2013 թվականին <<սելֆի>> բառը Օքսֆորդի համալասարանը ճանաչեց որպես տարվա բառ՝ հաշվի առնելով նրա լայն օգտագործումը, իսկ <<Թայմ>> ամսագիրը 21-րդ դարի ամենապահանջված իրը համարեց սելֆիի ձողը։ Ներկայիս երիտասարդությունը համարվում է սելֆիի երիտասարդություն, իսկ սելֆի հիվանդությունը առավել բնորոշ է երիտասարդներին, քանի որ սելֆին հիմնականում լայն տարածում ունի երիտասարդների մեջ, և ոչ ոք չի ցանկանում լուսանկարել իր 50 տարեկան դեմքն այդքան հաճախ և տեղադրել սոց ցանցերում։

Ըստ Գարբերի տվյալների՝ ցանկացած սոցցանցի օգտատեր գոնե մեկ հատ ինքնանկար ունի։ Սելֆիի տարածումն իրականում փոթորկեց 21 _րդ դարը՝ առաջացնելով բազմապիսի կարծքիներ։ Որոշ հոգեբաններ պնդեցին, որ սելֆին դա նարցիզմի դրսևորում է, այն միայնության արտահայտումն է , քանի որ անձը չունի ընկերներ, ովքեր իրեն կնկարեին։ Վորֆմանը կարծում է, որ սելֆին անձի պայքարն է՝ ժամանակակից աշխարհում ներկայացնել ինքն իրեն, իր զգացողությունները, քանի որ նկարն ավելի շատ բան կարող է պատմել իր մասին քան գրառումները։

Սելֆին դա նկարի տեսակ է, այն ինքնանկար է, որը ինչպես և մյուս նկարները կարող են արվել լավ և վատ։ Սելֆին դա ինքնաներկայացման ձև է վիրտուալ աշխարհում։ Աղջիկների մոտ սելֆիների տեղադրման թիվն ավելին է, քան տղաների մոտ։ Կարծես թե սելֆին փոխում է ամեն ինչ՝ սոցիալական հարաբերությունները, ինքնաճանաչումն ու մարմնի լեզուն, վարքը։ Սելֆիներով տարվելը հոգեբանական խնդիրների նշան է։ Մասնագետները պնդում են, որ մարդիկ ովքեր անընդհատ հարմար դիրք են փնտրում նկարվելու համար, հավանաբար հոգեբանական խնդիրներ ունեն։ Անգլիացի հոգեբույժ Դեվիդ Վիլը պատմում է, որ իր հիվանդների մեծ մասն, ով տառապում էր դիսմորֆոֆոբիայով (երբ անձը չափից դուրս անհանգստացած է իր արտաքինի որևէ հատվածի թերությամբ, որը միայն իրեն է նկատալի սովորաբար) սոցցանցում ավելի հաճախ էր սելֆիներ տեղադրում։ Սելֆիի ֆանատները կարող են ժամեր վատնել նկարվելով և ընտրելով այն նկարը, որը կթաքցնի իրենց թերությունները։ Մասնագետներն ասում են, որ սելֆի տարվածությունը հուշում է, որ անձը կամ ինքնասիրահարված է կամ անինքնավստահ։ Իսկ ինչ վերաբերում է լայքերին, ապա անընդհատ լայքեր հավաքելու ցանկությունն ու դրանց ուշի ուշով հետևելը, նույնպես հոգեբանական խանգարումների մասին է վկայում։ 21րդ դարի խնդիրը, որն այդքան անհանգստացրեց գիտնականներին, կոչվեց <<սելֆի հիվանդություն>>, այն լայն տարածում գտնելով նույնիսկ քաղաքական գործիչների մոտ, առաջացրեց իր տեսակները՝

• Սելֆի վերելակի մեջ-սելֆիի այս տեսակից օգտվեց նույնիսկ Դմիտրի Մեդվեդևը՝ այն ինստագրամում հավաքեց ամենամեծ ցուցանիշը

• Բադիկ շրթունքներ-սրանից ավելի հաճախ օգտվում է իգական սեռը

• Գրուֆի-խմբակային սելֆին է, որը նոր սկսել է ավելի լայն տարածվել

• Ֆիթնես սելֆի- սա սելֆին է ֆիթնես սրահի հայելու մեջ

• Ռելֆի- նկար սիրած էակի հետ

• Զուգարանում ֆոտոն-երևի ամենատհաճ տեսակն է, որից հիմնականում օգտվում են դեռահասները

• Ֆելֆի- սելֆին կենդանիների հետ

• Լոգարանում սելֆի

• Էքստրիմ սելֆի-որը դարձավ մի շարք դժբախտ պատահարների պատճառ

Ստեղծվել է նաև սելֆիի մրցաշար։

Այսպիսով, հարց է առաջանում՝ այն հիվանդություն է, մշակույթ թե սպորտ 

Մենք բոլորովին չենք պնդում այն փաստը, որ սելֆի անողները նարցիստ են, միգուցե այդ դեպքում ես ինքս նարցիստ եմ և միգուցե, եթե դուք գնել եք սելֆիի ձող, ուղղակի ուզում եք կրկին վերագնահատել Ձեր անձի առաջնահերթությունը։ Բայց եթե դուք նկարում եք 20 լուսանկար և նոր միայն մեկը տեղադրում սոցցանց, ուրեմն դուք արդեն հոգեթերապևտի կարիք ունեք, եթե դուք անընդհատ թարմացնում եք Ձեր էջը, որպեսզի ստուգեք քանի լայք ավելացավ այդ նկարին, ավելի հավանական է, որ դուք խնդիր ունեք։ Իհարկե նախքան եզրակացությունները հարկավոր է նաև հաշվի առնել անձի մասնագիտությունն ու սելֆիի նպատակը, քանի որ շատերի համար այն ծառայում է որպես գովազդի միջոց։



  www.hogeban.info

 

 

Make a free website with Yola