Հոգեբանմասնագետ, որն աշխատում է հոգեբանության բնագավառում:

 

Հոգեբանությունգիտություն, որն ուսումնասիրում է մարդու հոգեկան կյանքը` ընկալումները, հիշողությունը, մտածողությունն ու երևակայությունը, զգացմունքներն ու փոխհարաբերությունները, խառնվածքն ու բնավորությունը, և հոգեկան կյանքի բազմաթիվ այլ երևույթներ:

 

Հոգեկան կյանքմարդու հոգեկան երևույթների, ապրումների պրոցեսը, դինամիկան ժամանակի ընթացքում: Թեև կապված է մարմնային (ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և այլն) գործընթացների հետ, բայց հարաբերականորեն անկախ է և ունի ուրույն օրինաչափություններ:

 

Հոգիըստ հնից եկող պատկերացումների` ստվերանման մի ակտիվ էություն, որը գտնվում է մարդու մարմնի մեջ և կառավարում է նրա վարքը, իսկ երբ մարմինը մեռնում է, լքում է այն ու հեռանում: Ըստ գիտական պատկերացումների` ավելի ճիշտ է խոսել անձի մեջ հատուկ կազմավորման` <<ես>> - ի մասին:

 

Իմացական գործընթացներհոգեկան այն գործընթացները, որոնց օգնությամբ մարդիկ իմանում, ճանաչում են և շրջապատող աշխարհը, և սեփական մարմինն ու հոգեկան հատկությունները: Իմացական գործընթացներ են` զգայություններն ու ընկալումները, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունն ու ինտուիցիան:

 

Վարքմարդու այն շարժողական գործողությունները և դրանց համակարգերը, որոնք մատչելի են դիտման համար: Վարքն այն է, ինչ մարդ իրականում կատարում է իր շարժողական օրգանների օգնությամբ:

 

Մեթոդեղանակ, գործողությունների շարք, որի օգնությամբ ուսումնասիրում են այս կամ այն երևույթները: Կան գիտական հոգեբանության մի շարք մեթոդներ:

 

Դիտումտեսողության և մյուս զգայարանների օգնությամբ մեզ հետաքրքրող երևույթների ընկալումն ու ընկալման արդյունքների գրանցումը:

 

Դիտում օբյեկտիվուրիշի վարքը դրսից դիտելն ու նկարագրելը:

 

Ինքնադիտում օբյեկտիվսեփական վարքն օբյեկտիվորեն, դրսից դիտելն ու դիտման արդյունքների գրանցելը:

 

Գիտափորձ (էքսպերիմենտ) – լաբորատորիայի հատուկ պայմաններում կատարվող հետազոտություն, որի ժամանակ հնարավոր է դառնում բացահայտել մարդու վրա ազդող գրգռիչների (անկախ փոփոխականների) և նրա գործողությունների, խոսքի ու ապրումների (կախյալ փոփոխականների) կապը:

 

Զրույց հոգեբանականանձի որևէ հոգեկան հատկությունն ուսումնասիրելու նպատակով նրա հետ հոգեբանի կազմակերպած զրույցը:

 

Հարցաթերթգրավոր հարցերի մի շարք, որը ներկայացվում է անհատին կամ խմբին` որոշակի հոգեբանական երևույթների (տեսակետներ, դիրքորոշումներ, մտադրություններ և այլն) բացահայտելու նպատակով:

 

Թեստխնդրի կամ խնդիրների մի խումբ, որը ներկայացնում են ուսումնասիրվող անձին` նրա որոշակի հատկության զարգացման աստիճանը որոշելու նպատակով: Դա անվանում են անձի հոգեբանական ախտորոշում (դիագնոստիկա):

 

 

Երկայնական հետազոտություններհետազոտության այն եղանակը, որի դեպքում մեկ կամ մի քանի մարդկանց որոշակի հոգեկան հատկութան փոփոխություններին ու զարգացմանը հետևում են մի քանի տարիների, երբեմն` տասնամյակների ընթացքում:

 

 

Պրոյեկցիամարդու հոգեկան հատկությունների և ներհոգեկան բովանդակությունների (գիտելիքների, մտքերի, երևակայության պատկերների, բնավորության գծերի և այլն) պրոյեկցիան որևէ արտաքին օբյեկտի` էկրանի, նկարի, նույնիսկ այլ մարդկանց վրա: Այդ կերպ մարդու ներհոգեկան բովանդակությունը կարծես դուրս է բերվում նրանից և օբյեկտիվ գոյություն է ստանում:

 

Հոգեբանության պատմությունայն հոգեբանական գիտությունը, որն ուսումնասիրում է հոգեբանության զարգացման պատմությունը` սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

 

Ընդհանուր հոգեբանությունհոգեբանության այն բնագավառը, որն ուսումնասիրում է հոգեբանության առարկայի և մեթոդների բնույթը, հոգեբանության իմաստասիրական հիմքերը, իմացական գործընթացները, հոգեկան գործունեության մակարդակները և այլ հիմնարար խնդիրներ:

 

Անձի հոգեբանությունհոգեբանության այն բնագավառը, որն ուսումնասիրում է անձի կառուցվածքը, վարքի մոտիվացիան, ինքնագիտակցությունը, բնավորությունը, խառնվածքը, ընդունակութունները և այլ խնդիրներ:

 

Սոցիալական հոգեբանությունկարևորագույն հոգեբանական գիտություն, որն ուսումնասիրում է մարդկային հարաբերություններում ծագող հոգեբանական երևույթները, սոցիալական ազդեցության մեխանիզմները և բազմաթիբվ այլ հարցեր:

 

Տարիքային զարգացման հոգեբանությունհոգեբանական գիտություն, որն ուսումնասիրում է մարդու հոգեկան զարգացման փոփոխությունների ընթացքը` ծննդյան օրից մինչև մահը:

 

Հոգեբանական գենետիկանորագույն գիտություն, որն ուսումնասիրում է հոգեկան հատկանիշների ժառանգման խնդիրները:

 

Կլինիկական հոգեբանկլինիկական հոգեբանության մասնագետ, որն աշխատում է հիվանդանոցներում և կլինիկաներում, ուսումնասիրում է հիվանդների անձը և օժանդակում բուժմանը:

 

Դպրոցի հոգեբանհոգեբան, որն աշխատում է դպրոցում և օգնում է աշակերտներին տարբեր տեսակի հոգեբանական դժվարությունների հաղթահարման գործում:

 

 

Ուշադրությունմարդու հոգեկան ակտիվության ուղղվածությունը դեպի որոշակի առարկաներ և երևույթներ:

 

 

Արտաքին ուշադրությունմարդու հոգեկան ակտիվության ուղղվածությունը դեպի սեփական ներաշխարհի երևույթները մտքերը, (մտապատկերներն ու ապրումները):

 

 

Կամածին ուշադրությունուշադրության այն տեսակը, որն առաջ է գալիս և պահպանվում է գիտակցական ցանկությամբ և կամային ճիգերի օգնությամբ:

 

 

Ոչ կամածին ուշադրությունինքնաբերաբար, առանց մտադրության առաջ եկող ուշադրություն: Այն դիտվում է անսպասելի, ուժեղ և նոր գրգռիչների ազդեցության դեպքում:

 

 

Հետկամածին ուշադրությունուշադրության այն տեսակը, որը ծագում է կամածին ուշադրությունից հետո, երբ ուշադրության առարկայի կամ կատարվող աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն է առաջանում:

 

 

Ուշադրության կենտրոնացվածությունհոգեկան գործունեության կենտրոնացումը մեկ կամ փոքրաթիվ օբյեկտների վրա, որի շնորհիվ դրանք ընկալվում են հստակորեն և ամենայն մանրամասնությամբ:

 

 

Ուշադրության ծավալկարճ ժամանակահատվածում (0,1) վր ուշադրության կենտրոնում գտնվող և հստակորեն ընկալվող առարկաների քանակը:

 

 

Ուշադրության բաշխումուշադրությունը միաժամանակ մի քանի առարկաների կամ մեկից ավելի գործերի վրա կենտրոնացած պահելը:

 

 

Ուշադրության կայունությունսա ուշադրության ժամանակային բնութագիրն է, կայուն է այն մարդու ուշադրությունը, ով երկար ժամանակահատվածում իր ուշադրությունը կարողանում է կենտրոնացած պահել որոշակի օբյեկտի կամ գործունեության վրա:

 

 

Ցրվածությունուշադրությունը քիչ թե շատ տևականորեն որևէ առարկայի վրա կենտրոնացնելու անկարողությունը: Կայունության հակադարձ հատկությունն է:

 

 

Դիտողականություներևույթների նկատմամբ ուշադիր լինելու և մանրամասնությունները նկատելու ընդունակությունը:

 

 

Ուշադրության ընտրականությունմարդու ուշադրության ընտրական ուղղվածությունն այն երևույթների նկատմամբ, որոնք նրա համար հետաքրքիր են և կարող են բավարարել նրա պահանջմունքները:

 

 

Զգայարանզգայություններ առաջ բերող ֆիզիոլոգիական օրգան (տեսողական զգայարան, լսողական զգայարան և այլն):

 

 

Զգայությունտարրական հոգեկան երևույթ, առարկաների առանձին հատկանիշի արտացոլումը մարդու հոգեկան աշխարհում: Զգայությունների օրինակներ են գույնը, կոշտությունը, սառնությունը, հոտը, ցավը և այլն:

 

Զգայունակությունշատ թույլ գրգռիչներն ընդունելու և դրանց ազդեցության տակ զգայություններ առաջ բերելու ընդունակությունը, որը հատուկ է մարդու զգայարաններին:

 

 

Զգայության ստորին բացարձակ շեմգրգռիչի այն ամենափոքր մեծությունը, որի ազդեցության տակ համապատասխան զգայարանում նոր միայն հազիվ նշմարելի զգայություն է առաջանում:

 

Զգայության վերին բացարձակ շեմգրգռիչի այն ամենամեծ արժեքը, որի դեպքում զգայարանը դեռևս նորմալ զգայություն է առաջ բերում:

 

 

Տարբերակման (դիֆերենցիալ) զգայունակությունգրգռիչի ուժի այն նվազագույն փոփոխությունը, որը զգայության փոփոխություն է առաջ բերում:

 

Ենթագիտակցական ընկալումայնպիսի զգայություն կամ ընկալում, որը չի գիտակցվում, թեև ազդում է հոգեկան կյանքի, իսկ երբեմն` նաև մարդու վարքի վրա:

 

 

Ադապտացիահարմարում, համակերպում:

 

Ադապտացիա զգայականմարդու և կենդանիների զգայարանների ադապտացիան ազդող գրգռիչների ուժին:

 

 

Ադապտացիա մթնայինմարդու աչքերի ադապտացիան մութ միջավայրին:

 

 

Ադապտացիա լուսայինմարդու աչքերի ադապտացիան լուսավոր միջավայրին:

 

Փոխհատուցում զգայականորոշ զգայարանների աշխատանքի և զգայունակության թուլացման հետևանքով առողջ զգայարանների զգայունակության ուժեղացումը:

 

Ընկալումառարկաների ամբողջական պատկերների արտացոլումը մարդու հոգեկանում:

 

Ըմբռնումմտքով լրացված, իմաստավորված, հասկացված ընկալում:

 

Ընկալման ամբողջականությունառարկայի ամբողջական պատկերի առաջացումը մարդու գիտակցության մեջ:

 

Ընկալման իմաստավորվածությունընկալման ընթացքում մտածողության և խոսքի օգտագործումը, որի շնորհիվ ընկալվող պատկերը նաև հասկացվում է` վերագրվելով որևէ դասի:

 

 

Ընկալման կոնստանտությունընկալման պայմանների փոփոխության դեպքում մարդու հոգեկանում առարկայի պատկերի անփոփոխությունը:

 

 

Զգայական մեկուսացումայն վիճակը, երբ մարդու զգայարանների վրա արտաքին գրգռիչներ չեն ազդում: Այդպիսի վիճակ կարելի է ստեղծել հատուկ փորձարարական խցիկներում:

 

 

Հալյուցինացիացնորք, զգայապատրանք, այսինքն` այնպիսի հոգեբանական պատկեր, որին համապատասխանող առարկա մարդու շրջապատում չկա:

 

Հիշողությունընկալվածը հոգեկանում (գլխուղեղում) պահելու և վերարտադրելու ընդունակությունը, որը նաև բարդ հոգեկան գործընթացների մի խումբ է:

 

 

Մտապահումհիշողության սկզբնական գործընթացը` ընկալվածը մտքում պահելու ընթացքը:

 

Վերարտադրությունմտքում պահած գիտելիքներն ու տպավորությունները գիտակցության ու վարքի ոլորտը վերադարձնելու երևույթը:

 

Մոռացումհիշողության մեջ պահված տպավորություններն ու գիտելիքները վերարտադրելու անհնարինությունը:

 

Հիշողություն ակնթարթային  (վայրկենական) – հիշողության այն մակարդակն է, որտեղ ընկալված տեղեկությունները մնում են 0,1-0,25 վայրկյանի ընթացքում:

 

Հիշողություն օպերատիվ (կարճատև) – հիշողության այն մակարդակը, որտեղ ընկալված ինֆորմացիան մնում է շատ երկար, երբեմն ողջ կյանքի ընթացքում:

 

 

Հիշողություն տևական (երկարաժամկետ) – հիշողության այն մակարդակը կամ տեսակը, որտեղ ընկալված ինֆորմացիան մնում է շատ երկար, երբեմն ողջ կյանքի ընթացքում:

 

 

Կոնսոլիդացիա (ամրապնդում) կարճատև - հիշողությունից ինֆորմացիայի անցումն ու ամրապնդումը տևական հիշողության մեջ: Հոգեկան բարդ և հիմնականում ենթագիտակցական գործընթաց է:

 

Պատկերավոր հիշողությունհիշողության այն տեսակը, երբ ինֆորմացիայի մտապահումն ու վերարտադրությունը կատարվում են մտապատկերների օգնությամբ: Պատկերավոր հիշողության ենթատեսակներն են` տեսողական, լսողական, հոտառական և այլն:

 

Խոսքայինտրամաբանական հիշողությունխոսքի, տրամաբանական դատողությունների միջոցով արտահայտված ինֆորմացիայի մտապահումը և վերարտադրությունը:

 

Շարժողական հիշողությունսեփական շարժումների մտապահումն ու վերարտադրությունը:

 

 

Հուզական հիշողությունսեփական հույզերի և զգացմունքների մտապահումն ու վերարտադրությունը:

 

Զուգորդություներկու կամ ավելի երևույթների (մտապատկերների, սիմվոլների, նշանների) կապ: Ասոցիացիա:

 

Զուգորդություն ըստ նմանության կամ տարբերությանառարկաների մտապատկերների միջև ստեղծվող կապ` ըստ նրանց մեջ նման կամ տարբեր (հակադիր) գծերի առկայության:

 

Զուգորդություն ըստ առընթերությաներկու կամ ավելի մտապատկերների, սիմվոլների կամ գործողությունների միջև այնպիսի կապ, որն առաջ է գալիս նրանց տարածական կամ ժամանակային առընթերության (այսինքն` իրար կողքի լինելու) հիման վրա:

 

Զուգորդություն իմաստայինմտապատկերների կամ նշանների այնպիսի կապ, որն առաջ է գալիս մեկ մտքի մեջ նրանց միավորման և այդ մտքի (իմաստի) հասկացման հիման վրա:

 

Մնեմոնիկահուն. մնեմե բառից, որ նշանակում է հիշողություն: Հիշելու, գիտելիքներ մտապահելու արվեստ, որն սկսել է զարգանալ դեռևս Հին աշխարհում:

 

Ոչ կամածին մտապահումգիտելիքների և տպավորությունների այնպիսի մտապահում, որը կատարվում է առանց գիտակցման նպատակադրման և կամային ջանքերի:

 

 

Կամածին մտապահումմտապահման այն տեսակը, երբ մարդ իր առաջ գիտակցորեն որևէ նյութ մտապահելու նպատակ է դնում և ջանքեր ու հնարներ է օգտագործում այդ նպատակին հասնելու համար:

 

<<Զեյգարնիկի էֆեկտ>> - կիսատ թողած գործերն ու խնդիրները լավ հիշելու երևույթը `ի տարբերություն ավարտին հասցրած գործերի, որոնք մոռացվում են:

 

Հիպերմնեզիա - հիշողության, հատկապես վերարտադրության ուժեղացում:

 

 

Ռեմինիսցենցիահետաձգված վերարտադրության ավելի լրիվ ու հստակ լինելու երևույթը` համեմատած սովորելուց անմիջապես հետո կատարված վերարտադրության հետ:

 

Էյդետիզմայն երևույթը, երբ մտապատկերները նույնքան պայծառ ու մանրամասն են, որքան և ընկալման համապատասխան պատկերները: Երեխաներից շատերն օժտված են էյդետիզմով:

 

Ինքնագիտակցությունիր մասին մարդու պատկերացումների և գնահատականների համակարգը: Անվանում են նաև <<Ես>> կամ եսկոնցեպցիա:

 

Անձմարդու հոգեկան հատկությունների ամբողջությունը, որը համակարգ է կազմում:

 

 

Արտակարգ հիշողությունմիջինի համեմատ շատ ավելի արդյունավետ հիշողություն:

 

Բացարձակ հիշողությունայնպիսի հիշողություն, որն ունեցող մարդը իր ընկալումներից ոչինչ չի մոռանում:

 

Հիպնոպեդիաբնական քնի կամ հիպնոսի վիճակում գիտելիքներ սովորեցնելու փորձարարական մեթոդիկա:

 

 

Դրդապատճառայն ներքին մղումը, ցանկությունը կամ նպատակի պատկերը, որը մարդուն մղում է ակտիվության:

 

 

Ակտիվություն - մարդու գործունյա վիճակը: Տվյալ դեպքում` սովորած գիտելիքները կյանքում ծագած խնդիրների լուծման ընթացքում օգտագործելը, կրկնությունները և այլն:

 

 

Մտածողությունհոգեկան իմացական գործընթաց, ամենից հաճախ` խնդրի լուծման գործընթաց, որի օգնությամբ մենք իմանում ենք երևույթների թաքուն կողմերն ու գոյության օրինաչափությունները:

 

 

Միտքմտածական գործունեության արդյունքը, որը սովորաբար ներկայացված է լինում խոսքի միջոցով` դատողությունների և մտահանգումների ձևով:

 

 

Խնդիրորոշակի նպատակ, որին պետք է հասնել որոշակի պայմաններում: Այդպիսի նպատակ կարող է լինել որևէ անհայտ մեծություն գտնելը, որևէ դրույթ ապացուցելը և այլն:

 

Վերլուծությունմտածողության առարկայի պատկերը կամ նրան վերաբերող միտքը մասերի բաժանելը, տրոհելը:

 

 

Համադրությունմտածողության առարկայի առանձին հատկությունների մասին պատկերացումներն ու միտքը մեկ ամբողջական պատկերի մեջ միավորելու գործընթացը:

 

 

Համեմատությունվերլուծության և համադրության միջոցով երկու կամ ավելի թվով առարկաների նման կամ տարբերվող հատկությունների բացահայտումն ու գիտակցումը:

 

 

Վերացարկումմտքով առարկաների առանձին հատկանիշների առանձնացումն ու մյուսները <<մոռանալը>>:

 

 

Ընդհանրացումմի շարք առարկաների մեջ հայտնաբերված հատկության վերագրումը, տարածումը առարկաների (դասի) խմբի վրա:

 

 

Լեզուսիմվոլների (նշանների) համակարգ և դրանք միմյանց կապելու կանոնները:

 

 

Խոսքլեզվի օգտագործման ընթացքը: Խոսքը լինում է ներքին, արտաքին, բանավոր, գրավոր և այլն:

 

 

Հասկացությունմիտք, որն արտահայտված է առանձին բառով կամ բառակապակցության միջոցով:

 

 

Մտածողություն առարկայականմտածողության այն տեսակը, որն ընթանում է առարկաների հետ կոնկրետ գործողություններ կատարելիս:

 

 

Մտածողություն պատկերավորմտապատկերների վերլուծության և համադրության գործընթացները:

 

 

Մտածողություն կոմպլեքսայինմտածական բարդ գործընթաց, որի մեջ կան մտածողության բոլոր երեք հիմնական տեսակները:

 

 

Միտքմտածական գործընթացի արդյունքը:

 

 

Մտածողության վերլուծական տիպայնպիսի մտածական տիպ, որի մեջ գերակշռող գործողությունը մտքի առարկաների վերլուծությունն է:

 

Մտածողության համադրական տիպմտածողության այն անհատական տիպը, որի մեջ գերակշռողը համադրական գործողությունն է:

 

Մտքի խորություներևույթների էական հատկություններն ու պատճառական կապերը մտքով բացահայտելու ընդունակությունը:

 

Մտքի ճկունությունմիևնույն խնդիրը լուծելու տարբեր հնարներ գտնելու ընդունակությունը:

 

 

Մտքի հետևողականությունը - սկսած մտավոր գործունեությունը, այդ թվում նաև խնդիրների լուծումը մինչև վերջ հասցնելու ընդունակությունը:

 

 

Վերարտադրական մտածողությունխնդիրների լուծում արդեն հայտնի եղանակներով` առանց միանգամայն նոր արդյունքների ստացման:

 

Ստեղծագործական մտածողությունմտածողության այն տեսակը, որի օգնությամբ միանգամայն նոր արդյունքներ են ստացվում:

 

 

Աշխարհի պրոբլեմային ընկալումիրականության մեջ չլուծված խնդիրներն ու թաքուն օրինաչափությունները նկատելու ընդունակությունը, որը հատուկ է ստեղծագործական օժտվածություն ունեցող մարդկանց:

 

Ճշմարտությունայնպիսի միտք, որը համապատասխանում է իրականությանը:

 

Երևակայությունմտապատկերների հետ կատարվող ներհոգեկան այնպիսի գործողություն կամ գործընթաց, որի շնորհիվ ստացվում են նոր մտապատկերներ կամ հայտնի մտապատկերների նոր զուգորդություններ:

 

Ֆանտազիաիրականությունից առանձնապես հեռացած երևակայություն, ինչպես նաև նրա արդյունքները (ֆանտազիաներ):

 

Ագլյուտինացիաիրականության մեջ իրար հետ կապ չունեցող առարկաների կամ կենդանիների պատկերների միավորումը և բարդ, հաճախ ֆանտաստիկ պատկերների ստացումը:

 

Ընդգծումգեղարվեստական ստեղծագործության հնար, երբ անձի որևէ բնորոշ գիծ նկարում կամ վեպում ներկայացվում են շատ հստակ, առաջին պլան մղված:

 

Չափազանցումերևակայության աշխատանքի այն հնարը, որի դեպքում մարդու որևէ բնորոշ գիծ ցույց է տրվում սովորականից ավելի ուժեղ, մեծ և այլն:

 

Երազանքցանկալի ապագայի պատկեր, որը ստեղծվում է առավելապես երևակայության աշխատանքի շնորհիվ:

 

Անուրջերևակայական այնպիսի պատկերի ստեղծումը, որոնց իրականացումը գործնականում անհնարին է:

 

Մշակույթայն ամենը, ինչը երկրի վրա ստեղծվել է մարդկային գործունեության հետևանքով` գործիքներ, տներ, ճարտարապետական կոթողներ, գիտություն, գրականություն և այլն:

 

Երաժշտական երևակայությունլսողական մտապատկերների օգնությամբ իրագործվող այն ներհոգեկան գործընթացները, որոնց շնորհիվ երաժշտական գործեր են ստեղծվում:

 

Խոսքային երևակայություներևակայության այն գործընթացները, որոնց <<նյութը>> բառերն են, խոսքը: Դրանց տակ միշտ կան թեկուզ չգիտակցվող տարբեր տեսակի մտապատկերներ:

 

Ինքնաքննադատությունսեփական մտքերն ու գործողությունները սխալ համարելը, սեփական հնարավորությունները կասկածի տակ դնելը:

 

<<Ուղեղային գրոհի>> մեթոդ կամ բրեյնստորմինգմտածողության և երևակայության աշխատանքն ակտիվացնող մեթոդներից մեկը:

 

Ֆունկցիա - հայերեն` գործառնություն, այն դերը, որ տվյալ առարկան կարող է կատարել: Պարզ ասած` այն, ինչ կարելի է անել տվյալ առարկայի օգնությամբ: Օրինակ` գրիչը գրելու համար է, բանալին` կողպեքը բացելու և փակելու, բահը` փորելու և այլն:

 

Ընդունակությունորևէ գործունեություն հաջողությամբ կատարելու մարդու ներքին հնարավորությունը:

 

Բանականության (ինտելեկտի) թեստհատուկ խնդիրների խումբ, որը ներկայացվում է փորձարկվողին` նրա բանականության զարգացման մակարդակը որոշելու նպատակով:

 

 

Արտակարգ հաշվիչներայն մարդիկ, ովքեր կարողանում են մտքում բարդ հաշվումներ կատարել: Այսպիսի օժտվածության գաղտնիքը մինչև վերջ պարզված չէ:

 

Փոխհատուցումորևէ ընդունակության կորուստը կամ բացակայությունը մեկ այլ ընդունակությամբ փոխարինելը:

 

Նախապաշարմունքկանխակալ և սխալ կարծիք մարդկանց մասին: Այդպիսի կարծիքները լուրջ ուսումնասիրությունների վրա չեն հենվում և միտումնավոր են:

 

Հոգեկան տիրույթպատկերացում այն մասին, որ մարդու հոգեկան աշխարհը յուրահատուկ տարածական կազմավորում է, տիրույթ, որն ունի իր մի շարք ոլորտները կամ մակարդակները:

 

 

Գիտակցությունհոգեկանի տիրույթի վերին, բայց անկայուն ոլորտը, որը ծագում է արթնանալու հետ միասին, իսկ քնած ժամանակ անհետանում է:

 

Գիտակցումհոգեկան գործընթաց (պրոցես), որի ընթացքում մարդու որոշ հոգեկան երևույթներ (ընկալումներ, հուշեր, մտքեր և այլն) դառնում են գիտակցված, այսինքն` անցնում են գիտակցության ոլորտ:

 

Եսմարդկային անձնավորության միջուկը, կենտրոնը, որը յուրաքանչյուրի մեջ ընկալվում է անմիջականորեն:

 

Եսկոնցեպցիապատկերացումների և գնահատականների համակարգ սեփական անձի ֆիզիկական և հոգեբանական գծերի մասին:

 

Ես - պատկերժամանակի յուրաքանչյուր պահի գիտակցական վիճակի մեջ գտնվող մարդու ես- կոնցեպցիայի գիտակցված մասը: Մարդն իր ես- պատկերներն ընկալում է ներհայեցողաբար:

 

Անգիտակցականմարդուն ժառանգականորեն տրված հոգեկան հատկությունների և ապրումների ամբողջությունը, որը չի գիտակցվում: Անգիտակցականը նաև բնածին է:

 

Ենթագիտակցությունհոգեկանի այն ոլորտը, որը ձևավորվում է ծնվելուց հետո, անհատական հոգեկան զարգացման ընթացքում: Ես- կոնցեպցիան (ինքնագիտակցությունը) ևս յուրաքանչյուր պահի հիմնականում ենթագիտակցական է:

 

Հիպնոսհոգեկանի հատուկ վիճակ, որն առաջ է բերվում հատուկ եղանակներով և արտաքնապես նման է քնի: Այդ վիճակում մարդն ունի ակտիվ հոգեկան գործունեություն և հիպնոլոգի պահանջով կարող է բարդ գործողություններ կատարել:

 

Լուսնոտությունքնած ժամանակ վրա հասնող հատուկ վիճակ, որի մեջ հայտնված մարդը, քնած մնալով, բարդ շարժողական գործողություններ է կատարում: Արթնանալուց հետո այդ ամենը մոռանում է:

 

 

Լեթարգիական քունարհեստական քնի վիճակ, որը սովորաբար վրա է հասնում հոգեկան ուժեղ ցնցումների հետևանքով:

 

 

Հույզ (էմոցիա) – մարդու սուբյեկտիվ վերաբերմունքը երևույթների նկատմամբ, դրանց տրվող գնահատականի արտահայտությունը:

 

Զգացմունքկայունացած հուզական վերաբերմունք (դիրքորոշում) որոշակի մարդկանց կամ այլ երևույթների նկատմամբ:

 

Ապրում - հույզերի և հուզամտածական զուգորդությունների հերթափոխումը ժամանակի ընթացքում:

 

 

Գերմոտիվացիամարդու գործունեության դրդապատճառների այնպիսի մեծ ուժ, որն արդեն կազմալուծում է այդ գործունեությունը: Այն առաջ է բերում   գերուժեղ հուզական վիճակներ:

 

Հիմնական հույզերդրանք այն հույզերն են, որոնք ժառանգական են, և որոնց զուգորդություններից առաջանում են բազմաթիվ այլ երկրորդային հույզեր:

 

Երկարժեք (ամբիվալենտ) հույզերայնպիսի բարդ հույզեր, որոնք մարդուն միաժամանակ և´ հաճույք են պատճառում, և´ տհաճություն:

 

Ստենիկ հույզերայդպես են անվանում մարդուն ակտիվացնող հույզերը (օրինակ` վախը, հետաքրքրությունը և այլն):

 

Աստենիկ հույզերայն հույզերը, որոնք մարդուն թուլացնում և անգործունյա են դարձնում:

 

Բարձրագույն զգացմունքներայն զգացմունքները, որոնք առաջանում են մարդու գործունեության բարձրագույն տեսակների` գեղագիտական ընկալումների, բարոյական վարքի, մտավոր և ստեղծագործական աշխատանքի և արդյունավետ աշխատանքային գործունեության ընթացքում:

 

Գեղագիտական զգացմունքներմարդու այն զգացմունքները, որոնք առաջ են գալիս գեղեցիկն ու տգեղը, ներդաշնակն ու աններդաշնակը ընկալելիս:

 

 

Բարոյական զգացմունքներզգացմունքներ, որ մենք ունենում ենք մեր և ուրիշների վարքին բարոյական գնահատականներ տալիս:

 

 

Իմացական զգացմունքներայն զգացմունքները, որ մենք ունենում ենք երևույթներն ըմբռնելու, հասկանալու, կանխատեսելու և ստեղծագործելու ընթացքում:

 

Գործնական (պրակտիկ) զգացմունքներգործնական աշխատանք կատարելիս, նյութական և հոգևոր արժեքներ ստեղծելիս մարդու ունեցած զգացմունքները:

 

Զգացումհուզական բարդ հոգեվիճակ, որի մեջ մտնում են` հույզ, իմացական բաղադրիչներ և կանխատեսում:

 

Սերզգացում, որի մեջ հիմնականն այն է, որ նրա օբյեկտը մեծ, երբեմն անփոխարինելի արժեք է համարվում:

 

Սեր սեռականերկու սեռերի ներկայացուցիչների միջև առաջ եկող սերը:

 

Սեր այլասիրականսեր, որի նպատակը սիրած էակին երջանիկ դարձնելն է:

 

Սեր եսասիրականսիրո այն տեսակը, որի դեպքում անհատը մտահոգված է իր երջանկությամբ, նա իր զգացմունքներն ավելի կարևոր է համարում, քան սիրած էակի երջանկությունը:

 

Խանդհատուկ զգացում, որն ազդարարում է մարդուն, որ իր սերը վտանգված է, որ կարող է կորցնել սիրեցյալին: Խանդը պարունակում է սեր, ատելություն և ագրեսիվություն ինչպես սիրած էակի, այնպես էլ հնարավոր մրցակցի նկատմամբ:

 

Տեղորոշում (հոգեկան ֆունկցիաների) – գլխուղեղում որոշակի հոգեկան ֆունկցիա կառավարող կենտրոնի առկայությունը: Օրինակ` կան հուզական կենտրոններ, հիշողության, խոսքի և այլ տեղամասեր:

 

Հոգեմարմնային (փսիխոսոմատիկ) կապերկապեր, որոնք գոյություն ունեն հոգեկան երևույթների և մարմնում կատարվող ֆիզիոլոգիական գործընթացների միջև: Այդ կապերի մասնավոր տեսակը հույզերի կապն է մարմնային փոփոխությունների հետ:

 

Խառնվածքհոգեկան բնածին գծերի մի ամբողջություն, որը բնորոշում է մարդու հոգեկան գործունեությունն իր շարժունության, դինամիկ տեսակետից:

 

Խառնվածքի բաղադրիչներխառնվածքի հոգեբանական համակարգը կազմող հատկություններ` զգայնություն, ռեակտիվություն, ակտիվություն, ինտրովերսիա և այլն:

 

Խառնվածքի տիպերխառնվածքի մեջ մտնող հոգեկան գծերի տարբեր զուգորդություններ: Հիմնական տիպերն են` սանգվինիկ, խոլերիկ, ֆլեգմատիկ և մելանխոլիկ:

 

Բնավորությունհոգեկան գծերի և միտումների համակարգ, որն առաջ է եկել մարդու անհատկան զարգացման ընթացքում և որոշակի ոճ է հաղորդում նրա վարքին:

 

Բնավորության գիծբնավորության որևէ առանձին հատկություն, օրինակ` չարություն, բարություն, ծուլություն, հայրենասիրություն և այլն:

 

Բնավորության մակերեսային գիծբնավորության այնպիսի գիծ, որն անմիջականորեն դրսևորվում է մարդու վարքում և արտահայտիչ շարժումներում:

 

Բնավորության խորքային գիծբնավորության այնպիսի գիծ, որը թաքուն է մնում, այսինքն` մարդու վարքում և արտահայտիչ շարժումներում չի դրսևորվում:

 

Տիպավորումհոգեբանական հետազոտության այն գործընթացը, որի միջոցով հոգեբաններն առանձնացնում և դասակարգում են բնավորության տարբեր տիպեր ունեցող մարդկանց:

 

Անարդյունավետ տիպայն անձնավորությունը, որը ոչ մի օգտակար բան չի ստեղծում հասարակության մեջ, այլ միայն ուրիշների կողմից ստեղծված բարիքների սպառող է:

 

Արդյունավետ տիպստեղծագործող տիպի անձնավորություն, որը բարիքներ է ստեղծում, հարստացնում է մարդկանց և հասարակության կյանքը:

 

Վարքի ոճվարքի կատարման ձևերի, միջոցների և եղանակների անհատական առանձնահատկությունները:

 

Վերագրումուրիշի վարքը դիտելով` նրան բնավորության գծեր, դրդապատճառներ և այլ հոգեբանական հատկություներ վերագրելը: Ատրիբուցիա:

 

Ֆիզիոգնոմիկատեսակետ այն մասին, որ գլխի ձևի ու դիմագծերի և բնավորության միջև գոյություն ունեն կապեր:

 

Կամքբնավորության բարդույթ, որը թույլ է տալիս վճիռներ կայացնել, իրագործել դրանք և հաղթահարել ծագող դժվարությունները:

 

Բնավորության կամային գծերբնավորության այն գծերը, որոնք մտնում են կամքի հոգեբանական բարդույթի մեջ: Դրանցից են` վճռականությունը, համառությունը, տոկունությունը և այլն:

 

Համարձակություն անհատականհնարավոր անհաջողությունից չվախենալն ու վտանգին դեմ-դիմաց գնալը:

 

Համարձակություն խմբային - նույնը` խմբի մակարդակում:

 

Սոցիալական խումբմարդկանց խումբ, որը կազմված է երկու կամ ավելի անդամներից:

 

Առաջնորդ (լիդեր) ոչ պաշտոնականխմբի կազմում ինքնաբերաբար առաջ մղված առաջնորդ:

 

Առաջնորդ (լիդեր) պաշտոնականվերադաս ղեկավարի կողմից տվյալ խմբում պաշտոնապես նշանակված առաջնորդ:

 

 

Սոցիալական նորմկանոն, որը ստեղծվել է մարդկանց վարքն ու հարաբերությունները կարգավորելու համար:

 

Զիջողականություննորմերի մի մասն ընդունելը և ըստ դրանց պահանջների գործելը:

 

ԿոնֆորիզմՀեղինակավոր անձի կամ խմբի հետ համաձայնվելը` հաճախ սեփական համոզմունքներին հակառակ:

 

Ավտորիտարիզմառաջնորդի աշխատանքի այն ոճը, որի դեպքում նա շատ խիստ է իր ենթակաների հետ, բայց հեշտ ենթարկվող` վերադասի հետ ունեցած հարաբերություններում, սիրում է պատժել, անհանդուրժող է:

 

Դեմոկրատիզմկառավարման ոճ, որին հատուկ է մարդասիրությունը, ուրիշների իրավունքների նկատմամբ հարգանքը, մտքի ճկունությունը և այլ դրական հատկություններ:

 

Հանդուրժողականություն զգայականզգայարանների վրա ազդող գրգռիչների նկատմամբ հանդուրժողականությունը, օրինակ` աղմուկի նկատմամբ:

 

Հանդուրժողականություն սոցիալ-հոգեբանականհանդուրժողականություն ուրիշի անձի և հայացքների նկատմամբ:

 

Անհանդուրժողականությունուրիշի տեսակետների, խառնվածքի ու բնավորության գծերի նկատմամբ բացասական, անհանդուրժող վերաբերմունքը: Հաճախ զուգորդվում է բռնությամբ ուրիշին փոխելու հետ:

 

Սոցիալական ընկալումայլ մարդկանց, խմբերի և ընդհանրապես սոցիալական երևույթների ընկալումը` ի տարբերություն անշունչ առարկաների ընկալման:

 

Ստերեոտիպկարծր, պինդ և տիպ բառերից: Սոցիալական հոգեբանության մեջ` պարզեցված և կարծրացած պատկերացում և գնահատական մարդկանց, խմբերի և ազգերի մասին:

 

Վերագրումուրիշի վարքը բացատրելիս նրա մեջ այնպիսի հատկություններ, զգացմունքներ և դրդապատճառներ տեսնելը, որոնք իրականում չկան:

 www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.