Երբ կարմրում եք այտերը տաքանում են: Եվ ինչքան շատ եք ցանկանում ցույց տալ, որ ոչինչ չի կատարվում ավելի վատ է ստացվում: Առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչու է դա տեղի ունենում: Եվ այդ մարդիկ ամեն ինչ կտային միայն թե եփած խեցգետնի նման չկարմրեին: Մարդիկ կարմրում են, որովհետև մկանները լցվում են արյամբ, որի պատճառը ավելի հաճախ որոշակի մարդկային զգացմունքներն են ամոթը, շփոթմունքը և այլ:

Սովորենք չկարմրել:

Շատ մարդկանց մոտ ամեն մի չնչին բանից այտերը կարմրում են (հատկապես դեռահասների մոտ): Երբ գրատախտակի մոտ են կանչում կարմրում ես, չնայած որ դաստ շատ լավ գիտես, կամ երբ հարկավոր է բեմ բարձրանալ, կարմրում եք, երբ մեկը ձեզ ուշադիր նայում է կամ հարց է տալիս, երբ փողոցում պատահաբար ծանոթի եք հանդիպում: Մի խոսքով, այն ամենը ինչ ձեզ հուզում է կամ ձեզ է վերաբերում արագ առաջացնում է կարմրություն: Եվ դուք դրա դեմ ոչինչ չեք կարողանում անել: Ձեզ թվում է, որ բոլորը ծիծաղում են ձեզ վրա: Հետզհետե սկսում եք չշփվել, աշխատում եք այնպես անել, որ ձեզ չնկատեն, կոմպլեքսավորվում եք, դառնում ավելի ամաչկոտ:

Այսպիսով, ինչի հետևանք է այն:

Հոգեբանները, հաստատում են, որ այդպիսով առաջ է գալիս վախ շփման ժամանակ, կամ գիտական լեզվով ասած սոցիոֆոբիա: Կարող է շրջապատը դա չնկատել, բայց մարդը դառնում է ամաչկոտ ու լռակյաց: Մարդիկ, որոնք կարմրում են, նաև ուժեղ քրտնում են, որը շատ տհաճ է:

Նախքան սովորելը, թե ինչպես անել, որ չկարմրեք հարկավոր է մանրախնդիր ուսումնասիրել այն զգացումները, որոնք նպաստում  են կարմրելուն:

Առաջինը, ինչ զգում եք, դա թեթև ծակծկոցն է այտերի շրջանում, և այդ րոպեին դուք կարմրում եք: Հետո ուղեղում ազդակ է հնչում, որ ձեր այտերը կարմրել են ու դուք սկսում եք շփոթվել և դրանից ավելի եք սկսում կարմրել:

Որպեսզի դուրս գաք այդ փակ շրջանից` <<կարմրեցի- շփոթվեցի- ավելի շատ կարմրեցի>>, հարկավոր է սովորել հաղթահարել շփոթմունքը: Դա կարելի է անել բարձրաձայն: Գլխավորը չլռելն է: Դուք կարող եք նախօրոք պատրաստել մի քանի արտահայտություններ, որով դուք կբացատրեք ձեր կարմրելու պատճառները: Գլխավորը հավատացրեք ձեզ, որ չկա ոչ մի ծիծաղելի և վատ բան կարմրելու մեջ, դա նույնիսկ գրավիչ է: Օրինակ, եթե լսելով ինտիմ թեմա,  կարմրում եք, ապա արագ ասեք, որ դուք ամաչում եք, դրա համար էլ կարմրեցիք կամ կներես ես կարդացի քո մտքերը և կարմրեցի: Պատրաստեք ավելի սուր արտահայտություններ որոնք կօգնեն ձեզ ձերբազատվել շփոթվելուց: Այնպես որ համարձակ առաջ շարժվեք, և ժամանակի ընթացքում դուք կդադարեք լինել <<մարդ, որը կարմրում է>> այլ կդառնաք հասարակության համար մարդ, որը կարողանում է շատ սուր պատասխանել իրեն վիրավորողներին և կարողանում է ինքն իր վրա ծիծաղել: Օրինակ, եթե լսելով ինտիմ թեմա,  կարմրում եք, ապա արագ ասեք, որ դուք ամաչում եք, դրա համար էլ կարմրեցիք կամ կներես ես կարդացի քո մտքերը և կարմրեցի: Պատրաստեք ավելի սուր արտահայտություններ որոնք կօգնեն ձեզ ձերբազատվել շփոթվելուց: Այնպես որ համարձակ առաջ շարժվեք, և ժամանակի ընթացքում դուք կդադարեք լինել <<մարդ, որը կարմրում է>> այլ կդառնաք հասարակության համար մարդ, որը կարողանում է շատ սուր պատասխանել իրեն վիրավորողներին և կարողանում է ինքն իր վրա ծիծաղել:

Գիտնականները կարծում են, որ ավելի հաճախ կարմրում են այն մարդիկ, ովքեր ավելի անինքնավստահ են և անպաշտպան: Դրա համար, երբ խոսում եք դիմացինի հետ, մտքում անընդհատ կրկնեք, որ դուք ուժեղ եք նրանից, նրանից առավել, խելացի: Միանգամից մի պատասխանեք նրա հարցին, որից դուք կարող եք շփոթվել և կարմրել, այլ մտքում դանդաղ հաշվեք մինչև երեքը` այդ ընթացքում կրկնելով, որ դուք շատ հանգիստ ու հավասարակշռված եք այդ պահին:

 

Գլխավորը հիշեք, որ երբ դուք կարմրում եք,  դուք ոչ մի վատ բան չեք անում:

Հաջողություն ձեզ իրագործելու ինքնատիրապետման արվեստը:

 www.hogeban.info

 
Make a Free Website with Yola.