Հարուստների և աղքատների տարրանջատումը հին արմատներ ունի, հնում աղքատների հարցը ավելի խիստ և կտրուկ էր դրված, նրանք զուրկ էին շատ իրավունքներից, և նրանց շատ հաճախ հնարավորություն չէր տրվում գործելու, սահմանափակումները շատ էին: Իսկ այսօր, ապրելով 21-րդ դարի դեմոկրատիայի դարաշրջանում, մենք բոլորս էլ ազատ ենք մեր ցանկությունների և գործողությունների մեջ: Խարվը մշակեց իր տեսական դրույթները` համաձայն որի հարուստների և աղքատների մեջ նախքան այլ տարբերությունները, առաջին հերթին կա մտածելակերպերի տարբերություն: ԵՎ այստեղ արդեն պատահական չի դառնում <<հոգով հարուստ>> արտահայտությունը:

Ինչպես նշում է Խարվը, աղքատները միշտ զոհի դեր են խաղում: Նրանք երբեք մեղավոր չեն նրա մեջ, ինչ տեղի է ունենում իրենց շուրջը, իրենց կյանքն արդեն կանխորոշված է: Աղքատներին է պատկանում <<կարևորը փողը չէ>> արտահայտությունը, քանի որ նման պնդումներ ունեցողները հաճախ փող չունեն: Աղքատ մարդը իր չունևորության պատճառաբանությունը միշտ էլ գտնում է; Հարուստները ֆինանսական խաղեր են խաղում, որպեսզի հաղթեն, աղքատները խաղում են, որ չպարտվեն:

Խարվ Էկերը գրում է, եթե դուք ուզում եք ապրել հարմարավետ, ապա երբեք չեք հարստանա, իսկ եթե դուք ուզում եք հարուստ լինել, ապա կապրեք չափազանց հարմարավետ:

Աղքատներն ուզում են դառնալ հարուստ, իսկ հարուստները նպատակադրված են հարստանալու համար: Աղքատը մտածում է, որ եթե ես չկարողանամ հասնել իմ նպատակին ինձ հաստատ անհաջող կկոչեն, կամ ես այդքան առողջություն չունեմ, որ չարչարվեմ ու չկարողանամ: Աղքատությանը նպաստող մյուս մտածելակերպն այն է, որ նրանք շատ անգամ չգիտեն թե կոնկրետ ինչ են ուզում և դրա համար էլ չեն հասնում իրենց նպատակին: Մինչդեռ հարուստները ունեն կոնկրետ նպատակներ և ցանկություններ:

Խարվ Էկերը առանձնացնում է ցանկությունների երեք մակարդակ:

1.Ես ուզում եմ հարուստ լինել: Ես կվերցնեմ այդ հարստությունը, երբ այն կթափվի իմ ձեռքերի մեջ:

2.Ես ընտրում եմ հարուստ լինելը: Ես իմ կյանքի համար պատասխանատվությունը վերցնում եմ իմ ձեռքերի մեջ:

3.Ես նպատակադրվել եմ հարստանալ: Ես պատրաստ եմ հարուստ դառնալ ,ոչ մի <<բայց>>,  ոչ մի <<կարող է>>:

Կա մարդկանց մտածելակերպի երեք տեսակ.

Աղքատները մտածում են <<իսկ եթե չստացվի>>, ավելի հաճախ` <<ոչինչ չի ստացվի>>

Միջին խավը ավելի օպտիմիստ է և մտածում է <<հուսանք, որ կստացվի>>:

Հարուստները իրենց վրա են վերցնում ողջ պատասխանատվությունը կյանքի համար և նրանք  ասում են <<Պետք է ստացվի, որովհետև ես կստիպեմ, որ ստացվի>>:

Հարուստները սպասում են ձեռքբերումների, նրանք հավատում են սեփական ուժերին և հնարավորություններին և վստահ են, որ նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չգնա, նրանք կարող են գտնել լուծման և ելքի ուղիները: Իսկ աղքատները, երբ փորձում են ինչ-որ բան անել և հանդիպում են դժվարությունների, երբ գալիս է ռիսկի պահը, նրանք կանգ են առնում և նորից մնում նույն կագավիճակում:

Հարուստները հպարտանում են մնացած հարուստներով և հաջողակ մարդկանցով, իսկ աղքատները փնովում և քննադատում են նրանց, քանի որ մտածում են, որ իրենց փողերը նրանց ձեռքերում է:

Դրա համար, հարուստները նույնացվում են դրական կողմնորոշված և հաջողակ մարդկանց հետ, իսկ աղքատները` վատատես և անհաջողակ մարդկանց հետ: Հարուստ մտածելակերպ ունեցող մարդը, տեսնելով հաջողակ և լավատես մարդկանց, հիանում է նրանցով, փորձում է նմանակել նրանց` համարելով սովորելու իդեալական օրիանակ: Նա մտածում է. <<Եթե նա կարող է, ապա ես էլ եմ կարող>>: Իսկ աղքատները, լսելով մեկի ձեռքբերումների մասին, քննադատում են, ծաղրում և համեմատականներ անցկացնում իրենց հետ: Հարուստներին նույնացնում են հաղթողների հետ, աղքատներին` պարտվողների հետ: Աղքատները միշտ իրենց շատ վատ են զգում հարուստների շրջապատում, և որպեսզի իրենք իրենց պաշտպանեն, նրանց ինքնասիրությունը սկսում է քննադատել և զրպարտել:

Նմանակեք հարուստներին, բայց մի ծաղրեք, ծանոթացեք նրանց հետ, բայց մի ամաչեք, միշտ հիշեք, եթե նա կարողացել է, ապա դուք էլ կարող եք:

Հարուստները իրենց առջև հառած խոչընդոտներից չեն փախչում: Հարստության ճանապարհը լի է խոչընդոտներով, թակարդներով, դժվարություններով, և դրա համար էլ շատ մարդիկ այն չեն ընտրում, քանի որ չեն ցանականում ընկնել դժվարություների, գլխացավերի մեջ և իրենց վրա մեծ ու դժվար պարտականություններ վերցնել: Կարճ ասած` չեն ուզում խնդիրներ ունենալ, նրանք տեսնում են դժվար խնդիրը և փախչում դրանից` իրենք իրենց համոզելով, որ խնդիր չկա:

Հաջողության գաղտնիքը դա ոչ թե խնդիրներից փախչելն է, այլ սեփական անձի զարգացումը, որը քեզ կդարձնի քո խնդիրներից բարձր և առավել, ու դու մեկ քայլ առաջ կկանգնես դրանցից:

Հարուստ, թե աղքատ. Դա նշանակություն չունի, կյանքը խնդիրներ բոլորին է մատուցում, գլխավորը ոչ թե խնդրի մեծությունն է, այլ քո անձի: Մինչ հարուստները իրենց էներգիան ծախսում են, որ լուծեն խնդիրները և անընդհատ գործում են, աղքատները այդ էներգիան ծախսում են քննադատելու և դժգոհելու վրա և չեն գործում:

 www.hogeban.info

 

Make a free website with Yola