Ռոլո Մեյ

 1909-1994


Ռոլո Մեյը հայտնի ամերիկացի էկզիստենցիալ հոգեվերլուծող է, ով բավականին հայտնի է հումանիտար և հոգևոր հիմունքներով հոգեբանության ոլորտներում: Ռոլո Մեյը ամերիկյան հոգեբանության մեջ 20-րդ դարի հայտնի հոգեբանների շարքն է գրավում: Նա փորձում էր ամերիկյան հասարակությանը հասանելի դարձնել եվրոպական էկզիստենցիալ հոգեվերլուծությունը: Նա զարգացրեց հումանիտար հոգեբանությունը` կենտրոնանալով  անհատականության վրա, ինչպես հակառակ կողմ հոգեվերլուծության և բիհեյվորիզմի, որոնք գերիշխում էին 1940-50-ական թվականներին: Մեյի ստեղծագործությունները և՛ փորձարարական են,  և՛ հոգևոր. դրանք մատնանշում են անհատի ուժն ու արժեքը: Դրանք նպաստում են մարդկային ներուժի շարժման զարգացմանը:

Ռոլո Մեյը ծնվել է Ադայում 1909 թ.-ին որպես Ռես Մեյ: Նա տան վեց երեխաներից երկրորդն էր, Իռլ Մեյի և Մատիե Բոուգտոնի երեխան: Նրա հայրը <<Երիտասարդ տղամարդկանց միության>> քրիստոնեական ասոցիացիայի քարտուղարն էր, ով ընտանիքը տեղափոխեց Միչիգան, երբ դեռ Մեյը երեխա էր: Նա հենց սկզբից էլ ամաչկոտ ուսանող էր, ով սովորում էր Միչիգանի պետական համալսարանում: Մեյը թերթ հրատարակեց, որը քննադատում էր տեղական օրենսդրությունը: Հարվածը, որ ստացավ, ստիպեց նրան տեղափոխվել Օբերլին ուսումնարան` արվեստի փոքրիկ դպրոց: Որպես անգլերենի և որպես հուներեն գրականության մասնագետ` Մեյն ավարտեց 1930 թվականին և հետագա երեք տարիներն անցկացրեց Հունաստանում` Սալոնիկայում անգլերեն դասավանդելով: Այդ ժամանակահատվածում նա այցելում էր Ալֆրեդ Ադլերի սեմինարներին Վիեննայում: 1933 թվականին նա ընդունվեց Նյու Յորք քաղաքի Միացյալ Աստվածաբանական հոգևոր Սեմինարյա, որտեղ ուսումը ընդհատվեց երկու տարով ծնողների բաժանության հետևանքով: Նա վերադարձավ Միչիգան, որտեղ սկսեց աշխատել որպես ուսանող-խորհրդատու, իսկ 1938թ.-ին արդեն ձեռք բերեց իր աստվածային աստիճանը էկզիստենցիալիստ աստվածաբան Պաուլ Թիլիչի հետ միավորված ուսուցման ընթացքում: Մեյը ամուսնանում է Ֆլորենս Դե Ֆրիսի հետ 1938թ.-ին, և նրանք ունենում են տղա և զույգ աղջիկներ: Երկու տարի Նյու Ջերսիյում  աշխատելով որպես եկեղեցու համայնքային  ղեկավար` Մեյը հասկացավ, որ իր հետաքրքրություններն ընկած են հոգեբանության ոլորտի ընդերքում: 1939թ.-ին տպագրեց <<Խորհրդատվության արվեստ>> գիրքը, իսկ երկու տարի հետո` իր երկրորդ գիրքը` <<Ստեղծագործ կյանքի գարուն՝>> մարդկային էության և Աստծո մասին աշխատություն, որը տպագրվեց 1942թ.-ին, երբ Մեյն արդեն հիվանդ էր թոքախտով: Ութ ամիս առողջարանական համալիրում անցկացնելուց հետո Մեյը որոշեց, որ սեփական կամքի ուժն ավելի կարևոր է իր առողջացման համար, քան թե բուժումը: Նա ընդունվեց Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի ավարտական հոգեբանական ծրագրի մեջ և 1949 թ.-ին ստացավ իր բարձրագույն կոչումը բժշկական հոգեբանության մեջ: Դեսերտացիան` <<զայրույթի նշանակությունը>>, որի վրա նա այդքան երկար աշխատեց տպագրվեց 1950 թ.-ին և սրբագրվեց 1977թ.-ին. Այն բավականին մեծ ազդեցություն  թողեց հումանիստական հոգեբանության զարգացման վրա: Հետագայում նույնիսկ Մեյը հայտարաեց, որ սեփական տուբերկուլյոզը հաղթահարել է բացելով իր զայրույթի ակոսները: 1948 թ.-ին Մեյը աշխատում էր Նյու Յորքում Վիլյամ Ալսոնի Սպիտակ հոգեբուժության, հոգեվերլուծության և հոգեբանության ուսումնարանի հոգեբույժ պրոֆեսոր: Նա մնում է այդ համալսարանում մինչև թոշակի անցնելը` 1974թ.-ը: Բացի այդ նա ծառայել է որպես օգնական պրոֆեսոր բժշկական հոգեբանության մեջ  Նյու Յորքի համալսարանում և որպես հոգեվերլուծություն է դասավանդել Սոցիալական հետազոտությունների Նոր Դպրոցում 1955-1976թթ.: Մեյը դարձավ Սանտա Լուիզի և Կալիֆորնիայի համալսարանների պրոֆեսորների վարչության անդամ: Մեյը ձեռնարկեց անձնական հոգեվերլուծական պրակտիկա Նյու Յորք քաղաքում, Տիբուրոնում և Կալիֆորնիայում:

Մեյի ստեղծագործական կյանքը բավականին արգասավոր է և ազդեցիկ: Նա բավականին մեծ թվով գրքերի հեղինակ է: Նրա ամենամեծ գրքերի մեջ ներառված են <<Էկզիստենցիալ հոգեբանություն>> 1961թ., <<Հոգեբանություն և մարդկային երկընտրանք>> 1967թ.,  <<Ստեղծագործելու քաջություն>> 1975թ., <<Ազատություն և ճակատագիր>> 1981թ., <<Ճիչ առասպելաբանության>> 1991թ. և շատ ու շատ գրքեր, իսկ 1969թ.-ին տպագրված <<Սեր և Կամք>> գիրքը ստացավ Ռալֆ Վալդո Էմերսոն մրցանակը և դարձավ սոցիալական և քաղաքական ակտիվությունների համար ուղեցույց: Մեյը նաև ձայնագրություններ էր անում ավելի մեծ լսարանին հասանելի լինելու համար:

Մեյն ու իր առաջին կինը բաժանվեցին 1969 թ.-ին և նա երկրորդ անգամ ամուսնացավ Ինգրիդ Շհոլլի հետ 1971թ.-ին: Այս ամուսնությունը նույնպես ավարտվեց բաժանությամբ 1978թ.-ին, իսկ 1989թ.-ին նա ամուսնացավ Գեորգիա Լի Միլեր Ջոնսոնի հետ: Ռոլո Մեյը մահացավ հենց իր տանը` Կալիֆորնիա, Տիբուրոն, սրտի հանկարծակի նոպայից 1994 թվականին:

 

www.hogeban.info

 

Make a free website with Yola