Ռոջերսը ամերիկացի հոգեբան է, հումանիստական հոգեբանության լիդերներից մեկը: Ըստ Ռոջերսի  անձի կառուցվածքի հիմքում ընկած է ես-կոնցեպցիան, որը ձևավորվում է արտաքին աշխարհի հետ ունեցած փոխահարաբերությունների հաշվին և կարգավորում է վարքը:

Իր անձի տեսության մեջ Ռոջերսը ձևավորեց հասկացություների որոշակի համակարգ, որի մեջ նշվում է, որ մարդիկ կարող են ձևավորել կամ փոխել իրենց և իրենց շրջապատող անձանց վերբերյալ պատկերացումները: Հենց այդպիսի համակարգով էլ իրականցվում է թերապիան, որը օգնում է  մարդուն փոխել իրեն և իր վերաբերմունքը այլոց հանդեպ: Ինչպես հումանիստական բոլոր ներկայացուցիչների համար, համապատասխանաբար այնպես և Ռոջերսի համար անձի ունիկալության գաղափարը կենտրոնական տեղ է գրավում: Նա կարծում է, որ այն փորձը, որը նա ձեռք է բերում կյանքի ընթացքում կոչվում է <<ֆենոմենալ դաշտ>>, որը անհատական է և ունիկալ: Ցանկացած մարդու ստեղծած աշխարհ կարող է համընկնել կամ չհամընկնել իրականության հետ, քանի որ իրականության մեջ մտնող ոչ բոլոր առարկաներն են անձի կողմից գիտակցվում: Այդ ռեալ իրականության դաշտի նույնության մակարդակը Ռոջերսն անվանեց կոնգուրենտություն: Բարձր աստիճանի կոնգուրետություն նշանակում է, որ երբ անձը հաղորդում է մնացածին, թե ինչ է կատարվում իր շուրջը նրա գիտակցածի և իրականության մեջ կա քիչ թե շատ համընկնում: Կոնգուրենտության խախտման դեպքում տեղի է ունենում տագնապայնության, լարվածության մակարդակի բարձրացում, որը կարող է տանել անձի նևրոտիզացիայի: Զարգացնելով իր թերապիայի հիմքերը Ռոջերսը միավորում է կոնգուրենտության և ինքնաիրականցման գաղափարները:

Խոսելով <<ես>> կառուցվածքի մասին` Ռոջերսը բավականին կարևորում էր անձի ինքնագնահատականը, որում արտահայտվում են անձի ինքնությունն ու էությունը:

Ռոջերսը պնդում էր, որ ինքնագնահատականը պետք է լինի ոչ միայն ադեկվատ, այլև ճկուն և բավականին փոփոխվող` կախված ստեղծված իրավիճակից: Այդ անընդհատ փոփոխությունը դա անձի ընտողական վերաբերմունքն է շրջապատողների հանդեպ և մշակութային մոտեցումը գիտակցման համար փաստերի ընտրության դեպքում, որը արդեն ապացուցում է նրա տեսության կապը ոչ միայն Մասլոուի տեսության հետ, այլև Ադլերի` <<մշակութային ես>> կոնցեպցիայի հետ: Ռոջերսը խոսում էր ոչ միայն ինքնագնահատականի վրա անձի փորձի ազդեցության մասին, ալև նշում էր փորձի ձեռքբերման հանդեպ բաց լինելու կարևորության մասին: Ի տարբերության անձի շատ այլ կոնցեպցիաների, որոնք պնդում են ապագայի արժևորման գաղափարը (Ադլեր) կամ անցյալի ազդեցության կարևորությունը (Յունգ, Ֆրոյդ), Ռոջերսը ընգծում էր ներկայի նշանակությունը: Մարդիկ պետք է սովորեն ապրել ներկայով, գիտակցեն և գնահատեն իրենց կյանքի ամեն րոպեն և միայն այդ դեպքում կյանքը իր ամբողջ նշանակությամբ կբացվի նրանց առջև, և միայն այդ դեպքում կարող ենք խոսել անձի լրիվ իրականցման, կամ ինչպես Ռոջերսն անվանեց`անձի լրիվ ֆունկցիոնավորման մասին:

Ռոջերսը ուներ իր սեփական մոտեցումները հոգեկորեկցիայի հանդեպ: Կառլ Ռոջերսը հանդիսանում է <<այցելուակենտրոն>> թերապիայի հիմնադիրը, որի ընթացքում, ստեղծելով խոր անձնային կոնտակտ, փորձում ես տեսնել ոչ թե հիվանդի, այլ լիարժեք մարդու: Ըստ այցելուակենտորն թերապիայի յուրաքանչյուր մարդ ի վիճակի է իր սեփական պրոբլեմները լուծել իր իսկ ուժերովՆա պնդում էր այն միտքը, որ հոգեբանը չպետք է պարտադրի իր կարծիքը այցելուին և ուղղորդի նրան դեպի ճիշտ որոման կայացման, որին նա պետք է ընդունի ինքնուրույն: Հոգեթրապիայի ընթացքում այցելուն սովորում է վստահել ինքն իրեն, զարգացնում է սեփական ինտուիցիան: Հասկանալով ինքն իրեն նա սկսում է ավելի լավ հսականալ շրջապատող մարդկանց, որի ընթացքում նաև փոփոխվում է ինքնագնահատականը: Դա բարձրացնում է կոնգուրենտությունը և հնարավորություն է տալիս ընդունել սեփական անձն ու իջեցնել լարվածության, տագնապայնության մակարդակը:

Ռոջերսը ստեղծեց թերապիայի ինկաունտեր-խմբեր, որը հիմա թերապիայի ամենատարածված ձևերից մեկն է:

էմպաթիայի հասկացությունը

Նրա ուսումնասիրությունները թույլ տվեցին եզրակացնել, որ ապրումակցումը դա դիմացինի ապրումները հասկանալու, զգալու կարողությունն է: Էմպաթիան մարդու հուզական <<ճիչն է>> <<ռեակցիան>> այլ մարդկանց ապրումներին: Այպիսով, ապրումակցումը հոգեկան արտացոլման յուրահատուկ ձևերից մեկն է և մեծ դեր է խաղում  շրջապատող աշխարհի ճանաչման մեջ: Այն կարող է ծագել ոչ միայն մարդկանց նկատմամբ, որոնք ռեալ կերպով գոյություն ունեն, այլ նաև գեղարվեստական ստեղծագործությունների, գրականության, կինոյի, թատրոնի, նկարչության, քանդակագործության պատկերների նկատմամբ:

Լսողի կողմից էմպաթիան բավականին ակտիվ գործընթաց է: Դրան նախապատրաստվելու համար հարկավոր է հոգեբանորեն տրամադրվել: Պետք է նաև ստեղծել համապատասխանություն խոսքի, մարմնի լեզի և սեփական ես-ի միջև:

Ռոջերսը ունի էմպաթիայի մի քանի սհամանումներ`

Լինել էմպաթիայի վիծակում նշանակու է ընկալել ուրիշի ներաշխարհը նույնությամբ` պահպանլեով հուզկական և իմաստայի երանգները: Ռոջերսի վկայությամբ ինքը հիմք է ընդունել նաև Գենդլինի տեսակտը <<ապրումների և վիճակների նկարագրության>> մասին: Ըստ Գենդլինի` ժամանակի ամեն պահին մարդ գտնվում է ինչ-որ վիճակների ազդեցության տակ, որոնց նա բազմաթիվ անգամ անրադառնում է` դրանց իմաստը հասկանալու համար: Ապրումակցման ընթացքում կարևոր է ընբռնել այցելուի էությունը և արտահայտել այն վերբալիզացիայի միջոցով:

Ռոջերսը առաջարկում է ապրումակցումը դիտել որպես գործընթաց, այլ ոչ թե որպես վիճակ: Էմպաթիկ շփում նշանակում է թափանցել ուրիշի աշխարհ և <<այնտեղ գտնվել ինչպես սեփական տանը>>: Այս դեպքում հոգեբանը դառնում է ավելի վստահելի և օգնում է վերապրել առավել լրիվ: Դա նշանակում է ժամանակավորապես թողնել սեփական տեսակետները, արժեքները: Մենք մի կողմ ենք թողնում մեր սեփական ես-ը, իսկ դա կարող են անել միայն այն մարդիկ, ովքեր համոզված են իրենց ես-ի կայունության մեջ և գիտեն, որ ուրիշի աշխարհում նրանք չեն կորչի: Դրա համար պետք է կարողություն ունենալ նաև վերադառնալ սեփական աշխարհին: Ահա թե ինչու էմպաթիան բավակնին լուրջ գործընթաց է:

Անընդհատ հարկավոր է զգալ այլ անձի ապրումների փոփոխությունը: Դա նշանակում է ժամանակավոր ապրել ուրիշի կյանքով, առանց գնահատելու և դատապարտելու նրան: Դա նրան ըբռնելն է, ինչը երբեմն հազիվ է գիտակցվում անգամ այցելուի կողմից:

www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.