է շնչառության և պուլսի, զարկերակային ճնշման ու ստամոքսահյութի արտազատման վրա:

Ամեն մարդ ունի վախի անհատականացված տեսակներ, որը վերաբերում է նրա անհատական կենսակերպին, արտահայտում է մարդու անհատական որակները: Վախը մեր գիտակցության մեջ առաջանում է շատ վաղ`որպես զարգացման անհրաժեշտ պայման և աստիճանաբար կորցնելով հին ձևերը ` ստանում է նոր բովանդակություն:

Նույնքան հաճախ ինչքան վախը հանդիպում է նաև տագնապ արտահայտությունը, որը վտանգի կանխազգումն է, անհանգստության վիճակը: Ավելի հաճախ տագնապը արտահայտվում է ինչ-որ իրադարձության սպասելիս, որը դժվար է կանխագուշակել և կարող է բերել տհաճ հետևանքների: Եթե վախը գիտակցության մեջ մարդու կյանքի ու բարեկեցությանը սպառնացող կոնկրետ վտանգի աֆելտիվ արտացոլումն է, ապա տագնապը սպասվող սպառնալիքի սրված զգայությունն է: Ի տարբերություն վախի, տագնապը կարող է արտահայտվել ուրախության զգացումի ձևով, որպես հաճելի սպասում: Անհանգստության զգացումը, կախված երեխայի անձի հոգեկան կառուցվածքից, կենսափորձից, ծնողների ու հասակակիցների հետ հարաբերություններից, կարող է ձեռք բերել ինչպես տագնապի, այնպես էլ վախի բնույթ: Այն մարդը, որը գտնվում է անորոշ իրավիճակներում, զգում է տագնապ, իսկ այն մարդը, որը վախենում է որոշակի օբյեկտներից կամ մտքերից, ապրում է վախ: Իր հերթին վախը կարելի է դիտել որպես տագնապի դրսևորում կոնկրետ, օբյեկտիվացված ձևով, եթե տագնապը ձեռք է բերում երկարատև ընթացք:

 

Անհանգստության վիճակներում (տագնապալիություն և ահ) վախը թաքնված է հոգեկանի տարբեր մութ անկյուններում` սպասելով դրսևորման հարմար պահի: Այն անհանգստությունը, երբ գերակշռում է ահը, բնորոշ են դանդաղելը, «միևնույն տեղում դոփելը», խոսքը անարտահայտիչ է, մտածողությունը ` իներտ, ծանրություն կա սրտին: Ի տարբերություն դեպրեսիայի, չկա կարոտ, մահվան մտքեր, պահպանվում է բավարար ակտիվություն կենսագործունեության այն ոլորտներում, որոնց դեռ չի դիպչել վախը: Իսկ այն անհանգստությունը, երբ գերակշռում է տագնապը, նկատվում են շարժողական գրգռվածություն, անչափ մեծ հետաքրքրասիրություն և ձգտում զբաղվելու ցանկացած նույնիսկ անօգուտ գործունեությամբ: Բնորոշ է սպասումի անտանելությունը, որը դրսևորվում է շտապողականությամբ և անհամբերությամբ: Խոսքի տեմպը արագացված է, որը երբեմն կարող է դրսևորվել չղեկավարվող բառերի հոսքով: Հետևաբար տագնապալիությունը հիշեցնում է ինչ-որ խոլերիկ, իսկ վախկոտությունը` ֆլեգմատիկ խառնվածքի դրսևորում:

Ֆոբիաների տակ հասկացվում է վախերի տեսակ, որոնց առաջացումը պայմանավորված չէ որևէ ռացիոնալ պատճառով: Դրանք կպչուն, ոչ ադեկվատ կոնկրետ բովանդակություն վախի ապրումներ են, որոնք առաջանում են որոշակի ֆոբիկ իրադրությունում: Առաջին հայացքից ֆոբիաների նշանները` շնչահեղձություն, կծկումներ կոկորդում, արագացված շնչառություն, էականորեն չեն տարբերվում ռեալ կամ արդարացված վախից: Իրականում նրանց միջև կան էական տարբերություններ: Եթե վախը առաջանում է բոլոր մարդկանց մոտ և վերանում է ռեալ վտանգի անցնելուց հետո, ապա ֆոբիայի դեպքում մարդը, որպես կանոն հասկանում է, որ իր ռեակցիան ոչնով պայմանավորված չէ և նույնիսկ անիմաստ է, ընդ որում չի դադարում վախենալ: Բոլոր հիմնված վախերը ակտիվ են.մարդը միշտ փնտրում է ուղիներ դրանցից ազատվելու համար: Ֆոբիան պասիվ զգացողություն է. Նման վախի ենթարկված մարդը խուսափում է տհաճ իրադրություններից, բայց չի ձգտում ազատվել իր կպչուն վիճակից, քանի որ հոգու խորքում հասկանում է, թե ինչքան հարմար է գտնվել վախի ենթակայության տակ, այսինքն ֆոբիան տալիս է նրան երկրորդական շահ:

www.hogeban.info

 

Make a free website with Yola