Լինում է չէ՞ բոլորի մոտ էլ, որ նպատակները դրված են, բոլոր ուղիները դրանց հասնելու համար մանրամասն մշակված են, բայց արդեն անցել է որոշ ժամանակ, և Դուք այպես էլ ոչինչ չեք ձեռնարկել, ամեն ինչ դեռ իր տեղում է, իսկ Դուք չեք էլ պատրաստվում գործել: Ամեն օր ասում եք վաղը. գալիս է վաղը` ասում եք էլի վաղը ու այսպես շարունակ: Ամեն օր մտածում եք` վերջ վաղվանից նոր կյանք եմ սկսելու, կամ երկուշաբթի օրվանից կյանքս փոխելու եմ, բայց երկուշաբթիները գալիս գնում ենբայց  այդպես էլ ոչինչ չեք ձեռնարկում, իհարկե, Ձեր չգործելն ու չձեռնարկելը միշտ փորձելով օբյեկտիվորեն պատճառաբանել:

Ինչու՞….

Ամեն ինչ պարզ է, չկա մոտիվացիա, իսկ ավելի հստակ ինքնամոտիվացում: Եթե խոսենք ավելի գրական և մաքուր հայերենով դա ինքնադրդում կարելի է անվանել, այսինքն` սեփական անձը դրդելու, հետաքրքրելու, ոգեշնչելու ունակություն ինչ-որ գործողությունների իրականացման համար:

Դրդապատճառը դա գործողության մղելու ուժն է: Տարբերում ենք արտաքին և ներքին դրդապատճառներ:

Արտաքին դրդապատճառը առաջանում է արտաքին դրդիչների շնորհիվ, օրինակ կարող է հանդիսանալ <<կսովորես դասերդ, կգնանք զբոսնելու կամ կբարձրացնես արտադրաքանակը, կբարձրանա աշխատավարձդ>>, իսկ ներքին դրդապատճառը առաջանում է ներքին դրդիչների շնորհիվ, ինչպիսիք կարող են լինել անձի ներքին ցանկությունները, հետաքրքրությունները, պահանջմուքները, նախասիրությունները:

Որքան էլ զարմանալի հնչի, այնուամենայնիվ դա փաստ է` ներքին դրդապատճառվածությունն այսօր համարվում է բավականին հազվադեպ հանդիպող երևույթ: Այսօր շատ քիչ մարդիկ կան, ովքեր ունեն ներքին դրդապատճառվածություն, ինքնամոտիվացվելու ունակություն: Միգուցե հենց հիմա,  կարդալով այս նյութը,  մտածում եք, թե Ձեր ինչին է պետք ինքնամոտիվացվելը: Որպեսզի հասկանալի լինի, թե որքան կարևոր է ներքին դրդապատճառվածությունը, ասեմ, որ նրանք ովքեր առանձնանում են ներքին դրդապատճառվածությամբ ունեն.

·         Իրենց սեփական բիզնեսը, քանի որ իրենց պետք չէ ինչ-որ այլ մեկի աշխատողը լինել:

·         Եկամտի մեծ աղբյուր, քանի որ մշտապես դնում են  բարձր նպատակներ և ձգտում հասնել դրանց:

·         Վառ և գունեղ կյանք, որտեղ իրականացնում են իրենց բոլոր երազանքները:

·         Շրջապատողների հարգանքը, ովքեր տեսնում են, թե ինչպես ես առաջ ընթանում:

·         Ուրախություն և հաճույք:

·         Ակտիվություն և թարմություն:

·         Անձի դրական կողմնորոշումը կյանքի հանդեպ:

·         Հաջողություն:

·         Հավատ սեփական անձի հանդեպ, որը թույլ է տալիս հաղթահարել ցանկացած խոչընդոտ:

·         Ազատություն:

Իսկ  ի՞նչ ունի առանց ներքին դրդապատճառվածության ապրող անձը.

·         Ֆինանսական միջոցների պակաս, ապրում է աշխատավարձից աշխատավարձ մի կերպ ձգելով:

·         Հարազատների հետ փոխհարաբերություններում խնդիրներ:

·         Ձանձրույթ, որը փորձում են լցնել ալկոհոլով կամ այլ միջոցներով:

·         Ալարկոտություն:

·         Շրջապատողներից դժգոհություն:

·         Կյանքից անբավարվածություն:

·         Վախեր:

·         Տուն-աշխատանք-տուն անվերջ շրջանը:

·         Հետո-ին մշտապես թողնելու սովորությունը:

·         Սեփական անձին, կարողությունների և ուժերի հանդեպ թերահավատությունը:

Եվ ահա Ձեզ երկու տիպի դրդապատճառ, երկու տիպի մարդիկ` երկու տիպի ճակատագրեր:

Հենց երկրորդ տիպի մարդիկ են, որ կարողանում են փոխել իրենց կյանքը` փոխելով մնացածի կյանքը նույնպես:

Ինչպե՞ս զարգացնել ներքին դրդապատճառվածություն:

Առաջին հերթին հարկավոր է պարզել դրդապատճառների անբավարվածության պատճառները: Այն պատճառները, թե ինչու չեք կարողանում գործել:

Ամենատարածված պատճառներից են`

·         Առողջական վատ վիճակը, ֆիզիկապես վատ վիճակում լինելը թույլ չի տալիս իրականցնել այն բոլոր գործողությունները, որոնք պլանավորել էիք:

·         Ուժերի և էներգիայի պակասը, որը կարող է ունենալ ինչպես ֆիզիկական պատճառներ այնես էլ հոգեկան, քանի որ հին վիրավորանքները, արտաքին աշխարհի հանդեպ չարացածությունը, բոլոր նրանք, ովքեր ձեզ չեն աջակցում նրանց հանդեպ, ինչպես նաև ողջ կուտակված սթրեսային ռեակցիան այս ամենը խլում են շատ մեծ էներգիա:

·         Ակտիվության չարաշահումը նույնպես կարող է պատճառ դառնալ ներքին դրդապատճառվածության պակասի, եթե կյանքում ունենում եք ինչ որ մեծ ակտիվության ժամանակահատված, ապա դրանից հետո հնարավոր է, որ օրգանիզմն ու գիտակցությունը նաև թույլ ռեակցիա տան ցանկացած ակտիվ մտքի ու գաղափարի իրագործմանը:

·         Իրականում դա այդքան էլ Ձեր նպատակը չէ, ասյինքն` դուք դա ուզում եք բայց հոգու խորքում հասկանում եք, որ դա մի տեսակ ձերը չէ, Դուք դա անում եք շրջապատողներին ցույց տալու համար կամ էլ Ձեր իրականացրած գործունեությունը շատ էներգետիկ է Ձեզ համար, դրա հետևանքով կորում է գործելու ցանկությունը:

·          Այն ինչ Դուք անում եք, չի համապատասխանում Ձեր ունակություններին ու կարողություններին:

·         Վախեր, որ չեք կարողանա, կսխալվեք, և այլն….նույնպես խոչընդոտում են անձի ակտիվությանը:

Ահա Ձեզ մի քանի խորհուրդներ, թե ինչպես հաղաթահարել այս ամենը:

Ամեն խնդիր էլ հաղթահարելի է, պետք է սկսել նրանից, որ վերլուծեք և հասկանաք, թե որն է պատճառը, որ Դուք չունեք դրդապատճառվածություն: Եթե դա էներգիայի պակասն է, ապա օգտվեք հոգեբանական հանգստացնող մեթոդներից, մեդիատացիաներից, հակասթրեսային միջոցներից:

Եթե պատճառը գերակտիվության հետևանքով ակտիվության ժամանակավոր կորուստն է, ապա որոշ ժամանակով հանգիստ վերցրեք, մնացեք անգործության մեջ մինչև հավաքեք Ձեր ուժերը, այսպես ասած վերալիցքավորվեք կամ էլ շփվեք այնպիսի մարդկանց հետ կամ զբաղվեք այնպիսի մի բանով, որը գիտեք Ձեզ լիցքավում և էներգիա է տալիս:

 Փորձեք գտնել Ձեզ դրդող այն զբաղմունքը, որը Ձեզ վեր կբարձրացնի Ձեր բազմոցից և կստիպի վազել դեպի դրա իրականացմանը:

Փորձեք զբաղվել հենց Ձեր սիրած գործով, որը Ձեզ ոգեշնչում է, ուժ է տալիս, տալիս է մեծ հնարավորություններ իականացնել բոլոր կարողություններն ու ունակությունները, և Դուք շատ հեշտությամբ դա կկարողանաք կատարել:

Գիտակցեք Ձեր վախերը, գրեք դրանք թղթի վրա և փորձեք հասկանալ իրական են դրանք, թե ընդամենը իլյուզիա: Եթե համոզված եք, որ դրանք իրական են ապա անմիջապես զբաղվեք դրանց չեզոքացմամբ, կարդացեք գրականություն` ինչպես չեզոքացնել այդ վախերը, իսկ եթե չի ստացվում միայնակ հաղթահարել այդ վախերը, ապա դիմեք հոգեբանի օգնությանը:

 

Հետևեք բոլոլ նշված խորհուրդներին և ակտիվորեն ձգտեք Ձեր երազանքների իրագործմանը:

 

 



www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.